Օրվա լրահոսը

Բացահայտումներ՝ Թուրքիայի խորհրդարանում

«News.am»-ը վկայակոչելով՝ թուրքական «Iha» կայքէջը փոխանցել է, թե երեկ Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների քննարկումների ժամանակ պարզաբանումներով հանդես է եկել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա ասել է, թե՝ Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում համատեղ անվտանգության գոտի ստեղծել, ու շեշտել է, թե Հարավային Կովկասում շատ են հակամարտությունները, ու այդ վիճակը չի բխում ո՛չ եղբայրական Ադրբեջանի շահերից, որովհետեւ ադրբեջանական

Ովքե՞ր են ներքին օգտագործման համար ստում

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի համոզմամբ՝ այդ միջոցին թուրքերը չէ, որ դիմում են: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երեկ սկսեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նպատակահարմարության մասին օրենքի նախագծի քննարկումը: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում այդ արձանագրությունների վավերացումը՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Արձանագրությունների՝ ՀՀ ԱԺ-ի վավերացմանն ընդառաջ՝ Դավութօղլուի երեկ արած հայտարարությունների համատեքստում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շարունակում է պնդել, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, ոչ բառացիորեն, ներգրավված են դրույթներ, որոնք վերջիվերջո մեզ հանգեցնելու են երեք խնդիրների՝ պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանը վերահաստատելու Կարսի պայմանագիրը՝ հրաժարվելով Արեւմտյան Հայաստանի տարածքներից եւ ընդունելով ներկա հայ-թուրքական սահմանը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱ ՉԻ ԴԱՌՆԱ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱ՞

ՀՅԴ-ն առաջարկում է ընդունել հայկական «301» հոդված Դեռ անցյալ շաբաթավերջին Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Դավիթ Շահնազարյանն իր ասուլիսում ՀՀ խորհրդարանին առաջարկել էր մինչեւ ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ընդունել մի օրենք, որով ՀՀ պետական մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք իրավունք չունեն մասնակցելու այնպիսի քննարկման, որի ժամանակ կժխտվի կամ որոշ չափով կասկածի տակ կդրվի Հայոց ցեղասպանության փաստը: «Հակառակ

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

«Հեռուստաեթերը, չնչին բացառություններով, տրամադրված է նրանց, ովքեր կողմ են արտահայտվում այս արձանագրությունների վավերացմանը, անկախ այն բանից՝ այդ մարդիկ որեւէ պատկերացում ունե՞ն խնդրի մասին, երբեւէ տեսե՞լ են այդ արձանագրությունները, էլ չեմ ասում՝ կարդալու եւ հասկանալու մասին: Նրանք խոսում են ոչ թե արձանագրությունների, այլ այն մասին, ինչը ոչ ոք չի ժխտում. հարեւանների հետ պետք է ունենալ լավ

ՄՈՌԱՑԵՔ ԱՄՆ-Ի ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋԸ

Մոռացեք Միշել Օբամայի մասին, որովհետեւ հիմա առաջատար դիզայներների ուշադրությունը մեկ այլ առաջին տիկին է գրավել: «Reuters»-ի մատուցմամբ, այս տարի Ջինսերի ճապոնական ընկերակցությունը ամենաոճային կերպար է ճանաչել Ճապոնիայի վարչապետի տիկին Միյուկի Խատոյամային: Նրան ջինսը սազում է այնպես, ինչպես ոչ մի այլ հայտնի կնոջ: Ճապոնական ընկերակցությունը 66-ամյա Միյուկիին պարգեւատրել է «Best Jeanist» մրցանակով՝ այն բանի համար, որ

11,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը երեքշաբթի օրը հայտարարել է պետական իշխանության կառավարման համակարգում լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնելու իր մտադրության մասին: Բակիեւի ասելով, բարեփոխումներն առաջին հերթին տեղի կունենան նախագահի աշխատակազմում: Մասնավորապես կկրճատվի աշխատակազմի 40-50 տոկոսը, իսկ նախագահի աշխատակազմը կվերակազմավորվի Նախագահի ինստիտուտի: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, կառուցվածքային բարեփոխումներ կլինեն նաեւ կառավարությունում: Բոլոր պետական կոմիտեները կլուծարվեն, կմնան միայն 14 նախարարություն, 7 գործակալություն

ՄԱԳԱՏԷ-Ն ԻՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ

ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամմեդ Բարադեին ասել է, թե Իրանի հետ բանակցությունները՝ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ, շատ կառուցողական մթնոլորտում են ընթացել: «BBC»-ի մատուցմամբ, երկուշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի՝ Վիեննայի կենտրոնական գրասենյակում տեղի էին ունեցել Իրանի, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների առաջին խորհրդակցությունները, որոնք վերաբերել էին իրանական միջուկային ռեակտորի համար վառելիքի մատակարարման

Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնության եկան

Թուրքիան համաձայնել է «Հարավային հոսքի» գազատարի շինարարությանը եւ փոխարենը ստացել է Ռուսաստանի հավաստիացումը՝ մասնակցել թուրքական Սամսուն-Ջեյհան նավթամուղի նախագծին: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երկուշաբթի ուշ երեկոյան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս տեղեկացրել է, որ գազատարի շինարարությանը խոչընդոտող բյուրոկրատական բոլոր խնդիրները հաղթահարված են: Թուրքիայի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է, թե թուրքական կառավարությունը ընդունել է

Ջո Բայդենը մեկնեց Լեհաստան եւ Չեխիա

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրն այցելել է Լեհաստան եւ Չեխիա՝ Վաշինգտոնի կողմից հակահրթիռային պաշտպանության նորացված ծրագրերն այդ երկրների կառավարությունների հետ քննարկելու համար: «Reuters»-ի մատուցմամբ, Լեհաստանն ու Չեխիան դեռ հույս ունեն, որ ԱՄՆ-ն իրենց տարածքներում հակահրթիռային պաշտպանության տարրեր, այնուամենայնիվ, կտեղակայի: ԱՄՆ նոր վարչակարգը ստիպված էր հրաժարվել նախկին նախագահ Ջորջ Բուշի այդ ծրագրից՝ այն բանից հետո,

Հայազգի պատմաբանը ենթահանձնաժողովում կներկայացնի Թուրքիան

Հայ-թուրքական միջկառավարական պատմական ենթահանձնաժողովում Թուրքիան ներկայացնող մասնագետներից մեկը հայկական ծագում ունի: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, թուրքական կառավարության կողմից պատմական ենթահանձնաժողովի ոչ պաշտոնական ղեկավար է նշանակվել Ստամբուլում ծնված հայազգի մի պատմաբան, որի անունը, սակայն, չի նշվում: Ստամբուլում ծնված հայազգի պատմաբանը, որ նախորդ տարի Երեւան էր այցելել Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի արխիվներն ուսումնասիրելու նպատակով, նաեւ հայկական

Հոկտեմբերի 21

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր սիրելին ձեր աջակցության կարիքն ունի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Երեկոյան անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես

ԽՃՃՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՈՒՐՋ

«Հոգեւորը ոչ թե աստղ կոչված զիբիլներն են, որոնցով լցվում են բոլոր հեռուստաալիքները, թերթերը, այլ Աբովյանը, նրանով պետք է սերունդ դաստիարակենք, ոչ թե ազգովի ելնենք սրա-նրա, ինչ-որ աստղ կոչվածի ծնունդը նշենք: Մեր լրագրողները սենսացիաների ետեւից են ընկել: Երբ թանգարանը տանիք չուներ, կաթում էր, բոլորը վազում էին նկարելու, որ անպայման ցույց տան՝ իբր մի բան արել են,

Արյան խմբերն ու ճիշտ սնվելու սկզբունքները

Ըստ արյան խմբերի սնվելու մեթոդն առաջարկել է ամերիկացի բժիշկ Պիտեր Դ Ադամոն: Ըստ նրա տեսության, օրգանիզմ ներմուծվող սննդի եւ արյան փոխազդեցությունը ուղղակիորեն կապված է մարդու գենետիկ առանձնահատկությունների հետ: Ըստ hayuhi.am-ի, որպեսզի իմունային եւ մարսողական համակարգերը գործեն նորմալ, մարդը պետք է ուտի այնպիսի մթերքներ, որոնք համապատասխանում են իր արյան խմբին կամ, այլ խոսքով՝ որոնցով սնվել են

ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԴԺՎԱՐ ԵՆ ԽՈՍՈՒՄ

Բռնության դեպքերի մասին լռելը խնդիր է «Ոչ թե սեռական բռնության դեպքերն են շատացել, այլ դրանց մասին սկսել են ավելի հաճախ խոսել»,- հավաստիացնում է Կանանց ռեսուրսային կենտրոնում իրականացվող մի շարք ծրագրերի պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կներկայացնեն նաեւ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների՝ իրենց կատարած վերջին ուսումնասիրությունների արդյունքները: Թեեւ կենտրոնում արդեն մեկ տարի գործում է նաեւ

Երկուսը՝ աշխարհի առաջնությունում

Այսօր Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքում մեկնարկում են շախմատի մինչեւ 20 տարեկանների՝ տղաների 48-րդ եւ աղջիկների 27-րդ առաջնությունները: Պայքարի մեջ ընդհանուր առմամբ ներգրավվելու են 141 երիտասարդներ, որոնցից 87-ը՝ տղա, 54-ը՝ աղջիկ: Հայաստանից աշխարհի առաջնությանը մասնակցելու են գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը եւ կանանց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:  

«Հատիսը» համալրվում է

ՀՀ բասկետբոլի ֆիդերացիան տեղեկացնում է, որ բասկետբոլի «Հատիս» կանանց ակումբը շարունակում է համալրել կազմը: Նորաստեղծ թիմը, որ նախապատրաստվում է նոյեմբերի 12-ին մեկնարկող Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարին, օրերս նոր բասկետբոլիստուհու է ընդգրկել: Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ «Հատիսի» համազգեստ կրելու է նաեւ ուկրաինուհի Գաննա Զարիցկան: 23-ամյա այս բասկետբոլիստուհին, որի հասակը 182 սմ է, խաղային բավականաչափ

Շարունակում են ջուր պղտորել

Լրատվամիջոցները վերջին օրերին հեղեղված են լուրերով, ըստ որոնց՝ շախմատի աշխարհի թագի համար ութ հավակնորդների մրցաշարը որոշվել է բաժանել երկու մասի եւ անցկացնել տարբեր քաղաքներում, որոնցից մեկը՝ Բաքվում: Ինչպես հայտնի է, մեր հանրապետության լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այդ պայքարի մասնակիցներից մեկն է: Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, իբր մրցաշարը երկու մասի կիսելու պատճառը Լեւոն Արոնյանն է,

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆՆ ԱՅՆ ՉԷ

Աշտարակը հանրապետության այն սակավաթիվ քաղաքներից է, որտեղ գործող հանրակրթական վեց դպրոցների մեծ մասում ֆիզկուլտուրայի դասերն արդյունավետ անցկացնելու, հետեւաբար՝ դպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման գործը լիարժեք կազմակերպելու բավարար պայմաններ կան: Թե որքանո՞վ են դրանք ծառայում իրենց նպատակին, ընդհանուր պատկերացում կազմեցինք մեկ-երկու շաբաթներում պարբերաբար այցելելով վերոնշյալ կրթօջախներ: Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց: Պայմանները, իրոք, նախանձելի

ՎԻԵՆՆԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ

Հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 1-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի «Վիեննան ողջունում է Երեւանին» խորագրով առաջին հայ-ավստրիական երաժշտության փառատոնը, որն անցկացվում է Վիեննայի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ, տեղեկացնում է tert.am-ը: Փառատոնի 5 համերգների ընթացքում կհնչեն բացառապես հայ եւ ավստրիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«ԲԱՐՁԻԹՈՂԻ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա հունիսի 24-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ 2004 թ.-ին մշակույթի փոխնախարար նշանակված Գագիկ Գյուրջյանն ազատվեց պաշտոնից: Ի դեպ, նրա բուն լիազորությունները վերջին երկու տարում խիստ նեղացված էին, գումարած նաեւ այն, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղակալին տանել չէր կարողանում: Գ. Գյուրջյանի հեռացումը կապեցին Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքների հետ: Նույն պատճառով շրջանառվում էր

Թեկուզ ժամանակավոր վերադարձ

Կազմակերպիչներն ի սկզբանե այսպես են պատկերացրել Վերադարձի փառատոնը «Տունդարձ… Ինչ առիթով ու երբ էլ տուն վերադառնաս, մաքուր հուզումների ու թանկ ապրումների մի բեռ քեզ հետ ես բերելու: Եթե այն հնչյունների արվեստով մեզ հետ կիսելու ծրագրով ես եկել՝ մեր ուրախությունն ես բազմապատկում: Եթե դրսերում ապրող-գործող քո նոր ընկերներին էլ ես քեզ հետ բերել՝ լավ ես արել:

ՊԻՏԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՐՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅՈՒՄ

Կարծում է ՌԴ եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Արմեն Մեդվեդեւը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի ժամանակ մեծ նշանակություն տրվեց մանկական ժյուրիին, որի կազմում ընդգրկված էին 8-16 տարեկան աղջիկներ եւ տղաներ: Ինչպե՞ս է զարգանում հայկական կինոինդուստրիան, անիմացիոն ֆիլմեր ունե՞նք, թե՝ ոչ, ի՞նչ որակի են, դո՞ւր են

ԿՈՒԿՈՒՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՅՈՒՄ ՉԷՐ ԵՐԳԻ

Գրողներ, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող Հակոբ Մովսեսն ու Ռուբեն Հովսեփյանը երեկ ոչ թե բանավիճեցին, այլ եկան կատարյալ համաձայնության «Հայելի» ակումբում: Ըստ «Ա1+»-ի, նրանք մտահոգություն հայտնեցին, որ վերջին շրջանում հայկական մշակույթը թուրքական ազդեցության տակ է հայտնվել: «Այն ազդեցությունները, որ եղել են մեր մշակույթի վրա միջնադարում\’ պարսկական, արաբական, եվրոպական եւ այլն, դրանք հարստացրել են, իսկ այն ազդեցությունները,

ՆԱՄԱԿ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Դիմում եմ Ձեզ՝ պարոն վարչապետ Տիգրան Սարգսյան: Հնարավորության դեպքում նախ այցելեք 18-ամյա վաղամեռիկ բանաստեղծ Դավիթ Հովսեփյանի տուն-թանգարան, որը գտնվում է Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի 32 շենքի բնակարան 3-ում եւ ապա վճիռ կայացրեք՝ հիշյալ տուն-թանգարանին շնորհելու պետական կարգավիճակ: Հիշեցնեմ, որ Դավիթի բնակարանը 1989-ից մինչ օրս ուխտատեղի է շատերի համար: Այնտեղ ներկայացված են Հովհաննես Շիրազին, Զորավար Անդրանիկին, ազատագրական

ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ ԱՄՆ-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 13-17-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանում կմեկնարկի կրթական տեղեկատվական ցուցահանդես, որը ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթության եւ մշակութային գործերի բաժնի հովանավորությամբ կազմակերպում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (ԱԿՍԵԼՍ) կրթական խորհրդատվական կենտրոնը: Կրթական տեղեկատվական ցուցահանդեսը մեկօրյա միջոցառում է, որը բաց է լայն հասարակության առջեւ եւ առաջարկում է Միացյալ Նահանգներում ուսման վերաբերյալ տեղեկություններ: Մասնակիցները կծանոթանան Միացյալ Նահանգների

Պայմանագրի հույսով

Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հյուրն էր «ԷՅԲԻԲԻ միջազգային մարքեթինգ» ընկերության ներկայացուցչությունը՝ տարածաշրջանային ղեկավար Ժոզեֆ Գրանդի գլխավորությամբ: Այս կազմակերպությունը, որը 100 տարի շարունակ շուրջ 100 երկրներում աշխատում է էլեկտրակայանների եւ էլեկտրական ցանցերի սարքավորումների, էլեկտրականության արտադրության, ավտոմատացման եւ կառավարման համակարգերի մշակման եւ ներդրման ոլորտում, շուտով կհամագործակցի հայաստանյան բուհի հետ: Երեկվա քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հատուկ խնդիրներ ունեցող ուսանողի աչքերով «Ամերիկյան եւ հայկական համալսարաններում հատուկ խնդիրներ ունեցող ուսանողների նկատմամբ վերաբերմունքն է տարբեր»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 24-ամյա Արմինե Ղազարյանը: Երեւանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների համար գործող թիվ 14 դպրոցի նախկին աշակերտուհին այժմ սովորում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսում, միաժամանակ ուսումը համատեղում է Հայաստանում Ամերիկյան համալսարանի ամերիկագիտության ֆակուլտետում՝ կրկին

Անդունդի եզրին տարաձայնությունների մասին խոսելն ավելորդ է

Բաց նամակ Դաշնակցությանը եւ Կոնգրեսին ՀՅԴ եւ ՀԱԿ-ի հարգարժան քաղաքական գործիչներ, Ձեր՝ մեկմեկու հանդեպ անհանդուրժողականությունը նորություն չէ ոչ մեկիս համար, այն ունի իր պատմությունը, եւ կարելի է ասել՝ նաեւ իր որոշակի օբյեկտիվ պատճառները: Ես, իհարկե, հիմա խորությամբ չեմ կենտրոնանա դրանց վրա: Բայց թռուցիկ նշելը համարում եմ պարտադիր: Ի՞նչ է վերջապես տեղի ունեցել: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման

ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ

Հրաժարվել «թմբիրի բանաձեւից» Սովորելու բնատուր ընդունակություն ու խորհրդային Ռուսաստանից ժառանգություն ստացած ֆունդամենտալ գիտելիքներ ունեցող ազգին արեւելք-արեւմուտք քաղաքակրթությունների դարպասի պահապանի հավակնությունն ունենալու համար, կարծում եմ, որ պակասում է միայն պոլսահայ մտավորականի բարեկրթությունը եւ մեր հարեւանի հետեւողական լինելու հատկությունը: Պոլսահայ մտավորական, լսել էի, բայց չէի տեսել, հիմա արդեն, աշխարհի ցանկացած ծայրում կարող եմ ինձ հպարտ զգալ: Ի՞նչ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031