Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտել են սեփական տանը ապրելու

Նոյեմբեր 14,2009 00:00

\"\"ԱՄՆ-ում, Վերջինիա նահանգի Ռիչմոնդի քաղաքային դատարանը 30-օրյա բանտարկության է դատապարտել «Bayou Proberties» ընկերության սեփականատեր Օլիվեր Լոուրենսին (նկարում)՝ ոչ բարվոք վիճակում գտնվող օբյեկտներ վարձակալության տալու մեղադրանքով: Գործարարը, որին սեփականության իրավունքով պատկանում էր 150-300 օբյեկտ, դատարանի որոշմամբ 40 օր կապրի հենց իր՝ վատթար վիճակում գտնվող սեփական տներից մեկում, նաեւ 177 հազար դոլար տուգանք կվճարի: «Newsru»-ի մատուցմամբ, այն տունը, որտեղ ապրելուն դատապարտվել է Լոուրենսը, անվտանգության համակարգով սարքավորված չէ, ինչն էլ հնարավորություն է տվել, որ այնտեղ սողոսկեն թմրանյութերից կախվածության մեջ գտնվող մարդիկ: Արդյունքում շենքի տարածքում ամերիկյան իրավապահները հայտնաբերել են թափված ասեղների կույտեր եւ թմրանյութերի օգտագործման այլ պարագաներ, նաեւ մարդկային էքսկրեմենտներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել