Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ ԱՄՆ-ՈՒՄ

Հոկտեմբեր 21,2009 00:00

Հոկտեմբերի 23-ին, ժամը 13-17-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանում կմեկնարկի կրթական տեղեկատվական ցուցահանդես, որը ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթության եւ մշակութային գործերի բաժնի հովանավորությամբ կազմակերպում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (ԱԿՍԵԼՍ) կրթական խորհրդատվական կենտրոնը:

Կրթական տեղեկատվական ցուցահանդեսը մեկօրյա միջոցառում է, որը բաց է լայն հասարակության առջեւ եւ առաջարկում է Միացյալ Նահանգներում ուսման վերաբերյալ տեղեկություններ: Մասնակիցները կծանոթանան Միացյալ Նահանգների կրթական համակարգին, ԱՄՆ-ում ուսումնական հաստատություններ դիմելու գործընթացին, ինչպես նաեւ TOEFL iBT, GRE, GMAT ստանդարտացված քննությունների հանձնման կարգին: Ներկաները հնարավորություն կունենան հանդիպելու այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր վարում կամ ֆինանսավորում են փոխանակման ծրագրեր, ինչպես նաեւ տեղեկություն ստանալու ԱՄՆ-ի քոլեջների եւ համալսարանների վերաբերյալ: Այցելուները կարող են հանդիպել նաեւ Միացյալ Նահանգներում ուսանած եւ վերադարձած շրջանավարտների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել