Օրվա լրահոսը
ՀԻՄԱ ԷԼ՝ «ԳՐԱԿԱՆ ԳԻՇԵՐ»
Շուտով աշխարհի տարբեր անկյուններում կկազմակերպվի «Գրական գիշեր» նախաձեռնությունը, որի նպատակն է հասարակությանը ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը: «Գրական գիշերը» կազմակերպում են չեխական կենտրոնները՝ EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ, որին այս տարի միացել է նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը՝ ներկայացնելով «Գրականության օր» միջոցառումների շարքը: Այս միջոցառման շրջանակում երեկ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում Մեծ Բրիտանիայի
«Հայաստանի այցեքարտը»՝ 7-րդ անգամ
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը միշտ լեփ-լեցուն դահլիճներում է: Փառատոնի հիմնադիրներ Գ. Նազարյանը (ձախից) եւ Մ. Շահինյանը՝ տեր եւ տիկին Յիրիկյանների հետ: «Առավոտը» տեղեկացրել էր ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի մասին: Օրերս կապվեցինք փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հետ, ում 90-ամյա հոբելյանին է նվիրված այս
«ԵՍ ԻՆՁ ԱԶԱՏ ՉԵՄ ԶԳՈՒՄ»
«Ակոս» շաբաթաթերթի թուրք խմբագիր Ալթուղ Յըլմազը կարծում է, որ ժողովրդավար դառնալու համար Թուրքիան դեռ ճանապարհ ունի անցնելու: «Թուրքիան ժողովրդավարական երկիր չէ. այդպիսին դառնալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի: Սա նշանակում է, որ մենք երբեք չենք կարող մեզ լիովին ազատ զգալ «Ակոսում», բայց ես ինձ ազատ չեմ զգում նաեւ փողոցում, չնայած թուրք եմ: Չեմ
ՍԻՐԻԱՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՕԲԱՄԱՅԻՆ
Ուրբաթ օրը Սիրիան Միացյալ Նահանգներին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ: Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ նախորդ օրն ունեցած ելույթից հետո, որում նախագահն անդրադարձել էր Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակին: Associated Press-ի մատուցմամբ, Օբաման իր ելույթում հայտարարել էր, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասսադը պետք է իր երկիրը տանի ժողովրդավարացման
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ԵՆ ԴԱՐՁԵԼ
«Թալիբան» շարժման պակիստանյան կառույցը ստանձնել է Պեշավարում ամերիկյան դիվանագետների ավտոշարասյան պայթյունի պատասխանատվությունը: Reuters-ի մատուցմամբ, մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում տեղի մի բնակիչ է զոհվել, տասը հոգի վիրավորվել է: ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ալբերտո Ռոդրիգեսը հաղորդել է, թե Պեշավարում ամերիկյան հյուպատոսության աշխատակիցներից որեւէ մեկը չի զոհվել, բայց կան լուրջ վնասվածքներ ստացած անձինք: Ահաբեկչական ակտը տեղի է ունեցել
ՇՈՒՏՈՎ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ ԿԼԻՆԻ ՍԱԼՄԱՆ ՌՈՒՇԴԻԻ ՎԵՊԸ
Շրի-Լանկայում ավարտվել են Սալման Ռուշդիի «Կեսգիշերվա երեխաները» վեպի էկրանավորման նկարահանումները: BBC-ի մատուցմամբ, ֆիլմի ռեժիսորը կանադացի է, ծագումով հնդիկ Դիպա Մեհտան: Նախագծի մասին հայտարարվել էր դեռ 2008-ին: Բոլոր դերասաններն ու նկարահանող խմբի անդամները պայմանագիր էին կնքել, որի համաձայն, նրանք չէին կարող ֆիլմի մասին որեւէ տեղեկություն հայտնել, քանի որ ֆիլմի հեղինակները փորձում էին խուսափել կրոնական խմբերի բողոքներից:
Պաղեստինցիները ժամանել են Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար
Պաղեստինյան՝ մինչեւ վերջերս երկու անհաշտ ՖԱՏԽ եւ ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչները բանակցություններ վարելու համար ուրբաթ օրը ժամանել են Մոսկվա: Այդ մասին ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին հաղորդել է պաղեստինյան «Աշ-Շաաբ» կուսակցության քաղբյուրոյի անդամ Վալիդ ալ-Աուադը: Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանելու նաեւ Պաղեստինի ազատագրության ազգային ճակատի, «Աշ-Շաաբի» (նախկին կոմկուս) եւ Պաղեստինի ազատագրության ժողովրդավարական ճակատի ներկայացուցիչները: Վերջիններս, ալ-Աուադի ասելով, հրավիրվել են հաշտություն
Եմենում արտահերթ նախագահական ընտրություններ կլինեն
Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը՝ դիմելով իր հարյուրավոր կողմնակիցներին, հայտարարել է, թե մտադիր է արտահերթ նախագահական ընտրություններ նախաձեռնել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ, Սալեհն ասել է, որ պատրաստ է այդ քայլին գնալ՝ շարունակվող հակակառավարական բողոքներին վերջ դնելու համար: 2011թ. հունվարի վերջին Եմենում ծագած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 140 մարդ է զոհվել: Ցուցարարները
ՌԴ-Ն ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՄԻՆՍԿԻ ԱՌԱՋ ՊԱՅՄԱՆ Է ԴՐԵԼ
Ռուսաստանը չի շտապում ֆինանսական ճգնաժամ ապրող Բելառուսին տրամադրել խոստացված ֆինանսական աջակցությունը՝ պնդելով, որ Բելառուսն անցնի ձեռնարկությունների մասնավորեցմանը: Բելառուսական ակտիվների վաճառքի անհրաժեշտության մասին հինգշաբթի երեկոյան բարձրաձայնել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը՝ Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովից հետո, որին, ի դեպ, մասնակցում էր նաեւ ԵԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Կուդրինի ասելով, մարտի կեսերից արժույթի սուր դեֆիցիտ ունեցող
ՎԻԿՏՈՐԻՆԱՆ ԱՄՓՈՓՎԵՑ
Երեկ Հայաստանի բնության պետական թանգարանում ամփոփվեցին «Անտառ-առողջ ապագայի գրավական» թեմայով մրցույթ-վիկտորինայի երկրորդ փուլի արդյունքները: Առաջին մրցանակ ստացավ գավառցի դպրոցական Դավիթ Առաքելյանը: Մրցույթին, որի կազմակերպիչներն են թանգարանը եւ ԿԳՆ «Կրթություն» շաբաթաթերթը, մասնակցել են Երեւանի եւ մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտները: «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները հետապնդում են հայրենագիտական դաստիարակության նպատակ՝ երեխաների ուշադրությունը կենտրոնացնելով
Ինչպես աշխատանք գտնել
Կարիերայի եւ տեղեկատվության օր՝ ԵՊԼՀ-ում Երեկ Վ. Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) բակը վերածվել էր իսկական տոնավաճառի. շուրջ 50 կազմակերպություն ուսանողներին ներկայացնում էր իր գործունեությունն ու առաջարկում համագործակցել: Առիթը համալսարանում գործող Կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպվող «Կարիերայի եւ տեղեկատվության օր՝ ԵՊԼՀ-ում» ամենամյա միջոցառումն էր: ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի համակարգող Լեւոն Բաբամյանի խոսքով. «Ուսանողը հնարավորություն է ունենում
Շամփուրներ՝ նախարարության կայքում
Նաեւ ոչ թափանցիկ եւ թերի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) այս տարվա փետրվար-ապրիլ ամիսներին Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով անցկացրել է մոնիտորինգ, որի մեթոդաբանությունը հայկական չի եղել, այլ՝ ռուս գործընկերներինը: Մոնիտորինգն իրականացվել է ամերիկյան NET-ի (Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի) աջակցությամբ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍԿՍՆԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆ
Դրամահավաքի յուրօրինակ ձեւ «Առավոտի» փետրվար 18-ի համարում տպագրված «Հանված հաստիքը կնորոգվի» լուրում տեղեկացրել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը պետի տեղակալ կունենա, հաստիք, որը հանված էր նախկին քաղաքապետի օրոք: Եվ ինչպես ամիսներ առաջ կանխատեսել էինք, այդ պաշտոնը հորինվել էր քաղաքապետ Կարեն Կարապետյանի բարեկամ Հակոբ Ասլանյանի համար: Վերջինս պատմության ուսուցիչ է հասցրել աշխատել մի շարք դպրոցներում՝
ՈՒՂԻՂ ԿԱՊ
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում գործում է «ուղիղ կապ»: Քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ծառայությունների պատասխանատուները: Հերթական «ուղիղ կապի» օրը, ժամը եւ թեման քաղաքացիներին կանխավ կծանուցվի ՀՀ ոստիկանության կայքէջով, «02» հեռուստահաղորդաշարով եւ շաբաթաթերթով: Տվյալ շաբաթվա «ուղիղ կապի» հարցուպատասխանները կհրապարակվեն «02» շաբաթաթերթում
4 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՈՂՈՆՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ Է
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Աշոտավան գյուղի տարածքում գտնվող ջրհան պոմպակայանի տարածքից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 55-ամյա Գառնիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ 2007թ. աշնանը նշված վայրից քանդել եւ իր տուն է տեղափոխել բետոնե սալիկներ, մետաղյա ցանկապատի 2 դարպաս եւ անկյունակներով ցանկապատի 2 ցանց:
ԿՆԻՔԱՊԱՏՈՒՄ
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները մայիսի 19-ին Գր. Լուսավորչի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Արթուր Ա.-ին, որը մայիսի 11-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Իսկ Ե. Քոչարի փողոցի թիվ 22
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԸ
Օրեր առաջ ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերը Ավանի 7-րդ փողոցի մի բնակիչ Ա. Խուդյակովի փողոցի թիվ 84/4 շենքի բակում իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել: Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաձիգի կրակված 7 պարկուճ: Պարզվել է, որ կրակոցների հեղինակը 32-ամյա Արմեն Պ.-ն է, որը մայիսի 18-ին ոստիկաններին է ներկայացրել «ԱԿՍՈՒ» տիպի
«ԿԱՇԱՌՔԻ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ»
Շուրջ 3 ամիս ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվելուց հետո Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանն ու Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանն ազատության մեջ են: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կաշառք ստանալու մեջ մեղադրվող բժշկուհիներին մեղավոր ճանաչեց, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց: Դատարանը Ֆիլոմենա Մոսոյանին դատապարտեց 1 տարվա ազատազրկման, իսկ իր մեղքը
Դեմ են հանքավայրի բաց շահագործմանը
Երեկ Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած Շահումյանի բազմամետաղային հանքավայրի ընդլայնման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծը: Հանրային քննարկման մասնակից տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ լեռնաարդյունաբերության ոլորտին քաջատեղյակ մասնագետներն արեցին իրենց նկատառումները, վերհանեցին նախագծում տեղ գտած բացթողումներն ու թերությունները, անդրադարձան կազմակերպության անվանումների սխալ ձեւակերպումներին, ինչպես նաեւ
ԱՌԱՆՑ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ
Երեկ Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, հրավիրվել էր նախնական դատական նիստ: Քննության պետք է դրվեր բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանի հայցն ընդդեմ վերոհիշյալ ինստիտուտի: Դատարան էր ներկայացել Մ. Խաչատրյանի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Գրիգորյանը: Գրականության ինստիտուտի
ԿՐԿԻ՞Ն ԽԱՉԻԿՅԱՆ
Շենգավիթ վարչական շրջանի սոցիալական ծառայության տարածքային բաժնում (ՍԾՏԲ) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով Շենգավիթ վարչական շրջանի ՍԾՏԲ-ի պետի տեղակալ Ս. Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ 1-ին կարգի մասնագետ Լ. Խաչիկյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ վերջերս ստուգումներ էին իրականացվում տարածքային բաժիններում: Կենտրոն վարչական
ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇ ԵՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ
Հայաստանում կանայք հղիությունը հաճախ ընդհատում են 20 շաբաթական շրջանում, երբ պտուղն արդեն ձեւավորված է, եւ այդ երեւույթը բժշկական տեսանկյունից անթույլատրելի է համարվում, եթե, իհարկե, մայրը եւ երեխան առողջ են: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ News.am-ի, այս մասին հայտարարեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիական կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը։ Նրա խոսքերով, հաճախ հայ մայրիկները հղիությունն ընդհատում են ուշ
«Երեւան ջրին» դատի տվեցին
Երեկ «Երեւան ջուր» ընկերության արդեն նախկին «Ջրային հաշվեկշռի հաշվառման եւ վերահսկողության տնօրինության» թվով 40 աշխատակից «Երեւան ջուր» ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան: Նրանք իրենց նախկին գործատու «Երեւան ջուր» ընկերությունից պահանջում են առաջին հերթին՝ իրենց վերականգնել նույն աշխատանքում եւ համապատասխան քանակի վարձատրություն տալ, իսկ եթե ոչ՝ գոնե օրենքի կետը պահպանելով իրենց աշխատանքից ազատել: Այս մասին
Մաքրենք միասին
«Սիրելի երեւանցիներ ջան, կոչ եմ անում եւ խնդրում եմ Ձեզ մասնակցել մայիսի 21-ի շաբաթօրյակին: Կոչ եմ անում՝ այդ օրը նվիրել քաղաքին եւ ոչ ֆորմալ վերաբերվել այդ գործընթացին: Կոչ եմ անում բնակիչներին, համատիրություններին՝ բակային տարածքների մաքրությանը ,վերաբերվել ոչ ֆորմալ՝ ոչ թե թուղթն ու փաթեթը միայն հավաքել, այլ խնամել կանաչը, թուփը, ծառը, բարեկարգել բակերի տարածքները, ցանկապատերն ու
ՄԵՐԻԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ ՍՊԱՍԵԼ
Առանց այդ էլ մանկատան երեխան ամբողջ կյանքը սպասում է, որ մի օր իր համար հրաշք կլինի «Ծնողդ քեզ մանկատուն է հանձնում՝ չմտածելով, թե ինչպես ես ապրելու, հետո էլ մանկատնից ես դուրս գալիս, որեւէ մեկին դարձյալ չի հետաքրքրում՝ ինչպես ես հետագա կյանքդ դասավորելու: Կարծես կյանքիդ ժապավենը հետ է գնում ու զգում ես, որ նույն լքվածն ես
ՆՈՐ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ մինչեւ հունիսի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են մասնակցել նոր բոնուսային ծրագրի: Բավական է ուղարկել *210# անվճար հրահանգը եւ ամեն անգամ, երբ օրվա ընթացքում ՀՀ այլ բջջային, քաղաքային, ինչպես նաեւ 374 97 եւ 374 47 ցանցերից ստացված զանգերի ընդհանուր տեւողությունը կազմի 7 րոպե կամ ավելի, բաժանորդը կստանա
Ե՞րբ կբարձրանա հայոց եռագույնը Ջավախքում
Ջավախքում հայկական հյուպատոսարանի բացման բանակցությունների մասին ՀՀ արտգործնախարարության նախաձեռնությունը չափազանց ուրախալի փաստ է: Նշենք, որ Ջավախքում հյուպատոսարանի բացման առաջարկով ՀՀ-ն հանդես էր եկել դեռեւս 2002թ., երբ նույն տարվա սեպտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր-ներկայացուցիչ (նահանգապետ) Թեյմուրազ Մոսիաշվիլու գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի կողմից առաջարկվեց համատեղ ծրագրերի ընթացքին ավելի մոտիկից հետեւելու նպատակով
Կարմիր գրքում՝ 308 կենդանի
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել Հայաստանում իրավական կարգավիճակ ունեցող առաջին Կարմիր գրքի երկլեզու երկհատորյակի շնորհանդեսին: 500 տպաքանակով լույս ընծայված եւ Հայաստանում իրավական կարգավիճակ ունեցող առաջին Կարմիր գիրքը կազմվել է 2007-2009թթ. ընթացքում կատարված դաշտային ուսումնասիրությունների հիման վրա, իսկ գրքի հրատարակման որոշումը կայացվել է 2010թ. հունվարի 29-ին: Երկհատորյակում ընդգրկվել են բույսերի
Նավթ ու գազ կփնտրեն արտոնագրով
Երեկ կայացած կառավարության նիստում գործադիրը որոշեց ՀՀ տարածքում նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության արտոնագրերը տրամադրել մրցութային կարգով: Որոշումը թելադրված է այն իրողությամբ, որ նավթն ու գազը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հումք են, եւ մրցույթի ընթացքում դիտարկվում են ընկերությունների ներկայացրած ծրագրերը եւ տնտեսական ներուժը: Բացի այդ՝ գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի եւ Իրանի կառավարությունների
ՀՀ Ոստիկանապետը՝ Արզաքանցյանի մասին
«Տիգրան Արզաքանցյանի մեքենայի հետեւից մեկ այլ մեքենա է եղել, որը համապատասխան փաստաթղթեր չի ունեցել, այդ կապակցությամբ տարվել է տուգանային հրապարակ՝ համապատասխան արձանագրությամբ: Բացի այդ, ես չգիտեմ՝ դա իր թիկնազորի մեքենա՞ն է եղել, ինքը, բնականաբար, հերքում է: Թիկնազորային այդ զորահանդեսները, շքահանդեսները՝ չգիտեմ ինչ, հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում մենք կտրականապես մերժում ենք, եւ չի կարելի: Ժողովրդի մոտ


















































