Օրվա լրահոսը
«Կուշտ պահել իր համար անհրաժեշտ պահին»
Երեկ խորհրդարանը քննարկեց «Կենսաապահովման նվազագույն բյուջեի եւ կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին» ՀՀ օրինագիծը: Խորհրդարանը երեկ քննարկեց ՀՅԴ պատգամավորների ներկայացրած «Կենսաապահովման նվազագույն բյուջեի եւ կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այս օրինագիծն օրակարգ մտցնելուն դրական եզրակացություն չի տվել, սակայն օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքով ընձեռված
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ»
Կարծում է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը – Ինչո՞ւ «Ազգային միաբանություն» կուսակցությունն ակտիվ քաղաքականություն չի վարում: Ազգին փրկելու ծրագիրն այլեւս կուսակցության օրակարգում չկա՞: – Ցավում եմ, որ անտարբեր եք մեր կուսակցության գործունեության նկատմամբ. եթե գոնե կայքին հետեւեիք, ապա կհամոզվեիք, որ ԱՄ-ն ՀՀ-ում եզակի կուսակցություն է, որն ամենաակտիվ մտավոր գործունեություն է ծավալել: 2007 թվականից մինչ
ՀԱԿ-Ը ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԷՐ
Իսկ ապրիլի 28-ը, իսկապես, ջրբաժանի օր է լինելու Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական ճամբարներում, ամեն մեկը յուրովի էր գնահատելու: Բայց նաեւ ներկոնգրեսական շրջանակներում կան այլախոհներ եւ Տեր-Պետրոսյանի որեւէ ելույթին համերաշխորեն հավանություն տվող շրջանակներ, որոնք, ի տարբերություն առաջինների, ապավինում են Կոնգրեսի առաջնորդի
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՎԱՆԵՑ «ՍԱԴՐԻՉ»
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ԵԽԽՎ-ում պատասխանելով Ադրբեջանի պատվիրակներ Գանիրա Փաշաեւայի եւ Ռաֆայել Հուսեյնովի հարցերին, որոնք, ինչպես միշտ, առնչվում էին «օկուպանտ Հայաստանին», «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթմանը» եւ այլն՝ ասաց, թե այդ հարցերը չեն քննարկվել Նախարարների կոմիտեում, եւ որպես դրա նախագահ՝ միայն պիտի ասեր, թե խնդրի կարգավորմամբ զբաղվում
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
«FACEBOOK»-Ը՝ $234 ՄԼՐԴ
«Facebook» սոցցանցը 2011-ի ավարտին կգնահատվի մոտ 113 մլրդ դոլար, իսկ 2015-ին՝ 234 մլրդ: Այսօրվա դրությամբ միայն «Apple» ընկերության կապիտալիզացիան գերազանցում է 300 միլիարդը: «Microsoft»-ը գնահատվում է 213, իսկ «Facebook»-ը՝ 85 մլրդ: Փորձագետների կարծիքով՝ սոցցանցը 2015-ին կունենա 22 մլրդ դոլար եկամուտ: Այս պահին «Facebook»-ի ամենաշահութաբեր սեկտորը գովազդն է, որի շնորհիվ 2010-ին սոցցանցը վաստակել է 1,86 մլրդ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂԻ ԱՊԱԳԱՆ ՄՇՈՒՇՈՏ Է
Իսկ գրականությունը՝ արհամարհված Երեկ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում Հայաստանի գրողների միության եւ Գրականության ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկեց երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական երկօրյա նստաշրջանը: Արդեն երկրորդ անգամ անցկացվող նստաշրջանին մասնակցում են 26 երիտասարդ գրականագետներ Երեւանից եւ ՀՀ մարզերից: Նստաշրջանի կազմակերպիչները Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Արքմենիկ Նիկողոսյանն ու Արմեն Ավանեսյանն են: Ա. Ավանեսյանի փոխանցմամբ, ինչպես
Փերիսին դատելու են
«Damiani» ոսկերչական ընկերությունը դատական հայց է ներկայացրել Փերիս Հիլթոնի դեմ, ում մեղադրում է, որ չի կատարում պայմանագրային պարտավորությունն ու չի վերադարձնում իրեն վարձով տրված $60 հազար արժողությամբ զարդը: Զարդը Փերիսը վերցրել է դեռ 2007-ին, որից մեկ տարի հետո այն գողացել էին նրա տնից: Չնայած այն փաստին, որ ոստիկանությունն ավելի ուշ գտել է գողին ու գողոնը,
«ФСБ»-ն ուզում է փակել
«ФСБ»-ի տեղեկատվության պաշտպանության եւ հատուկ կապի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Անդրեեչկինը հայտարարել է, որ «Gmail»-ի, «Hotmail»-ի եւ «Skype»-ի օգտագործումը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Նրա խոսքով՝ այդ ծառայությունները խոչընդոտում են ԱԴԾ-ի աշխատանքներին: Սակայն այս տեսակետին արդեն դեմ են արտահայտվել «Минкомсвязи»-ն ու Մարդու իրավունքների խորհուրդը: Հայտնի լրագրող ու բլոգեր Անտոն Նոսիկը BBC-ի հետ զրույցում ասել է, որ այս
Լուրն օգտագործվել է վիրուսների նպատակով
«Կասպերսկու լաբորատորիան» ներկայացրել է մարտ ամսվա վիրուսային ակտիվությունը, որի համաձայն՝ Ճապոնիայի ողբերգությունը չարագործներն օգտագործել են իրենց նպատակներով։ Խաբեբաներն ու վիրուս գրողները տարածել են վնասակար հղումներ՝ «թարմ նորություններ Ճապոնիայից» անվան տակ, ուղարկել են նամակներ, որտեղ խնդրվում է օգնություն ցուցաբերել տուժածներին ու գումար ուղարկել չարագործների հաշվեհամարին։ Սպամերական նամակներից մեկում եղել է մի հղում, որով անցնելու դեպքում կատարվել
Էմմին շատ է հավանել
«Boom-Boom»-ի տեսահոլովակն արդեն պատրաստ է Արդեն մի քանի օր է, տարբեր հեռուստաեթերներով պտտվում է Էմմիի եվրատեսիլյան «Boom-Boom» երգի տեսահոլովակը, որի պրեմիերան կայացավ օրերս: «Apricota»-ի հեղինակած «Boom-Boom» երգի տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է: Տեսահոլովակի գլխավոր հերոսը հայ անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է: Հոլովակի շնորհանդեսին Էմմին ֆիզիկապես ներկա չէր: Բայց նրա ներկայությունը ապահովվեց «Skype»-ով հաստատված կապի միջոցով:
ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ ԿԱՄ ՄԵԾ ՀԱՅՈՒՀԻՆ
Ապագայի մեջ սեփական մասնակցությունը ունենալու մանկական հավատի հրամայականով Ոգու կենսագործ եւ մեր ներկան կենդանականից զատող սահմանը փնտրելիս մենք ապաստան ենք գտնում մշակութային եղելությունների եւ դրանցում արձանացած հոգեկերպերի գրկում: Սակայն գլխավորը մշակութային տարատեսակության մեջ այն է, ինչ կհամարձակվենք անվանել լինելու մշակույթ: Անկախ նրանից, այդ ապաստանները կլինեն վանգոգյան կտավները, թե Բեթհովենի սիմֆոնիաները, նրանց մեջ փոթորկվում է այդ
Տատիկը՝ Գինեսի ռեկորդների գրքում
92-ամյա Գլեդիս Բարիլը դարձել է ամենատարեց կինը, որը կարողացել է հաղթահարել մարաթոնյան վազքի մրցատարածությունը: Բարիլն այդ հերոսությունը կատարել է Հավայան կղզիներում, որտեղ «Honolulu Marathon»-ի մրցատարածությունն անցել է 9:53.16 ժամանակում: Մինչ այդ, ռեկորդը պատկանում էր 90-ամյա շոտլանդուհի Ջեննի Վուդ-Ալենին, որն այն սահմանել էր Լոնդոնի մարաթոնում: Բարիլը ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 23-ին եւ ժամանակի մեծ մասն
Անսովոր պատիժ
Նորվեգիայի «Օլեսունն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, այդ երկրի հավաքականի նախկին խաղացող Չետիլ Ռեկդալը մարզումներից մեկից հետո իր սաներին պատժելու անսովոր ձեւ է կիրառել: Մարզման ժամանակ խաղացողներից յուրաքանչյուրը պետք է տուգանային հարվածով գոլ խփեր դարպասին: Ֆուտբոլիստը մեկ միավոր էր վաստակելու յուրաքանչյուր գոլի, դարպասապահը՝ ետ մղած գնդակի համար: Այս յուրօրինակ պայքարն ավարտվեց դարպասապահի անվերապահ հաղթանակով՝ 20:0: «Դուք
Ի՞նչ կորոշի Մարտիրոսյանի թիմը
WBO վարկածով մինչեւ 72,6 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ ռուսաստանցի Դմիտրի Պիրոգի հաջորդ մրցակիցը կարող է լինել WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն՝ ռուսաստանաբնակ հայ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը, որը WBO-ի տիտղոսի պարտադիր հավակնորդն է: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Պիրոգի պրոումոթեր Կիրիլ Պչելնիկովը՝ տեղեկացնելով, որ այժմ իրենք բանակցում են Մարտիրոսյանի հետ: Իր՝ Պիրոգի խոսքերով, ինքը
Խորեն Գեւորը որակազրկվել եւ հեռացվել է ռինգից
Շաբաթ օրը Մագդեբուրգում կայացած մենամարտում երկրորդ միջին քաշային կարգում WBO-ի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը պաշտպանեց չեմպիոնական գոտին՝ այն բանից հետո, երբ տիտղոսի հավակնորդ Խորեն Գեւորը 10-րդ ռաունդում որակազրկվեց: «Fightnews.com»-ը տեղեկացնում է, որ մարտն ընթացել է փոխնիփոխ հաջողություններով եւ երկու բռնցքամարտիկներն էլ լավ պահեր ունեցել են, սական չեմպիոնը, այնուամենայնիվ, փոքրիկ առավելություն է ունեցել: Երրորդ ռաունդում Գեւորը դիպուկ
Երկու մրցում՝ երեք մեդալ
Հունաստանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների գավաթի խաղարկությունում հայաստանցի մինչեւ 73 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Տվերում նույն մրցումների պատանիների պայքարում Վահան Հովսեփյանը (50 կգ) եւ Արսեն Ղազարյանը (60) արժանացան բրոնզե պարգեւների:
Երեքը՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
Ֆրանսիայում վերջերս անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության արդյունքներով՝ Հայաստանի ինը մասնակիցներն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 21-ը Խանտի Մանսիյսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր չնվաճեցին: Սակայն «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցող 128 շախմատիստների մեջ մեր հանրապետությունը, այնուամենայնիվ, երեք ներկայացուցիչ ունենալու է: Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանն այդ իրավունքը նվաճել էին ավելի վաղ՝
Երիտասարդականը մեկնում է Ֆրանսիա
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը «Armfootball.com»-ին տեղեկացրել է, որ հանրապետության առաջնության առաջին խմբում հանդես եկող «Փյունիկ-2»-ի եւ «Փյունիկ-3»-ի ֆուտբոլիստներով համալրված մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը հրավիրվել է Ֆրանսիա՝ մասնակցելու ապրիլի 22-25-ը Սեն-Ժոզեֆ քաղաքում կայանալիք միջազգային ավանդական մրցաշարին: Մեր հավաքականի մրցակիցները լինելու են Գերմանիայի «Գերտա», Ֆրանսիայի «Սենտ-Էտյեն», «Սեն-Ժոզեֆ», «Բաստիա», «Նիցցա», ինչպես նաեւ ռուսական մեկ
Կմրցեն հավաքականի բոլոր թեկնածուները
Ապրիլի 12-19-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների համար բռնցքամարտի երկրորդ միջազգային մրցաշարում, որին մասնակցելու հայտ ներկայացրել է քսանից ավելի երկրի հավաքական, մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի տեղեկացմամբ, երեւանյան ռինգ մտնելու են մեր ազգային հավաքականի բոլոր 26 թեկնածուները: Հայ մարզասերները հնարավորություն կունենան հետեւելու Պեկինի օլիմպիական խաղերի
Արդյունավետ տուր
Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի չորրորդ տուրի հանդիպումները: Բոլոր խաղերում գրանցվեցին հաղթական հաշիվներ, իսկ ութ թիմերն ընդհանուր առմամբ արձանագրեցին դարպասի 17 գրավում: Շաբաթ օրը Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ, իսկ «Արարատը» հերթական պարտությունը կրեց՝ տանը մեկ անպատասխան գնդակ ընդունելով Կապանի «Գանձասարից»: Հաջորդ օրը Հայաստանի
Երրորդը՝ Եվրոպայում
Գերմանիայի մայրաքաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլի արգելքը՝ մտել էին եզրափակիչ: Նժույգաթափքերում որակավորման մրցումներում հինգերորդ տեղով ուժեղագույնների հետ պայքարելու իրավունք նվաճած Հարությունը 14,950 միավորով, ի վերջո, դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Արթուրը, որ մասնակցում էր բազմամարտին, նախնական փուլում զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը, սակայն, քանի որ
«Կապիկին էլ «գալստուկ» կապես, կասի՝ մտավորական եմ»
Երգահանները մեր իրականության մասին Երգահաններ Ռուբեն Հախվերդյանը եւ Դավիթ Ամալյանը, վերջերս մամուլում ամենից շատ արծարծվող «Տաշիր 2011» մրցանակաբաշխության նվիրատվությունների թեման փակելով, երեկ «Հայելի» ակումբում փորձում էին գտնել այն պատճառահետեւանքային կապը, թե ինչու է մեր իրականության մեջ համառորեն ներխուժում շոու աշխարհը: Դ. Ամալյանը կարծում է, որ նախ պետք է գտնել հարցի ակունքը, հասկանալ, թե որն է
Քննադատներ՝ ակվարիումային պայմաններո՞ւմ
Կամ «Թատրոն X»-ի բացահայտումները «Թատրոն X» հանրապետական չորրորդ փառատոնի երեւանյան փուլի ավարտից հետո զրուցեցինք մասնագիտական հանձնախմբի անդամների հետ: Այսօրվանից մարզային դիտումներն են, որոնք շարունակվելու են նաեւ Արցախում: Հարցին՝ ժամանակը չէ՞, որ «Թատրոն X»-ի ազդագրում ընդգրկված մարզային թատրոնները հանդես գան Երեւանում եւ հենց այստեղ լսեն ոչ միայն մասնագետների, այլեւ հանդիսատեսի կարծիքը, թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման
ԿՆՈՋ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Կամ «Կարմենի» հետքերով «Արմմոնո» միջազգային 9-րդ փառատոնի շրջանակներում օրերս Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ցուցադրվեց Սամաա Իբրահիմի «Կարմեն» մոնոներկայացումը, հենց իր՝ եգիպտուհու դերակատարմամբ: 25 րոպե տեւողությամբ մոնոներկայացումը թատրոնում աշխատող հավաքարարուհու երազանքների, խոհերի եւ մտածումների առարկայացում է, սիրելու կարելիության ու առօրյայի հրամայականի բախման մի հուզիչ օրինակ: Երբ Բիզեի հայտնի «Կարմեն» օպերայի բեմադրումից առաջ հավաքարարուհին անցնում է
ՍԱԼԵՀԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին հայտարարել է, թե պատրաստ է սահմանադրական ճանապարհով իշխանության խաղաղ փոխանցմանը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասված է նախագահի աշխատակազմի հրապարակած հայտարարության մեջ: Փաստաթղթում ողջունվել է Եմենում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ Պարսից ծոցի երկրների գործադրած ջանքերը:Խոսքը մասնավորապես իշխանությունը երկրի փոխնախագահին փոխանցելու եւ նոր կառավարությունը ստեղծելու մասին է, որը կձեւավորի ընդդիմությունը: Հիշեցնենք, որ
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Ճապոնիայում եւս մեկ հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները՝ 7,1 բալ, տեղի են ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝ Հոնսյու կղզու շրջանում: Այդ մասին, ըստ news.am-ի, ասված է ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդագրության մեջ: Երկրաշարժը զգացվել է նաեւ մայրաքաղաք Տոկիոյում: Հայտարարվել է ցունամիի նախազգուշացում: Ապրիլի 11-ին մեկ այլ երկրաշարժ էլ տեղի է ունեցել «Ֆուկուսիմա» վթարված ատոմակայանի շրջանում: Տուժածների եւ
Եգիպտոսում անցել են «նախկինների» հանցանքների քննությանը
Եգիպտոսի դատախազությունը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հարցաքննվելու է հակակառավարական ցույցերի մասնակիցների սպանությունների, ինչպես նաեւ բյուջետային միջոցները վատնելու, յուրացնելու գործերով: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Հիշեցնենք, որ մինչեւ Մուբարաքի հրաժարականը, Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների, ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով մոտավորապես 1000 մարդ է սպանվել: Դատախազությունը հայտնել է, որ հարցաքննելու է
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Միացյալ Նահանգները գտնում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավելի լիբերալ ու արեւմտամետ քաղաքական գործիչ է, քան իշխող տանդեմի նրա ավագ գործընկեր, վարչապետ Վլադիմիր Պուտինը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին վկայում է ԱՄՆ Պետդեպի հրապարակած ու մասնավորապես Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության զեկույցում Պուտինը հիշատակվում է որպես մարդու իրավունքների ոտնահարման
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՍՄՈԼԵՆՍԿՈՒՄ
ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սմոլենսկի Հյուսիսային օդանավակայանում: Լեհաստանի նախկին առաջնորդ Լեհ Կաչինսկիի «Տու-154» ինքնաթիռի կործանումից մեկ տարի անց Ռուսաստանի եւ Լեհաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բրոնիսլավ Կոմորովսկին հանդիպում են Սմոլենսկում՝ հարգանքի տուրք մատուցելու համար զոհերի հիշատակին ու այցելելու Կատինի զոհերի հուշարձանին: BBC-ի մատուցմամբ, լեհական պաշտոնական պատվիրակությունը որոշել է գնալ Մոսկվա, իսկ Սմոլենսկ հասնել՝


















































