Օրվա լրահոսը

ՀԵՌԱՆԱԼԻՍ ՄԵՂԱԴՐԵՑ

Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը հայտարարեց, որ ոչ նպատակահարմար է համարում հիմնադրամի հոգաբարձուների հետ համագործակցությունը եւ իր աշխատակազմով հրաժարական է տալիս: Թամարա Պողոսյանի օրինակին չի հետեւել եւ չի հրաժարվել միայն մեկ աշխատող: Հիշեցնենք, որ այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը սփյուռքի

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՆՎԵՐ ՍՏԱՆԱ՞Ն

Այս տարվա մարտի 22-ին «Կանացի երջանկություն երբեք չեմ զգացել» հրապարակմամբ անդրադարձել ենք Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ապրող անփաստաթուղթ ընտանիքի հոգսերին: Ընտանիքի մոր՝ Վրաստանի քաղաքացի Էթերի Խաթոյանի՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով բազմանդամ ընտանիքի 6 երեխաները զրկվել են պարտուսուցումից: Ընտանիքը ապրել է Ստեփանավանում, Բովաձորում, Վանաձորում, հիմա նորից Ստեփանավանում են: Էթերի Խաթոյանն էլ չի կարողացել գնալ Վրաստան՝

Նոր ջրագծին սպասելիս

Բնակիչները բողոքում են, պաշտոնյան՝ պնդում, որ խնդիր չկա Կապանի ծայրամասային Բարաբաթում թաղամասում, որը գյուղական կենցաղով փոքրիկ ավանի է նման, 130 տնտեսություն կա` մոտ 300 բնակիչ: Ըստ թաղային լիազորի` ամռան ամիսներին բնակիչների թիվն ավելանում է, այստեղ են գալիս հովեկներ` հանրապետության տարբեր վայրերից, արտերկրից, նաեւ Կապան քաղաքի այլ թաղամասերից են Բարաբաթում գալիս ու մշակում տնամերձ այգիներն ու

ՍԵՎ ԳՈՐԾ

Ի վնաս տավուշցիների եւ Տավուշի բնության Տավուշի մարզխորհրդի այս տարվա նիստերից մեկում մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ գործարարներն իրեն առաջարկել են ներկայացնել մարզից որոշակի ժամանակահատվածում իրացվելիք փայտանյութի կոնկրետ քանակության մասին տեղեկատվություն, որպեսզի կանխատեսելի բիզնես ծավալեն: Իսկ մարզում հիմա փայտի հումքով մի այլ բիզնես է ծաղկում. Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների ու մայրուղիների վրա տեղակայված խորովածանոցների

Ստիպել են, որ ընդունի «իր» մեղքը

Ոստիկանության աշխատակիցները գործ են հարուցել այն ժամանակ, երբ կորած իրի տերն արդեն գտած է եղել այն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռ. Ազարյանի նախագահությամբ, օրինական ուժի մեջ է թողել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճիռը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին, դատավոր Ա. Խաչիկյանի նախագահությամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բերդ քաղաքի բնակիչ Գրիգոր

ՕՐԵՆՔԸ ՄԻԱՏԵՍԱԿ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության համար հերթական գործը հարուցվել է «News.am» լրատվական կայքի դեմ՝ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի կողմից: 2010թ. նոյեմբերի 23-ին կայքում հոդված է հրապարակել՝ «Սրտի արատով հիվանդին Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» վերնագրով: Հոդվածում ասվում է, որ քաղաքացի Հովհաննես Կաթրջյանը «News.am»-ի խմբագրությանը պատմել է, որ իրեն խաբել են

ԴԵՌ ԾԱԿ ՏԱՆԻՔՆԵՐ ՇԱՏ ԿԱՆ

Անձրեւային եղանակին Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 34 ա շենքի ներսում էլ է անձրեւ գալիս: Բանն այն է, որ շենքի տանիքը վթարային վիճակում է եւ տեղումների ժամանակ անձրեւաջրերը լցվում են շենքի հարկեր՝ վնասում էլեկտրաէներգիայի լարերը, պատերի սվաղը, ինչպես նաեւ բնակարանները: Այդ ամբողջ ջուրը, ի վերջո, լցվում է շենքի նկուղ՝ թուլացնելով շենքի հիմքը: Բնակիչներն ասում

Գյումրեցի անօթեւաններին տուն են տվել, բայց էլի տնակում են

Բազմանդամ անօթեւան ընտանիքները դարձյալ մնալու են փտած տնակներում Գյումրեցի անօթեւաններից շատերը հրաժարվում են տեղափոխվել նորակառույց Մուշ 2 թաղամաս՝ այն պատճառով, որ կառավարությունը, ասենք՝ մեկ սենյականոց բնակարանը հատկացրել է 6-7 անձի: Անօթեւանների դժգոհությամբ, կառավարությունն առաջնորդվել է հին որոշումներով՝ բացարձակապես հաշվի չառնելով այն փաստը, որ ընտանիքը երկրաշարժից հետո 23 տարվա ընթացքում բազմացել է: Բնակարանները բաշխելիս որպես հիմք

«ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ԱՍՏՂԵՐԸ ՔԻՉ ԵՆ»

Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան գործերն առաջ տանելու համար հյուրանոցային աստղեր են պետք Եթե մի ժամանակ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տունը համարվում էր լավագույններից մեկը եւ կարելի է ասել՝ «ընտրյալներն» էին կարողանում այնտեղ իրենց հանգիստը կազմակերպել, ապա այսօր այդ հյուրանոցն իր մասամբ հնամաշ գույքով, սպասարկման ոճով եւ զվարճանքի սրահների բացակայությամբ հետ է մնացել Ծաղկաձորի մյուս հյուրանոցային համալիրներից:

ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՏԵՍԱԿԵՏ

Վերջերս Երեւանում կայացած Գ. Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարի հետ կապված՝ մամուլում կարծիքներ են հնչում՝ դիտարկելով այն որպես Գ. Ծառուկյանի ամբիցիաների դրսեւորում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ մոտեցումը: Պատասխանելով «Առավոտի» այս հարցին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց. «Նման տեսակետը ես, առնվազն, հիվանդագին կարող եմ համարել: Գագիկ Ծառուկյանի անունը վաղուց արդեն դուրս է եկել

Յուրաքանչյուրի Մորիկյանը

Երեկ Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետություն» թերթի հիմնադիր եւ մինչեւ 1997թ. խմբագիր աշխատած, այնուհետեւ տարբեր տարիների՝ «Օրրան», «Ժամանակ» թերթերը, «Հայացք Երեւանից» ամսագիրը խմբագրած Այդին Մորիկյանին նվիրված «Հանդիպում» գրքի շնորհանդեսը: Ուսուցչի մասին գիրք հրատարակելու մտահղացումը Ա. Մորիկյանի ուսանողներինն էր: Գրքի հրատարակության եւ տպագրության հարցում ուսանողներին աջակցել են Ա. Մորիկյանի ընկերները: «Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում նորի,

Նոր զոհ՝ Կապանում

Երեկ, ժամը 15-15.30-ի սահմաններում, Կապանի «Ճանշին»  ձեռնարկության ասֆալտի գործարանում, զոդման աշխատանքներ կատարելիս, թթվածնի բալոնի պայթյունից մահացել է 1943թ.-ին ծնված Կապանի բնակիչ Ռուբիկ Սարգսյանը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեցին Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից՝ վիրավորներ ու այլ մահացածներ չկան: Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքից մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեցին, որ կանչ ստանալուց անմիջապես դեպքի վայր են այցելել, շատ լուրջ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԳԵՆՈՑԻԴ Է

«Կենտրոնական բանկն ընտրել է գնաճը զսպելու ամենաէժանագին տարբերակը: Թանկացնելով փողը՝ բանկն ուղղակի գենոցիդի է ենթարկում տնտեսությունը»,- երեկվա ասուլիսում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, գնաճը զսպելու նպատակով ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները, որոնք էլ իրենց հերթին վարկերի տոկոսադրույքների բարձրացման պատճառ են դառնում. «Կառավարությունը տեսնում է այս խայտառակ իրավիճակը ու ոչինչ չի ձեռնարկում՝ բացի նոր

Ճի՞շտ է արդյոք սպանության մեջ մեղադրվողին չկալանավորելը

Դատախազություն-դատարան-փաստաբաններ վեճը շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել է ՀՀ դատավորների միության ս.թ. մարտի 31-ի N 3-15 ուղեկցական գրությամբ ստացված՝ ՀՀ դատավորների միության խորհրդի մարտի 29-ի որոշմամբ ընդունված հայտարարությունը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի վերաբերյալ մարտի 20-ի որոշման առնչությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից մարտի 22-ի մամուլի ասուլիսում արված

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ, ԱՅԼ ԴՐԱ ՆԱԽԱԴՐՅԱԼ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը այդպես է գնահատում վերջին մեկ ամսվա ընթացքում ՀԱԿ-ի ու իշխանության կողմից իրար ընդառաջ արվող քայլերը: Երեկ իշխանություն-Հայ ազգային կոնգրես հարաբերություններում մի նոր ու, թերեւս, շրջադարձային փուլ սկսվեց: Այդ սկիզբը դրեց ՀԱԿ-ի կողմից նախկինում «ավազակապետություն» որակված համակարգի ղեկավար Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքի զարգացումներին, իր խոսքի առյուծի բաժինը նվիրելով ՀԱԿ-ին գովաբանելուն ու

ՄԵՐ ԲԱՐԵՓՈԽՎՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Արդարությունը մեր հասարակությունում կաղում է, այս բարեփոխումների արդյունքում հնարավո՞ր է՝ մենք ունենանք իսկապես արդար ոստիկանություն»,- Հայաստանի ոստիկանությունում կատարվող բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հարցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն էլ իր հերթին, առանց դույզն-ինչ վարանելու, վստահորեն հայտարարեց. «Այո, Հայաստանը կունենա բարեփոխված ոստիկանություն, եւ պետք է շատ աշխատենք՝ հնարավորինս շուտ այդպիսի ոստիկանություն ունենալու

ՀԿԿ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ

ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը վրդովված է Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից այն համատեքստում, որ դրանցում հստակ գործում է ԱՄՆ-ի ձեռագիրը, որը ոտքի է հանել տեղի ժողովուրդներին՝ սեփական օրինական իշխանությունների դեմ: Ռուբեն Թովմասյանը հատկապես վրդովված է, որ ՆԱՏՕ-ն՝ առանց Անվտանգության խորհրդի հանձնարարականի եւ թույլտվության, «քիթը խոթել» է տնտեսական եւ սոցիալական ցուցանիշներով առաջիններից մեկը համարվող

«ՄԱՐՏԻ 1»-Ը ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄԻԵԴ

Մայիսի 6-ը «Մարտի 1»-ի զոհերի գործով ՄԻ Եվրոպական դատարան վերջնական գանգատ ներկայացնելու օրն է: Սակայն գանգատը կազմելու համար իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին մի քանի փաստաթղթեր եւ նյութեր են անհրաժեշտ, որոնց ձեռք բերումը, ինչպես հետագայում պարզվել է, բավականին բարդ է: «Դրանցից մի խումբ փաստաթղթերը դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն են՝ կցված գունավոր լուսանկարներով, ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի

«ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻ» ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչությունը ապրիլի 16-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ժամը 13.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել միայն ութ ժամ անց՝ 22.50-ին: Հրդեհի արդյունքում այրվել է 40 հա խոտածածկ եւ 10

«Գործընթացներն ընթանում են նորմալ հունով»

Արձանագրել է ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը երեկ «Վալեքս» ընկերությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել  է ներքաղաքական խնդիրների շուրջ: «Առավոտը», սովորականի պես, հրավիրված չէր այդ հանդիպմանը, սակայն քանի որ նախագահի խոսքերը կարեւոր ենք համարում, մեր ընթերցողներին ենք ներկայացնում պատասխանատու լրատվամիջոցների հետ ՀՀ նախագահի հարցազրույցի քաղաքական հատվածները՝ ըստ ՀՀ նախագահի կայք-էջի: Պատասխանելով ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին հարցին եւ

«ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ»

Ըստ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի, իշխանությունների եւ ՀԱԿ-ի մոտեցումներն այդ խնդիրներին նույնն են – Ինչպե՞ս եք գնահատում նախագահի հայտարարությունը՝ ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքից առաջ: – Ընդհանուր առմամբ, լավ է, որ իշխանությունը համարում է, թե այլընտրանքային կարծիք արտահայտելու վայր անհրաժեշտ է ունենալ, եւ պարտադիր չէ, որ դա հրապարակ լինի: Բայց միայն կարծիք հայտնելով չի, որ անհրաժեշտ է

«ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ՈՒԺԵ՞Ր ԵՆ ԳԼՈՒԽ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ»

ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի բաց նամակը Վարդան Օսկանյանին Հարգելի նախկին արտգործնախարար Հայաստանի Հանրապետության բնակիչների մեծամասնությունը, ի տարբերություն Ձեզ, վստահ է, որ եթե «ՀՀ նախագահի»՝ Սերժ Սարգսյանի «ինաուգուրացիայից անմիջապես» առաջ «քաղաքական պատճառներով» մարդիկ չձերբակալվեին, «բոլորովին այլ մթնոլորտ կստեղծվեր երկրում»: Եկեք ընդունեք՝ սեփական երկրում սեփական ժողովրդի հետ դիվանագիտական նման պարզունակ խաղեր խաղալն ազնիվ չէ: Այսօր ամեն

ԼԻՑՔԱԹԱՓՄԱՆ ՔԱՅԼԵՐ

Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ներքաղաքական վիճակին, մասնավորապես, ասաց. «Պառակտումը երբեք լավ բան չի բերել ոչ մի ժողովրդի, ոչ մի երկրի: Չարությամբ որեւէ տեղ զարգացման խնդիրներ չեն կարողացել լուծել, եւ մենք բոլորս պետք է կարողանանք չարությանը հաղթել: Չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները: Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, ունենք ընդդիմություն,

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Պոլիմեր Տրուբ» նորակառույց գործարանի բացմանը

Ապրիլի 27-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հանդիսավոր կերպով բացվել է   «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ նորակառույց գործարանային համալիրը: Բացման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը շրջել է նորաբաց գործարանի արտադրամասերում և ծանոթացել ձեռնարկության հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին: Հիմնարկության պատասխանատուները վստահեցրել են, որ առաջիկայում նախատեսվում է նաև գործարանի արտադրական հատվածների ընդլայնում և

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԶԱՏԻԿԸ ԶԱՏԻԿԻ ՆԱԽՕՐԵԻՆ $1 ՄԼՆ ՇԱՀԵՑ

Lenta.ru-ից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակչուհի Բեթթի Իսթերը (թարգմանաբար՝ Զատիկ), Զատիկի տոնից երկու օր առաջ՝ Չարչարանաց ուրբաթ օրը, 1 մլն դոլար է շահել Georgian lottery-ով: 75-ամյա թոշակառու Բեթթի Իսթերը այդ օրը շահել է ոչ միայն այդ խոշորամասշտաբ շահումը, այլեւ՝ եւս երեք «մանր»՝ մի քանի հազար դոլարանոց շահումներ: Նա ասել է, որ շահումների մի

Դրախտի գաղտնիքը

Ամերիկացի գիտնականները նշում են, որ դրախտը մարդու վիճակն է մահվան պահին: Այսպիսով, մարդկանց այն պատկերացումը, թե դրախտը ինչ-որ վայր է, որտեղ թագավորում է բարեկեցությունը, ըստ մասնագետների՝ սխալ պատկերացում է: Հայտնի է, որ կոմայի մեջ գտնվող կամ կլինիկական մահ տանող մարդկանց 18 տոկոսը նույն տեսիլքներն են ունենում: Նրանք բոլորը տեսնում են թունել, լույս, դարպասներ, այնպիսի զգացողություն

Ասթենիկ (հոգնածության) վիճակի սանդղակ

Թեստ-ախտորոշում Ստորեւ նշված հարցերին պատասխանեք հետեւյալ կերպ՝ 1 միավոր- ոչ, ճիշտ չէ, 2 միավոր- հավանական է այդպես էլ կա, 3 միավոր- ճիշտ է, 4 միավոր- շատ ճիշտ է:   1. Դուք աշխատում եք խիստ լարված: 2. Դուք շատ դժվար եք կենտրոնանում որեւէ հարցի շուրջը: 3. Ձեր սեռական կյանքը չի բավարարում ձեզ: 4. Սպասողական դրությունը նյարդայնացնում

ԿՈԿՏԵՅԼ՝ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Միլանի համալսարանից մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ ամինաթթուներից կազմված կոկտեյլը 12%-ով երկարացնում է մկների կյանքը: Լաբորատոր ուսումնասիրությունների ժամանակ արական սեռի առողջ մկներին տալիս էին ջուր, որի մեջ ավելացվում էր 3 տեսակի ամինաթթու՝ ամինոիզակապրոնային թթու, իզոլեյցին ու վալին: Այս խառնուրդն օգտագործող մկներն ապրում էին միջինում 869 օր, մինչդեռ այն չօգտագործողները՝ 774 օր: Բացի կյանքի տեւողության

Դեպի Խորվաթիա՝ Ֆեյսբուկի կղզի

Չի բացառվում, որ շուտով Խորվաթիայի կղզիներից մեկը կոչվի Ֆեյսբուկ՝ սոցիալական հայտնի ցանցի անունով: Կղզին անվանափոխելու գաղափարը պատկանում է խորվաթական Խվար կղզու վրա գտնվող Խվար քաղաքի քաղաքապետին: Այս մասին տեղեկանում ենք lenta,ru-ից, որը մեջբերել է տեղեկությունը «Croatian times»-ից: Խվարի քաղաքապետ Պյերինո Բեբիչն արդեն իսկ Ֆեյսբուկ սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգին նամակ է ուղարկել՝ իր առաջարկով, եւ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930