Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԱՉԱՋՐՈՒՄ՝ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 25,2009 00:00 Share

Երեկ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նոյեմբերի 22-ին կայացել են համայնքապետի ընտրություններ: 730 ձայն ստացել է նախկին գյուղապետ, հանրապետական Համո Գեւորգյանը, 721 ձայն՝ գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանը, մեկ այլ հանրապետական՝ Աղաբեկ Գալստյանն էլ 430 ձայն է ստացել, մյուս թեկնածուները՝ ավելի քիչ: Տեղեկացրել ենք նաեւ անճշտությունների քանակը՝ 10 է, ավելի, քան առաջին եւ երկրորդ տեղերի ձայների տարբերությունը:
Երեկ առավոտից Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային հանձնաժողովում՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, անդամ Համլետ Աբրահամյանի եւ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանի մասնակցությամբ վերահաշվարկ է եղել եւ արդյունքում պարզվել է, որ Համո Գեւորգյանի եւ Պավել Ղալթախչյանի ձայների տարբերությունը ոչ թե 9, այլ՝ 10 քվե է, իսկ անճշտությունների քանակը՝ 12: Ըստ հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանի, 21 օր անց Աչաջրում նոր ընտրություն կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30