Օրվա լրահոսը
ԱՐԱՄԵՆ, ՇԱԽՄԱՏԻ ԱՐՔԱՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ
«Մտավոր սեփականության պաշտպանության բացահայտումները» շարքից Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի տեղեկացմամբ, 2008 թ. եւ 2009 թ. 9 ամիսների ընթացքում բացահայտվել է 51 դեպք, որից 3-ը՝ հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման, 1-ը՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման եւ 25-ը՝ ՀՀ քրօրի 178, 179, 188, 208, 280 հոդվածների հատկանիշներով։ Հեղինակային եւ
Դատական ատյանները խոչընդոտում են
Շահումյան բանավանի բնակիչների շահերի ներկայացուցիչները դատարանի որոշման մեջ քաղաքականություն են տեսնում, իսկ հայց չներկայացրած որոշ բնակիչներ էլ հրաժարվում են հայցից: Այս տարվա հոկտեմբերի 18-ին «Գործը հասավ դատարան», նոյեմբերի 12-ին՝ «Դատարանը մերժեց հ/կ հայցը» եւ այլ հրապարակումներով տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի մատույցներում գտնվող Շահումյան բանավանի 34 բնակիչներ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի դեմ դիմում
Հողի խնդիր
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Սուսաննա Օհանյանը 1990 թվականին ամուսնացել է նույն մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Օնիկ Մրտեյանի հետ, ունեցել են երկու երեխա՝ Սամվել եւ Գեղեցկուհի: Ընտանեկան վեճերի արդյունքում Օնիկն ու Սուսաննան որոշել են Օնիկի ծնողներից առաձին ապրել եւ դատարանի որոշմամբ հոր տնից Օնիկը ստացել է երկու սենյակ, նաեւ անասնագոմ, սակայն, ինչպես նշում է Սուսաննան,
ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՐՏՔ Է 1,2 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
ՀՀ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ քննարկել է սեփական եկամուտների հավաքագրման հարցը եւ ցածր ցուցանիշների համար կրկին նկատողություն հայտարարել մի շարք համայնքների ղեկավարների. Հողմիկ, հավաքագրումը՝ 30,3%, Արեգնադեմ՝ 61,4%, Զարիշատ՝ 46,9%, Ողջի՝ 58,2%, Շաղիկ՝ 53,2%, Սիզավետ՝ 17,8%, Սարագյուղ՝ 11,0%, Մուսայելյան՝ 20,5%, Բավրա՝ 21,8%, Զույգաղբյուր՝ 38,2%, Կրասար՝ 25,7%, Ղազանչի՝ 35,5%, Սալուտ՝
ՈՐ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵՆ
«Վերջերս մի լրագրող ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն այցելելիս երթուղային տաքսու վարորդին ներկայացել է իբրեւ ՄԻԱՎ վարակակիր: Տաքսու վարորդը նրան իջեցրել է տաքսուց: Վարակակիրներին չեն սպասարկում ատամնաբուժարաններում եւ այլ բժշկական ծառայություններում: Սա է պատճառը, որ խնդիրը թաքցվում է: Հետո էլ դժգոհում են, ինչո՞ւ են վարակակիրներն այդքան ներփակ ու ինչո՞ւ չի ստացվում նրանց հետ զրուցելը»,- երեկ ՁԻԱՀԻ կանխարգելման
ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ
Երեկ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում, ՀՀ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ՓՄՁ ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ կազմակերպել էր «կլոր-սեղան» քննարկում: Ինչպես նշեց APRA-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը, ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության, լրատվամիջոցների եւ գործարար հատվածի իմացությունը՝ կոռուպցիայի հանդիպելիս իրենց իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների մասին: Ըստ նրա.
ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔԸ ԳՏՆՈՒՄ
Ծերանոցի բնակիչներից 12-ն արդեն ամուսնացել են Վարդաշենի ծերանոցում արդեն 16 տարի ապրող հաշմանդամ Սվետա Եղիազարյանն իր երջանկությունը գտել է հենց այս հաստատություն մուտք գործելուց հետո: Ծերանոց է եկել 47 տարեկանում, չանցած մի քանի ամիս՝ սիրահարվել է ծերանոցի բնակիչ Սարգիս պապիկին, որի հետ էլ հետագայում ամուսնացել է: Տիկին Սվետայի սիրավեպը բավականին խոչընդոտներ է հաղթահարել. «Այստեղ ենք
ՃԳՆԱԺԱՄԸ ԲԱՐՈՅԱԿԱ՞Ն է
«Կոալիցիոն համաձայնությունը կամ կուսակցական ներքին պայմանավորվածությունները մեզ մոտ վեր են ոչ միայն օրենքից եւ Սահմանադրությունից, այլեւ, շատ կներեք, գալիս են գրավելու նաեւ աստվածային ճշմարտությունների տեղը: Սա բարոյական ճգնաժամ է»,- երեկ մեկնաբանելով ԲՀԿ-ի կողմից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին պաշտոնից հեռացնելը՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Նաեւ ասաց. «Ով աշխատավարձ է տալիս «իր» նախարարներին (նկատի
Մշակվում է նոր ծրագիր
ՀՀ պետական սահմանով մարդկանց տեղաշարժի վերահսկողության մեխանիզմները կուժեղացվեն 2010 թվականին ԵՄ չափանիշներին համապատասխան միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագիր եւ տարածքային զարգացման հայեցակարգ կունենանք: Երեկ միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի եւ տարածքային զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբերի համատեղ նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, քննարկվել են
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԼԻՆԵԼ ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿ
Ասում է ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը – Վերջին շրջանում ամենատարբեր առիթներով եւ ամենատարբեր սցենարների հավանականություններով շոշափվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը: Իրո՞ք ձեր կուսակցությունը դառնում է ընդդիմադիր քաղաքական ուժ, եւ այն, ինչ կատարվում է ձեր կուսակցության շուրջ, նշանակո՞ւմ է անցում ընդդիմադիր ճամբար: – Որքան հասկանում եմ՝ ԲՀԿ-ի անունը տարբեր ենթատեքստերով շահարկելը
«Ագոյի» խմբի հանդիպումները
ԱԺ նախագահի հետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին՝ ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: ԱԺ նախագահը ներկայացրեց մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: Մանրակրկիտ քննարկելով վերջին մեկուկես տարվա զարգացումները՝ կողմերը համաձայնեցին, որ այդ բնագավառում լուրջ առաջընթաց է արձանագրվել: Գլխավոր դատախազի
«ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որով վերահաստատել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որեւիցե կապ չունի արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ: «Panorama.am»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս փաստը, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ՌԴ ԱԳՆ հայտարարությունը բացատրեց Հայաստանի վարած հուսալի արտաքին քաղաքականությամբ: Հիշեցնենք, որ
Երկուսը՝ քաղաքում
Հմայակի «դիմակը պատռվեց», «Սյունյաց արծիվներն» էլ հասան Երեւան Երեկ Երեւանի քաղաքապետարանի կամոք եւ քաղաքապետի գործուն մասնակցությամբ խաչվեցին Հայաստանի առաջադիմական կուսակցության եւ «Սյունյաց արծիվներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ճանապարհները: Առաջադիմականների Կենտրոն համայնքի կառույցի ակտիվին տրամադրվել էր Ազնավուրի հրապարակը՝ հանդիպում-հանրահավաք անցկացնելու համար, «Արծիվներին»՝ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներից մեկը՝ կազմակերպության հիմնադրման 7-ամյակը նշելու եւ Երեւանում կառույց հիմնադրելու համար: Նախնական խոստման համաձայն,
ՍԴՀԿ-ՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Բայց կա նաեւ կրքերը չշիկացնելու ցանկություն Ի սկզբանե, երբ հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը դարձել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ, հետո հեռացվել ու ավելի ուշ դարձել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ, եւ դրանով հարթվել է նաեւ նրա՝ կուսակցությանն անդամակցելու հարցը, հասկանալի էր՝ այս կուսակցությունում ինչ-որ բան այնպես
ԲԱ ՍԱ ՔՈ ՊԱՐՏՔԸ ՉԷ՞, ԸՆԿԵՐ ԱՄԵՐԻԿԱ
Առաջարկում են ասել «Հայրենատիրություն» շարժման նախաձեռնողները Կառավարությունը նոյեմբերի 11-ին բացասական եզրակացություն է տվել ՀՅԴ մի շարք պատգամավորների եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ նոյեմբերի 22-ն իբրեւ «Հայրենատիրության օր» նշելու վերաբերյալ: Օրվա ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ հենց 1920թ. նոյեմբերի 22-ին էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը՝ նախապես հայցադիմում ստանալով Փարիզի վեհաժողովից, հետո Սեւրի
ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երեկ տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որտեղ քննարկվել է Թբիլիսիում 1356-ին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայոց եկեղեցու փլուզման փաստը: Ժողովի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Գերագույն հոգեւոր խորհուրդն ափսոսանքով է արձանագրում, որ անարդյունք մնացին ՀՀ իշխանությունների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործադրած տարիների ջանքերը
ՇԻՐԱԶԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում օրերս կազմակերպված ցերեկույթը նվիրված էր Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին: Վարում էր բուհի բանասիրական ֆակուլտետի դեկան Ալբերտ Պողոսյանը: Ցերեկույթը մեկնարկեց կազմակերպչի՝ գրականության ամբիոնի դասախոս Գայանե Մալումյանի՝ Շիրազի ստեղծագործությանը նվիրված ընդգրկուն զեկույցով: Ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչ Մելս Սանթոյանն այն երջանիկներից է, ով ուսանողության տարիներին բախտ է ունեցել ճանաչել Շիրազին, նամակագրական կապ ունենալ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանը Եվրամիությանը տեղեկացրել է, որ կարող է փոխել իր որոշումը եւ գազի մատակարարումը ուղղել ասիական շուկային՝ հրաժարվելով կասպյան տարածաշրջանում Բրյուսելի էներգետիկ գլխավոր դաշնակցի իր դերից: «Այնտեղ՝ Եվրոպա, հնարավոր չէ գազ հասցնել», -«Lenta.ru»-ի մատուցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նավթային պետական ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովը: Ավելի վաղ նա արդեն հայտարարել էր, որ Բաքուն կարող է դադարեցնել Եվրոպա մատակարարվող
ԼԻՏՎԱՅՈՒՄ ԿՀՎ-Ն ԳԱՂՏՆԻ ԲԱՆՏ ՈՒՆԻ
Լիտվայում հայտնաբերվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտ, որի գոյության մասին լրագրողներն իմացել են միայն այս տարվա ամռանը: Ամերիկյան «ABC» հեռուստաընկերության՝ ԿՀՎ-ի նախկին աշխատակիցներից մեկն ասել է, թե բանտը գտնվում է լիտվացի պաշտոնյաների ամառանոցներից քիչ հեռու՝ Անտիվիլայ գյուղում, Վիլնյուսից 20 կմ հեռավորության վրա: Նախկինում այդ շենքում տեղակայված է եղել ձիասպորտի էլիտար դպրոցը: Հիմա այդ
ԷԼԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏ ԵՎ ԷԼԻ ԶՈՀԵՐ
Հինգշաբթի օրը Պակիստանի Փեշավար քաղաքում, դատարանի շենքի մոտ տեղի ունեցած հերթական ահաբեկչական ակտի արդյունքում զոհվել է 25 եւ վիրավորվել՝ 50 մարդ: Քաղաքային ոստիկանությունը չի բացառում, որ ռումբի պայթյունի հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվը կարող է աճել: Մահապարտ ահաբեկիչը իր վարած մեքենայում տեղադրված ռումբը պայթեցրել է այն բանից հետո, երբ ոստիկանները մեքենան դատարանի շենքի պահակակետի մոտ
Քարզայը երդվեց երկրորդ անգամ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ տեղի է ունեցել գործող եւ վերընտրված նախագահ հռչակված Համիդ Քարզայի երդման արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի 42 երկրներից Քաբուլ ժամանած 800 բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Քուշները
Սահակաշվիլին ժամանել է Ուկրաինա
Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա: Կիեւում նա հանդիպել է իր գործընկերոջ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, նախատեսվում է, որ նրանք նախ կհանդիպեն նեղ շրջանակներում, ապա երկու երկրների պատվիրակությունները բանակցություններ կվարեն ավելի ընդլայնված կազմով: Հանդիպումը հեռարձակվելու էր ուկրաինական հեռուստաընկերությունների ուղիղ եթերով: Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Ցիբեկոն նախօրեին հայտարարել էր,
Եվրամիությունը նախագահ է ընտրում
Հինգշաբթի Բրյուսելում Շվեդիայի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել Եվրամիության արտակարգ գագաթաժողովը, որի ընթացքում ԵՄ անդամ 27 պետությունները առաջին անգամ պետք է Եվրամիության նախագահ ընտրեն, նաեւ վերընտրեն արտաքին քաղաքականության եւ պաշտպանության գծով հանձնակատար Խավիեր Սոլանային, որի լիազորությունների ժամկետն ավարտվել էր դեռ հոկտեմբերի 17-ին: ԵՄ պաշտոնում երկու ամենահիմնական թեկնածուների ընտրության շուրջ երկրները ընդհանուր հայտարարի չեն եկել, ուստի,
Ոչ միայն ոռոգում
«Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» ծրագրի հեղինակները առաջարկում են համատեղել գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը եւ ապահովել 5000 աշխատատեղ ու ՀՆԱ-ի տարեկան 100 միլիոն դոլար աճ: Հոկտեմբերի 10-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային նախարար Արմեն Գեւորգյանը եւ նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը այցելել են Եղվարդի հարեւանությամբ գտնվող կիսակառույց ջրամբարի տարածք: Ջրամբարի համար նախատեսված էր
ՓԼՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Էջմիածինը մեղադրում է Թբիլիսիին Ըստ վրացական աղբյուրների՝ նոյեմբերի լույս 18-ի գիշերը փլվել է Վրաստանի մայրաքաղաքի Աբո Թբիլելիի փողոցում գտնվող հայկական եկեղեցու մի պատը: Տուժել են հարակից որոշ տներ, ավտոմեքենաներ, զոհեր չկան: Նույն աղբյուրների համաձայն, Թբիլիսիի այս հայկական եկեղեցին արդեն մի քանի տարի չէր գործում: Եկեղեցու մատույցներում բնակվողների խոսքով, վերջին օրերի հորդառատ անձրեւները էլ ավելի էին
Նոյեմբերի 20
ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Թանկարժեք իրեր գնելիս մի գայթակղվեք ու ձեր փողերը քամուն մի տվեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Կազմակերպչական հարցերում հաջողություններ կունենաք: Հարմար օր է ձեր հնարավորությունները ցույց տալու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր դուք կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում, ձեր
ՀԱՐՈ՞ՒՍՏ, ԹԵ՞ ԱՂՔԱՏ
Ասում են, որ հարստությունն ու աղքատությունը ոչ այնքան նյութական, որքան հոգեւոր կատեգորիաներ են: Հոգեբանության մեջ տեսություն կա, ըստ որի, մարդիկ իրենց կառուցվածքով բաժանվում են հարուստների եւ աղքատների: Եվ դա ոչ մի կապ չունի իրական եկամուտների հետ: Կառուցվածքով հարուստները փողին ավելի թեթեւ են վերաբերվում եւ արդյունքում շատ հաճախ առանց փողի են մնում, իսկ այդ ընթացքում կառուցվածքով
ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԵՐԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱ՞Կ
Գիտնականները գտնում են, որ սերը 4 տարուց ավելի չի տեւում: Ավելին, դա ինչ-որ տեսակի «խանգարվածություն է»: Գիտնական Խեորխինա Մոնտեմայոր Ֆլորեսը գտնում է, որ շատ կարեւոր է տարաբաժանել սերը համակրանքից: Սիրահարվածության առաջին փուլը առաջացնում է հատուկ քիմիական միացությունների ձեւավորում. դրանք ձեւավորվում են ուղեղում եւ կենտրոնանում նեյրոններում: Դրանից հետո ակտիվանում է ուղեղի որոշ կենտրոնների, ինչպես նաեւ նշագեղձերի
Ազգային տարազով տիկնիկներ
Կամ ժողովրդական վարպետ Նարինե Մխիթարյանի մտահոգությունները Տիկնիկագործությունը, որ առաջներում առավելաբար իբրեւ արհեստ էր հայտնի, այսօր արդեն արվեստի ինքնատիպ դրսեւորում է: Ցավով պիտի փաստել, որ այն մեր մշակույթում այսօր պահպանվում է հատուկենտ նվիրյալների շնորհիվ: Ժողովրդական վարպետ Նարինե Մխիթարյանը նրանցից մեկն է: 2009-ը տիկնիկագործի համար եռակի հոբելյան է: Ծննդյան՝ 45, ստեղծագործական գործունեության՝ 20 եւ ժողովրդական վարպետի կոչման
ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ ՍԻՐԵԼԸ՝ ԻՆՔՆԱՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՇԱ՞Ն
Ըստ հոգեբանի՝ լուսանկարվել չսիրողները բարդույթներ ունեն Լուսանկարվել սիրում են շատերը: Բայց մարդիկ դա անում են տարբեր պատճառներով: Մեկը լուսանկարվում է պարզապես տվյալ պահը հավերժացնելու համար, մյուսը՝ հետագայում լուսանկարներին նայելով հաճելի պահերը վերապրելու համար եւ այլն: Կան նաեւ մարդիկ, որոնք ընդհանրապես չեն սիրում նկարվել՝ պատճառաբանելով, որ ֆոտոգենիկ չեն: Հոգեբանների խոսքերով, լուսանկարվելու պատճառները խիստ անհատական են. ասում