Օրվա լրահոսը

«ԻՆՉՈ՞Ւ ՎԻՐԱՀԱՏԵՑԻՔ»

Արդյո՞ք գործ ունենք սխալ ախտորոշման հետ «Ձախ կրծքիս շրջանում զգալով կոշտացած գոյացություն՝ սեպտեմբերի 29-ին դիմել եմ Հայ-ամերիկյան առողջության (մամոգրաֆիայի) կենտրոն: Այնտեղ ինձ ախտորոշեցին երկրորդ փուլի բարորակ ուռուցք: Հաջորդ օրը Մամոգրաֆիայի կենտրոնում ինձ զննեց (շոշափեց) նաեւ ՀՀ առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից հրավիրված մասնագետը»,- մեզ հետ երեկ զրույցն այդպես սկսեց 46-ամյա Ս.Հ.-ն (տվյալները

ՀՍԿԱՅԱԿԱՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՈՒՆԴ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության օրերս իրականացրած ստուգումների ընթացքում Երեւանում եւ Արարատում հայտնաբերվել է 5 տոննա ժամկետանց հրուշակեղեն, 60 հազար տարա պղպեղի պահածո եւ 10 հազար շիշ գինի: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է տեսչության իրավական ապահովման եւ տեղեկատվության բաժնի պետ Սուսաննա Մինասյանը, տեսչությունում գործում է «թեժ գիծ»՝ 45-74-21 հեռախոսահամարով, որին անորակ սննդամթերքի

Ումի՞ց է հիասթափվել «գրտնակով» տանտիկինը

«Բիլայնի» գովազդում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հակագովազդն են անում «Փաթեթները գայթակղում են շահավետ սակագներով ցանցի ներսում եւ հիասթափեցնում այդ ցանցից դուրս զանգերի գներով: Դուք գնում եք փաթեթ, որովհետեւ զանգերի գները փաթեթի ներսում շատ էժան են, եւ զայրանում եք, երբ հասկանում եք, որ զանգերը փաթեթից դուրս չափազանց թանկ են: Իսկ մեզ մոտ՝ նոր «Քեզ համար էքսկլյուզիվ» փաթեթում ամեն ինչ

«ՄԵԶ ՄՈՏ ՉԵՆ ՀԱՄԲՈՒՐՎՈՒՄ»

Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը խորհուրդ է տալիս «խոզի գրիպից» խուսափելու համար հիմնարկներում նման ցուցանակներ փակցնել: Առողջապահության համաշխարահային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ A/H1N1 վիրուսի, այլ կերպ ասած՝ «խոզի գրիպի» տարածումն օրըստօրե ընդլայնվում է: Այս վիրուսը սպառնում է աշխարհի գրեթե բոլոր երկրներին: ԱՀԿ վերջին տվյալներով, այսօր «խոզի գրիպից» տառապում է ավելի քան 441 660 մարդ: Մեր տարածաշրջանի

«ՄԻԱՅՆ ԹԵ ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ԼԻՆԻ»

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի կարծիքով, տարեցտարի մեր երկրի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունն ավելանում է: Ըստ պարոն Ապրեսյանի՝ Հայաստանը, որպես զբոսաշրջային կենտրոն, հետաքրքրում է ոչ միայն Վրաստանի, ԱՊՀ երկրների, եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի, այլ՝ վերջին տարիներին, նաեւ Թուրքիայի քաղաքացիներին: Մ. Ապրեսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ այսուհետեւ օտարերկրյա

Իրարից հետ չեն մնում

Առեւտրականները հավաստիացնում են, որ իրենց ապրանքները թանկացնում են՝ հետեւելով մյուսների օրինակին Եկող տարի Հայաստանում կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացում պետբյուջեով նախատեսված չէ: Մարդկանց եկամուտները չեն ավելանա, համենայնդեպս՝ նրանք, ովքեր համարվում են սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ, պետությունից ոչ մի կոպեկ հավելյալ գումար չեն ստանա եւ ստիպված կլինեն ամբողջ ամիս կոպեկ-կոպեկ տնտեսել՝ ծայրը ծայրին հասցնելու համար: Փոխարենը արդեն

ՉՈՐԱԹԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԼՔՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԸ

Տավուշի մարզի Չորաթան գյուղում 340 տներից ավելի քան 60-ի դռները կողպված ենՉորաթան գյուղի գրադարանն այսպիսի վիճակում է: «Պարտքով 6 տոննա կարտոֆիլի սերմացու եմ վերցրել, 2 հեկտարի վրա ցանել, հավաքել՝ 5 տոննա: Ծախել եմ, հազիվ պարտքս եմ փակել, իսկ թե հողի հարկը ո՞նց եմ վճարելու կամ ընտանիքս ի՞նչ է ուտելու ձմռանը՝ չգիտեմ»,- մեզ հետ զրույցում դառնացած

ՊԱՏ, ՈՐԻ ԱՄԵՆ ԿՏՈՐԻ ԳԻՆԸ 10-20 ԵՎՐՈ Է

Բայց դրա իրական արժեքը գիտեն պատմությունը եւ նրանք, որոնց ճակատագրերը խեղեց այդ պատը Բեռլինը երեկ տոնեց ԳԴՀ-ն ու ԳՖՀ-ն միմյանցից բաժանող պատի փլուզման 20-ամյակը: «Առավոտը» դիմել էր հավատարմագրման համար՝ լուսաբանելու այս տոնակատարության պաշտոնական մասը, որին մասնակցելու համար Գերմանիայի մայրաքաղաք են ժամանել Հիլարի Քլինթոնը, Միխայիլ Գորբաչովը, Լեխ Վալենսան եւ այլք: Սակայն պարզվեց, որ հավատարմագիրը, ինչպես պատկերավոր

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ ԵՆ

Անցյալ շաբաթավերջին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ։ ՀԱԿ-ը լիազոր մարմնի այս քայլը համարում է ապօրինի եւ օրենքի տեսանկյունից չհիմնավորված: Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ

Թուրքիան կանխակալ է

Նշենք, որ թուրք պատգամավոր Ալաադդին Բյույուքայը, ով նաեւ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ է, հայտարարել էր, թե ինքը տեղյակ է, որ ԵԱՀԿ ղեկավարությունն ու Մինսկի խմբի անդամ երկրները ոչ մի խանգարող հանգամանք չեն տեսնում, որ Թուրքիան դառնա ՄԽ անդամ: «Այդ որոշման դրական ելքի համար անհրաժեշտ է, որպեսզի հակամարտող կողմերն իրենց համաձայնությունը տան՝ Ադրբեջանը

«Բարձրացնել քաղաքական դաշտի որակը»

Դա, ըստ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանի, պետք է անեն առաջին հերթին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Ինչպե՞ս անել, որ բարձրանա քաղաքական դաշտի որակը եւ քաղաքական ուժերի գործունեության արդյունավետությունը, ինչպե՞ս անել, որ մեր ժողովուրդն իսկապես հավատա եւ վստահի նրանց եւ ընտրությունների ժամանակ կարողանա լիարժեք վերաբերմունք ցույց տալ քաղաքական ուժերի ծրագրերին եւ գաղափարներին: Սրանք այն

«ՉԻ»-Ի ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵ՞Ց

Իշխանությունները հույս ունեն, որ իրենց վաղեմի երազանքն իրականություն է դարձել Նոյեմբերի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, ուր լսվում էր «Գինդ» տպարանի հայցը ընդդեմ «Չորրորդ իշխանություն» թերթի հիմնադիր «Օգոստոս» գործակալության, դատավոր Գագիկ Խանդանյանը բավարարել էր «Գինդ» ՍՊԸ-ի հերթական միջնորդությունը՝ արգելել «ՉԻ»-ի ներկայիս հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ին եւ ընդհանրապես բոլոր ընկերություններին, ինչպես նաեւ

ԳԱՐՆԱՆԸ ԿԿՈՒՆ ԿԿԱՆՉԻ

ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը չի բացառում պատերազմական գործողությունների կարճատեւ վերսկսումը Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում չկիսեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման փուլի վերաբերյալ այն դիտարկումը, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը, կարծես թե, գնում է սառեցման: Նրա համոզմամբ, ներկայիս թվացյալ հանդարտությունը պայմանավորված է «գաղափարական պատերազմով», որը լրիվ տեղավորվում է գործընթացի պայմանավորվածության շրջանակներում: «Թե

ԻՆԸ ՕՐՈՒՄ՝ 6 ԶՈՀ

«Առավոտի» տեղեկություններով՝ ս.թ. նոյեմբերի 1-9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 53 դեպք, որի արդյունքում վիրավորվել է 69, զոհվել՝ 6 մարդ: Երեկ, ժամը 11:30-ի սահմաններում, «Առավոտի» ֆոտոխցիկը արձանագրել է հերթական պատահարը. ՎԱԶ 2106 մակնիշի 61 LO 224 համարանիշի ավտոմեքենան դուրս գալով երթեւեկելի գոտուց՝ Երեւան-Իջեւան ճանապարհի 59 կմ հատվածում շրջվեց ձորը: Արդյունքում վարորդը՝ Էջմիածին քաղաքի

ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԻՆԳ ԼՐԱԳՐՈՂ

«BBC»-ի մատուցմամբ, նոյեմբերի 5-ին Թեհրանում ընդդիմության նախաձեռնած բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ձերբակալվել են ոչ միայն «Ֆրանսպրեսի» լրագրողը, այլեւ երկու կանադացի եւ մեկական ճապոնացի ու իրանցի լրագրողներ:

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՋՐԵՐԸ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵՆ ԳՆՈՒՄ»

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը Ռուսաստանին մեղադրում է վրացի չորս անչափահասների առեւանգման մեջ եւ պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել: «Newsru»-ի փոխանցմամբ, նախօրեին Հարավային Օսեթիայի տարածքում կալանավորվել էին Վրաստանի անչափահաս քաղաքացիներ, որոնց մոտ եղել էին նռնակներ եւ պայթուցիկ: Անչափահասները բերման էին ենթարկվել Հարավային Օսեթիայի ՆԳՆ, որտեղ էլ, օսեթական կողմի պնդմամբ, պարզվել էր, որ նրանք բոլորը

ԳՈՐԴՈՆ ԲՐԱՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը Աֆղանստանի գործող կառավարությանն անվանել է «կոռուպցիայի խորհրդանիշ» եւ խոստովանել է, որ բրիտանական առաքելությունն այդ երկրում տապալվել է: «The Daily Telegraph» թերթի մատուցմամբ, այդ մասին երկրի վարչապետը հայտարարել է այն բանից հետո, երբ վեց օրերի ընթացքում Աֆղանստանում սպանվել են յոթ բրիտանացի զինվորականներ, որոնցից հինգին գնդակահարել էր աֆղանցի ոստիկանը: Աղբյուրի մատուցմամբ, Աֆղանստանում

ՊՈՒՏԻՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՄԻ ԱՆԾԱՆՈԹ ԿՆՈՋ «ՄԻԼԻՈՆ ՎԱՐԴ» Է ՆՎԻՐԵԼ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը հայտնի է ռուսաստանցիներին ամենատարբեր՝ ամանորյա տոնածառից մինչեւ քաղաքացիություն եւ համբույր, նվերներ մատուցելու իր սովորությամբ, Մոժայսկում բնակվող մի անծանոթուհու նվիրել է Ալլա Պուգաչովայի «Միլիոն վարդ» երգը: Ըստ «Newsru»-ի, անծանոթ այդ կինը վերջերս զանգել էր «Դորոժնոյե ռադիո» եւ «ի սրտե» խնդրել էր Վլադիմիր Պուտինին նվիրել Միխայիլ Բոյարսկու «Գորոդսկիե ցվետի» երգը: Եթերում հնչած

Պաղեստինի առաջնորդն ընտրություններին չի մասնակցի

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, թե չի մասնակցելու 2010թ. հունվարին կայանալիք Պաղեստինի ինքնավարության նախագահի ընտրություններին, քանի որ Իսրայելի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի տեսնում: «Reuters»-ի մատուցմամբ, Արեւմուտքի կողմից աջակցություն վայելող Աբբասն իր այդ որոշման մասին բարձրաձայնել է «Պաղեստինի ազատագրություն» կազմակերպության գործադիր կոմիտեի նիստի ժամանակ: Սակայն Պաղեստինի առաջնորդի օգնական Յասեր Աբեդ Ռաբոն հայտարարել է, թե

Հոնդուրասի փաստացի ղեկավարը նոր կառավարություն է ձեւավորում

Հոնդուրասի փաստացի առաջնորդ Ռոբերտո Միչելետտին (նկարում) հայտարարել է նոր՝ ազգային միասնության եւ հաշտության ու առանց պաշտոնանկ արված նախագահ Մանուել Սելայայի, կառավարություն ձեւավորելու մասին: «Reuters»-ի մատուցմամբ, անցյալ շաբաթ երկու առաջնորդները համաձայնության էին եկել վերջ դնել երկրում չորսամսյա քաղաքական ճգնաժամին եւ մինչեւ հինգշաբթի ձեւավորել, այսպես ասած՝ միասնական կառավարություն: Բայց կառավարությունը գլխավորողի հարցում նրանց կարծիքները չէին համընկել: Սելայան

Ամերիկացի սպան սպանել է ամերիկացի զինվորականների

Աշխարհի ամենամեծ ռազմաբազայում՝ Ֆորտ Հուդում, որը գտնվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում, տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 13 մարդ սպանվել է եւ եւս 31-ը՝ վիրավորվել: Սպանվածների գերակշիռ մասը զինվորականներ են, բայց կան նաեւ կանայք ու քաղաքացիական անձինք: Ֆորտ Հուդի ռազմաբազայում, որը ամերիկացի զինծառայողների պատրաստության կենտրոն է, եւ որտեղ զինվորները հակամարտության գոտիներ մեկնելուց առաջ բուժզննում են անցնում, առաջին

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ վեցերորդ ԻՈՍԻՖԻ ՄԱՍԻՆ Եվ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սոսն ինչքան երկար ապրի՝ մեր օգուտն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պիտի երկար ապրի, որ ձեր սերիալի համար փող ճարի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ իմաստով հույսս լրիվ կտրել եմ», եւ ես ասացի՝ «հույսն ամենաուշն ա

Նոյեմբերի 7

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս

ՔԹԵՐ, ՔԹԻԿՆԵՐ…

Կանգնեք հայելու դիմաց եւ նայեք… ձեր քթին: Գիտնականները գտնում են, որ քիթը կարող է ազդանշան տալ մեր օրգանիզմի առողջական վիճակի մասին: Դոկտոր Քեյթ Բլոկը գտնում է, որ… եթե քթածայրը այտուցված է, դա նշան է սրտամկանի լայնացման: Եթե քթածայրը շատ պինդ է, դա նշան է արյունատար անոթների պատերի կարծրացման, խոլեստերինի մակարդակի, ճարպային շերտի առկայության՝ սրտի շրջակայքում:

ՀՐԱՇՔ ԾԱՂԻԿ ԿԱԼԱՆԽՈԵ

Մեր «կանաչ» բարեկամների մեջ բնակարաններում հաճախ կարելի է հանդիպել կալանխոե դեգրամոնտիանում բույսին: Նրա հայրենիքն է Մադագասկար կղզին: Ժողովուրդը կալանխոեին կնքել է նաեւ «սենյակային ժենշեն» անունով: Այս բույսի տերեւների հյութը դադարեցնում է արյունահոսությունը, բուժում թարախաբշտերը, այրվածքները, ծնկահոդի շրջանում խոցերը, ոտքերի երակների լայնացումը, արագացնում վերքերի լավացումը: Այն նաեւ կանխում է լնդերի արյունահոսությունը, վերացնում է քորը, թեթեւացնում է

Սեքսուալության «դասակարգումը»

Մասնագետները պնդում են, որ սեքսուալությունը մեծ մասամբ պայմանավորված է խառնվածքով: Այսինքն՝ սեքսուալության մեջ էական դեր են կատարում գենետիկական, նյարդային եւ հորմոնալ գործոնները: Սեռական ֆունկցիան, ի տարբերություն ֆիզիոլոգիական մյուս ֆունկցիաների, որոշվում է տարիքով, այսինքն, սեքսուալ դրսեւորումներն առաջանում են սեռական հասունացման՝ արբունքի շրջանում: Որոշակի տարիքի բնորոշ են սեքսուալ դրսեւորումների որոշակի առանձնահատկություններ: Արբունքի շրջանում տղաների մոտ ի հայտ

ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԸ՝ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Մեկնաբանում է բժիշկ-սեքսապաթոլոգը Եթե տղամարդը կանացի քայլվածք ունի, երկարավուն մազեր, նեղ տաբատ եւ կիպ բլուզ՝ դա դեռ չի նշանակում, որ նա հոմոսեքսուալիստ է: Սակայն ասում են՝ հոմոսեքսուալիստներին շատ հեշտ է տարբերել, որովհետեւ ունեն հատուկ ընդգծված վարքագիծ: Իսկ իրականում հոմոսեքսուալիստներին հասարակության մեջ շատ դժվար է տարբերել. միասեռականին կարող է ճանաչել միայն նմանատիպ հակումներ, կողմնորոշում ունեցողը: Ինչպե՞ս

Հոկեյ խաղում են իսկական տղամարդիկ

Թե որտե՞ղ է ծնվել տափօղակով հոկեյը, պատմական տեղեկությունները հակասական են: Օրինակ, Հոլանդիայում հայտնաբերված 16-րդ դարի՝ ցայսօր լավ պահպանված նկարներում հստակ պատկերված են մարդիկ, որոնք սառույցի վրա ժամանակակից հոկեյին նմանվող ինչ-որ խաղ են խաղում: Հնարավոր է, որ դա հենց հոկեյի նախածնունդն է: Սակայն այսօր հոկեյի հայրենիքը պաշտոնապես համարվում է Կանադան, որտեղից էլ այս մարզաձեւը տարածվել է

«Առավոտն» ու «Միրը» կազմակերպում են ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի 3-րդ մրցաշարը

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների մասնակցությամբ սեղանի թենիսի ավանդական՝ 3-րդ մրցաշարը: Մասնակցել ցանկացողները լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված հայտը մինչեւ նոյեմբերի 16-ը պետք է ներկայացնեն «Առավոտ» օրաթերթի խմբագրություն (Արշակունյաց 2, 15-րդ հարկ)՝ Աշոտ Հակոբյանին, կամ «Միր» ՄՀՌԸ (Արշակունյաց 2,

Հաղթում է խելամիտ զգուշավորությունը

Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում մեկնարկած աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ օրվանից հետո «խաղաղ» մթնոլորտ է, բայց այդ բառը պատահական չէ, որ առել ենք չակերտների մեջ: Երբ բազմափորձ գայլերն են իրար դեմ-հանդիման դուրս գալիս, ամեն մի անզգույշ շարժում անխուսափելիորեն պատժվում է: Ասվածը, ասես, հենց շախմատի մասին է, առավել եւս, երբ մրցակիցները աշխարհի ներկայիս գործող ուժեղագույն

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031