Լրահոս
Օրվա լրահոսը

18 ԹԵԿՆԱԾՈՒ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 14,2009 00:00

Երեկ Ուկրաինայում ավարտվել է 2010թ. հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցման համար սահմանված վերջնաժամկետը: «BBC»-ի տվյալներով, երկրի նախագահի պաշտոնի համար կպայքարեն գրանցված 18 թեկնածուներ:
Աղբյուրը հիշեցնում է, որ այդ ընտրություններում առաջատար թեկնածուներ են համարվում երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ընդդիմադիր «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչն ու գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Բացի նրանցից, նախագահի թեկնածություն են առաջադրել նաեւ Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը, խորհրդարանի նախկին խոսնակ եւ Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Տիգիպկոն, Կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն, Սոցիալիստական կուսակցության ղեկավար Ալեքսանդր Մորոզն ու գործող պատգամավորներ Անատոլի Գրիցկոն ու Իննա Բոգոսլովսկայան: Գրանցված թեկնածուների թվում ամենահետաքրքիրը Իվանովո-Ֆրանկովսկի շրջանի բնակիչ Վասիլի Պրոտիվսիխի առաջադրումն է: Նրա ազգանունը թարգմանաբար նշանակում է «բոլորին դեմ»: Նախագահի պաշտոնում այս թեկնածուի առաջադրումը, ըստ ամենայնի, ինքնատիպ ակցիա է, առավել եւս, որ մինչեւ այս տարվա հոկտեմբերը նա կրել է Գումենյուկ ազգանունը: Ի դեպ, Ուկրաինայի ընտրական օրենսդրության համաձայն, ընտրողները հնարավորություն ունեն բացի «կողմ» կամ «դեմից», քվեարկել նաեւ «բոլորին դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել