Օրվա լրահոսը

ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Վրաստանը ծրագրում է նոր ռուսալեզու հեռուստաալիք բացել, որը կհեռարձակվի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի, նաեւ Հյուսիսային Կովկասի տարածքում: «Newsru»-ի մատուցմամբ, նախատեսվում է, որ Վրաստանի հանրային հեռուստաընկերության հենքի վրա ձեւավորված «Կովկասյան առաջին» կոչվող հեռուստաալիքը եթեր կհեռարձակվի արդեն 2010թ. սկզբին: Վրաստանի պետնախարարի տեղակալ Ելենա Թեւդորաձեն հայտարարել է, թե այդ հեռուստաալիքի ստեղծման նախաձեռնության նպատակը Վրաստանի տարածքում ապրող եւ ռուսերենով

ԵՎՐՈՊԱՑԻ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՇՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

«Եվրոպացի հարկատուները մոտ 277 հազար եվրո են ծախսել հատուկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համար ցնցուղ պատրաստելու համար, բայց նա ոչ մի անգամ դրանից չի օգտվել»,- գրում է «The Daily Mail»-ը: Հիմա հարկատուները սկսել են հաշվել, թե իրենց հաշվին որքան գումար է «քամուն տրվել» ֆրանսիացի նախագահի համար: Բանն այն է, որ անցյալ տարի Փարիզում տեղի ունեցած

ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱԼՄԱՆՈՎԻՉԸ

Ռուսական իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաղորդել են, թե երկուշաբթի երեկոյան հայտնի ռուս մեկենաս եւ գործարար, 61-ամյա Շաբտա Կալմանովիչի սպանությունը մանրակրկիտ կերպով ծրագրված է եղել, եւ այն, ըստ ամենայնի, իրականացրել են պրոֆեսիոնալ քիլլերները: «BBC»-ի փոխանցմամբ, անհայտ անձինք իրենց ավտոմեքենայից կրակահերթ են բացել Կալմանովիչի «Մերսեդեսի» ուղղությամբ՝ այն պահին, երբ գործարարի ավտոմեքենան հավասարվել է իրենց: Կալմանովիչի ուղղությամբ արձակվել է

ՌԴ Պետդուման ուզում է Վաշաձեին զրկել ՌԴ քաղաքացիությունից

Ռուսաստանի Պետական դումայում քննարկվում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը: Վրաստանի ու միաժամանակ Ռուսաստանի անձնագիր ունենալու հանգամանքը վրդովեցրել էր «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Սեմեոն Բաղդասարովին: «Օգտվելով դրանից, նա (Վաշաձեն) ազատ տեղաշարժվում է՝ փորձելով հակառուսական խարտիա ձեւավորել»,- հայտարարել է Բաղդասարովը: «Newsru»-ի մատուցմամբ, պատգամավորը Պետդումային առաջարկել է ՌԴ ԱԳՆ-ին հարցում անել եւ ճշտել՝ Գրիգոլ

Յուշչենկոն Տիմոշենկոյի կառավարությանը պահանջ է ներկայացրել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն նախագահի պաշտոնում իր մրցակից Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած կառավարությունից պահանջել է անհապաղ փոփոխություններ կատարել ուկրաինական «Նավթոգազ» պետական հոլդինգի եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ ստորագրված գազի մատակարարմանն առնչվող պայմանագրում: «Reuters»-ի մատուցմամբ, 2009թ. հունվարին երեք շաբաթ տեւած «գազային» պատերազմից հետո, որի արդյունքում միլիոնավոր եվրոպացիներ մնացել էին առանց գազի, «Նավթոգազն» ու «Գազպրոմը» 10 տարվա համաձայնագիր

Չեխիայի ՍԴ-ն վերացրեց վերջին խոչընդոտը

Չեխիայի Սահմանադրական դատարանը մերժել է երկրի սենատորների բողոքը, որով վերջիններս հանդես էին եկել Լիսաբոնի համաձայնագիրը հաստատելու դեմ: Այդ որոշմամբ, Չեխիայի ՍԴ-ն վերացրել է համաձայնագրի վավերացման ճանապարհի վերջին խոչընդոտը, եւ երկրի նախագահ Վացլավ Կլաուսն այլեւս կարող է ստորագրել համաձայնագիրը: Դրանով սահմանվել է Եվրամիության նախագահի պաշտոն, ինչը կհեշտացնի նաեւ որոշումների ընդունման գործընթացը: Իսկ առայժմ Չեխիան ԵՄ անդամ

ԽՆԱՅՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

2010 թվականի պետական բյուջեում մոտ 25%-ով պակասել են կրթության եւ գիտության ոլորտի հատկացումները՝ կազմելով մոտ 95,5 մլրդ դրամ, ընթացիկ տարվա 108 մլրդ դրամի փոխարեն: Կրթության եւ գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը՝ բյուջեով նախատեսվում է տարրական դասարանների աշակերտներին ապահովել անվճար դասագրքերով, ինչպես նաեւ 11-րդ դասարանների աշակերտներին՝ 4 անուն նոր դասագրքերով,

«Հաղթում է ուժեղագույնը»

94 ուսանող ուսուցման վճարովի համակարգից՝ անվճար համակարգ Արդեն 4-րդ ուսումնական տարին է, մյուս պետական բուհերի պես՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում եւս ուսանողները ուսումնական տարվա երկու կիսամյակների առաջադիմության արդյունքներով մրցութային հիմունքներով մասնակցում են փոխատեղման գործընթացին: Այսինքն՝ եթե նախկինում ուսանողն ընդունվում էր անվճար ուսուցման համակարգ եւ ուսումնառության ամբողջ ընթացքում սովորում էր պետպատվերով, ապա այժմ, գործող կարգի համաձայն,

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻՆ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՉԵՆՔ ՄՈՏԵՆՈՒՄ»

 ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի «առանց ցենզուրա» հանդիպումը ապագա իրավաբանների հետ «Առանց ցենզուրայի աշխատանքային հանդիպում». ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը այսպես բնորոշեց երեկ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների, դասախոսների եւ ոստիկանության ղեկավար անձնակազմի հանդիպումը ԵՊՀ-ում: Նախաձեռնությունը ՀՀ ոստիկանությանն էր, որպեսզի համալսարանականներին ներկայացվեն համակարգում կատարվող բարեփոխումները, զրույց ծավալվի գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ: Սկզբում ՀՀ ոստիկանապետը ներկայացրեց իր ղեկավարած

Մնանք պահանջատեր

Արեւմտահայաստանը եւ մեր սխալ մտածելակերպը Վերջերս, յայտնի ազգային բարերար, մեծարգոյ Վահագն Յովնանեանը Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ արձանագրութիւնների առթիւ արտայայտուելիս միտք էր յայտնել, թէ՝ սփիւռքահայը չի գնայ Արեւմտահայաստան ապրելու: Այս մտայնութիւնը, որ առկայ է եղել նաեւ նախորդ տասնամեակներում եւ Հայաստանում նոյնպէս, միշտ շրջանառուել է ընկերական նեղ շրջանակներում խօսակցութիւնների ժամանակ, բայց չի արծարծուել մամուլում եւ չի քննարկուել:

ԱՌԱՅԺՄ ԳԵՐԱԿԱ Է ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ինչու որոշեցի չառաջադրվել Խորապես համոզված եմ, որ զարգացած երկրների առաջընթացի ու հաջողության հիմնական գրավականը դրանց հասարակություններում պատասխանատվության զգացումի առկայությունն է, եւ հենց դրա գիտակցման աստիճանից է կախված, թե որքանով ավելի է կազմակերպված ու արդյունավետ յուրաքանչյուր ոլորտի գործունեությունն ու պետական կառավարումը: Կարծում եմ, դրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ որեւէ զարգացած հասարակություն թույլ չի տալիս

100 հազար արդեն կա

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը նոյեմբերի 3-ին տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2009-ին» ընդառաջ կազմակերպված բարեգործական ճաշկերույթի ժամանակ 100 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել՝ Կոտայքի մարզի Աբովյանի շրջանային հիվանդանոցի հիմնանորոգման համար: Գումարը տվել են կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանները, իսկ ճաշին ներկա է եղել նաեւ ՀՀ հատուկ հանձնարարությունների

Խանդի՞ պատճառով

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը ամբողջությամբ այրվել է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի հինգհարկանի բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում գտնվող Սարիբեկ Պետրոսյանի երկու սենյականոց բնակարանը: Հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը երեքին: Իջեւանից ժամանել է հրշեջ երկու մեքենա, կրակը մարել են, սակայն տան գույքից ոչինչ չի մնացել: Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը, ով մի քանի անգամ եղել

Դատարանում գործ ունենք- 2

ՀՀ պետական բյուջեից «Այլ նպաստներ բյուջեից» տողով ՀՀ մարզպետարանների ստացած 20-ական միլիոն դրամների ճատակագիրը պարզելու «Առավոտի» փորձի շուրջ զարգացումները շարունակվում են: Հիշեցնենք, որ այս գումարների մասին մարզպետարաններին էլեկտրոնային հարցում ենք ուղարկել դեռեւս օգոստոսի 19-ին: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում հարցմանը պատասխանեց միայն Արագածոտնի մարզպետարանը: Այլ մարզերից եղան արձագանքներ: Այս ընթացքում, ըստ այդ արձագանքների,

Խոստանում են լրացնել բացը

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանից ստացած տեղեկությունների, մարզի 2009-2011 զարգացման եռամյա ծրագրով նախատեսված էր այս տարի Գեղարքունիքում ծախսել 10,699 միլիարդ դրամ, սակայն ճգնաժամի արդյունքում տարվա առաջին վեց ամիսներին ծախսվել է ընդամենը 2,887 միլիարդ դրամ: Ընդ որում, ներդրումներ չեն արվել սոցիալական եւ տարածքների զարգացման ոլորտներում: Մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ շաբաթավերջին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը այս մասին տեղեկացրել է մարզպետ

ԳՈՒՄԱՐԱԾ ԵՐԿՈՒ

Համահայկական հիմնադրամից, խաղերից, բանկից, համաժողովներից բացի, կունենանք նաեւ նվագախումբ եւ երգչախումբ: ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյան, նշանաբանը՝ «Նախարարությունը սփյուռքահայի տունն է», ստեղծվել է 2008 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ «Հայկական սփյուռք-կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Գագիկ Մինասյան, նշանաբանը՝ «Երկու ծաղկով գարուն», ստեղծվել է 2009 թվականի փետրվարին: Նախարարությունում տեղյա՞կ են այս ժամանակագրությանը, թե՞ ոչ՝ չգիտենք, բայց գիտենք,

ԹՈՂ ՈՉ ՄԻ ՔԱՎՈՐ ՉՊԱՀԱՆՋՎԻ ԻՆՁՆԻՑ ԲԱՑԻ

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության դրվագով (որը վերաբերում է 2007թ. հոկտեմբերի 23-ի երթին) երեկ դատարանը շարունակեց լսել վկաների ցուցմունքները: Դատարան էին ներկայացել տաքսի սերվիսի

Սարգիս Հեքմեդջյանի գործը

Ֆրանսիայի առողջապահության նախարարության կողմից թույլատրված դեղահաբերն առգրավվել են Հայաստանում: Հուլիսի 27-ին վիրահատության նպատակով Փարիզից Հայաստան է ժամանում Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հեքմեդջյանը: Վերջինս տառապում է հեպատիտ-Ց եւ կոկորդի քաղցկեղ հիվանդություններով: Իսկ թե ինչո՞ւ էր մեր հայրենակիցն ուզում այստեղ վիրահատվել, պատճառը՝ ֆինանսական համեմատաբար ցածր գներն էին: Սակայն հուլիսի 30-ին նա ձերբակալվում է: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի

«ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼ Է ՕՐԻՆԱԳԾԻ ԻՄԱՍՏԸ»

Ըստ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի՝ մամուլն անհարկի հեղեղվել է «Հ/կ-ների մասին» օրինագծի դրույթների խեղաթյուրմամբ: «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կառավարության նախաձեռնությամբ ներկայացված օրինագիծը միանշանակ ընդունելության չի արժանացել, հնչում են ինչպես դրական, այնպես էլ՝ սուր քննադատական կարծիքներ: – Պարոն Դանիելյան, ի՞նչ խնդիրներ կարող է լուծել օրենսդրության վերանայումը եւ ինչո՞ւ է այն հանգեցրել որոշ միավորումների նախագահների

«FAST FOOD-Ը ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ Է»

«Վերջերս արագ սննդի սպասարկման 7 կետ է փակվել: Ընդհանրապես, fast food-ի օբյեկտները մեր երկրում անմխիթար վիճակում են»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով, այս օբյեկտներում բացակայում են սանիտարա-հիգիենիկ պայմանները. «Իսկ սննդի պատրաստման համար օգտագործվում է անհայտ ծագման միս։ Նման օբյեկտներում շատ բարձր է

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

«Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության ղեկավար Գեւորգ Պետրոսյանը օրերս դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ Շիրակի մարզպետարանի: Նրա պարզաբանմամբ, պատճառն այն է, որ այս կառույցը Արթիկ քաղաքի ջրամատակարարումը բարելավելու համար ինքնագլուխ՝ առանց բնապահպանության նախարարության համաձայնության, շինթույլտվություն է տվել անհայտ մի կազմակերպության՝ «Շինաշխարհ» ՍՊԸ-ին: Մարզպետարանը հաշվի չի առել նաեւ բնապահպանական ռիսկերը, օրինակ՝ այն, որ ջրամատակարարման «բարելավման» արդյունքում Մանթաշի ջրամբարը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՑԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵՑԻՆ

Օրերս «Առավոտը» (21.10.2009) հրապարակել էր, թե ինչ հակահիգիենիկ պայմաններում է տեղափոխվում ՀՀ կառավարության աշխատակազմին մատակարարվող հացը: Մեր լուսանկարիչն արձանագրել էր, որ մեքենայի բեռնախցիկից արկղերով հացը տեղափոխելու ընթացքում առաքիչը մի քանի անգամ հացը գցում է գետնին ու վերցնում՝ տեղավորելով նույն արկղի մեջ: Մեր այս հրապարակումից հետո կառավարությունն արդեն սկսել է ուշադրություն դարձնել հացի մատակարարման պայմաններին: Այժմ

Կոռուպցիան դուրս կմղեն

«Մեր կարծիքով հենց մանր եւ միջին բիզնեսն է, որ հանդիսանում է մեր հանրության զբաղվածության հիմնական ոլորտը, եւ, չնայած կան խոշոր հարկատուներ, միեւնույն է՝ մանր ու միջին բիզնեսն է, որ տնտեսության եւ ներքին արտադրության մեջ ձեւավորում է հիմնական տրամադրությունները, մանր ու միջին բիզնեսն է, որ հիմնականում առնչվում է կոռուպցիոն ռիսկերին՝ պետական համակարգի հետ շփվելու գործընթացում»,- երեկ

ՀՈՎՏԱՇԵՆԸ «ԳՅՈՒՂԱՔԱ՞ՆԴ ԵՆ» ԱՆՈՒՄ

Հովտաշենցիները կառավարության մշակած համայնքների խոշորացման ծրագիրը ընկալում են որպես իրենց «գյուղը քանդելու ծրագիր»: Շիրակի մարզում մի շարք կառույցների՝ բուժհաստատությունների, դպրոցների, գյուղերում՝ անգամ բնակարանների օպտիմալացումից հետո, այժմ հերթը հասել է գյուղերին: Որոշակի ֆինանսական միջոցներ խնայելու ու պետության փողերը ճիշտ օգտագործելու համար կառավարությունը գյուղերն օպտիմալացնում է, ինչի արդյունքում փոքր համայնքները միավորվում են հարակից մեծ համայնքներին՝ դառնալով մեկ

ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՀՈՒԶԵԼ Է ԱՄՀ-ԻՆ

Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է Հայաստանի հետ վարկային ծրագիրը: ԱՄՀ-ն փորձում է ֆինանսական օժանդակությունը Հայաստանին տրամադրել ավելի կարճ ժամկետներում: Հղում անելով «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականի ինտերնետային կայքին, այս մասին գրում է «banker.am»-ը: Փոփոխություններով ԱՄՀ-ն լրացուցիչ 822,7 մլն դոլար է հատկացրել ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար, որից 60 մլն դոլարը նախատեսված է Հայաստանի համար: ԱՄՀ-ում որոշումը պարզաբանել

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ

Եթե տնտեսական ճգնաժամը երկար շարունակվի, ապա երկարաժամկետ միգրանտները կվերադառնան Հայաստան: Երեկվա ասուլիսում նման համոզմունք հայտնեց Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ նման կանխատեսում արվել էր նաեւ անցյալ տարի, բայց այն չի արդարացել: Իրենց կանխատեսումները պարոն Եգանյանը հիմնավորեց նրանով, որ  աշխատանքային միգրանտները հիմնականում ապրում են վարձով եւ աշխատանքը կորցնելու դեպքում չեն կարողանա վճարել բնակարանների վարձը

«Մի ամիս ամեն օր հարսանիք է արել»

Այսպիսի եզրակացության է եկել հարկայինը՝ մի երիտասարդի ներկայացրած ՀԴՄ կտրոնները ուսումնասիրելուց հետո: Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի կարծիքով, չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց մինչ այսօր տրամադրվող պարգեւավճարի չափը բավականին բարձր էր, այդ իսկ պատճառով հաջորդ տարվանից այդ սխալը կուղղվի: Եթե մինչ այժմ, ասենք, 100 հազարի գնում պարունակող կտրոնների համար քաղաքացին ստանում էր 2500 դրամ, ապա

ՏԵՂԱԿԱՆ ՃԱՐՊԻԿՆԵՐԻ ԴԵՄՆ ԱՌՆՈՒՄ ԵՆ

Վարչապետը որոշել է անբարեխիղճ գործարարներին խելքի բերել Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը պատմեց, թե ինչպես է իր օգնությանը դիմել ուկրաինական «Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկայի» տնօրենը, եւ խնդրել շուկան իր մրցակիցներից, այսպես ասած՝ մաքրել: Բանն այն է, որ, ըստ վարչապետի, այդ ընկերությունը փորձել է Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ, սակայն պարզվել է, որ այդ

Նախարարները փող ունենում են ջրի եւ սուրճի համար

Ներկայացուցչական մյուս ծախսերը տնօրինում է վարչապետը Արդարադատության նախկին նախարար, այժմ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեր թերթի հետ զրույցում մանրամասնել էր գործադիր մարմնի որոշ ներկայացուցչական ծախսերի մասին, նշելով, որ, ասենք, եթե որեւէ նախարար այլ երկրի իր գործընկերոջը հրավիրում է Հայաստան, ապա այդ այցի, հյուրընկալության հետ կապված ծախսերը հոգում է տվյալ նախարարը, քանի

ԵԽ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ՃՆՇՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ

Ըստ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի՝ որոշ դիվանագետներ ուզում էին, որ Երեւանի ընտրությունները քաղաքական գործընթացների հիմք դառնան: Արդեն հաղորդել ենք, որ ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը քննարկել է Երեւանի ավագանու առաջին ընտրության վերաբերյալ զեկույցը եւ ընդունել բանաձեւ: Այս փաստաթղթում՝ նախագծի համեմատ, կատարվել են մի շարք էական փոփոխություններ:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031