Օրվա լրահոսը
Ներկայություն
Եվ իմ Նահապետն ասաց. Կյանքն ու մահը հավերժական ներկա են աշխարհում, քանի դեռ, անշուշտ, աշխարհը կա: Մարդն իր ծննդյան օրից քայլում է անդարձության անդունդի եզրով, որի մի կողմը կյանքն է, մյուսը՝ մահը: Բայց կա մի այլ տարբերակ,- շարունակեց Նահապետը,- քանի դեռ կյանք կա քո մեջ, եւ դու կյանքում ես, պիտի ապրես այնպես, որ Աստված կամ
«Իմմոբիլյարեն» մեղադրում է «Օրանժ Արմենիային»
«Առավոտը» սեպտեմբերի 3-ի համարում անդրադարձել էր «Իմմոբիլյարե» անշարժ գույքի գործակալության եւ Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր՝ «Օրանժ Արմենիա» ընկերության միջեւ ծագած խնդրին: Հիշեցնենք, «Իմմոբիլյարե» ընկերությունը հայց էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ատյանի դատարան՝ իրեն պատճառված վնասի դիմաց քաղաքացի Վարդան Վարդանյանից եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունից հատուցում ստանալու պահանջով: «Իմմոբիլյարե» ընկերության տնօրեն Քրիստինե Հարությունյանն «Առավոտին»
ՈՒՏՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱՏՆԵՐՈՎ ՀԱՄԵՄՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ
Ըստ սպառողների իրավունքների պաշտպանների՝ մինչ վաճառվող սննդամթերքի որակը վերահսկողները սկսեն աշխատել, սպառողներն արդեն մեռած կլինեն: Լուսանկարներից մեկում պատկերված թխվածքաբլիթն արտադրում է արդեն 10 տարի հայկական շուկայում գործող «Ոսկե հասկ» ընկերությունը: Թխվածքաբլիթը պատրաստված է հայկական շուկային հատուկ մսամթերքով՝ միջատով: Երբ արտադրող ընկերության ներկայացուցչին տեղեկացրինք այդ մասին, որ իրենց արտադրանքի մեջ միջատներ են՝ չամիչի փոխարեն, վերջինս պարզաբանեց.
«Կարեւոր է, որ կարգավորվեն հարաբերությունները»
Երեկ հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Արթուր Միսակյանը երեկ որոշել էին հանրությանը տեղեկացնել, թե ինչ կարծիքի է կուսակցությունը հայ-թուրքական հայտնի արձանագրությունների մասին: Հիշեցնենք, որ մեր թերթին տված հարցազրույցում կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը պատասխանելով
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հելսինկյան ընկերակցության ներկայացուցիչ Արշալույս Հակոբյանը Հարավային Կովկասում միակ իրավապաշտպանն է, որ հայտնվել է ճաղերի ետեւում: Հայաստանի Հելսինկյան ընկերակցության անդամ, այս տարվա հունիսի 5-ին կալանավորված եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արշալույս Հակոբյանը միակ իրավապաշտպանն է, որի անունն ընդգրկված է Հայաստանի քաղբանտարկյալների երկար ցուցակում: Նրա գործով նախաքննությունն արդեն ավարտվել եւ փոխանցվել է
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ
«Ժառանգության» վարչության նախկին փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը՝ որպես ապացույց կուսակցության 5-րդ համագումարում իրականացված կեղծիքների հեղինակի վերաբերյալ պնդումների՝ փոխանցեց 2008-ի հուլիսի 31-ին Զարուհի Փոստանջյանի ներկայացրած հատուկ կարծիքը, որը նա գրել էր որպես համագումարում վարչության անդամների ընտրությունների անցկացման վերաբերյալ թերություններն ու խախտումները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ու նաեւ դիմումը վարչությանը: Մասնավորապես այդ դիմումում նա նշել է տվյալ ընտրությունների
ԱՍԱԼԱՆ ԴԵՄ Է
«Մենք վստահ ենք, որ ժամանակակից Թուրքիան հավատարիմ է վերջին հարյուրամյակներին փայփայած պանթուրքիզմի ու պանթուրանիզմի գաղափարներին, որոնք կազմում են իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչի ուղղությամբ էլ հերթական քայլն է կատարվել»,- ասվում է «Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների միություն» կազմակերպության հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակների կարծիքվ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԿՔՆՆԵՆ ԳԱԳԻԿՆԵՐԸ
2008թ. մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառած չորս ոստիկանների գործերը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարաններում կքննեն դատավորներ Գագիկ Ավետիսյանը ու Գագիկ Պողոսյանը: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը: Աղբյուրը հիշեցնում է, որ Գագիկ Ավետիսյանը Սմբատ Այվազյանի, Հակոբ Հակոբյանի եւ Սարգիս Հացպանյանի գործերը քննող դատավորն էր, իսկ Գագիկ
«ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՐՑ ՉԷ»
Երեկ «Առավոտը» փորձեց Հայ ազգային կոնգրեսից մեկնաբանություններ ստանալ Կոնգրեսի գործընկեր կուսակցությունում՝ «Ժառանգությունում», տեղի ունեցող խմորումների առնչությամբ: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն անհեթեթ համարեց «Ժառանգության» տրոհման գործում Կոնգրեսի «մատը խառը լինելու» մասին հարցադրումը: Նա ձեռնպահ մնաց այդ կուսակցությունում ստեղծված վիճակի մասին որեւէ մեկնաբանություն տալուց՝ համարելով, որ դա «Ժառանգության» ներքին խնդիրն է, ու քանի որ Կոնգրեսում էլ հստակ
Ո՞րն է Հայաստանի շահը
Այս հարցի պատասխանը ՆԺԿ ղեկավարն այդպես էլ չի ստանում «ՀԱԿ-ն ու գործող իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման հարցերում տարբերություններ չունեն. տարբերությունները միայն նրբերանգների մեջ է»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Արտաքին քաղաքական հարցերում ՀԱԿ-ի՝ գործող իշխանության համահունչ լինելը, սակայն, ՆԺԿ-ին չի կաշկանդի՝ ներքաղաքական հարցերում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու հարցում, եւ
ՆԱԽԿԻՆ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԸ՝ ԻՐԱՐ ՄԱՍԻՆ
«Ժառանգություն» կուսակցության անդամների համար մինչ այժմ գոնե հրապարակավ բնորոշ էր զսպվածությունը եւ լայնախոհությունը ներկուսակցական հարցերում: Այս ավանդույթը լիովին ոտնահարվեց երեկ: Հեռացվածների որակումները Երեկ կեսօրին «Ժառանգության» կենտրոնական գրասենյակի առջեւ էին հավաքվել սեպտեմբերի 9-ին կուսակցության շարքերից հեռացված Զոյա Թադեւոսյանը, Մովսես Արիստակեսյանը եւ նրանց մի քանի կողմնակիցներ՝ «Ժառանգության» Ավանի տարածքային կառույցի ներկայացուցիչ Համլետ Գրիգորյանը, Աշտարակի տարածքային կառույցի անդամ
«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՐԴԵՆ ԵՐԵՎԱՆԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ»
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններից նման տպավորություն է ստացել Արկադի Կարապետյանը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների՝ կողմերի միջեւ նախաստորագրված արձանագրությունների հիմքով բարելավման հեռանկարով: «Հայ-թուրքական հարաբերություններում միայն Թուրքիան չի, Ադրբեջանն էլ, ադրբեջանցիներն էլ են թուրք: Եթե Երեւանում դա չգիտեն, մենք լավ գիտակցում ենք»,- երեկ «Առավոտի» հետ կիսելով իր մտավախությունները՝ ասաց հրամանատարը:
ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՀԻՇԵՑ «ԶԱՐԹԻՐ, ԼԱՈ»-Ն
«Հրապարակված փաստաթղթերը որոգայթ են մեր ժողովրդի եւ նրա ապագայի համար: Իսկ ո՞ւր մնաց Սասունը, Մուշը, Վանը… Այսօ՞ր էլ երգենք՝ «Զարթիր, լաո».- սա ՀԿԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին, որը երեկ հրավիրած ասուլիսում բարձրաձայնել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Բանախոսը տարակուսանք է հայտնում, որ Հայաստանի նորագույն պատմության շրջանում էլ Թուրքիայի հակահայ պահվածքը
ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽՈՀԱՐԱՐ ԵՆ ՈՒ ԳԻՆԵԿՈԼՈԳ
Քանի որ առաջնորդվում են հետաքրքրասիրությամբ Չնայած խոհարարությամբ հիմնականում զբաղվում են կանայք, սակայն այն համարվում է ամենատղամարդկային մասնագիտություններից մեկը: Դա, շատերի կարծիքով, գիտականորեն ապացուցված փաստ է, քանի որ տղամարդիկ սննդի պատրաստմանը մոտենում են ավելի ստեղծագործաբար: Հենց այդ պատճառով նրանց պատրաստած ուտեստներն ավելի համեղ են ու հետաքրքիր: Սա պարզվել է akumb.am կայքէջում անցկացված քննարկման արդյունքներով… Քննարկման մասնակիցներից
15 երկրների նկարիչները՝ Ազգային պատկերասրահում
Մեծ ցուցահանդես՝ առանց տաբուների ու թեմատիկ սահմանափակումների Սեպտեմբերի 11-24-ը Հայաստանի ազգային պատկերասրահում աշխարհի 15 երկրների անվանի նկարիչներ իրենց աշխատանքները կներկայացնեն հայ արվեստասերին: Հայաստան այցելելու ու իրենց աշխատանքները ներկայացնելու գաղափարն ու նախաձեռնությունը «Արիան Էսոր» ֆրանսիական մշակութային ընկերության նախագահ, նկարչուհի Ասիլվա Ժիրարդիե-Առաքելյանինն է: Նրա խոսքով, իրենց ընկերությունը ցուցահանդեսով Հայաստան էր եկել նաեւ մի քանի տարի առաջ, բայց
ԹԵՍՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ՍԽԱԼ ԵՆ
Ըստ սեքսապաթոլոգի՝ դրանց կիրառումը չի փոխարինում բժշկի այցելությանը «Հղիությունը կանխորոշող թեստերը վտանգավոր չեն, դրանք հանդես են գալիս որպես օգնող պրոցեդուրա»,- «Առավոտի» հետ զրույցում հղիության թեստերի մասին այսպես ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը: Վերջին շրջանում հղիության առկայության փաստը հաստատելու համար երիտասարդ աղջիկներն ու կանայք այլեւս չեն դիմում սոնոգրաֆիկ հետազոտությունների, չեն այցելում բժշկի, ձեռք են բերում հղիության թեստ
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանի ծանրորդները վերջին տարի ներին ստեղծված բարի ավանդույթի համաձայն՝ շարունակում են մեդալների առատ բերք հավաքել տարբեր տարիքային խմբերի ամենապատասխանատու մրցումներում: Իսրայելի Էիլաթ քաղաքում մեկնարկած Եվրոպայի պատանեկան 7-րդ առաջնության երկրորդ օրը մեր հավաքականն իր նվաճած մեդալների ընդհանուր քանակը հասցրեց հինգի: Առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը մեր հանրապետության հաշվարկին գրանցեց երկու ոսկե մեդալ, որի մասին
Խաղերը չսկսած՝ խաղեր են տալիս
Երեկ Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը ժամանել է Երեւան: Սկզբում ամեն ինչ լավ է եղել: Ինչպես tert.am–ից ենք տեղեկանում՝ Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը երեկ առաջին մարզումն է անցկացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Մենք Թբիլիսիով ենք ժամանել։ Մեզ հավուր պատշաճի ընդունեցին եւ տեղավորեցին հյուրանոցում»,- BBC-ի ադրբեջանական ծառայության լրագրողին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Աղայար Ախունզադեն։ Ադրբեջանի
ՊԱՐԱՐՎԵՍՏՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
«Հայկական պարերը խայտառակ ձեւով ողողված են օտար ազդեցություններով»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Վերջերս հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կապակցությամբ պարարվեստի գործիչները մտահոգություն էին հայտնել՝ օտար ազդեցությունների ներհոսքի կապակցությամբ: Վ. Խանամիրյանի խոսքով, սահմանի բացումը չէ, որ պետք է փչացնի պարարվեստը. «Այն մտավախությունը, որ սահմանների բացվելը կնպաստի ազդեցությունների ներմուծմանը՝ մի փոքր անտեղի է
Խոշոր հաշվով հաղթանակ
Չինաստանում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում երեկ մեկօրյա հանգստից հետո Հայաստանի կանանց ազգային հավաքականը 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վիետնամի ընտրանու նկատմամբ: Մեր երկրին հաղթական միավորներ բերեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը: Միակ կես միավորը մրցակցին տվեց Լիլիթ Մկրտչյանը: Դատելով աշխարհի առաջնության պաշտոնական կայքի անմիջական եթերարձակումից՝ բոլոր պարտիաներում էլ հաղթանակները մեր աղջիկներին
Արոնյանը փայլում է
Իսպանիայում ընթացող շախմատի «Final Chess Masters Bilbao, 2009» գերմրցաշարում, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից չորսը՝ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) եւ Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), մեր հանրապետության լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրի սայթաքումից հետո կրկին փայլում է: Գրիշչուկից կրած պարտությունը նրան ոչ միայն թեւաթափ չարեց, այլեւ, ասես, զայրացրեց: Նա հաջորդ
80-ԱՄՅԱ «ԾԻԾԵՌՆԱԿ»
«Ծիծեռնակ» հանդեսը 80 տարեկան է: Երեւանի կամերային երաժշտության տանը երեկ մտավորականների համախմբումն այդ առիթով էր: Հանդեսի գլխավոր խմբագիր Անուշ Վադանյանի խոսքով, ամսագիրը մշտապես գեղարվեստական նոր խոսքով երեխաներին կրթելու առաքելությունն է շարունակում: «80-ամյա հոբելյանի առիթով լույս տեսած ամսագրի այս համարը տարբերվում է նրանով, որ 1000 օրինակ տպագրել ենք դասական ուղղագրությամբ եւ առաջիկայում ծրագրել ենք մեկնել Սիրիա,
«ReAnimania»-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Հոկտեմբերի 3-6-ը կկայանա «ReAnimania» Երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որին մասնակցում է 31 երկիր (այդ թվում՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ թագավորություն, Հնդկաստան, Ֆինլանդիա, ԱՄՆ, Իտալիա)` 250 ֆիլմերով: Ստացած ֆիլմերից խորհրդի որոշմամբ փառատոնի մրցութային ծրագրերին կմասնակցեն 5 լիամետրաժ եւ 100-125 կարճամետրաժ, ուսուցողական, ավարտական ֆիլմեր:
ԲԱԲԱԶՅԱՆՆ ՈՒ ԲՐՈՒԿԸ
Ֆրանսահայ թատերական գործիչ, ռեժիսոր, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը ժամանել է Երեւան: Այցի շրջանակներում նրան կհանձնվի «Մովսես Խորենացի» շքանշան՝ հայկական թատրոնը, գրականությունն ու օպերան միջազգային բեմեր հանելու եւ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացնելու համար: Ժիրայր Բաբազյանն արտասահմանյան հանդիսատեսին ներկայացրել է հայկական մշակույթի այնպիսի գործեր, ինչպիսիք են «Արարատյան կայան», «Անուշ», «Արշակ 2-րդ», «Ատամնաբույժն արեւելյան» եւ այլն։ Ժ. Բաբազյանը Թատերական
Մշակութային ընտրություններ էլ թող անցկացվեն
Առաջարկում է բեմարվեստի մասնագետ Լեւոն Իվանյանը 2002 թ. մշակութային օջախները վերագրանցվեցին որպես Պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), որոնցով օրենքը սահմանեց տնօրենի լիազորությունների ընդարձակումը եւ, բնականաբար, ստեղծագործական ղեկավարների ստորադասումը: Սա այն դեպքում, երբ ստեղծագործական կազմակերպություններում գեղարվեստական ղեկավարն է ստանձնում կառավարման մեթոդաբանությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում ԱԺ-ում քննարկման է դրվելու «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, մեր
ԲՐԱՎՈՆԵՐ՝ «ՇԵՅԼՈԿԻՆ»
Ստուրուայի ու Կալյագինի գեղագիտությունը՝ Հայաստանում Ալեքսանդր Կալյագինին հայ հանդիսատեսը ջերմ ընդունեց: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին ասեղ գցելու տեղ չկար. շեքսպիրյան փառատոնի շրջանակներում խաղացվող առաջին ներկայացումն էր: ՌԴ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Կալյագինի ղեկավարած «Et Cetera» թատրոնը հյուրընկալվել էր շեքսպիրյան գործերի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի «Շեյլոկով»: Սովորական պատմություն՝ մարդկային անհանդուրժողականության
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ Ավանդաբար նշվող «Մոսկվայի օրը» միջոցառումների շարքում այս անգամ նշվել է նաեւ Հայաստանի կոմսոմոլի նախկին առաջնորդ, ապա նաեւ Հայաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար, իսկ այսօր՝ Բելառուսում եւ ԱՊՀ-ում ՀՀ դեսպան Սուրեն Հարությունյանի հոբելյանը: Տարեդարձի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի ամենահին եւ գեղեցիկ շենքերից մեկում՝ Յուսուպովների պալատում: Արարողության ժամանակ, որին մասնակցել
ԴԱՏԱՎՈՐԸ ԿԱՆԳՆԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ
Իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը (նկարում), որը հայտնի է նրանով, որ դատավճիռներ է կայացրել այնպիսի դեմքերի նկատմամբ, ինչպիսիք են Ավգուստո Պինոչետն ու Օսամա բին Լադենը, չորեքշաբթի օրը մեղադրյալի կարգավիճակով կանգնել է Մադրիդի գլխավոր դատարանի առաջ: «Մաքուր ձեռքեր» աջ արմատական կազմակերպությունը Գարսոնին մեղադրել է այն բանում, որ նա գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի 40-ամյա իշխանության ընթացքում գործած հանցագործությունների դատական
ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ
Աֆղանստանում անվտանգության ապահովմանն օժանդակող Միջազգային ուժերի ստորաբաժանումների հատուկ գործողությունների արդյունքում չորեքշաբթի օրը գերությունից ազատվել է թալիբների կողմից առեւանգված «The New York Times» ամերիկյան հեղինակավոր թերթի թղթակից Ստիվեն Ֆարրելը (նկարում): Հատուկ գործողության մանրամասները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ լրագրողի ազատմանն ուղղված գործողության ժամանակ զոհվել է բրիտանացի մեկ զինվոր: Այդ մասին տեղեկացնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ» գործակալությունը, հաղորդել
Ուկրաինայում կասեցվել է կուսակցության գործունեությունը
Ուկրաինայի արդարադատության նախարարությունը արգելել է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության գործունեությունը: Քաղաքական այս ուժը իրեն համարում է երկրի ռուսախոս բնակչության շահերի պաշտպանը եւ հանդես է գալիս ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ճանաչելու եւ Ուկրաինայի դաշնային պետության ճանաչելու պահանջներով: Ուկրաինայի արդարադատության նախարարությունը չեղյալ է համարել կուսակցության գրանցումը եւ այդ քայլը հիմնավորել է նրանով, որ 2008թ.-ին նախարարությունը ոչ հավատարժան