Օրվա լրահոսը

«ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ: ԸՆՏՐՎԵՄ՝ ԿՈՒՆԵՆԱՄ»

ԱԺ-ն երեկ ողջ օրը լսեց ՀՌԱՀ անդամների 4 թափուր տեղերի համար հայտարարված մրցույթում հաղթած 7 թեկնածուներին: Լուսանկարում. ձախից՝ աջ. Արմեն Մկրտչյան, Հայկ Քոթանյան, Կորյուն Առաքելյան, Կարեն Վարդանյան, Գոհար Արշակյան, Արամ Մելքոնյան: Թեկնածու Կորյուն Առաքելյան Ամենաշատը հարցեր ուղղվեցին «Ազգային միաբանության» նախկին փոխնախագահ Կորյուն Առաքելյանին, որն այս պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի

ՀԱԿՎԱԾ ԵՆ ՁԳՁԳԵԼ

Օբամա-Էրդողան հանդիպմանը Թուրքիայի վարչապետն առաջին անգամ հրապարակայնորեն արձանագրել է շատ կարեւոր մի սկզբունք. նա ընդգծել է, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան: NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, թե Հայաստանը մեկ անգամ չէ, որ ասել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին, եւ այժմ գնդակը գտնվում է Թուրքիայի

ՂՐԻՄԻ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՎՐԱ ԱՉՔ ՈՒՆԵՆ

Analitika.at.ua կայքի համաձայն, Ղրիմի հայ համայնքը նամակ է ուղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոյին՝ կապված հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Գրիշչենկոն ավելի վաղ էր հայտարարել, որ 2009 թվականի դեկտեմբերի 1-ից Սուրբ Խաչ հայկական վանքը կդառնա Ղրիմի ազգագրական կենտրոնի մասնաճյուղ: Ղրիմի հայկական համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը նամակում գրել է,

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ

«Նեզավիսիմայա գազետան»՝ վկայակոչելով «Հուրիեթը», հայտնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիմել է «Թուրքիայի հանդեպ հայերի չհիմնավորված հավակնությունների դեմ պայքարի» կազմակերպությանը՝ պահանջելով փաստաթղթեր՝ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված բողոքի հետ: Այդ մասին հայտարարել է հիշյալ կազմակերպության նախագահ Գեկսալ Գյուլբեյը, որը հանդես է գալիս 1915թ. իրադարձությունների օբյեկտիվ հետաքննության օգտին: Այդ կազմակերպության անդամները Սերժ Սարգսյանին

ԻՆՉՊԵ՞Ս ՔԱՎԵԼ ՄԵՂՔԵՐԸ

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի առաջարկները նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչո՞ւ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չանդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին Օբամա-Էրդողան հանդիպումից առաջ, մանավանդ, որ հանձնաժողովում փաստաթղթերի քննարկման վերջին  ժամկետը  դեկտեմբերի 7-ն էր: – Որպեսզի պարոն Շարմազանովի կանխատեսումները չիրականանան: Իսկ եթե լուրջ՝ խոսքը ոչ թե առանձին վերցրած Թուրքիայի խորհրդարանի, այլ Թուրքիայի ներկայիս իշխանության ընդհանուր դիրքորոշման մասին

ՉԵՐՉԻԼՆ ԷԼ Է ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼ

  «Մեզանում կուսակցական ֆետիշիզմ գոյություն ունի, որը գալիս է խորհրդային 70 տարիներից: Բոլորը կարծում են, որ կուսակցական անդամակցությունը կարծրացած երեւույթ է»,- «Առավոտի» հետ զրույցում ըմբոստացավ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նույնիսկ հիշեց իր քաղաքական իդեալին՝ Չերչիլին, ով չորս կուսակցություն է փոխել: «Քաղաքացին իրավունք ունի ընտրություն կատարել եւ վերանայել իր ընտրությունը, եթե տեսնում է, որ տվյալ թիմը հավատարիմ չէ

Դեկտեմբերի 8

ԽՈՅ (21.03-20.04)- Օրն արդյունավետ է աշխատանքի համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ամեն գնով կհասնեք ձեր ուզածին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրվա երկրորդ կեսը շատ լարված կանցնի՝ հատկապես սիրային հարցեր կարգավորելիս: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Զինվեք համբերությամբ, որովհետեւ հնարավոր է խնդիրներ ունենաք ղեկավարության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ավելորդ չէր լինի, եթե երեկոն անցկացնեիք նոր ծանոթների շրջապատում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր կարող եք հանգիստ,

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ԴԱՆԴԱՂԵՑՆՈՒՄ ԵՆ ԾԵՐԱՑՈՒՄԸ Ինչպես ցուց տվեցին գերմանացի գիտնականների հետազոտությունները, ֆիզիկական մարզումները կարող են դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը՝ մոլեկուլյար մակարդակով: Համբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ երկար ժամանակ մարզվող միջին տարիքի մարդկանց տելոմերները ավելի քիչ են կրճատվում, ի տարբերություն այն մարդկանց, որոնք ակտիվ կենսակերպ են վարում: Տելոմերները նուկլեոտիդների հարաբերականորեն կարճ վերջավորություններ են ԴՆԿ քրոմոսոմների վերջում:

Սեռական բռնությունը՝ հանցանք

Իսկական տղամարդը կնոջ վրա ձեռք չի բարձրացնում «Սեքսը Աստծո պարգեւն է, բայց եթե այն օգտագործում ես վնասելու համար, կարող է վերածվել զենքի, որը թեեւ ոչինչ չարժե, բայց նույնքան կործանարար է, որքան ռումբը: Սեռական բռնությունը հանցանք է, որը շարունակվում է լռության պատճառով, եկեք կոտրե՛նք այդ լռությունը»: Այս խորագիրն էր կրում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակի

«ՄԻԿԱՆ» ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Աշտարակի «Միկա» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանին նախապատրաստությանը ձեռնամուխ է լինելու արդեն դեկտեմբերի 14-ից: Թիմն իր բազայում կնախապատրաստվի մինչեւ դեկտեմբերի 31-ը: Ամանորի եւ Ծննդյան տոների ավարտից հետո՝ հունվարի 7-ին, տասնօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Վերադառնալով Երեւան՝ Արմեն Ադամյանի սաները կմեկնեն Անթալիա, որտեղ նախատեսված է հավաքի երկրորդ փուլը (հունվարի 20-ից փետրվարի 3-ը): Դրան կհաջորդի եւս մի հավաք

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԳՐԵԹԵ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը «L Equipe» հանդեսին պատմել է վնասվածքից իր ապաքինման գործընթացի եւ եկող մրցաշրջանում իր ծրագրերի մասին: «Ես հիմա շատ արագ եմ վերականգնվում եւ այժմ արդեն կարող եմ զբաղվել իմ ֆիզիկականով եւ մարզվել կորտում: Սակայն վերջնական ապաքինման համար մոտ երկու ամիս դեռ ունեմ: Առաջվա պես նպատակս «Մեծ սաղավարտի» մրցաշարում հաղթանակն է եւ մինչեւ

ԱԲՐԱՀԱՄԸ, ԻՐՈՔ, ՀԻՎԱՆԴԱՑԵԼ Է

Մի քանի օր առաջ տեղեկատվություն տարածվեց, թե աշխարհի վեց ուժեղագույն միջին քաշայինների մրցաշարի երկրորդ փուլի՝ հունվարին Նյու Յորքում նշանակված Արթուր Աբրահամ-Անդրե Դիրրել մարտը Արթուրի հիվանդանալու պատճառով կարող է հետաձգվել, ինչն Աբրահամի թիմի ներկայացուցիչները ժխտում էին: Բայց պարզվում է, որ նախնական տեղեկատվությունը համապատասխանում էր իրականությանը: «Flint Journal» հանդեսի փոխանցմամբ, մարտն իրոք հետաձգվել է, քանի որ Աբրահամի

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է

WBC/WBA վարկածներով երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը Միացյալ Նահանգներում շարունակում է նախապատրաստվել WBC-ի ժամանակավոր չեմպիոն մեքսիկացի Թոմաս Ռոհասի հետ դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում կայանալիք մենամարտին: «BoxingScene» հանդեսը տեղեկացնում է, որ Վիկն օրերս մարզումային մարտ է անցկացրել կիսաթեթեւ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Զաբ Ջուդայի հետ: «Դա շատ լավ մարզումային մենամարտ էր,- ասել է

ՏԱՍՆՅԱԿԻ ՄԵՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Մի քանի օրից կհրապարակվեն 2009 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների եւ լավագույն թիմի անունները, որոնք ավանդաբար որոշվում են մարզական լրագրողների շրջանում անցկացվող հարցման արդյունքներով: Այս պարտականության կատարումը միշտ էլ դժվար կացության մեջ է դրել լրագրողներին: Եթե 90-ականների սկզբներին մի կերպ էր համալրվում տասնյակը ու ստիպված գնահատվում էին նաեւ աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնություններում ձեռք բերված

ԳԵՆՏԸ՝ ՎԱՐՈՒԺԱՆԻՆ

Օրերս Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանի հսկա գրադարան-մատենադարանում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի 125-ամյակը: Ի պատիվ տաղանդավոր հայ ուսանողի, համալսարանի տնօրինությունն իր մասնաշենքի առաջին սրահում, մուտքի ձախ կողմում, բոլոր կողմերից տեսանելի, հայերեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն լեզուներով (1958թ.) տեղադրել է Վարուժանի մեծադիր դիմաքանդակը, թեեւ գրադարանից օգտվողների մեջ պիտի որ շատ երեւելի մարդիկ եղած լինեին: Բարձր գնահատելով Վարուժանի

«Կինն» ու թուրքական ֆիլմերը

Թուրք մտավորականներից ոմանք ընդունում են ցեղասպանության փաստը, բայց հայերին ընկալում են իբրեւ Անատոլիայի ժողովուրդ: Դեկտեմբերի 1-5-ը Երեւանում անցկացվեց «Կին» միջազգային 6-րդ կինոփառատոնը, որի ընթացքում առանձին ծրագրով հանդես եկան նաեւ թուրք կանայք՝ «Ֆիլմմոր» ծրագրով: Դրանք թուրքական փառատոնի ֆիլմերն էին: Թուրք ռեժիսոր Էմել Չելեբիի 41 րոպե տեւողությամբ «Լիլիթի քույրերը» վավերագրական ֆիլմը, ռեժիսորի խոսքով՝ Անատոլիայում ապրող 3 կանանց

Դավիթ Հարությունյանի «Շրջազգեստով գեներալները»

Կամ ինտելեկտուալ հումոր՝ ըստ ռեժիսորի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրերս կայացավ «Շրջազգեստով գեներալները» 2 գործողությամբ կատակերգության պրեմիերան՝ ըստ ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույի համանուն պիեսի: Այն բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը: Ներկայացմանը մասնակցում է թատրոնի բալետային խումբը: Բեմադրությունը սիրո պակասի պատճառով կնոջ եւ ամուսնու դժոխքի վերածված կյանքն է. հերոսները հայտնվել են դատարանում:

ՍԻՐՈ ԵՎ «ՍԵՔՍՈՒԱԼ ԱՊԱՍՏԱՆԻ» ՄԱՍԻՆ

«Լույսը կբացվի» մոնոներկայացումը հաջողված էր Վերջերս Կամերային երաժշտական թատրոնում կայացավ «Լույսը կբացվի» մոնոներկայացման պրեմիերան: Սա այն հազվադեպ ներկայացումներից էր, որտեղ, այսպես ասած, երեք երանի էին մեկտեղվել՝ Կարինե Խոդիկյանի հրաշալի պիեսը, Կարինե Ջանջուղազյանի տպավորիչ խաղը եւ Արթուր Սահակյանի ռեժիսորական ինքնատիպ լուծումները: Այնպես որ, արդյունքը փոխհատուցում էր թափված ջանքերը: Մոնոներկայացումների ժամանակ հանդիսատեսը հաճախ ձանձրանում է, հոգնում, իսկ

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ

Analitika.at.ua կայքի համաձայն, ավելի քան 32 հազար հայ Աբխազիայի անձնագիր է ստացել: Քաղաքացու անձնագիր ստացել են Աբխազիայում բնակվող բոլոր 85 ազգությունների ներկայացուցիչներն էլ: Աբխազիայի բնակչության 90 տոկոսն արդեն նոր անձնագիր ունի, որը 2003-ից է մտել շրջանառության մեջ: Անձնագիր ստացածների թվում են՝ 73622 աբխազ, 32363 հայ, 17795 ռուս, 12156 վրացի, 2430 ուկրաինացի, 2138 աբազին, 1500 հույն։

ՍԿՍՎԵԼ Է «ԿՈԲՐԱՅԻ ՑԱՍՈՒՄԸ» ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկյան ծովային հետեւակազորը աֆղանական բանակի օգնությամբ Գելմենդ աֆղանական նահանգի հյուսիսային շրջաններում նախաձեռնել է «Կոբրայի ցասումը» ռազմական գործողությունը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, ռազմական գործողությանը մասնակցում է մոտ հազար ծովային հետեւակ։ Հարձակման նպատակն է խախտել թալիբների հաղորդակցությունը եւ զրկել թիկունքային օժանդակությունից։ Նշենք, որ սա ամերիկյան զորամիավորումների առաջին նման գործողությունն է Աֆղանստանում՝ այն օրվանից, ինչ Բարաք Օբաման

ՀԱՂԹՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

Ռումինիայում երեկ գործնականում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը: Ու չնայած ընտրությունների ավարտից հետո երկու թեկնածուներն էլ՝ Տրայան Բեսեսկուն եւ սոցիալ-դեմոկրատ Միրչա Ջոանեն իրենց հաղթող էին հռչակել, երեկոյան, երբ արդեն հաշվարկվել էր քվեաթերթիկների ավելի քան 95 տոկոսը, հայտնի դարձավ, որ նախագահական ընտրություններում ձայների չնչին առավելությամբ հաղթել է երկրի գործող նախագահ Տրայան Բեսեսկուն, որը հավաքել

ԳՈՐԲԱՉՈՎԻՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՌԵՅԳԱՆԻ ՆՎԵՐԸ

ՍՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովին կվերադարձնեն Pontiac Grand Prix ավտոմոբիլը, որը նրան էր նվիրել ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը», հղում կատարեով Pontiac-ի ներկայիս տիրոջ՝ «Մետրոպոլ» ընկերությունների խմբի նախագահ Միխայիլ Սլիպենչուկի հայտարարությանը: Սլիպենչուկի խոսքերով՝ ավտոմեքենան Գորբաչովին կհասնի 2010-ի մարտ ամսին: Նա ասել է նաեւ, որ մեքենան նորմալ վիճակում է

ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ, ԲԱՅՑ ՓԱԽԱՎ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի քաղաքապետ Աբդուլ Ահադ Սահեբին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեջ մեղադրանքով: Սահեբիին մեղավոր են համարել 800 հազար աֆղանիի ($16,5 հազար) չափով պետական միջոցները վատնելու մեջ: Դատարանը նաեւ վճռել է Սահեբիին ազատել Քաբուլի քաղաքապետի պաշտոնից եւ պարտավորեցրել՝ վերադարձնել ողջ վատնած գումարները: Ինքը՝ Սահեբին, դատին չէր ներկայացել, նրա շահերը ներկայացնում էր փաստաբանը: Այժմ

Մոլդովայում նախագահի ընտրությունները վերջնականապես տապալվեցին

Մոլդովայում արդեն երկրորդ անգամ տապալվում է թեկնածուին նախագահի պաշտոնում հաստատելու փորձը: Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նոր իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Մարիան Լուպուի թեկնածության կողմ է քվեարկել ընդամենը 53 պատգամավոր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ նկատելով, որ նախագահ դառնալու համար Լուպուին հարկավոր էր ամենաքիչը 61 ձայն: Հիշեցնենք, որ այս երկրում նախագահ են ընտրում խորհրդարանական ուժերը: Լուպուին հաստատելու համար

Պերմի աղետալի հրդեհի մեղավորներին ուզում են Լինչի դատաստանի ենթարկել

Պերմի ակումբներից մեկում շաբաթ օրը տեղի ունեցած հրդեհի զոհերի հարազատները իրավապահներից պահանջում են իրենց հանձնել այդ գործով կասկածյալներին: «Մարդկանց վիշտն այնքան մեծ է, որ նրանք պատրաստ են ինքնադատաստանի ենթարկել հրդեհի մեղավորներին»,- «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է իրավապահ մարմիններում աշխատող աղբյուրը: Աղբյուրի խոսքերով՝ միջոցներ են ձեռնարկվում գործով անցնողների անվտանգությունն ապահովելու համար, «որպեսզի թույլ չտան Լինչի դատաստան նրանց

Սահակաշվիլին թմրամո՞լ է

Վրաստանի նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավան (նկարում) մեղադրել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին թմրամիջոցներ օգտագործելու մեջ: «Ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Սահակաշվիլին թմրամոլ է: Եվ որպեսզի չհիմնավորված արտահայտություններ չանեմ, առաջարկում եմ միասին լաբորատորիայում անալիզ հանձնեք՝ արյան մեջ թմրամիջոցների առկ այություն ը ստուգելու համար»,- ինչպես հայտնում է «Aysor am»-ը, այդ մասին համաձայն «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է Վրաստանի

ԼԵՎՈՆՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԽՓԵԼ ԵՆ Դեկտեմբերի 6-ին, ժամը 23.00-ին, Կիեւյան եւ Օրբելի եղբայրների փողոցների խաչմերուկում 1986թ. ծնված Գուրգեն Ա.-ի վարած ՎԱԶ-21723 մակնիշի ավտոմեքենան բախվել է դերասան Խորեն Լեւոնյանի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով վերջինիս ուղեւորը՝ 1986 թ. ծնված Մերի Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: ԱՐՁԱԿԱԳԻՐԸ ԶՈՀՎԵԼ

Նոր համակարգիչներ՝ դպրոցին

Տասը տարի անց, երբ նորից մտա Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոց, տեսա բոլորովին փոխված նոր դպրոց՝ սկսած դպրոցի ե՛ւ արտաքինից, ե’ւ ներքին կահավորումից, որով մարդ կարող է միայն հիանալ։ Դասարանների ու կաբինետների կահավորում՝ նոր, շքեղ ձեւով, ջեռուցում՝ գազիֆիկացման նոր համակարգով, գործող սանհանգույցով։ Այս ամենը կատարվել է հովանավորների ու ՀՀ կառավարության ներդրումների շնորհիվ, թարմացվել է մանկավարժական

Գործընթացը կշարունակվի 2010 թվականին

ԿԳՆ կայքէջից տեղեկանում ենք, որ դպրոցական գույքի տրամադրման պետական ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2010-2011 ուստարվա համար սկսել է Սփյուռքի կրթօջախներից հայտերի ընդունման եւ հաշվառման գործընթացը: 2009-ի ՀՀ ԿԳՆ-ն աշխարհի շուրջ 40 երկրի 350 կրթօջախի տրամադրել է ավելի քան 70000 կտոր ուսումնական նյութ: Նշված խմբաքանակում մեծ բաժին են կազմում Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների

Դասերը դադարեցվեցին

Այն բանից հետո, երբ դեռ շաբաթ օրը ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը անհրաժեշտ էր համարել երկրի բոլոր կրթօջախներում՝ մանկապարտեզներում, դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում եւ բուհերում, անմիջապես դադարեցնել դասապրոցեսը եւ բոլորին տուն ուղարկել՝ գրիպի աննախադեպ վարակի դեմն առնելու համար, երեկ ողջ օրը բոլորն անհամբեր սպասում էին, թե ինչ վճիռ կկայացվի այդ կապակցությամբ: Երեկ արդեն շատ դպրոցներում

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031