Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԾԱՌԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՆԱՅՈՒՄ, ՔԱՆ ՄԵԶ ՄՈՏ՝ ՄԱՐԴԿԱՆՑ

Նոյեմբեր 25,2009 00:00 Share

Մինչ Հայաստանում հեկտարներով անտառներ են ոչնչացվում եւ կանաչ զանգվածների փոխարեն գրեթե ամեն օր զվարճանքի ու սպասարկման նոր օբյեկտներ են վեր խոյանում, Գերմանիայում յուրաքանչյուր ծառ հատուկ ուշադրության է արժանանում:
Բեռլինի փողոցներում այսպիսի հարյուրավոր երիտասարդ ծառեր կան, որոնք մինչ հաստաբուն կդառնան ու կկարողանան սեփական ուժերով դիմակայել ուժեղ քամիներին ու տեղումներին, շրջապատված են փայտե հենարաններով: Եթե նորատունկ ծառը սկսում է փոքր-ինչ թեքված աճել, ապա այդ քաղաքի ծառերի համար պատասխանատուներն այն անմիջապես հատուկ շղթաների միջոցով ամրացնում են հենարաններին այնպես, որպեսզի ծառը ուղիղ աճի: Ընդհանրապես, անկախ նրանից, ծառը ծեր է, թե մատղաշ, Բեռլինի քաղաքային իշխանությունները յուրաքանչյուր ծառի համար մեծ խնամք են տանում՝ ժամանակին էտում են, ջրում, հողը փխրեցնում, տարածքը մաքրում աղբից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30