Օրվա լրահոսը
ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ԳՈՐԾՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՒՅՍ ՉԻ ԿԱՊՈՒՄ
«Ես կարծում եմ, որ եթե սեպտեմբերի 1-2-ին ընդդիմությունը կոչ աներ եւ ժողովրդին հաներ փողոց ու պահեր փողոցում մի քանի օր՝ 100 հազար, 200 հազար, 500 հազար, ես չգիտեմ, ինչքան որ կարողանար, ապա առաջին՝ այս արձանագրությունները չէին ստորագրվի, երկրորդ՝ հնարավոր կլիներ հասնել արտահերթ ընտրությունների։ Բայց դա չարվեց, արվեց ուղիղ հակառակը, եւ այսօր ընդդիմությունը, ես չեմ տեսնում,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ յոթերորդ ԻՈՍԻՖԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ Հետագայում, երբ Ղարաբաղյան շարժումն ավարտվեց, եւ «Ղարաբաղ» կոմիտեն իշխանության եկավ, իրիկունները հավաքվում էինք Իոսիֆի կաբինետում, ուր նարդի կամ բլոտ էինք խաղում, եւ մի իրիկուն, երբ պատերազմն արդեն սկսվել էր, Իոսիֆն առաջարկեց Poker խաղալ։ Ես էի, նկարիչներ Տոլիկն ու Կարոն էին, բանաստեղծ ու երգիչ Էդոներն էին, ինչպես նաեւ՝ Ղուկասը։
Նոյեմբերի 14
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր խնջույքի մասնակցելու առաջարկ կստանաք: Ժամանակն է լիցքաթափվել կուտակված ծանրաբեռնվածությունից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անցյալի հետ կապված հիշողությունները ձեզ կտանջեն, բայց պետք չէ հուսահատվել, ամեն ինչ դեռ առջեւում է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ
Համաժողովը՝ երկխոսության առիթ
«2002 թվականին Հայաստանի գրողների միությունը Սփյուռք-հայրենիք կապերը ընդլայնելու նպատակով սկսեց մի նոր շարժում, որով փորձում ենք մեր գրական դաշտը վերածել համահայկականի, դրանք գրողների համար կազմակերպված համաժողովներն են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ հավելեց, որ 2010-ի մայիսին նախատեսված է Գրողների համահայկական 5-րդ համաժողովը՝ այս անգամ Արցախում: Նման վերջին համաժողովը կայացել
«Ազդարարը» 215 տարեկան է
1794 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայ հոգեւորական Հարություն քահանա Շմավոնյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Ազդարար» պատմամշակութային, գիտակրթական հանդեսը 215 տարեկան է: 18 թողարկում ունենալուց հետո հանդեսը դադարել էր լույս տեսնել՝ նյութական միջոցների բացակայության պատճառով: Ավելի քան 200 տարի անց՝ 2008 թվականին, Կալկաթայում՝ հայ պատմաբան, հայկական ճեմարանի ուսուցիչ Մարտիկ Սարգսյանը սկսել է «Ազդարարը» վերահրատարակել անգլերեն եւ հայերեն, 1000
Հանած 185 միլիոն
Դիլիջանի «Օրհուս» կենտրոնում փոխքաղաքապետ Ա. Մակարյանի, քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գ. Դավթյանի, հ/կ-ների մասնակցությամբ քննարկվել է քաղաքի եկող տարվա բյուջեն եւ արձանագրվել է, որ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով բյուջե-2010-ը կունենա դժվարություններ, սակայն լիովին կֆինանսավորվեն սանմաքրման, աղբահանման, լուսավորման, ասֆալտապատման, կանաչապատման աշխատանքները, որը պայմանավորված է քաղաքը տուրիզմի եւ ֆինանսական կենտրոն դարձնելու հանգամանքով: Կֆինանսավորվեն բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, որոշ
Կրկին «Թեղուտի» մասին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ եւ Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ Լոռու մարզկենտրոն Վանաձորում երեկ քննարկվում էին մարզի բնապահպանական խնդիրները եւ, մասնավորաբար՝ Թեղուտի հարցը: Առաջին օրը չէ եւ առաջին անգամը չէ, որ հասարակական կազմակերպությունները ահազանգում են, պնդում եւ գիտական հիմնավորումներով ապացուցում, որ հանքերի շահագործման նպատակով Թեղուտի անտառները հատելը անթույլատրելի է: Հավաքի ժամանակ ցուցադրվեց Տիգրան Պասկեւիչյանի «Թեղուտ» ֆիլմը,
ԲՈՂՈՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մեր թերթի նոյեմբերի 12-ի համարում «Հանքերի շահագործմանը դեմ են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Կապան համայնքի ավագանու անդամ, «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը եւ նրա համախոհները սկսում են բողոքի ակցիաների շարք՝ ընդդեմ Սյունիքում ուրանի հանքերի շահագործման: Երեկ Կապանում Խորեն Հարությունյանը հայտարարություն է տարածել, ուր ասվում է. «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը արդեն սկսել է Սյունիքի մարզում ուրանի հանքերի
«Առավոտն» ու «Միրը» կազմակերպում են ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի 3-րդ մրցաշարը
«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների մասնակցությամբ սեղանի թենիսի ավանդական՝ 3-րդ մրցաշարը: Մասնակցել ցանկացողները լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված հայտը մինչեւ նոյեմբերի 16-ը պետք է ներկայացնեն «Առավոտ» օրաթերթի խմբագրություն (Արշակունյաց 2, 15-րդ հարկ)՝ Աշոտ Հակոբյանին, կամ «Միր» ՄՀՌԸ (Արշակունյաց 2,
Ձյուն, մաքուր օդ եւ կատաղի արագություն
Ոչ դիտարժան մարզաձեւ չկա: Սակայն կան մարզաձեւեր, որոնց ընթացքին չհետեւելու, պայքարի դրվագներով չհիանալու ցանկություն չունենալն արդեն իսկ աներեւակայելի է: Ձմեռային մարզաձեւերի մեջ այդպիսին է լեռնադահուկային սպորտը՝ իր բոլոր դրսեւորումներով: Հայաստանը լեռնադահուկային սպորտով զբաղվելու բնական պայմանների պակաս երբեք չի ունեցել: Այլ բան է բարձր արդյունքների հասնելու համար ժամանակակից պահանջներին համապատասխան պայմանների ապահովումը, որը ժամանակին լուծվեց Ծաղկաձորի
Շախմատային գերտերություն ենք
ՖԻԴԵ-ի որոշմամբ, շախմատի աշխարհի թիմային հաջորդ առաջնության մեկնարկը տրվելու է 2010 թվականի հունվարի 3-ին՝ Թուրքիայի Բուրսա քաղաքում: Հողագնդի լավագույն հավաքականի կոչման համար պայքարելու իրավունք վերապահվել է 10 թիմի՝ Հայաստանին, Իսրայելին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Բրազիլիային, Չինաստանին, Եգիպտոսին, Թուրքիային, Ադրբեջանին եւ Հունաստանին:
Մեծ մասը հաղթանակով է սկսել
Անթալիայում սկսվել է վեց տարիքային խմբերի շախմատի աշխարհի տղաների եւ աղջիկների պատանեկան առաջնությունը: Առաջին տուրից հետո կանխագուշակումներ անել դեռ վաղ է: Բայց տեղեկացնենք, որ մեր հանրապետության 24 ներկայացուցիչները հիմնականում հաջող են մեկնարկել: Նրանց մեծամասնությունը հաղթել է մրցակիցներին, մի քանիսը խաղացել են ոչ-ոքի: Կան նաեւ պարտվողներ:
Մեկ պարտության գինը
Մոսկվայում շարունակվում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի չորրորդ հուշամրցաշարը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկից հետո, երբ ընթանում էր առաջատարների շարքում, վեցերորդ տուրում սեւերով պարտվեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ հաջորդ օրը սպիտակներով միավորը բաժանեց Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ: Թանկարժեք միավորների կորստի պատճառով նա երեկ կայացած ութերորդ տուրից առաջ 3,5 միավորով նահանջել էր
Ակումբն այլընտրանք այլեւս չի ունեցել
Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր վերջին ասուլիսներից մեկում հայտարարեց, որ թիմի պաշտպան Կարեն Խաչատրյանը՝ կանոններին եւ որոշումներին չենթարկվելու եւ խաղամակարդակով ակումբի սահմանած պահանջներին չբավարարելու համար հեռացվել է թիմից, իսկ մինչ այդ էլ՝ հավաքականից: Սակայն հեռացման պատճառների մասին նաեւ այլ լուրեր էին շրջանառվում: «Առավոտը» խորամուխ եղավ դրանց մեջ եւ պարզեց հետեւյալը:
Մեկ տարի անց
Կապանի քաղաքապետն էլ է դեմ ուրանի հանքերի շահագործմանը Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ երեկ ամփոփել է ձեռքբերումներն ու նախանշել առաջիկա ծրագրերը: «Ես ներկայանում եմ բաց ճակատով, որովհետեւ այս մեկ տարվա ընթացքում արել եմ ամեն հնարավորը»,- այսպես սկսեց իր խոսքը քաղաքապետը: Արթուր Աթայանը նախ նկատեց, որ իր ընտրվելը համընկավ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի
ՄԵՂՐԵՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԻՑ
Եթե իրականանա ՀՀ կառավարության մտադրությունը, ապա հարկ կլինի ծննդաբերող կնոջը կամ կույրաղիքի սուր ցավերով հիվանդին լեռնային ճանապարհներով տեղափոխել 12 կմ հեռու հիվանդանոց: Դեռեւս 2006 թվականի նոյեմբերի 2-ին կառավարությունը հաստատեց հանրապետության մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագիրը: Իսկ 2009 թվականի սեպտեմբերի 17-ին այդ որոշման մեջ որոշակի լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ընդունել: Որոշմամբ ամրագրվել է,
ՄՈԼԴՈՎԱՆ ՎԵՐԱՆԱՅԵՑ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մոլդովայի իշխանությունները երեկ չեղյալ են համարել այս տարվա ապրիլին Քիշնեւում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո երկու ռումինացի դիվանագետներին «նոն գրատա» հայտարարարելու մասին Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի կողմից ստորագրված հրամանագիրը: Այդ մասին, «Ռեգնումի» փոխանցմամբ, Բուխարեստում տեղի ունեցած Կենտրոնական Եվրոպայի նախաձեռնության գագաթնաժողովում ասել է Մոլդովայի ԱԳ նախարար Յուրի Լյանկեն՝ շեշտելով, որ այդպիսի հրամանագիր ստորագրելու անհրաժեշտություն այն
ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԵՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ
«ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, իսրայելցի զինվորականները երեկ Գազայի հատվածի սահմանին գնդակահարել են պաղեստինցի մի անչափահասի եւ եւս երեքին ձերբակալել են: Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, թե զինվորները կրակ են բացել՝ կասկածելով, որ պաղեստինցիները մտադիր են Իսրայելից շրջափակված այդ անկլավի սահմանի պարսպի մոտ պայթուցիկ սարք տեղադրել: Պաղեստինյան «Ալ-Քուդս» ռ/կ-ն, վկայակոչելով ականատեսներին՝ փոխանցել է, որ ձերբակալվածների թվում կան վիրավորներ:
ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՖՂԱՆՍՏԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ ՉՈՒՂԱՐԿԵԼ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը սկսել է իր առաջին «ասիական շրջայցը», երեկ ժամանել է Ճապոնիա: Ութ օրերի ընթացքում նա այցելելու է նաեւ Չինաստան, Հարավային Կորեա, Սինգապուրում մասնակցելու է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամ երկրների գագաթաժողովին, որի շրջանակներում էլ նոյեմբերի 15-ին հանդիպելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: «BBC»-ի փոխանցմամբ, այս շրջայցի նպատակը ասիական երկրների ղեկավարների հետ
18 ԹԵԿՆԱԾՈՒ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Երեկ Ուկրաինայում ավարտվել է 2010թ. հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցման համար սահմանված վերջնաժամկետը: «BBC»-ի տվյալներով, երկրի նախագահի պաշտոնի համար կպայքարեն գրանցված 18 թեկնածուներ: Աղբյուրը հիշեցնում է, որ այդ ընտրություններում առաջատար թեկնածուներ են համարվում երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ընդդիմադիր «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչն ու գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Բացի նրանցից, նախագահի թեկնածություն են
Տարերային աղետ՝ Չինաստանում
Չինաստանի հյուսիսային, կենտրոնական եւ արեւելյան գավառներում տեղացած առատ ձյունը դարձել է 38 մարդու մահվան եւ հարյուրավոր քաղաքացիների վնասվածքների պատճառ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հավելելով, որ զոհվածների թվում կան նաեւ երեխաներ: Հեբեյ եւ Հենան գավառներում տեղացած ձյան ծանրությունից փլվել են դպրոցական ճաշարանների տանիքները: Արդյունքում՝ վիրավորված դպրոցականների թվի մասին ոչինչ չի հաղորդվում, բայց ասվում է, որ
Իրանը ՌԴ-ին կոչ է արել անվստահելի գործընկեր չդառնալ
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանին կոչ են արել տեղի չտալ արտաքին ճնշմանն ու կատարել Իսլամական Հանրապետության հետ զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին համաձայնագիրը: «Իրանը իր ռուս բարեկամներից դժգոհելու հիմքեր ունի»,- «BBC»-ի փոխանցմամբ երեկ հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին (նկարում)՝ տարակուսանք հայտնելով, թե մի՞թե ռուս ստրատեգները հաշվի չեն առնում Իրանի աշխարհաքաղաքական նշանակությունը հենց
Դատապարտել են սեփական տանը ապրելու
ԱՄՆ-ում, Վերջինիա նահանգի Ռիչմոնդի քաղաքային դատարանը 30-օրյա բանտարկության է դատապարտել «Bayou Proberties» ընկերության սեփականատեր Օլիվեր Լոուրենսին (նկարում)՝ ոչ բարվոք վիճակում գտնվող օբյեկտներ վարձակալության տալու մեղադրանքով: Գործարարը, որին սեփականության իրավունքով պատկանում էր 150-300 օբյեկտ, դատարանի որոշմամբ 40 օր կապրի հենց իր՝ վատթար վիճակում գտնվող սեփական տներից մեկում, նաեւ 177 հազար դոլար տուգանք կվճարի: «Newsru»-ի մատուցմամբ, այն
Հուշարձանների պահպանության եւ վերականգնման որակը մտահոգում է
Այսօր ՀՀ Ճարտարապետների միությունում կկայանա «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» առաջին համագումարը: Ասոցիացիան հիմնադրվել է այս տարի ամռանը: «Առավոտը» զրուցեց նորաստեղծ կառույցի նախագահ Գագիկ Սողոմոնյանի հետ: Վերջին տարիներին բնակվելով Փարիզում՝ պարոն Սողոմոնյանը եւ նրա հայաստանյան գործընկերները, ուսումնասիրելով ՀՀ-ի հուշարձանների վերականգնման ոլորտը, լուրջ մտահոգություններ ունենալով՝ հիմնադրեցին ասոցիացիան՝ նպատակ ունենալով հուշարձանների պահպանության ոլորտը հասցնել համապատասխան մակարդակի: Ֆրանսիայի
ԲՅՈՒՋԵՆ՝ ԸՆԴԴԵՄ ՕՐԵՆՔԻ
Կրթության մասով բյուջեի կրճատումը թույլ չի տալիս կատարել «Հանրակրթության մասին ՀՀ օրենքի» պահանջները 2010 թվականի պետական բյուջեն՝ կրթության մասով 25%-ով կրճատվել է: Խոստովանենք, որ 2009-ի համեմատ 1/4-ով պակասած բյուջեն պիտի որ մտահոգության տեղիք տա: Ճիշտ է, ԿԳ նախարարը իր վերջին ասուլիսում ասաց, որ դա առանձնապես չի ազդի կրթական ծրագրերի վրա. հիմնական հարվածն իր վրա կվերցնի
«ՌԵՏԻՆԵ ՆՈՐՈՒՅԹԻ» ՆՈՐՈՒՅԹԸ
Երեկ ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շիրակի 5/72 հասցեում: «Ռետինե նորույթ» ՍՊԸ-ի տարածքում այրվել են 300 քմ մակերեսով ռետինե սալիկներ եւ «ՈՒԱԶ» մակնիշի 506 ՍԼ 67 պետհամարանիշի ավտոմեքենան:
ՍՆԴԻԿԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Գավառի Սահրադյան 20 հասցեի բնակիչ 56-ամյա Միշա Ղաջոյանը սնդիկի գոլորշուց թունավորվել էր եւ տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա կինը՝ 51-ամյա Անուշ Ղաջոյանը, ստացել էր թեթեւ թունավորվածություն: Միշա Ղաջոյանը հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայր է մեկնել Հայաստանի փրկարար ծառայության՝ բնակչության ու տարածքների պաշտպանության վարչության եւ ՀՀ առողջապահության նախարարության
«Սլավա-Յապոնչիկը» գիտեր Վարդան Մամիկոնյանին…
Լեռնիկ Մելքոնյանի հուշերից Սկիզբը՝ Սեղանի շուրջ նստածները, գրեթե բոլորը, գիտության եւ մշակույթի նշանավոր դեմքեր էին՝ իրենց կանանց հետ: Այդ երեկոյան Սլավիկն իրեն անհամեմատ լավ էր զգում, զրուցում էր ցանկացած թեմայի շուրջ, խոսում էր տարբեր երկրների պատմությունից, իր վարվելաձեւով զարմացնում ներկաներին: Իսկ երբ նա ոտքի կանգնած խմում էր դարերից եկող բարեկամ հայ ժողովրդի կենացը, խոսում հայ
Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան
Նոյեմբերի 10-ին ջավախահայ քաղաքական ակտիվիստ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան՝ օտարերկրյա փաստաբանների՝ Վրաստանում փաստաբանական գործունեության իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Ինչպես տեղեկացրել ենք, Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել էր ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցել: Իսկ հունիսի 19-ին, երբ այդ հակաօրինական որոշման բողոքարկումը ընթացքի մեջ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է ԳԻՉՅԱՆԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 15-ին դատական ակտերի հարկադիր կատարողները խոչընդոտել էին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանին՝ մասնագիտական գործունեություն իրականացնել («Ռետինակիրները խոչընդոտել են փաստաբանին», 16.10.2009): Փաստաբանը, որը Հանրապետության հրապարակում գտնվող «Էրեբունի» հյուրանոցի բակում բնակվող, անհատ ձեռներեց Խաչատուր Գիչյանի ներկայացուցիչն է, այդ կապակցությամբ հաղորդմամբ դիմել է ոստիկանության տարածքային բաժին: Մեզ հետ զրույցի ժամանակ փաստաբանը հայտնել