Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին ժամանել է Ուկրաինա

Նոյեմբեր 20,2009 00:00

\"\"Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա: Կիեւում նա հանդիպել է իր գործընկերոջ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, նախատեսվում է, որ նրանք նախ կհանդիպեն նեղ շրջանակներում, ապա երկու երկրների պատվիրակությունները բանակցություններ կվարեն ավելի ընդլայնված կազմով: Հանդիպումը հեռարձակվելու էր ուկրաինական հեռուստաընկերությունների ուղիղ եթերով: Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Ցիբեկոն նախօրեին հայտարարել էր, թե երկու նախագահները Կիեւում քննարկելու են «Կասպից, Սեւ եւ Բալթիկ ծովերի էներգետիկ տարանցիկ տարածքի շրջանակներում Եվրասիական նավթատարանցիկ միջանցքի» ստեղծման նախագիծը, որի շնորհանդեսը տեղի է ունենալու երկու ամիս հետո՝ Թբիլիսիում կայանալիք էներգետիկ գագաթաժողովի ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ, Սահակաշվիլիի անվտանգությունն այս այցի ընթացքում ապահովելու են հազար ընտրյալ ոստիկաններ: Սահակաշվիլին այցի շրջանակներում մտադիր է մասնակցել նաեւ talk-show-ի, որտեղ նա կպատմի, թե ինչ վտանգ են ներկայացնում Ռուսաստանն ու նրա կողմնակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30