Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Լոգոսի նահանջը
Օրվա լրահոսը

Հոնդուրասի փաստացի ղեկավարը նոր կառավարություն է ձեւավորում

Նոյեմբեր 07,2009 00:00 Share

\"\"Հոնդուրասի փաստացի առաջնորդ Ռոբերտո Միչելետտին (նկարում) հայտարարել է նոր՝ ազգային միասնության եւ հաշտության ու առանց պաշտոնանկ արված նախագահ Մանուել Սելայայի, կառավարություն ձեւավորելու մասին: «Reuters»-ի մատուցմամբ, անցյալ շաբաթ երկու առաջնորդները համաձայնության էին եկել վերջ դնել երկրում չորսամսյա քաղաքական ճգնաժամին եւ մինչեւ հինգշաբթի ձեւավորել, այսպես ասած՝ միասնական կառավարություն: Բայց կառավարությունը գլխավորողի հարցում նրանց կարծիքները չէին համընկել: Սելայան հրաժարվել է կառավարությունում իր անդամներն ունենալ, բայց Միչելետտին որոշել է յոլա գնալ նաեւ առանց նրանց: «Մենք միասնական կառավարության շուրջ քննարկման վերջնական փուլում ենք, չնայած այն բանին, որ պարոն Սելայան իր կողմից կառավարության անդամների ցուցակ չի ներկայացրել»,- հայտարարել է Միչելետտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30