Օրվա լրահոսը
«ՀԱՏԻՍՆ» ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԿԱԶՄԸ
Երեկ բասկետբոլի Երեւանի «Հատիս» կանանց թիմը մեկնել է Ստամբուլ եւ այսօր Եվրոպայի գավաթի խաղարկության երրորդ տուրում հյուրընկալվելու է Թուրքիայի «Բեշիկթաշին»: Ակումբի պաշտոնական կայքը մեկնելու նախօրեին մի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մեր թիմը համալրվել է մի լեգեոներով, որը «Հատիսում» իր նորամուտը կարող է տոնել արդեն այսօր: Խոսքը սերբ բասկետբոլիստուհի, պաշտպանական գծի խաղացող Միլիցա Դաբովիչի մասին
Սյուզի Կենտիկյանը՝ տարվա կին բռնցքամարտիկ
Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) օրերս ամփոփել է անցնող տարվա արդյունքները: Մասնագետների ու մարզասերների շրջանում անցկացված հարցումների արդյունքների ամփոփումով տարվա լավագույն կին բռնցքամարտիկ է ճանաչվել 50,8 կգ քաշային Սյուզի Կենտիկյանը («Մարդասպան Թագուհի»): Կոլումբիայում կազմակերպված մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ WBA-ի փոխնախագահ Ջիլբերտո Մենդոզան պարգեւը Սյուզիին հանձնելու ժամանակ հայտարարել է, թե ինքը նույնպես իր ձայնը միացնում է բռնցքամարտի
ՄԵԼԻՆԵՆ ԻՐ ԽՈՍՔԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԱՍԻ
Կորեայի Գոյանգ քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության՝ մեզ համար մեկնարկած կանանց պայքարը մեր հանրապետության հաշվարկին մեդալ չբերեց: Կանանց մրցապայքարում Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը, հանդես գալով մինչեւ 63 կգ քաշային կարգում, երկամարտի 235 կիլոգրամով բավարարվեց իր համար անսովոր՝ 6-րդ տեղով: Գյումրեցի մարզուհին արեց ամեն բան՝ մրցանակային տեղ գրավելու համար, սակայն, դատելով մրցակիցների ելույթներից, նա այսօր օբյեկտիվորեն
«ՍԱՀՄԱՆԸ ԿԱՆՑՆԵՆՔ»
«Մենք կանցնենք սահմանը: Սահմանին մեզ կմիանան սահմանապահ զինվորները: Մեր գնացքը կանցնի Արարատյան դաշտով եւ մեզ դիմավորելու կգան կարոտակեզ դեղինից հառնող դաշտերն ու կենդանի հուշարձաններ դարձած, տարերքներից ածխացած ծառերը: Աստված երկնքից կօրհնի մեր ճանապարհը»: Այս տողերը 1990-92թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ, արցախցի Վիգեն Շիրինյանի դեռեւս անտիպ գրքից են: Վիգեն Շիրինյանը մեր առաջին խորհրդարանի այն
Ակնկալում ենք ձեր ուշադրությունը
Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանին: 2010թ. լրանում է Կյուրիկյան (Տաշիր-Ձորագետի կամ Լոռու) թագավորության հիմնադրման 1040- ամյակը, Լոռե ամրոցի հիմնադրման 1005 եւ ամրոցը թագավորության մայրաքաղաքը դառնալու 945- ամյակները: Բացի այդ, մեր պատմիչները (Մովսես Խորենացի, Կորյուն, Եզնիկ Կողբացի, այլք) հիշատակություններ են
«Անհարմար եմ զգում ինքս ներկայացնել»
Իր ղեկավարած «Սերենադ» կամերային նվագախմբի արտերկրյա հաջողությունների մասին ասում է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: «Սերենադ» կամերային նվագախումբը օրերս վերադարձավ Շվեյցարիա եւ Գերմանիա կատարած համերգային ուղեւորությունից: 1991թ. դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հիմնադրած այս նվագախումբը, սկսած 1992-ից, համերգներով պարբերաբար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Գերմանիայում եւ Ավստրիայում, մասնակցելով նաեւ միջազգային մրցույթների: Հատկանշական է հատկապես 1995թ. Հռոմում կայացած
ԳՐԱՖԻՏԻՆ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՉԷ ՀԱՅԵՐԻՆ
Քանի որ մեր երկրում հիմնականում նախընտրում են նկարել կտավի վրա «Հայաստանում կալիգրաֆիտին (գեղագրության եւ գրաֆիտիի համատեղումը) որոշակի տարածում ունի, բայց՝ ոչ պատերի վրա: Պատճառները երկուսն են. առաջին՝ մարդիկ արվեստի այս տեսակը համարում են վանդալիզմ եւ երկրորդ՝ ի տարբերություն Ռուսաստանի, եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի, Հայաստանում չկան համապատասխան ներկեր, նյութեր, միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր է լավ որակ
ԻՍՐԱՅԵԼԸ ՍԱՌԵՑՐԵԼ Է ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն 10 ամսով սառեցրել է Հորդանան գետի Արեւմտյան ափին հրեական բնակելիների շինարարությունը: «BBC»-ի մատուցմամբ, վարչապետն ասել է, թե դա Մերձավոր Արեւելքի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նոր խթան հաղորդելու փորձ է: Վարչապետի գրասենյակը հրապարակել է վարչապետի հայտարարությունը, որում ասված է, թե չորեքշաբթի օրը Նեթանյահուի առաջարկը կքննարկվի Իսրայելի անվտանգության խորհրդում: Աղբյուրը միաժամանակ շեշտում է,
ՀՈՆԴՈՒՐԱՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Հոնդուրասի փաստացի կառավարության ղեկավար Ռոբերտո Միչելետտին երեկ լքել է իր զբաղեցրած պաշտոնը եւ մինչեւ դեկտեմբերի 2-ը չի մասնակցի պաշտոնական որեւէ միջոցառման: Հոնդուրասի գործող նախագահին կից նախարար Ռաֆայել Պինեդան հայտարարել է, որ Միչելետտիի այդ քայլը կապված է նոյեմբերի 29-ին Հոնդուրասում տեղի ունենալիք համընդհանուր ընտրությունների հետ: Երկրի փաստացի ղեկավարը որոշել է «ետ քաշվել»՝ երկրում հանգիստ, բաց եւ
ԲԱԽՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԱՎԵՐԸ
Չորեքշաբթի օրը առավոտյան Ազովի ծովում բախվել են թուրքական «Սանտա Վիկտորիա» եւ վրացական «Բերիլ» նավերը: Արդյունքում՝ վրացական բեռնանավը խորտակվել է: «Բերիլի» անձնակազմի բոլոր 12 նավաստիները փրկվել եւ գտնվում են թուրքական «Սանտա Վիկտորիայի» տախտակամածում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, տեղեկություններ կան, թե խորտակված բեռնանավը նավարկել է ոչ թե Վրաստանի, այլ՝ աֆրիկյան Սիերա-Լեոնե պետության դրոշի ներքո: Թուրքական նավի հրամանատարը միջադեպից հետո
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ Է
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Հարավային Ամերիկա կատարած այցի շրջանակներում հանդիպելու է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին: «BBC»-ի տեղեկություններով, երկու երկրների նախագահները ստորագրելու են թվով 270 համաձայնագիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունն ու էներգետիկան: Նախագահ Չավեսը, որն ավելի վաղ հայտարարել էր Վենեսուելայում միջուկային էներգիան զարգացնելու իր ցանկության մասին, պաշտպանել է նաեւ Իրանի՝ սեփական ատոմային ծրագիրն ունենալու
Հնդկաստանի կին նախագահը՝ ռուսական կործանիչի ղեկին
Հնդկաստանի նախագահ, երկրի զինված ուժերի գերագույն հրամանատար՝ 74-ամյա Պրատիբհա Պատիլը ռուսական արտադրության կործանիչ ինքնաթիռով բարեհաջող թռիչք է իրականացրել: Վայրէջքից հետո նա բարյացակամորեն է արտահայտվել ռուսական տեխնիկայի մասին: «Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ Ռուսաստանում նրա իրականացրած թռիչքը ընկալվել էր որպես ՌԴ-ի եւ ռուսական ռազմական տեխնիկայի հանդեպ բարձր վստահության արտահայտություն: Հնդկաստանի կին նախագահը օդ է բարձրացել Պունի Լոհեգաոն
Լիբանանցի «կախարդը» մահապատժի կենթարկվի
Սաուդյան Արաբիայում հեռուստահաղորդավարին դատապարտել են մահապատժի. կախարդության մեջ մեղադրված եւ «սեւ մոգ» ճանաչված Լիբանանի քաղաքացին կախաղան կհանվի: «Sky News» հեռուստաընկերության փոխանցմամբ, Ալի Սաբաթը մահապատժի կենթարկվի այն բանի համար, որ նա պարբերաբար հանդես է եկել լիբանանյան արբանյակային հեռուստաալիքի եթերում եւ մարդկանց ապագայի վերաբերյալ գուշակություններ է արել, հեռուստադիտողներին խորհուրդներ է տվել ինչպես վարվել այն իրավիճակներում, որում նրանք
Պատերազմական գործողություններ՝ Եմենի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ
Եմենի մահմեդական շիա ուղղությանը դավանող «Հուտի» խմբավորման զինյալները դիվերսիա են իրականացրել Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանին գտնվող Ջեբել-Ռումայե բնակավայրի տարածքում՝ սպանելով երեք սաուդացի զինծառայողի եւ վիրավորելով մի քանի զինվորականի ու քաղաքացիական անձի: Ինչպես հաղորդում է «News. am»-ը՝ վկայակոչելով արաբական «Աշ-ՇԱՐԿ ալ-Աուսատ» թերթը, ի պատասխան՝ սաուդյան իշխանությունները զանգվածային ռազմական գործողություն են սկսել ծայրահեղականների դեմ: Արաբական լրատվամիջոցները
ՎԻՃԱԿԸ ՉԻ ՎԱՏԱՑԵԼ՝ ԼԱՎԱՑԵԼ Է
«Առավոտի»՝ սույն թվականի նոյեմբերի 6-ի համարում տպագրվել է «Ուզում են փակե՞լ Սեբաստիան» վերտառությամբ «Սեբաստիա» կրթահամալիրին վերաբերող մի նյութ, որը հիմնված է հանրապետության ղեկավարությանն ուղղված մի խումբ ծնողների բաց նամակի վրա։ Հասկանում ենք, որ ծնողներից ոմանք կարող են ունենալ առանձին դժգոհություններ։ Սակայն տարատեսակ ենթադրություններ ու տպավորություններ հայտնելուց առաջ հարկ է խոսել մանկապարտեզում առկա իրական վիճակի մասին։
Դասագրքաստեղծման կնճիռներ
Կամ ի՞նչ կապ ունի մաֆիան նշված թեմայի հետ Դպրոցներում դրամահավաքության դժգոհություններից հետո պատվավոր 2-րդ հորիզոնականում են դասագրքերի խրթին, ոչ գրագետ լինելու մասին դժգոհությունները: Երեկ այս թեմայի շուրջ կրքերը բորբոքվեցին «Հայելի» ակումբում: ԿԳՆ Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարինե Հարությունյանը, խոսելով դասագրքաստեղծման փուլերի մասին, նշեց, որ կատարվել են որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ նախկինում գործող մեկ հանձնաժողովի փոխարեն
«ՄԻ ԶՐԿԵՔ ՄԵԶ ՄԵՐ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻՑ»
Ուսանողների բողոքը՝ ընդդեմ ԿԳ նախարարի նախաձեռնությանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ուսանողներին կրթաթոշակներից զրկելու նախաձեռնությունից դժգոհ ուսանողները «Մի՛ զրկեք մեզ մեր կրթաթոշակներից» կարգախոսով երեկ Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանից սկսեցին բողոքի երթը: Զարմանալի չէ, որ երթը կազմակերպել էին նախկինում կրթության ոլորտը երկար ժամանակ ղեկավարած կուսակցության՝ ՀՅԴ-ի երիտթեւականները: «Աջակցել, այլ ոչ թե զրկել» վանկարկումներով երիտասարդ ուսանողների երթուղին ընթացավ
Էլիտար կրթության առանձնահատկությունը
Էլիտար կրթությունը, դատելով ամեն ինչից, ինչ-որ բացակայող իրողություն է՝ ավելի շուտ ուղղված ընդհանուր տեսական պլանին, քան հիմնախնդրի նկարագրմանը, որոնց հետ բախվում է այդ տիպի կրթությունը։ Արդյոք հենց այդ էլիտար կրթության գաղափա՞րը չի հանդիսանում սխալական եւ կասկածելի։ Տվյալ դեպքում ես հենվում եմ համաշխարհային սոցիոլոգիայի դասականների՝ Վիլֆրեդո Պարետոյի, Մաքս Վեբերի եւ հատկապես Կարլ Մանհեյմի վրա, որոնք բավականին
ՃԻՇՏԸ ՄԵԿՆ Է
Իսկ նախագահներն ու նրանց տեսակետները՝ երեքը Լավատեսությունը կամ օպտիմիզմը առաջընթացի բաղկացուցիչ կոմպոնենտներից մեկն է: Սակայն, ինչպես եւ ամեն ինչ, լավատեսությունը եւս պետք է հիմնավորված լինի: Այսինքն՝ երբ լավատեսությունը չափից ավելի է կտրված իրականությունից, դա արդեն ոչ թե լավատեսություն է, այլ հեքիաթ: Օրինակ, երբ ողջ ազգով խոսում ենք Եվրամիությանն անդամակցելու մասին, մոռանում ենք, որ հայ իրականության
Վասն հրապարակայնության եւ արդյունավետության
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՏԻՄ-երի համար նոր պարտավորություն է առաջարկում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծի հեղինակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, օրինագծով առաջարկվում է Հայաստանի 913 տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների համար սահմանել նոր պարտավորություն. ավագանիները պարտավոր են լինելու քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները: Ինչու պետք է օրենքով
Փոքր ՀԷԿ-երը՝ պատուհա՞ս
«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը Սեւանի ավազանի փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ է սկսել, որի առաջին փուլում արդեն մտահոգիչ իրողություններ են ի հայտ եկել: Ըստ «Էկոլուրի», փոքր ՀԷԿ-երի գործունեությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում՝ կապված գետերի ջրային հաշվեկշռի խախտման հետ, գետաբերաններին ձվադրող ձկնատեսակների պահպանման հետ, ՀԷԿ-երի մոտ գտնվող գյուղերի ոռոգման ջրի մատակարարման պակասեցման հետ: Փոքր ՀԷԿ-եր
ԳԵԴԻԿՅԱՆԻ «ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ»
Նոյեմբերի 27-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի մամլո ասուլիսը: Նա նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը կգտնվի Հայաստանում՝ իր «Ոճրագործության բանակ» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի առիթով։ Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի եւ իր պարտիզանական խմբի պատմությունը։ Ասուլիսին կմասնակցեն նաեւ ֆիլմի դերակատարներ Արիան Ասկարիդը եւ Սերժ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՀԱՆՋ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարության նախագահ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին, Հայաստան-Վրաստան սահմանագծման հարցերը համակարգող, ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին Հայոց Լոռի աշխարհը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի, պատմության, ազգային ինքնագիտակցության ձեւավորման ու զարգացման կարեւորագույն բնօրրաններից մեկը։ Լոռի աշխարհն իր տարածքային, քաղաքական ու հայ ազգային ինքնագիտակցության վերելքին է հասնում Տաշիր-Ձորագետի
ՓԱԿՎԵԼ ԷՐ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ 35-ամյա Լ. Դավթյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իր 7 տարեկան երեխայի հետ փակվել է բնակարանում: Ոստիկանների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: Լ. Դավթյանը հանձնվել է հոգեբույժների խնամքին: Տուժած չի եղել:
ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Երեկ Բագրատունյաց փողոցում բախվել են «Օպել» մակնիշի 20 ԼԼ 066 եւ «Սոֆիա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի Տ 6267 պետհամարանիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետեւանքով վնասվածքներ են ստացել 50-ամյա Մ. Նստոյանը, 35-ամյա Ս. Ջեյրանյանը եւ 27-ամյա Վ. Սարգսյանը:
ՀՐԴԵՀԻՑ՝ ՄԱՀ
Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհվում է Աբովյանի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքին հարակից տարածքը: Այրվել է վագոն-տնակը: Տնակում հայտնաբերվել է տանտիրոջ՝ 70-ամյա Ն. Հովհաննիսյանի դին:
«ԵՎՐՈՊԱ»-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Երեկ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ կալանավորվել է 59-ամյա Հենզել Առաքելյանը:Նա նոյեմբերի 19-ին գտնվել է Լենինգրադյան փողոցում գտնվող «Եվրոպա» հյուրանոցում: Վեճի մեջ բռնվելով 35-ամյա Ռուբեն Այվազյանի հետ, նրան 3-րդ հարկի բացօթյա պատշգամբից հրել է ցած: Ռ. Այվազյանը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:
ՀԵՐՈԻՆ՝ ՓՈՂԿԱՊԻ ՄԵՋ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից երեկ տեղեկացրին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գարուշ Բարսեղյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում փողկապի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 գրամ հերոին, 3 հաբ սուբոտեքս տեսակի հոգեմետ դեղամիջոց եւ 3 գրամ
ՀՀ քաղաքացուն սպառնում է 22 տարվա ազատազրկում
ՀՀ քաղաքացի Մեսրոպ Բաղդասարյանը Վրաստանի իշխանությունների կողմից կալանավորվել է 4 ամիս առաջ: Բանաստեղծ Նորայր Բաղդասարյանի 31-ամյա որդին՝ Մեսրոպը, ներկայումս պահվում է Քութայիսի բանտում: 4 ամիսների ընթացքում հասցրել է ձեռք բերել ասթմա, սրտի անբավարարություն: Մեսրոպը 6 տարի առաջ գնացել էր Աբխազիա, ժամանակավոր բնակվում էր Նոր Աֆոն քաղաքում: Այս տարվա ընթացքում նա 9 անգամ օրինական ճանապարհով Աբխազիայից
ԿՈՎԿԱՍԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԳԱԼԻՑԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
Դատախազությունը «եկեղեցու թասիբին» կանգնեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց եկեղեցապատկան հողերի յուրացման գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող Գյումրիի Օզանյան 1 հողատարածքը ինքնակամ օտարել էր իր տեղակալի՝ Գագիկ Մանուկյանի որդուն: Այդ կապակցությամբ հարուցվեց քրեական գործ՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի եւ Գյումրիի կադաստրի հաշվառման բաժնի մասնագետ Ալբերտ