Օրվա լրահոսը
ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ «ԴԵՄ» Է
«Մարդու իրավունքներ 96» կուսակցությունը երեկ հրապարակել է «Հայ-թուրքական արձանագրություններ» սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անց է կացվել դեկտեմբերի 11–15-ը՝ հեռախոսային հարցման եղանակով: Երեւանի 600 բնակիչներից արձանագրությունների վավերացման օգտին արտահայտվել է 23,5 տոկոսը, դեմ՝ 49,5 տոկոսը, 27 տոկոսը դժվարացել է պատասխանել: Պատասխանելով Ս. Սարգսյանի կողմից արձանագրությունների նախաձեռնության հիմնական պատճառին առնչվող հարցին՝ հարցման ենթարկվածների 26,5 տոկոսը նշել է
Խոսքի ազատությունը պետք է վեր դասվի
Եվրախորհրդարանը քննարկել է խոսքի ազատության վիճակը Ադրբեջանում: Ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձեւում եվրոպացի պատգամավորները հորդորել են Ադրբեջանի իշխանություններին վերանայել զրպարտության համար քրեական պատիժ սահմանող օրենսդրական դրույթը, հայտարարելով, որ այն իրականում մտրակ է դառնում՝ անկախ ու ընդդիմադիր լրագրողներին պատժելու համար։ Պատգամավորները նաեւ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջերս ընդունված մի որոշման՝ մի շարք միջազգային ռադիոընկերությունների՝ «Ազատություն»
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԻՐԵՆ ՄՐՑԱԿԻՑ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության բոլոր թեկնածուներն էլ իրենց անհաղթ են համարում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին սպասվում են մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Տեղն ազատ է Խաչատուր Սուքիասյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու պատճառով: Հունվարի 10-ին պատգամավորական մանդատի համար պայքարելու են Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա
«ԿՆԻՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»
Վահան Շիրխանյանը՝ ՍԴՀԿ-ի խմորումների մասին – Կուսակցական այս շիլաշփոթի մեջ հիմնականում ձեր եւ Սեդրակ Աճեմյանի անունն էր շոշափվում, իսկ դուք լռում էիք: Ինչո՞ւ: – Մենք ղեկավարվում էինք կուսակցության կանոնադրությամբ, որը արգելում է ներկուսակցական հարցերի քննարկումը մամուլում, կարծելով, որ հակառակ կողմը նույնպես հնչակյաններ են։ Բայց պարզվեց, որ նրանք հնչակյաններ չեն։ – Ի՞նչ հակափաստարկներ կարող եք ներկայացնել
ՀԱԿ-Ը ՊԵՏՔ Է ԼԱՅՆԱԽՈՀ ԼԻՆԵՐ
«ՀԱԿ-ը պետք է ավելի լայնախոհ լիներ, պետք է սպասեր։ Այս օրերին ամբողջ արտասահմանյան տարածքում ՀԱԿ գոյություն չունի։ Հնչակյան կուսակցությո՜ւնն է, որ անում է այդ ամենը»,- երեկ հայտարարեց համահնչակյան ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը։ Նաեւ հավելեց, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության առումով որեւէ խնդիր չունեն, քանի որ ՍԴՀԿ-ն տարիներ շարունակ ընդդիմություն է եղել. «ՀԱԿ-ը գոյություն չուներ մեր՝ ընդդիմություն
Ամեն ինչ՝ ժամանակին
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Զավեն Վարդանյան) առաջին անգամ հանդես կգա երգչուհի, Տ. Սազանդարյանի եւ Գ. Գասպարյանի անվան հանրապետական մրցույթների մրցանակակիր Անուշ Հովհաննիսյանը: Նա 2008-ից կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհի է եւ կարճ ժամանակահատվածում հասցրել է հանդես գալ շուրջ 5 դերերգով, այդ թվում՝ Ալիսա (Դոնիցետի՝ «Լուչիա դի Լամերմուր»), Սանտուցա (Մասկանի՝ «Գեղջկական
ԳՈՀԱՐԸ՝ ՄԻՇՏ ԳԵՂԵՑԿՈՒՀԻ
10 տարի անց 1998 թվականի «Միսս Հայաստան» եւ 1999 թվականի «Միսս համագործակցություն» Գոհար Հարությունյանը դարձյալ գեղեցկության պատվանդանին է, տեղեկացնում է «Արմինֆոն»: Երկու զավակների մայր Գոհարը հաղթել է դեկտեմբերի 13-ին Բրատիսլավայում անցկացված «Միսս Գլոբ 2009» ամուսնացած կանանց գեղեցկության մրցույթում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են մրցույթի կազմակերպիչները: Սա Հայաստանի ներկայացուցչի առաջին հաղթանակն է նման մրցույթներում եւ
Մի քիչ ձանձրալի ներկայացում
Բայց՝ ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմում Տարեվերջին ռուսական դրամատիկական թատրոնը թատերասեր հանրության դատին հանձնեց ուկրաինացի դրամատուրգ Ալեքսանդր Մարդանի «Մկներ-կատուներ» պիեսը: Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին: Ռուսական թատրոնի խաղացանկում այն ներկայացված է «Վեճ առանց ընդմիջման» վերնագրով: Պիեսը Ռուսաստանում մի քանի անգամ բեմադրվել է: «Եթե հիշողությունս չի դավաճանում՝ այս տարվա մարտ ամիսն էր, երբ Ա. Մարդանը
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՄԱՅՐ ՈՒՆԵՆԱԼ
Իսկ «Ես իմ երեխային ավելի շատ կսիրեի, եթե նա լիներ իմ սիրած էակից» արտահայտությունը սխալ է «Հոգեբանության մեջ ամենաբարդ ոլորտը մարդկային փոխհարաբերություններն են՝ օրինակ ծնող-երեխա, մասնավորապես՝ մայր եւ զավակ հարաբերությունները: Որովհետեւ, եթե այլ դեպքերում մարդիկ միմյանց հետ կարող են փոխհարաբերություններ ստեղծել, կիսատ թողնել, նորը կառուցել, վերականգնել հինը, ապա մայր- զավակ փոխհարաբերությունները ի սկզբանե են տրված:
ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ
Եզդիների ազգային տոներից մեկը նշվում է դեկտեմբերին: Դեկտեմբերի 13-ից հետո առաջին շաբաթվա երեքշաբթի օրը ծոմ են պահում՝ հանգուցյալների համար (բըրվա ռադըվըն): Երեք օրերը՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ծոմ են պահում նախահայր Եզիդի համար: Ուրբաթ օրը Եզիդի բուն տոնն է: Այդ սուրբ օրը, որն ազգային մեծ տոն է, բոլորը պարտադիր կարգով, նվերներով պետք է այցելեն այդ տարվա
ՇԻՐԱԶԸ՝ ԼՈՌԻՈՒՄ
Դեկտեմբերի 15-ին Լոռու մարզի կենտրոնական գրադարանում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հովհաննես Շիրազի ծննդյան 95 եւ մահվան 25- ամյակներին: Այն վարում էր կազմակերպիչ, գրադարանի արվեստի բաժնի վարիչ Գարիզետա Ջանազյանը: Շիրազի ստեղծագործության մասին ընդգրկուն ու համակողմանի զեկուցեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի դասախոս Գայանե Մալումյանը, նրա բանաստեղծություններից ասմունքեցին նույն ամբիոնի դասախոս Մանե Պապյանը, ասմունքող Իվան Անտոնյանը,
ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԸ՝ ՄԱՐԳԱՀՈՎԻՏՈՒՄ
Օրերս Մարգահովիտի կրթամարզամշակութային համալիրի (ԿՄՄՀ) երաժշտական բաժնի դասատու Հասմիկ Խաչատրյանը ցերեկույթ էր կազմակերպել՝ նվիրված Կոմիտասի 140-ամյակին: Երաժշտական բաժնի սաների կատարմամբ եւ Սերգեյ Հարությունյանի նվագակցությամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից, երգահանի կյանքի ուշագրավ դեպքերից պատմեցին Հ. Խաչատրյանն ու Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս Նելլի Պապանյանը: «Այն ժամանակ Քյոթահիայում (Քութինա) խստիվ արգելվում էր հայահնչությունը, ու լռության էր
«Հատիսը» տարին եզրափակեց հաղթանակով
Կանանց բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի 6-րդ տուրի «Հատիս» (Երեւան)-«Բեշիկթաշ» (Ստամբուլ) հանդիպումը, որը երեկ կայացավ «Միկա» մարզական ակումբի դահլիճում, մեր թիմի համար մարզական առումով կարեւոր էր այնքանով, թե խմբից հաջորդ փուլ ո՞ր տեղով կանցնենք: Բայց խաղն ուներ նաեւ սկզբունքային այլ նշանակություն: Թասիբի խնդիր էր, որից մեր աղջիկները պատվով դուրս եկան՝ առավելության հասնելով 78:74 հաշվով:
ԵՐԵՔ ՏԱՐԻ՝ «ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ»-Ի ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԵՏ
«ՎիվաՍել ՄՏՍ»-ը, հավատարիմ մնալով սպորտի գործընկեր լինելու ռազմավարությանը եւ «Սպասեք ավելիին» իր նշանաբանին, շարունակում է անակնկալներ մատուցել հայաստանցի մարզասերներին: Բառացիորեն մի քանի օր առաջ Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատորն ստանձնեց «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի գլխավոր հովանավորի դերը: Եվ դրանով իսկ հաջողություն բերեց մեր թիմին. «Հատիսը», անկախ Թուրքիայի «Բեշիկթաշի» հետ երեկ կայացած հանդիպման ելքից, արդեն Եվրոպայի
Տանգո, ո՛չ երկուսի համար
Թուրք լրագրողի կարծիքով՝ քաղաքական «պարում» Հայաստանն ու Թուրքիան մենակ չեն «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Միլիեթ» օրաթերթի լրագրող Քադրի Գյուրսելը եւ թուրքական եւ հայկական մամուլում հայ-թուրքական հարաբերությունների թեմայի վերաբերյալ քննարկումներն ուսումնասիրող CNN Turk-ի թղթակից Ֆերհաթ Բորաթավը: Քադրի Գյուրսելը հիշեցնում է. «Երբ 2009թ. մայիսի սկզբին նախաստորագրված արձանագրությունների հիմքը դրվեց, Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում հայտարարեց՝ եթե Ղարաբաղի
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԴԱՌՆԱՐ ՀՐԱՉՅԱ ԱՄԱԶՈՆ
Երեք դրվագ նշանավոր բանաստեղծի կյանքիցՀրաչյա Հովհաննիսյանն (աջից) ու Էդվարդ Իսաբեկյանը 50-ականներին: Այս դեկտեմբերին լրացավ Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակը: Պատկառելի տարիք, բայց ստորեւ պատմությունները «ջահելական», երիտասարդ հոգու պատմություններ են, որովհետեւ, անգամ 77 տարեկանում, երբ կնքեց յուր մահկանացուն՝ առույգ էր, աշխույժ, լեցուն երիտասարդական եռանդով ու ավյունով: Ու, վստահ եմ՝ կապրեր մինչեւ 100 տարեկան, եթե ավտովթարի պատահական, անհեթեթ
ԳԱՅԴԱՐԸ ԿԹԱՂՎԻ ՆՈՎՈԴԵՎԻՉՅԵ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ
Երեկ ռուսական կայքերը հայտնում էին, որ ՌԴ հայտնի քաղաքական գործիչ Եգոր Գայդարը, որը մահացել է ինֆարկտից դեկտեմբերի 16-ին՝ 53 տարեկան հասակում, կհուղարկավորվի շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին, Նովոդեւիչյե գերեզմանատանը: Սակայն երեկոյան տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն Գայդարի հուղարկավորությունը հետաձգվում է: Օրը չէր նշվում:
ՆԱԶՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Ինգուշեթիայի մայրաքաղաք Նազրանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ճանապարհատրանսպորտային ծառայության պահակակետը: Արդյունքում, երեկվա դրությամբ, 23 մարդ զոհվել է:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է 18 ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ
Պերմի «Կաղ ձի» ակումբում պատահածից հետո, երբ անվտանգության պայմանները չպահպանելու պատճառով տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվեց 149 մարդ, իսկ եւս 80-ը դեռ հիվանդանոցներում է, ողջ Մոսկվայում սկսվեցին լուրջ ստուգումներ: Արդյունքում, երեկ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման համար կասեցվել է 18 ակումբի գործունեություն: Փակվածներից 7-ը Մոսկվայի կենտրոնում է, 7-ը՝ հարավում,
ՇԻՆԱՐԱՐԻ ԳՈՐԾՆ ԷԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ
Հարձակում է իրականացվել Հարավային Օսիայի մայրաքաղաքում գործող ռուսաստանյան շինարարական ընկերություններից մեկի գրասենյակի վրա: Ինչպես հաղորդում է «Ազատությունը», ինքնաձիգներով զինված դիմակավորված անձանց խումբը դիմահար կրակոցով սպանել է ընկերության աշխատակիցներից մեկին՝ Ռուսաստանի քաղաքացի՝ 50-ամյա Սամվել Սիրանյանին: Գրասենյակում գտնվող մյուս 5 աշխատակիցներին հարձակվողները դաժան ծեծի են ենթարկել, նրանցից առգրավելով անձնական իրերն ու գումարները՝ մոտ 8 հազար ռուսական ռուբլի
ՌԴ-Ն ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԸ
Ռուսաստանում, մինչեւ տարեվերջ, կոչնչացվի քիմիական զենքի պաշարների 45%-ը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ արդեն դեկտեմբերի 31-ին ՌԴ տարածքում մնացած կլինի Ռուսաստանի քիմիական զենքերի ընդամենը 55%-ը: Այդ մասին երեկ տեղեկացրել է տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Օլեգ Սավելեւը: Նրա խոսքերով՝ այդպիսով Ռուսաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները Քիմիական զենքերի արգելքի մասին Կոնվենցիայի երրորդ փուլի իրականացման գործում:
ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԾԵՐՈՒԿՆԵՐԸ…
Գերմանական Լյուդվիգսվախեն քաղաքի դատարանը մերժել է 83-ամյա թոշակառու Վերներ Դ.-ին, որը մտադիր էր 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել իր 67-ամյա կնոջից: Դատարանը որոշել է, որ Վերներ Դ.-ն չափց դուրս ծեր է եւ կասկածի է ենթարկել նրա՝ դատավարական ունակությունները: Թոշակառուի փաստաբանն այս վճիռը համարել է «նոնսենս», նշելով, որ իր պաշտպանյալին փաստացի մեղադրել են տարիքի պատճառով
Ադրբեջանը զենք կարտադրի
Ադրբեջանն այս տարի ավարտին է հասցրել մի շարք զինատեսակների մշակման աշխատանքը եւ սկսել դրանց արտադրությունը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։ Ըստ նրա՝ զենքի տեսականին ներառում է ինքնաձիգներ, «Զաֆար», «Զաֆար-Կ», «Ինամ» կարգի հրազեն, դիպուկահարի հրացան, ուսումնական ականներ, ռազմական տեխնիկա, որը թողարկվում է հարավաֆրիկյան Paramount Grope ընկերության հետ
«Սեւ խոռոչն» ավելի մոտ է, քան կարծում էինք
Պարզվեց, որ Երկրին ամենամոտ «սեւ խոռոչը»՝ V404 Cygni-ն կրկնակի մոտ է մեզ, քան գիտնականները կարծում էին մինչեւ հիմա. այն գտնվում է ընդամենը 7,8 հազար լուսնային տարի հեռավորության վրա: Այդպիսով, V404-ը հանդիսանում է Երկրագնդին ամենամոտ տիեզերական օբյեկտը, իհարկե, չհաշված Արեգակնային համակարգի մեր հարեւաններին: Համեմատության համար ասենք, որ Երկրագնդին ամենամոտ աստղը՝ Պրոքսիմա Կենտավրոսը՝ Ալֆա Կենտավրոսի աստղային համակարգից,
ՄԵԿԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԱՂԱՎԱՂՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Բունդեսվերի նախկին տեսուչ գեներալ Վոլֆգանգ Շնայդերանը (նկարում ձախից), որը նոյեմբերին պաշտոնաթող արվեց ԳԴՀ պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր Գուտենբերգերի (աջից) հրամանով՝ սեպտեմբերին աֆղանցիների վրա օդային հարձակման տվյալները թաքցնելու պատճառով, հայտարարել է, որ նախարարն ինքն է թաքցնում ճշմարտությունը: Zeit գործակալությանը տված հարցազրույցում Շնայդերանը ժխտել է Գուտենբերգերի պնդումները, թե ինքը, լինելով տեսուչ-գեներալ, թաքցրել է պաշտպանության նախարարից օդային հարձակման հանգամանքներին
ՄԵՐ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ
ԵՊՀ-ին առընթեր ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Հակոբյանն ու «Քվանտ» վարժարանի սան Հայկ Տեփանյանը նոյեմբերի 8-16-ին Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացված աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ աշակերտական օլիմպիադայում արժանացել են ոսկե մեդալների: Այս մասին հայտնել է Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ուսուցչուհի Մարիետա Գյուրզադյանը՝ հավելելով, որ ոսկե մեդալներ են նվաճել նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի մասնակիցները: «Նոյյան տապանի» փոխանցմամբ՝ Հ.
«ԱՅԲԻ» ՆՎԵՐԸ «ԱՅԲԵՑԻՆԵՐԻՆ»
Երեկ «Այբ» կրթական հիմնադրամի բարեկամ աշակերտները եւ ուսանողները սկսեցին անգլերեն լեզվի բարելավման ինտենսիվ դասընթացները: Դասընթացների մասնակիցներն են 29 «այբեցիներ»՝ «Խորացված առարկայական դասընթացներ» ծրագրի շրջանավարտները, «Կենգուրու» մրցույթի հաղթողները, «Այբ-2009» քիմիայի թիմի անդամները, «Այբ»-ի գրադարանից ակտիվորեն օգտվող ուսանողները, կամավոր աջակիցներ: Դասընթացները կընթանան երկու խմբով՝ խոսակցական անգլերեն եւ նախապատրաստում TOEFL թեստին: Երկամսյա դասընթացները «Այբ»-ի նվերն են պատանի «այբեցիներին»:
ՃՇՏՈՒՄ
«Առավոտի» դեկտեմբերի 10-ի համարում տեղ գտած «70 տարի նույն ֆակուլտետում» նյութի մեջ տեղ են գտել որոշ անճշտություններ: Տեսական քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Գեորգ Սոլոյանը նշեց, որ այդ լուրիկի մեջ տեղ գտած եւ իրեն վերագրված խոսքերում վերջին նախադասությունը ներկայացված է աղավաղված: Նա ասել է միայն նախկին հնգամյա եւ այժմյան եռաստիճան կրթական համակարգերը միմյանց հետ
Ճի՞շտ էր բուհերում դասապրոցեսը չդադարեցնելը
Լուրը, որ գրիպից մահացել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի, շատ արագ տարածվեց: Սկսվեցին քննարկումներ՝ ո՞վ է մեղավոր: Տեսակետ հնչեց, որ եթե ԿԳ նախարարը հրամայեր փակել ոչ միայն նախադպրոցական եւ հանրակրթական հաստատությունները, այլեւ՝ բուհերն ու միջին մասնագիտական հաստատությունները, նման բան չէր լինի: Այս մասին ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Բուհերում
16. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Կիսակառույց տուն: Եռահարկ տուն: Հակոբը՝ երեխաների հետ: 50-րդ փողոցը հատող 7-րդ փողոցի սկզբին տուֆակերտ հետաքրքիր կիսակառույց առանձնատուն տեսա: Այն առանձնանում էր պատշգամբների ճարտարապետական տարօրինակ լուծումով: Երկրորդ հարկի աջ եւ ձախ պատշգամբները սյունաշարով եկեղեցիների զանգակատան ռոտոնդա էին հիշեցնում, իսկ մեջտեղինը իր երեք մուտքերով ավելի ընդարձակ էր: Առաջին հարկի կամարաձեւ մուտքն ու պատուհանները փակվել էին շարվածքով: Կցանկանայի