Օրվա լրահոսը
ԱՍՏՂԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՃԻՇՏ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Ծայրահեղությունից դրդված չպետք է ամուսնանալ Բոլորը, վաղ թե ուշ, ցանկանում են ամուսնանալ, ստեղծել ընտանիք: Եթե ամուսնությունը հիմնված է սիրո վրա, ապա դա իդեալական տարբերակ է: Արեւմուտքում վերջին տարիների ընթացքում մեծ տարածում են գտել առանց հարսանիքի եւ պաշտոնական փաստաթղթերի ամուսնությունները, որոնք, սակայն, մեր իրականության մեջ դեռեւս տարածում չունեն: Աստղագուշակ Կարինե Նուրիջանյանը կարծում է, որ հարսանիքն ու
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ
Փետրվարի 18-ին ենք տեղեկացրել, որ ապրիլի 29-ին եւ 30-ին Երեւանում կանցկացվի առեւտրաարդյունաբերական էթնիկ պալատների (հայ-սիրիական, հայ-չեխական, հայ-հնդկական եւ այլն) ղեկավարների համաժողով՝ ուղղված Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացմանը: Նախաձեռնության հեղինակը Հայ-կանադական պալատն է: Պատվիրակները երեկ արդեն ժամանել են Երեւան եւ այսօր քննարկելու են մի շարք հարցեր: Համաժողովին մասնակցում է մոտ երեք տասնյակ մարդ՝ Հայաստանից, Ղարաբաղից, Ֆրանսիայից, Կանադայից,
Աբրահամ-Ուորդ մարտը կարող է չկայանալ
Երկրորդ միջին քաշային կարգում «Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ մենամարտը վտանգված է եւ կարող է չկայանալ: Պատճառը Կալիֆոռնիա նահանգի աթլետիկական հանձնաժողովի դիրքորոշումն է, որը հրաժարվում է կատարել նախապես ձեռք բերված պայմանավորվածության պահանջները եւ նշանակել չեզոք մրցավարներ: «Ի հակակշիռ մեր նախնական պայմանավորվածության, Կալիֆոռնիայի հանձնաժողովը մեզ համար անսպասելի պնդում է, որպեսզի մենամարտը սպասարկեն այդ
Բանը հասավ լրացուցիչ պարտիաներին
Սենթ-Լյուիս քաղաքում հայտնի դարձան շախմատի ԱՄՆ-ի 2011 թվականի տղամարդկանց չեմպիոնն ու մրցանակակիրները: Եզրափակչում Գատա Կամսկին երկու անգամ հաղթանակ տարավ Յուրի Շուլմանի նկատմամբ եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սամյուել Շեքլանդին: Իսկ ահա կանանց մրցաշարում Միացյալ Նահանգների շախմատային թագուհու գահը դեռ թափուր է մնում: Դրա համար պայքարում են մեր հայրենակից, ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը
Դասարան՝ գյուղապետի աշխատասենյակում
Համայնքի ղեկավարին ցերեկային ժամերին փոխարինում են աշակերտները Լոռու մարզի Չկալով համայնքի ղեկավար Վիլուն Շաքարյանի մոտ որեւէ հարցով մտնելու համար հարկավոր է սպասել՝ մինչեւ դպրոցականներն ավարտեն դասերն ու ազատեն աշխատասենյակը: Դասասենյակ չունենալու պատճառով, գյուղապետի աշխատասենյակը մինչեւ կեսօր երրորդ-չորրորդ երկկոմպլեկտ դասարանների աշակերտներն են տնօրինում: Չկալովը՝ Թումանյանի հայրենիք Դսեղ գյուղից 3 կմ է հեռու եւ հազիվ 190 բնակիչ
ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ ԵՐԵԿ ՀԱՋՈՂ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
Վանաձոր-Գյումրի ճանապարհին ավտովթարի ենթարկված ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվեց, որը տեւեց ավելի քան հինգ ժամ: «Առավոտը», որ այդ ընթացքում հիվանդանոցում սպասում էր հարկադիր բժշկական բարդագույն միջամտության ավարտին, մարզուհուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելուց հետո զրուցեց վիրահատությունը կատարած բժիշկների հետ: Կարապետ Մոմջյան՝ «Էրեբունի» ԲԿ ողնաշարային ախտաբանության հատուկ ծառայության ղեկավար. «Նազիկը կենտրոն տեղափոխվել էր
ՀԱՄԵՐԳ ԵՎ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Ապրիլի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Ռոբերտ Ամիրխանյանի «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով համերգը եւ «Հայաստանի ձայնը» ձայնասկավառակի շնորհանդեսը: Համերգին ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան: Մենակատարներ՝ Սեդա Ամիր-Կարայան, Գուրգեն Բավեյան, Իրինա Զաքյան, Գեւորգ Հակոբյան, Հովհաննես Այվազյան եւ «Պրոմենադ» վոկալ անսամբլ:
ԻՍՊԻՐՅԱՆԻ ՖԻԼՄԸ ԼԱՎ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
Լոնդոնի կենտրոնական կինոթատրոններից մեկում տեղի է ունեցել հայաստանցի երիտասարդ կինոռեժիսոր Նադեժդա Իսպիրյանի «Փշրված երազանքների փողոցը» ֆիլմի ցուցադրությունը: Անգլիացիները բարձր են գնահատել Իսպիրյանի արվեստը, մասնավորապես՝ կադրում կարեւոր մանրուքներ գտնելու նրա ունակությունը: Ֆիլմի մասին մի շարք հրապարակումներ են եղել լոնդոնյան մամուլում: «Փշրված երազանքների փողոցը» Նադեժդա Իսպիրյանի առաջին գեղարվեստական կինոնկարն է: Դրա պրեմիերան կայացել է Երեւանում՝ 2008թ.: Նադեժդա
«ՄԵՐԿՈՒՐԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԳԱՌՆԻ ՏԱՃԱՐԻՆ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ եւ միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա «Մելինա Մերկուրի» հեղինակավոր մրցանակը կիսելու են Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու մայիսի 24-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում: «Մելինա Մերկուրի» միջազգային մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԸՆՏՐԱՆԻՆ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
Մայիսի 6-15-ը Նիդերլանդներում Filmhuis Den Haag-ը «The Best of Golden Apricot International Film Festival» խորագրի ներքո կներկայացնի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2008-2010 ֆիլմերի ընտրանին: Ֆիլմերի ցուցադրություններին, հաջորդող քննարկումներին ու զուգահեռ նախատեսվող միջոցառումներին ներկա կլինեն հայ եւ արտասահմանցի բազմաթիվ ռեժիսորներ, պրոդյուսերներ եւ տարբեր փառատոների ներկայացուցիչներ: Կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի «Սահման», Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը»,
Մեծերը՝ պատկերագրքերում
Արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանի աշխատանքի պտուղները Վերջին տարիներին արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանի ջանքերով լույս տեսան երկու պատկերագրքեր: Առաջին ալբոմը նվիրված էր նկարչուհի Մարիամ Ասլամազյանին, ով 99 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն: Ալբոմը լույս է տեսել նրա ծննդյան 100-ամյակի առթիվ: Ալբոմի առաջաբանը գրել է արվեստաբան Իրինա Աղամյանը: «Նկարչուհու աշխատանքները պահպանվում էին աշխարհի մոտ 50 թանգարաններում, հեղինակավոր պատկերասրահներում, մասնավոր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՐԻԵՐԱ
Համոզված է ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը Տարբեր առիթներով երիտասարդ շատ արվեստագետներ դժգոհություն են հայտնում, թե Հայաստանում չկան բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար: Չնայած սրան, այնուամենայնիվ, Հայաստանում կան երիտասարդներ, որոնք կարողանում են կարիերա անել եւ այստեղ, եւ արտերկրում: «Առավոտը» զրուցեց նրանցից մեկի՝ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանի հետ, ով այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի
ԲԱՀՐԵՅՆՈՒՄ ՉՈՐՍ ՑՈՒՑԱՐԱՐ ՄԱՀՎԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
Բահրեյնի զինվորական դատարանը երկրում հակակառավարական ցույցների չորս մասնակցի դատապարտել է մահապատժի՝ երկու ոստիկանների սպանելու մեղադրանքով: BBC-ի փոխանցմամբ, եւս երեք հոգի, որոնք անցել են այս նույն գործով, դատապարտվել են ցմահ ազատազրկման: Բոլոր 7 ամբաստանյալներին առաջադրված է եղել պետական մարմինների ներկայացուցիչներին՝ կանխամտածված սպանության մեղադրանք: Իրավապաշտպանները պնդում են, որ կալանավորվածները չեն կարողացել կապ հաստատել իրենց հարազատների եւ մտերիմների
ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻՆ «ԻՄՊԻՉՄԵՆԹ» Է ՍՊԱՌՆՈՒՄ
Իրանի խորհրդարանում սկսվել են երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին պաշտոնազրկելու գործընթացի նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով The Guardian-ը: Ըստ աղբյուրի, Ահմադինեջադի պաշտոնանկության՝ պատգամավորների մտադրության պատճառը հնարավոր է, որ վերջինի եւ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի միջեւ տարաձայնությունները լինեն։ Պարբերականի տեղեկությունների համաձայն, Ահմադինեջադի եւ Խամենեի հարաբերությունների վատթարացման մասին, մասնավորապես, վկայում է այն տեղեկությունը, որ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԲԱՔՎԻՆ
Միացյալ Նահանգների Արտահանման եւ ներմուծման (Export-Import) բանկը նախօրեին հաստատել է Ադրբեջանի կողմից արդիական արբանյակի ձեռք բերումը ֆինանսավորելու գործարքը: Հաղորդելով այդ մասին, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը քննադատել է բանկի որոշումը՝ հիշեցնելով, մասնավորապես, որ ընդամենը շաբաթներ առաջ պաշտոնական Բաքուն սպառնում էր քաղաքացիական օդանավեր ոչնչացնել: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Հայ դատի գրասենյակն ընդգծել է, որ Կոնգրեսում լուրջ վերապահումներ էին
Թայիբ Բեյը «ջրել» է Ղրղըզստանի պարտքը
Ղրղըզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւին հաջողվել է Թուրքիայի հասցեին շռայլ խոսքերի դիմաց ստանալ 50 միլիոնանոց նվեր։ News.am-ի փոխանցմամբ, այցով Անկարայում գտնվող Ալմազբեկ Աթամբաեւը Թուրքիայի վարչապետին ասել է, թե դժվարանում են Թուրքիային վերադարձնել 50 մլն պարտքը, քանի որ Թուրքիայից բացի՝ ուրիշ ավագ եղբայր չունեն։ «Թայիբ բեյն էլ լսելով այդ մասին, ջնջեց մեր պարտքը»,- ասել է Ղրղըզստանի վարչապետը։
Պաղեստինյան հակառակորդ ուժերը հաշտություն են կնքել
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի գլխավորած ՖԱՏԽ կուսակցության ու ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները վերջ են դրել իրենց միջեւ վաղեմի թշնամությանն ու համաձայնագիր են ստորագրել անցումային կառավարություն ձեւավորելու մասին, որը գործելու է մինչեւ ընտրությունները: Reuters-ի փոխանցմամբ, Պաղեստինի հետ պերմանենտ հակամարտության մեջ գտնվող Իսրայելը կասկած է հայտնել, թե այդ պայմանագիրը, որը գաղտնի կերպով ստորագրվել է Եգիպտոսում, Մերձավոր
ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՈՒ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՏԱՆԴԵՄԻՆ՝ ՄԵԿ ՓԱԹԵԹՈՎ
Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը, «Լեւադա» ոչ կառավարական սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հարցման համաձայն, կողմնակից են, որ 2012թ. նախագահական ընտրությունների ժամանակ իրենց թեկնածությունն առաջադրի իշխող տանդեմը՝ ե՛ւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ե՛ւ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Հարցման արդյունքում, որն անցկացվել է ապրիլի 15-18-ը, հարցվածների 38 տոկոսը կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանի համար ավելի լավ կլիներ», եթե ընտրությունների ժամանակ
ՀԱՅԵՐԵՆԸ՝ ՀԵՌԱԽՈՍՈՒՄ
Բաց հասարակության հիմնադրամներ՝ «Հայաստան» կազմակերպությունը եւ hy-AM.org նախաձեռնությունը մայիսի 4-ին կազմակերպում են «Ամենատարածված բջջային հեռախոսներն այժմ «հասկանում» են հայերեն» խորագրով միջոցառում: Միջոցառման ժամանակ կներկայացվեն «Հայերենի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի արդյունքները: Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել ինֆորմացիայի հասանելիությունը հայերենով: Այն հնարավորություն է ընձեռում սմարթֆոններում եւ շարժական այլ սարքերում կարդալ հայերեն վեբ-կայքեր, էլեկտրոնային գրքեր եւ այլն:
ԿԳՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք «Կրթություն եւ ուսուցում-2011» ցուցահանդեսի մասին, որի ընթացքում կրթության ոլորտում գործող տարբեր կազմակերպություններ հատուկ տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը: Նաեւ նշել էինք, որ բոլոր կրթական ցուցահանդեսներին պարտաճանաչ կերպով ներկայացված է լինում «Մահարիշի» վեդայական կենտրոնը, որը հայոց եկեղեցին համարում է աղանդավորական հաստատություն: Իսկ այս ցուցահանդեսին այն ներկայացված չէր: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը,
Հայ ասպիրանտները հաղթեցին ադրբեջանցիներին
Հարավկովկասյան երիտասարդական քաղաքական բանավեճի արդյունքները Կարենը (ձախից) ու Արտակը: Վրաստանում կայացած Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եռակողմ հեռուստաբանավեճ-մրցույթում հայերը զբաղեցրել են առաջին տեղը՝ 11: 9 հաշվով: Ապրիլի 16-22-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «Համերաշխ Հայաստան» հայ գիտակների թիմը մասնակցել է Հարավկովկասյան երիտասարդական քաղաքական բանավեճերին՝ «Եվրաինտեգրում, Արեւելյան գործընկերություն» թեմայով: «Համերաշխ Հայաստան» թիմի անդամ, ԵՊՀ ասպիրանտ, ազգագրագետ Արտակ Խաչատրյանի խոսքով, բանավեճը
ԴԵԿԱՆ ԸՆՏՐԵՑԻՆ ՄԻԱԿ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
«Դեմ» քվեարկեց միայն խորհրդի անդամներից մեկը Երեկ տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանի ընտրությունը: Ֆակուլտետի ընդլայնված խորհրդի 70 անդամներից ընտրության գործընթացին ներկա 69 անդամների գործը բավականին հեշտ էր, քանի որ դեկանի թափուր պաշտոնի համար միայն մեկ թեկնածություն էր առաջադրվել՝ բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանինը: Մինչ ընտրության բուն գործընթացին անցնելը, թեկնածուն
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴՈՒՌԸ ԿԻՍԱԲԱՑ Է
Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 2011թ. ապրիլի 28-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Այսօրվա ելույթս ես ուզում եմ սկսել Հայ ազգային կոնգրեսի ս.թ. ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեկնաբանությամբ։ «Վերջին մի քանի օրերին,– ասվում է այդ հայտարարության մեջ,– վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված» (հիշեցնում է ՀԱԿ-ի հայտարարությունը – խմբ.): …Եթե չլիներ նշված փաստաթղթերի գրեթե
ՈՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ, ՈՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Գեղարքունիքի մի շարք գյուղերում դեռեւս չեն իրականացվել անասնաբուժական միջոցառումներ, համաճարակային հիվանդությունների դեմ պատվաստում չեն ստացել ոչ խոշոր, ոչ էլ մանր եղջերավոր անասունները, անասնաբույժներն էլ դեռ չեն ստացել այս տարվա երեք ամիսների աշխատավարձը: Կարող է զարմանալի թվալ, սակայն մեղավորը պետությունն է: Այս տարվա հունվարից անասնաբուժական ծառայությունները դուրս են բերվել գյուղատնտեսության նախարարության համակարգից՝ այլ կառույցում ընդգրկելու նպատակով,
ՀԱՅԿԱԿԱՆ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ» ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱ Է
Իր անձնական մեքենայով Վրաստան այցելած Տավուշի մարզի Ոսկեպարի դպրոցի տնօրեն Նվեր Բեգլարյանին Վրաստանի Մառնեուլիի շրջանի պետավտոտեսուչներից մեկը պատմել է դիլիջանցի այն վարորդի մասին, որը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում էր կատարել: Վերջինս սույն տեսուչին հորդորել է խախտման ակտ չգրել, նրան մեկնելով 10 լարիանոցը (մոտ 2000 դրամ): «Վերցրու, վերցրու»,- երկու անգամ առաջարկել է դիլիջանցի վարորդը: Պետավտոտեսուչը մերժել
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՏՎԵԼ Է, ՍԱԿԱՅՆ…
Տավուշի մարզխորհրդի նիստերից մեկում մարզպետ Արմեն Ղուլարյանը համայնքների ղեկավարներին հանձնարարական տվեց մաքրել միջպետական ճանապարհի եզրերին թափված աղբը: Այդ հանձնարարականից ամիսներ է անցել: Այս լուսանկարն արվել է Տավուշի մարզպետարանից ընդամենը 50-60մ հեռավորության վրա, միջպետական ճանապարհին, դեպի Երեւան տանող մայրուղու եզրին: Տավուշի մարզպետը օրական մի քանի անգամ անցնում է այս ճանապարհով: Չի տեսնո՞ւմ:
Անապահովները ճարահատ ալեհավաք են տեղադրում
2010 թվականի սեպտեմբերի 14-ին «AZ TV-ն նեղում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում մետրային 7-րդ ալիքով հեռարձակվող «հ2» հեռուստաընկերության հաղորդումների ժամանակ նշմարվում է ադրբեջանական AZ TV հեռուստաընկերության լոգոտիպը՝ Ղազախի շրջանում տեղակայված է 1000 վտ հզորությամբ հաղորդակ, որով մետրային նույն ալիքով հեռարձակվում են ադրբեջանական նշված հեռուստաընկերության ծրագրերը՝ արդեն երկու տասնամյակ, որ մետրային այս
ՀՅՈՒՐԵՐ ԿԱՆ, ՀՅՈՒՐԱՆՈՑ՝ ՈՉ
Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում վստահ են, որ զբոսաշրջությունը կզարգանա, եթե ներդրողները արտոնություններ ունենան: Խորհրդային տարիներին Էջմիածինը զբոսաշրջային քաղաք էր: Թեեւ ընդամենը մեկ գործող հյուրանոց ուներ, բայց այդ մեկը շուրջ տարին աշխատում էր ողջ ծանրաբեռնվածությամբ: Հյուրանոցը հիմա էլ կա: Ավելի ճիշտ՝ կա շենքը, բայց այն, ինչ մնացել է նախկին հյուրընկալ հաստատությունից, որեւէ աղերս չունի իր երբեմնի կոչման
ՏԻԿԻՆ ՅՈՎԱՆՈՎԻՉԻՆ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ ԷՐ
ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշ խատանքի բյուրոյի 2011թ. ապրիլի 8-ին հրապարակած «Մարդու իրավունքների 2010 թվականի տարեկան զեկույցի» Հայաստանի վերաբերյալ մասում տեղ է գտել հետեւյալ պարբերությունը. «Փետրվարի 10-ին օմբուդսմենը գրություն ուղարկեց գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ փետրվարի 5-ին Երեւանի ոստիկանական բաժանմունքի ձերբակալված անձանց պահելու վայր այցի ժամանակ իր աշխատակիցները բացահայտել են բազմաթիվ գրառումներ, որոնցում նշվում
ԱՌԳՐԱՎՎԱԾ ԵՆ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԸ
Հայաստանում օրը ցերեկով շենք են գողացել: Ու որեւէ մեկը չի ուզում գողին բռնել: Մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի Գեւորգ Չաուշի 37 (Նորաշեն 37) շենքի 28 բնակիչներ 2006թ.-ից սկսած՝ պայմանագրեր կնքեցին «Բազմաբերդ» կոոպերատիվի տնօրեն Վիգեն Ղանդիլյանի հետ: Վերջինս ուներ տվյալ տարածքում շինարարություն սկսելու թույլտվություն եւ սեփականության իրավունք՝ տվյալ տարածքի նկատմամբ: Բնակիչները 7 հարկանի շենքը կառուցվելուց հետո պետք է


















































