Օրվա լրահոսը
Շախմատի մասսայականացումը՝ դպրոցից
Չորրորդ տարին անընդմեջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համատեղ անցկացնում են Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադան, որի երկրորդ փուլն այսօր մեկնարկեց Շախմատի ակադեմիայում: Մրցույթին մասնակցում էին Երեւանի Շենգավիթ համայնքի դպրոցների հաղթող թիմերը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով` ներդպրոցական, համայնքային, մարզային մրցումներ եւ եզրափակիչ փուլ, որը կայանալու է հաջորդ
ԱՌԱՅԺՄ՝ ԱՐԾԱԹԵ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Կորեայի Գոյանգ քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում ՀՀ երկրորդ ներկայացուցիչը՝ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, առաջին անգամ հանդես գալով ավելի բարձր՝ մինչեւ 77 կգ քաշային կարգում, երկամարտի 370 կիլոգրամ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Մինչ այդ, գյումրեցի մարզիկը մեկ «փոքր» արծաթ էլ նվաճել էր «պոկում» վարժությունում: Եվրոպայի չեմպիոնն ու Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե
ՃԱՇԻՑ ՀԵՏՈ ՄԱՆԱՆԵ՞Խ
Օրեր առաջ գրեթե հիմնովին քանդվել է երկար ժամանակ անուշադրության մատնված Վրաստանի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցին: Ըստ «Արմինֆոյի», ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը եկեղեցու փլուզման փաստի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարար Նիկոլոզ Ռուռուային: Վրաստանի նախարարն էլ հավաստել է, որ եկեղեցին իրոք գտնվում էր անմխիթար վիճակում, եւ նախարարությունն արդեն քայլեր
ՀՐԱՎԻՐԵԼՈՒ «ԱՐՎԵՍՏԸ»
ՀՀ մշակույթի նախարարությունը հաճախ լրագրողներին հրավիրում է անվանի արվեստագետների մասնակցությամբ այս կամ այն համերգն ու ներկայացումը լուսաբանելու, սակայն, որպես կանոն, չի հոգում լրագրողների՝ ներս մտնելու խնդիրը: Երբ հարցնում ենք՝ ինչպե՞ս ենք ներս մտնելու, նախարարությունից մշտապես արդարանում են, թե իրենց այդ նպատակով տոմսեր չեն տրվել, վա՛յ, հաջորդ անգամ կմտածեն, այդ հարցն էլի է բարձրացվել եւ այլն,
Չարենցյան 45-ամյա թանգարան
Հանրության սպասելիքներն այս թանգարանից ավելի մեծ են Երեկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կայացավ հանդիսություն՝ նվիրված թանգարանի հիմնադրման 45-ամյակին: Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ Մաշտոցի պողոտա թիվ 17 (նախկինում՝ Սունդուկյան փողոց թիվ 6) հասցեում հիմնադրվեց Ե. Չարենցի տուն-թանգարանը, եւ առաջին տնօրեն նշանակվեց Նվարդ Բաղդասարյանը: Թանգարանն այցելուների առաջ իր դռները բացեց 1975-ի հունվարին: Հիշեցնենք, որ թանգարանի
«ՄԱՄԱ ՄԻԱՆ»՝ ԱՆԶՈՒՍՊ ՌԻԹՄՈՎ
Արմեն Բարսեղյանի ինքնատիպ բեմադրությունը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը օրերս թատերասերի դատին հանձնեց ամերիկյան թատերգության դասականներից Քեն Լյուդվիգի «Մամա միա» կատակերգությունը՝ Արմեն Բարսեղյանի բեմադրությամբ: Ներկայացման ինտրիգը հյուսվում է Մաքսի եւ Մեգիի սիրային պատմության շուրջ, երիտասարդների միջեւ ձեւավորված հարաբերություններն են ծնում կատակերգությունը, որի համար որպես շարժիչ ուժեր են դառնում զվարճալի թյուրիմացությունները: Վերջիններս նպաստում են երիտասարդ ու
ՀՈՐԴԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է
Հորդանանի թագավոր Աբդուլլա Պ-ն երեկ լուծարել է երկրի Ազգային ժողովի ստորին պալատը եւ կառավարությանը հանձնարարել է նոր համընդհանուր ընտրություններ կազմակերպել: Այդպիսի որոշման պատճառ է դարձել երկրի ընդդիմադիր կուսակցությունների կողմից օրենսդիր մարմնին ուղղված եւ վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած քննադատությունը: Ընդդիմությունը մեծ մասամբ բեդուինների վերնախավից բաղկացած պատգամավորներին մեղադրում է անգործության եւ կոռուպցիայի մեջ: Հորդանանում վերջին համընդհանուր
Բրիտանական սկանդալներ
Բրիտանական կառավարությունը 2003թ.-ին Իրաք ներխուժելու որոշումը հապճեպ է կայացրել՝ դրա իրական պատճառները թաքցնելով խորհրդարանից, գործնականում նաեւ պետական պաշտոնյաներից եւ սեփական հասարակությունից: Այդ պատճառով էլ բրիտանացի զինվորները եղել են վատ զինված եւ չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ծագել են բազմաթիվ խնդիրներ, բանակը գործողությունների լիարժեք մշակված ռազմավարություն չի ունեցել: Միայն այդ պատճառով, ըստ զեկույցի, բրիտանական զորքերը վատ են պատրաստվել
Ռուսաստանն էլ ճապոնացիների համար է «օկուպանտ»
Երեքշաբթի օրը Ճապոնիան վերջնականապես հաստատել է սկանդալային այն փաստաթուղթը, ըստ որի, «Ռուսաստանի Դաշնությունը անօրինականորեն զավթել է» Հարավային Կուրիլները: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, փաստաթուղթը մշակվել է երկրի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի հարցմանն ի պատասխան: Հանձնաժողովի նախագահը կողմ էր արտահայտվել Ճապոնիայի ակտիվ մասնակցությանը Հարավային Կուրիլներում իրականացվող տնտեսական նախագծերին: Եվ սա անգամ այն դեպքում, եթե դրա համար անհրաժեշտ լինի
ԵՄ-ՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁ Է ԵՂԵԼ ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՄ-ում մշտական անդամության թեկնածուները եւ պոտենցիալ հավակնորդները պետք է շարունակեն բարեփոխումները այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսիք են իրավական նորմերը, խոսքի ազատությունը, էթնիկ փոքրամասնության նկատմամբ վերաբերմունքը եւ կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարը: «News. am»-ի մատուցմամբ, այդ մասին ասված է Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի բանաձեւում, որը հաստատվել է երկուշաբթի օրը եւ Եվրախորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանն է
Չգիտեն՝ ուր են եկել
Այսօր հանրապետության բոլոր բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում, առկա է ուսանողների մի ստվար զանգված, որոնց գիտական ունակությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին: Գաղտնիք չէ, որ շատ ուսանողներ համալսարան են գալիս դիպլոմի համար: Որոշ աղջիկների համար դիպլոմը «օժիտի» բաղկացուցիչ մասնիկն է, իսկ որոշ տղաների համար՝ բանակային հեռանկարը հետաձգելու կամ արտասահման մեկնելու գործիք: Շատ ուսանողներ պարզապես անհամապատասխան
«Մեր բոստանին քար են գցում»
Դպրոցը լքում են՝ տնօրենի պարտադրած ռեժիմին չդիմանալով «Միակ բանը, որ այս դպրոցում նորմալ է՝ սնունդն է, այս կիսաքանդ դպրոցում մի կերպ մեր գոյությունը պահում ենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը՝ հերքելով վերջերս մեր խմբագրություն դիմած դպրոցի նախկին աշակերտների դժգոհությունները, թե դպրոցում երեխաներին հրամցնում են ժամկետանց սնունդ, իսկ երբեմն էլ
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԵՑՆԵԼՈՒ ԴԵՊՔ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Չնայած դրան՝ մասնագետները վստահեցնում են, որ աշակերտները դասերից բացակայում են աշխատելու պատճառով: Հայաստանում տարեցտարի դպրոց չհաճախող կամ դասերից բացակայող երեխաների թիվն ավելանում է: Բացակայությունների հիմնական պատճառը ընտանիքների սոցիալական վատ պայմաններն ու երեխաների անհետաքրքրությունն է դպրոցական առարկաների նկատմամբ: Ըստ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունների՝ եթե 2002-03 թվականներին դպրոց չհաճախողների թիվը եղել է 1531, ապա 2005-ին՝ 7630: Իսկ
ՋՈՒՐ ՄԻ՜ ԼՑՐԵՔ ՕՏԱՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ
Թարգմանե՞լ նոր եզրերը, թե՞ փոխառել. ահա խնդիր, որը մեր օրերում ստիպված է լուծել ցանկացած մասնագետ, գիտության նորանոր նվաճումների, նոր սարքերի եւ գործիքների, հասարակական, տնտեսական նոր հարաբերությունների մասին խոսելիս։ Կարող է թվալ, թե ճիշտը փոխառելն է. նախ դա հեշտ է եւ, դրանից բացի, փոխառելով նոր բառեր՝ լեզուն կարծես թե հարստանում է, քանի որ նրա բառապաշարը աճում
ԱՉԱՋՐՈՒՄ՝ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նոյեմբերի 22-ին կայացել են համայնքապետի ընտրություններ: 730 ձայն ստացել է նախկին գյուղապետ, հանրապետական Համո Գեւորգյանը, 721 ձայն՝ գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանը, մեկ այլ հանրապետական՝ Աղաբեկ Գալստյանն էլ 430 ձայն է ստացել, մյուս թեկնածուները՝ ավելի քիչ: Տեղեկացրել ենք նաեւ անճշտությունների քանակը՝ 10 է, ավելի, քան առաջին եւ
ՏԱՎՈՒՇԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏՊԱՎՈՐԵԼ
Այս տարվա օգոստոսի 28-ին՝ «Դեսպանը տպավորված է Տավուշից» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը այցելել է Տավուշի մարզ, հավանել մարզկենտրոն Իջեւանը եւ նկատել, որ քաղաքը գեղեցիկ է: Դեսպանը Տավուշից հեռացել էր տպավորված եւ խոստացել նորից այցելել: Իսկ այս շաբաթվա սկզբին Տավուշում էր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասը:
Որ մուրացիկ եւ անվկայական երեխաներ չլինեն
Արմավիրում ճշտում են երեխաների մասին տեղեկությունները Արմավիրի մարզում մուրացկան ու թափառաշրջիկ երեխաների հազվադեպ կարելի է հանդիպել: Մարզային եւ համայնքային իշխանությունների ու ոստիկանության համատեղ միջոցառումների արդյունքում նման երեխաները վաղուց արդեն հայտնաբերվել ու բարոյա-խրատա-դաստիարակչական աշխատանքներից հետո վերադարձվել են ընտանիքներին: Մուրացկան երեխաներ Էջմիածնում հայտնվեցին հատկապես ետերկրաշարժյան տարիներին եւ «աշխատավայր» ընտրեցին եկեղեցիներով հարուստ հոգեւոր մայրաքաղաքի վանքերի մատույցները: Տարիների ընթացքում,
ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀՍՏԱԿՈՒԹՅԱՆ
Ըստ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի՝ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը դոտացիաները ավելի հասցեական կդարձնի, իսկ համայնքապետերը պետք է կատարելագործեն իրենց ունակությունները: Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները ձեւավորվել են 1996 թվականին, եւ ընդամենը երկու տարի անց՝ 1998 թվականին ընդունվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքը: Ֆինանսական համահարթեցումը տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքներից մեկն է, ըստ որի՝ հաշվի
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ
ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի տեղեկացմամբ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի պաշտոնական գրությունը՝ Ս. Միքայելյանի առողջության վատթարացման վերաբերյալ, դեռեւս չի ստացվել ՀՀ արդարադատության նախարարությունում: Այդ հարցը արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրահանգով քննարկվել է եւ, հաշվի առնելով մասնագետ բժիշկների եզրակացությունը, որ Ս. Միքայելյանի առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում, ինչպես նաեւ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու որեւէ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԵՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Ա. Բաբայանը երեկ տեղեկացրեց, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով քրեակատարողական հիմնարկներում խստացվել է սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման, կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների հայտնաբերման, մեկուսացման եւ կանխարգելման գործընթացների նկատմամբ հսկողությունը:
Մինչ տեսակցությունը՝ ստուգվում են
«Խոզագրիպն» ազատ-անազատ չի հարցնի 57-ամյա Ռիմա Համբարյանը համեմունքներ ու սխտոր է վաճառում Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայում: «Նոյեմբերի սկզբից սխտորի գինը 700 դրամից դարձավ 1000-1500 դրամ: Անցած տարի այս նույն ժամանակ սխտորը վաճառել եմ 500 դրամով: Գինն էլ, վաճառքն էլ երկու անգամ ավելացել են»,-ասաց նա: Սխտորի թանկացումն ու պահանջարկի կտրուկ աճը վաճառողուհին պայմանավորում է Հայաստանում
ԳՈՒՄԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱՍԻ ՉԵՆ ԳՆԱ
«Տէցի կռուգի» երեխաների մանկությունը Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում է գտնվում նախկինում գործող 5-րդ ուսումնարանի մասնաշենքը: Այստեղ, ինչպես նաեւ նույն նրբանցքի 8, 10, 10/1 եւ 10/2 շենքերում ապրում են 93 դպրոցահասակ երեխաներ: Նրանք ավտոբուսով ամեն օր հաճախում են 10 կմ հեռավորության վրա՝ թիվ 60 դպրոցը: Երեխաների վերադարձի համար հաճախ 100 դրամ գումարն էլ չի լինում, եւ
ՄԱՀԱՑԵԼ Է, ԲԱՅՑ «ԽՈԶԱԳՐԻՊԻ՞Ց»
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում գրիպի ախտանշաններով ընդունված մի տղամարդու մահվան դեպք է գրանցվել: Առայժմ ոչ ոք չի կարող ասել՝ նրա մահվան պատճառը «խոզագրի՞պն» է եղել, թե՞ ոչ: «Սովորական գրիպից էլ են մահվան դեպքեր լինում, ուստի քանի դեռ հյուսվածքաբանական հետազոտությունը չի հաստատել, որ այդ մարդը իսկապես «խոզագրիպով» հիվանդ է եղել եւ դրանից է մահացել, չենք կարող հաստատ
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԾԱՌԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՆԱՅՈՒՄ, ՔԱՆ ՄԵԶ ՄՈՏ՝ ՄԱՐԴԿԱՆՑ
Մինչ Հայաստանում հեկտարներով անտառներ են ոչնչացվում եւ կանաչ զանգվածների փոխարեն գրեթե ամեն օր զվարճանքի ու սպասարկման նոր օբյեկտներ են վեր խոյանում, Գերմանիայում յուրաքանչյուր ծառ հատուկ ուշադրության է արժանանում: Բեռլինի փողոցներում այսպիսի հարյուրավոր երիտասարդ ծառեր կան, որոնք մինչ հաստաբուն կդառնան ու կկարողանան սեփական ուժերով դիմակայել ուժեղ քամիներին ու տեղումներին, շրջապատված են փայտե հենարաններով: Եթե նորատունկ ծառը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տեղեկացմամբ, երեկ՝ ժ. 13:17-ին 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցք քաղաքից 3 կմ հյուսիս-արեւելքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ՝ ըստ MCK-64-ի: Գրանցվել է նաեւ 2,6 մագնիտուդով հետցնցում:
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ 6 ՌԱԶՄԱԳԵՐՈՒ
Անցած շաբաթ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են վեց հայ ռազմագերու: «Արմինֆոն»՝ վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, ԿԽՄԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում ստուգվել են ռազմագերիների մնալու պայմանները, զրույց է տեղի ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ: Աղբյուրի համաձայն, սա Կարմի խաչի ներկայացուցիչների կողմից արդեն չորրորդ այցելությունն է հայ ռազմագերիներին: Բոլոր դեպքերում հայ զինվորականները ինքնակամ են
ՈՍԿՈՒ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Նախորդ շաբաթվա համեմատությամբ, Հայաստանում ոսկու գինը բարձրացել է 10%-ով, իսկ տարվա սկզբի համեմատությաmբ՝ 32%-ով: «Ա1+»-ի տեղեկացմամբ, նոյեմբերի 23-ին ոսկու գնի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել՝ $1162,22՝ մեկ ունցիայի դիմաց։ Աղբյուրի փոխանցմամբ, Երեւանի ոսկու շուկաներում անխառն ոսկու մեկ գրամը վաճառվում է $40-ով, իսկ սովորական ոսկու մեկ գրամը՝ 25-ից 26 դոլարով: Նախորդ շաբաթ գները կազմում էին, համապատասխանաբար,
Ծխողների թվով առաջատարներից ենք
Հայաստանը՝ Ուկրաինայից եւ Հունաստանից հետո, աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում ամենաշատ ծխող մարդկանց քանակով: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց «ԱԴՐԱ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի «Ծխախոտի վնասակարության իրազեկման, բարձրացման ծրագրի» համակարգող Սոնյա Նալբանդյանը: Նրա խոսքերով՝ «Այս խնդիրն այնքան արդիական է, որ մեր կազմակերպությունը որոշեց հերթական օգնության ծրագիրն իրականացնել»: Արդեն 2-րդ օրն է, ինչ Երեւանում մեկնարկել
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Ստորգետնյա անցումներում խորովածի, քյաբաբի եւ շաուրմայի վաճառքը շարունակվում է Վերջին ժամանակաշրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում հայտնվել են Երեւանի եւ մարզերի մանրածախ առեւտրի կետերը: Սակայն բնակչությանը որակյալ սննդամթերք մատակարարելու հարցն այդպես էլ չի կարգավորվում. տարիներ ի վեր այս ոլորտում առկա են բացեր, որոնք այդպես էլ չեն վերացվում: Մարդկանց
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՆՍԸ ԲԱՑ ԹՈՂԵՑ
Վրացական երկաթգծի երկայնքով ձգվող 600 կմ օպտիկամանրաթելային մալուխը, որը պատկանում է «Railway Telecom» ընկերությանը, երեկ կայացած աճուրդում վաճառվել է նիդեռլանդական կապիտալով «LinkTelecom Georgia» ընկերությանը։ Բաժնետոմսերը վաճառվել են $14 մլրդ 344 մլն 800 հազարով: Նշենք, որ հենց այդ մալուխի միջոցով է հայկական «Ֆայբերնեթ քոմյունիքեյշն» ընկերությունը, որի մասնաբաժինը մեծածախ ինտերնետի շուկայում 90% է, միանում ինտերնետին: «cdaily.am» կայքի