Օրվա լրահոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կոչ արեց անհանդուրժող լինել այն մարդկանց նկատմամբ, որոնք վարակված են կոռուպցիոն հիվանդությամբ: Մի շարք այլ կոչեր վարչապետն արեց այսօր հակակոռուպցիոն միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի ՄԶԳ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ այսօր շատերը ձգտում են պաշտոն ձեռք բերել. նրանք քննադատում են կառավարությանը
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ՝ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի կազմակերպած քննարկման ընթացքում հայտարարեց, որ արդարադատության համակարգը Հայաստանում «սատկած է»: «Մեր խնդիրների խնդիրը օրենքը չկիրառելն է: Ինչո՞ւ չի կիրառվում, որովհետեւ յուրացրել են ոչ միայն ժողովրդի քվեն, այլեւ մեր՝ իբր անկախ դատավորների, դատախազների ինքնուրույնությունը»,- նշեց նախկին իրավապահը»: Պարոն Ջհանգիրյանը
Ձեր ողորմածության կարիքը չունենք
ԱԺ ընդդիմություն-իշխանություն բանավեճը՝ մարտի 1-ի առնչությամբ առաջարկների մշտադիտարկում իրականացնելու շուրջ: Խորհրդարանը երեկ սկսեց քննարկել Դավիթ Հարությունյանի նախաձեռնությունը, ըստ որի՝ ԱԺ որոշմամբ պետք է հանձնարարություն տրվի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնել «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մասին: Ըստ որոշման նախագծի՝ մշտադիտարկման արդյունքների մասին «մինչեւ 4-րդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը` յուրաքանչյուր
ՀՅԴ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցերը եւ հարցապնդումը ՀՀ կառավարությանը ՕԵԿ խմբակցության հարցապնդման քննարկումից հետո, որը վերաբերում էր աղետի գոտում կատարվող ծրագրերին՝ ԱԺ-ն երեկ քննարկեց ՀՅԴ հարցապնդումը, որով խմբակցությունը փորձել էր ստանալ մանրամասն տեղեկատվություն, թե մինչ նախաստորագրումը՝ հայ-թուրքական արձանագրությունները «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով սահմանված ընթացակարգային ինչ փուլերով են անցել: Ի տարբերություն ՕԵԿ-ի, որը գոհ էր
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՄԱՐՔՍԻ ՀԵՏԵՎՈ՞ՐԴ
Թե ինչպես Վազգեն Մանուկյանը «բացեց» Հմայակ Հովհաննիսյանի աչքերը «Ես բարձր եմ գնահատում հարգարժան պարոն Հակոբյանի հումորի զգացումը: Բայց հումորի առկայությունը դեռեւս մարդուն իրավունք չի տալիս հավակնելու պատգամավորի մանդատին»,- «Առավոտի» հետ զրույցում 10-րդ ընտրատարածքի մանդատի հավակնորդ Հմայակ Հովհաննիսյանն այսպես հակադարձեց մրցակից Դավիթ Հակոբյանի՝ իր հասցեին ցայսօր հնչեցրած մեղադրանքներին: Իրենց վեճը գաղափարական հարթություն տեղափոխելով՝ Հմայակ Հովհաննիսյանը որեւէ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր, ԲՀԿ նախկին անդամ Արմեն Ճուղուրյանի գործի դատաքննությունը: Սեպտեմբերի 22-ին նա ձերբակալվել էր՝ քաղաքացուց 5000 դոլար կաշառք վերցնելու համար՝ այդ քաղաքացու որդուն բուհի հեռակա ուսուցման համակարգ ընդունելու նպատակով: Ճուղուրյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի
ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Դեկտեմբերի 1-9-ը ԼՂՀ ԳԹԿ-ն անցկացրեց ընթացիկ արտաքին գնահատում՝ ավագ դպրոցների խորացված եւ ընդհանուր հոսքի 10-րդ դասարաններում: Ընթացիկ ստուգումներին մասնակցում էր 10-րդ դասարանի աշակերտների 89%-ը՝ 60-ից ավելի դպրոցներից: ԳԹԿ-ի կողմից իրականացվող բոլոր աշխատանքները միտված են ինչպես միասնական, պետական ավարտական եւ ավարտական քննություններին նախապատրաստվելուն, այնպես էլ խթանում են աշակերտների գիտելիքների եւ ուսման հանդեպ պատասխանատվության բարձրացմանը: Անցած ուսումնական
ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԸՆԿՆՈՒՄ Է
ԱՄՆ-ում ընկել է նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը: Այս մասին են վկայում CNN-ի անցկացրած հարցումները, որոնց տվյալներով, Օբամայի գործունեությունը նախագահի պաշտոնում ներկայումս ողջունում է ամերիկացիների 48%-ը: Փորձագետները նշում են, որ դեռ նոյեմբերին ողջունողների թիվը 55% էր կազմում: Սոցիոլոգների խոսքով, նախագահի վարկանիշի անկումը հիմնականում պայմանավորված է երկրի վատ տնտեսական վիճակով եւ գործազրկության բարձր մակարդակով: Աֆղանստան լրացուցիչ 30
ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱ՞Ն
Դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման հիմնական թեմաները եղել են հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հիմնախնդիրը։ Ինչպես հաղորդում է «Ա1+» գործակալությունը՝ հանդիպման վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունները տարբեր են: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ հանդիպումից հետո ճեպազրույցում Օբաման ասել է, որ ինքը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման
ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՀԱՇՎՎՈՒՄ Է 136 ԼՐԱԳՐՈՂ
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) զեկույց է ներկայացրել, որում հաշվարկել է, թե ողջ աշխարհում քանի լրագրող է գտնվում բանտերում: Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ նրանց թիվը կազմում էր 136, ինչը 11 մարդով ավելի է նախորդ տարվա համեմատ: Ամենաշատ լրագրողները «նստած են» Չինաստանում՝ 24 մարդ, ապա Իրանում՝ 23 մարդ, հետո Կուբայում՝ 22 լրագրող: Ամոթալի հնգյակը եզրափակում են Էրիթրեան, որի
Վերադարձ՝ ակունքներին
Իսրայելի արդարադատության նախարար Յակով Նաեմանը (նկարում) հայտարարել է, որ երկրի դատական համակարգը պետք է աստիճանաբար անցնի հին եբրայական օրենքներին, որոնք շարադրված են «Տորայում»: Նախարարի այս առաջարկը հնչել է հրեական դատարանին նվիրված համաժողովի ժամանակ: «Քայլ առ քայլ մենք Իսրայել կբերենք Տորայի օրենքները եւ Գալախան (եբրայական օրենքը), կվերածնենք պետության դատական համակարգը»,- հայտարարել է Նաեմանը: Նա ճշտել է,
Բաղդադում 100-ից ավելի զոհ՝ պայթյունի արդյունքում
Երեկ, դեկտեմբերի 8-ին, Բաղդադում տեղի ունեցած մի քանի ականապատված ավտոմեքենաների պայթյունի արդյունքում զոհվել է ամենաքիչը 101 մարդ, վիրավորների թիվն անցնում է 180-ը: Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ առաջին պայթյունի թիրախը Էդ-Դոր շրջանի ոստիկանական պահակախումբն էր: Մեքենան պայթեց Տեխնոլոգիական համալսարանի շենքի մոտ, զոհվեց 12 ուսանող: Մի քանի րոպե անց պայթեց եւս չորս մեքենա: Ականապատված մեքենաները տեղակայված
Պատիժները տարավ կրթական ոլո՞րտ
Վրաստանում կրթության նոր նախարար է նշանակվել Դմիտրի Շաշկինը (նկարում), որը մինչ այդ զբաղեցնում էր պատիժների իրականացման, պրոբացիայի (անգլերեն probation, ինչը ԱՄՆ-ի, Անգլիայի եւ մի շարք այլ երկրների քրեական օրենսդրության մեջ նախատեսված պայմանական դատապարտման տեսակ է) եւ իրավաբանական օգնության նախարարի պաշտոնը: Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին լրագրողներին ասել է, որ կրթության նախկին նախարար Նիկա Գվամարիան մեկնել է
Դեկտեմբերի 9
ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,
ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ֆետիշիզմ. այլ կերպ ֆետիշիզմը անվանում են սեքսուալ սիմվոլիզմ։ Որպես սեռական գրգիռ եւ սեռական հաճույքի աղբյուր՝ ֆետիշիստներն օգտագործում են զուգընկերոջը հիշեցնող անշունչ առարկաներ։ Ֆետիշիզմի զարգացման հիմքում ընկած է շփման խանգարումը, եւ այդ է պատճառը, որ ֆետիշիստները նախապատվությունը տալիս են անշունչ առարկաներից սեռական հաճույք ստանալուն, քանի որ վերջիններիս հետ շփումը անհամեմատ հեշտ է։ Պատահական չէ, որ ֆետիշիզմը
Կլիման խելագարվե՞լ է
Եղանակների կտրուկ տաքացումն առաջին հայացքից ուրախացնում է շատերին: Բայց արդյո՞ք դա նորմալ երեւույթ է: Մասնագետներին մտահոգում է կլիմայի նման փոփոխությունը, եւ նրանք դա վերագրում են կլիմայի գլոբալ փոփոխություններին: Ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ բնության եւ մարդու օրգանիզմի վրա: Կլիմայի փոփոխությունը շրջակա միջավայրի էկոլոգիական ամենաբարդ ու արդիական խնդիրներից է, ինչի հետ մարդկությունը երբեւիցե բախվել է:
ՄԵԴԱԼՆԵՐ՝ ԱՐՓԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ
Երեկ Ե. Չարենցի տուն-թանգարանում կայացավ լրագրող Արփեն Մովսիսյանի «Աթենքյան հանդիպումներ» եւ «Ստամբուլյան նոթեր» տեսաֆիլմերի շնորհանդեսը: Նրա՝ 1975 թվականից սկիզբ առած «խոստովանությունների շղթան» շարունակվում է նաեւ այսօր՝ «Արարատ» հեռուստաալիքով ցուցադրվող «Հայից հայ» հեղինակային շարքով: ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, կարեւորելով Արփեն Մովսիսյանի դերը հատկապես Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման գործում, նշեց. «Մենք Սփյուռքը չենք իմանում, Սփյուռքի մասին հիշում
Ֆուտբոլը՝ հանրակրթական դպրոցներում
Դպրոցականների շարժողական ընդունակությունների մշակման, բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման, աճող սերնդի առողջության ամրապնդման, ՀՀ-ում ֆուտբոլ մարզաձեւի մասսայականացումը խթանելու եւ զարգացնելու նպատակով՝ ՀՀ կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ համատեղ մշակել են համալիր ծրագիր՝ միտված ֆուտբոլ մարզաձեւի ներդրմանը հանրակրթական դպրոցների ուսումնական առարկաների շարքում: Ի թիվս այլ մարզերի, Լոռիում այս տարվա սկզբից
Հայտնի դարձան մրցակիցները
Երեկ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 եւ 17 տարեկանների առաջնության որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իսպանիայի, Իսրայելի եւ Լիտվայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա 2010թ. հոկտեմբերի 19-24-ին` Լիտվայում: Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն ընդգրկվել է 7-րդ խմբում: Նրա մրցակիցներն են Չեխիայի, Թուրքիայի
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «2009 ԹՎԱԿԱՆԸ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻ ԷՐ»
Մրցաշրջան 2009-ը կարելի է համարել պաշտոնապես փակված: Անցկացվել են մեր հանրապետության համար առաջնային նշանակություն ունեցող Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները, որոնց ամփոփումը շոշափելի դրական տեղաշարժ է արձանագրել: Բայց այդ առաջընթացը միայն մեդալների որակով ու քանակով չի գնահատվում: Ավելի կարեւոր են մասսայական ֆիզկուլտուրայի ոլորտի ձեռքբերումները: Օրերս «Առավոտը» փորձեց տարին ամփոփել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն
Գուսանի 85-ամյակը
Վանաձորի «Հորովել» ազգագրական երգի, պարի համույթի (գեղ. ղեկ.՝ Գագիկ Անանյան, գործիքային մասի ղեկավար՝ Էլմիրա Կռոյան) նախաձեռնությամբ դեկտեմբերի կեսերին Լոռիում կնշվի գուսան Սարգիս Զաքարյանի ծննդյան 85- ամյակը: Նրա սրտառուչ երգերը այսօր էլ շարունակում են ականջ շոյել: Լոռեցիների շրջանում այսօր էլ թարմ են գուսան Զաքարյանի «Աննման եղնիկ», «Անմահ Թումանյան», «Ղարաբաղի զմրուխտ հավքեր» եւ մյուս երգերը: «Մեր աշուղական
Աբովյանի 200-ամյակին՝ Աբովյանում
Շարունակվում են մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումները՝ նրա անունը կրող քաղաքում: Օրերս բացվեց նաեւ Կոտայքի մարզի գեղարվեստի եւ արվեստի դպրոցների սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցի տնօրեն Արիս Կարապետյանը, կարեւորելով նման միջոցառումների անցկացումը, հավաստիացրեց, որ այսպիսի շփումների շնորհիվ մարզի փոքրիկ նկարիչները էլ ավելի ոգեւորված կստեղծագործեն: Արտերկրի արվեստասերին ներկայանալու առումով առավել
ԳՐՔԵՐ՝ ՄԱՐԶԵՐԻՆ
Ավելի քան 1000 անուն ՄԱԿ-ի հրատարակություններ նվիրվեցին Դիլիջանի, Իջեւանի, Բերդի ու Նոյեմբերյանի քաղաքների գրադարաններին՝ Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած եռօրյա ուղեւորության ընթացքում, որն ավարտվեց երեկ: Այս նախաձեռնությանն օժանդակում էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ): Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ շրջիկ գրադարանի ցուցահանդեսը շատ հետաքրքրեց տեղի ժողովրդին, որոնք հաճախ վերջին լուրերի ու հրատարակությունների
«ԱՐՄԵՆՈՒՀԻՆ»՝ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ
Ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքի նվիրատվությամբ եւ «Պողոսյան պարտեզներ» ընկերության միջոցներով Երեւանի Սիրահարների այգում տեղադրվել է կերամիկական արձան: Այսօր տեղի կունենա «Արմենուհի» քանդակի բացման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ Հռիփսիմե Սիմոնյանը մեկն էր այն արվեստագետներից, ով խորհրդային շրջանում վերածնեց հայկական ավանդական կերամիկական արվեստը։ 1.9 մետր բարձրությամբ «Արմենուհի» կերամիկական քանդակը, որ նախկինում ցուցադրվել է միայն մեկ անգամ,
Պարի փառատոն՝ Լոռիում
«Առավոտը» նախորդ համարներում տեղեկացրել էր, որ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեն ազգագրական եւ ժողովրդական պարարվեստի Լոռու մարզային մրցույթ-փառատոնը: Մասնակից 13 խմբերը մարզի տարբեր գյուղական ու քաղաքային բնակավայրերից էին: Բացման խոսքում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանն ասաց. «Այսօր Լոռու մարզում առաջին անգամ կայանում է նման փառատոն,
Ժան Միշել Ժառի՝ «Քաղաքները համերգում»
Ֆրանսիացի լեգենդար երաժիշտ եւ կոմպոզիտոր Ժան Միշել Ժառի հայկական ակումբը դեկտեմբերի 18-20-ը «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Ժան Միշել Ժառի ստեղծած համերգային ակցիային, որը հեղինակն անվանում է՝ «Քաղաքները համերգում»։ Ժան Միշել Ժառի հայկական ակումբից ստացված հաղորդագրության մեջ ասվում է. «Քաղաքները համերգում» անվանումը նշանակում է, որ այս ֆորմատով անցկացվող համերգի ժամանակ ողջ քաղաքը
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՈՒ «ԸՆԿՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ
Լիլի Էլբակյանի «Կարմիր լապտերներ» համարձակ ներկայացումը Վերջերս «Էդգար Էլբակյան» թատրոնում դիտեցի Լիլի Էլբակյանի բեմադրած «Կարմիր լապտերներ» ներկայացումը, որը տարակարծությունների տեղիք է տվել: Ոմանց գրավում է բեմադրության ինքնատիպությունը, ոմանց՝ խրտնեցնում լեզուն եւ թեման: «Կարմիր լապտերները» իսկապես համարձակ գործ է, ինչը պայմանավորված է նաեւ բեմադրիչի երիտասարդ լինելով ու նոր մտածողությամբ: Պիեսի հեղինակը նույնպես Լ. Էլբակյանն է, խաղում
ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կառավարությանը կից Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանն ասել է, որ 1997թ. թողարկված բացատրական բառարանում գրանցվել է 2200 սխալ: Tert.am-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն ասել է, թե գրաքննության բացակայությունը վերածվում է «ամենաթողության»: Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեսչությունը հայտնաբերել է «յորղան» («վերմակ») գրվածքով, իսկ Բաղրամյան պողոտայում՝ պարսկերեն լեզվով ցուցանակ: «Մայրաքաղաքում կա անգլերեն
Մեկս՝ մյուսով
Երեկ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի տանն իսկական «դեվիչնիկ» էր: Մոտ հարյուր կին ու աղջիկ էին հյուրընկալվել տիկին դեսպանին: Նրանց գրեթե կեսը՝ 45-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողուհիներ էին, մյուս կեսը՝ հանրապետությունում հայտնի կանայք՝ տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, դասախոսներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ: Նրանց մեջ նկատեցինք հասարակական եւ ստեղծագործական գործունեությամբ «կին-առաջնորդ» համարվելու պատվին արժանացած Աստղիկ Գեւորգյանին, Ջեմմա
Քաղաքապետը խոստացավ չանտեսել
«Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ Counterpart կազմակերպության աջակցությամբ սայլակավոր հաշմանդամները, երեկ «Մատչելի Երեւան» կարգախոսով, երթով Արամ Խաչատրյանի արձանի մոտից հասան Երեւանի քաղաքապետարան: Ըստ «Աստղիկ» ասոցիացիայի նախագահ Լեւոն Ներսիսյանի, նպատակն է ուսումնասիրել Երեւանի փողոցների՝ հաշմանդամների համար մատչելիությունը եւ առկա սխալներն ու բացթողումները վերացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Երեւանի քաղաքապետարանին: «Մատչելի Երեւան ունենալը բոլորիս