Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԶԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Նոյեմբեր 20,2009 00:00

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում օրերս կազմակերպված ցերեկույթը նվիրված էր Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին: Վարում էր բուհի բանասիրական ֆակուլտետի դեկան Ալբերտ Պողոսյանը: Ցերեկույթը մեկնարկեց կազմակերպչի՝ գրականության ամբիոնի դասախոս Գայանե Մալումյանի՝ Շիրազի ստեղծագործությանը նվիրված ընդգրկուն զեկույցով: Ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչ Մելս Սանթոյանն այն երջանիկներից է, ով ուսանողության տարիներին բախտ է ունեցել ճանաչել Շիրազին, նամակագրական կապ ունենալ վերջինիս հետ: Նա հուշեր պատմեց մեծ գրողի հետ իր ունեցած հանդիպումներից: Հովհաննես Շիրազի բանաստեղծություններից ասմունքեցին գրականության ամբիոնի դասախոս Մանե Պապյանն ու բուհի մի խումբ ուսանողներ: Կարեւորելով նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը բուհում՝ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն ասաց, որ այն օգնում է կտրվել առօրյա հոգսերից, հասկանալ, որ գրականությունը շարունակում է իր միավորիչ ու համախմբող նշանակությությունն ունենալ: Ցերեկույթն ավարտվեց բուհի երաժշտական բաժնի դասախոս Գոհար Մինասյանի՝ Շիրազի խոսքերով գրված «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգի կատարմամբ, նվագակցում էր նույն բաժնի դասախոս Հայկ Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30