Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը փայլում է

Սեպտեմբեր 10,2009 00:00

\"\"Իսպանիայում ընթացող շախմատի «Final Chess Masters Bilbao, 2009» գերմրցաշարում, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից չորսը՝ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) եւ Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), մեր հանրապետության լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրի սայթաքումից հետո կրկին փայլում է: Գրիշչուկից կրած պարտությունը նրան ոչ միայն թեւաթափ չարեց, այլեւ, ասես, զայրացրեց: Նա հաջորդ օրը պարտության մատնեց Կարյակինին, իսկ երրորդ տուրում՝ Շիրովին:

Երեկ Բիլբաոյում հանգստյան օր էր: Այսօր երկրորդ շրջանի մեկնարկից առաջ, որում Արոնյանը կրկին հանդիպելու է Գրիշչուկի հետ եւ անկասկած աշխատելու է «վրեժխնդիր» լինել, մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները դասավորվել էին հետեւյալ հաջորդականությամբ.

1-2. Լեւոն Արոնյան 6,0 միավոր

Ալեքսանդր Գրիշչուկ 6,0

3. Սերգեյ Կարյակին 4,0

4. Ալեքսեյ Շիրով 1,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել