Օրվա լրահոսը

ՄԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հունաստանի դեսպանը հայերին չի մոռանա, եւ ոչ միայն Ախթալայի քաղաքապետը հանրապետական Վազգեն Խաչիկյանի հանրապետական եղբայր Հայկազ Խաչիկյանն է: Հանրապետականը 2008 թվականին նախագահական ընտրապայքարի մեջ մտավ «Առաջ Հայաստան» կարգախոսով: Եվ տաս մարդու կյանք խլած ընտրություններից մեկուկես տարի անց էլ Ախթալայի մշակույթի տան ճակատից դեռ չի հանվել «Առաջ Հայաստան» կարգախոսն ու Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը: Ու այդպես

Չունես «տանիք»՝ չես ունենա տանիք

Անձրեւից տուժած քաղաքացին հայտնվել է բնակարանը կորցնելու վտանգի առաջ Հուլիսի 5-ին հորդառատ անձրեւը մասամբ ավերեց Երեւանի Լենինգրադյան 6 շենքի տանիքը, ամբողջությամբ ջրածածկ եղավ վերջին՝ 5-րդ հարկում գտնվող Կարեն եւ Գայանե Ցականյանների թիվ 58 բնակարանը: Անցել է վեց օր, սակայն պատկան կառույցները չեն շտապում պատշաճ արձագանքել տեղի ունեցածին: Սա այն դեպքում, երբ վնասվել է ոչ միայն

ՉՀԵՐՁՎԱԾ ԴԻԱԿԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Մասնագետները կոչ են անում մարդկանց՝ իրենց մահացած հարազատներին հերձման հանձնել բժիշկներին, այլ ոչ թե տնային պայմաններում աշխատող դիահերձողի: Նախկինում մարդիկ չէին ցանկանում իրենց մահացած հարազատին հերձել: Եթե տանը մարդ էր մահանում, կանչում էին տարածքում դիակ մշակելու գործով հայտնի մարդու, որն էլ հենց մահացածի տանը դիակը ախտահանում էր, բայց չէր հերձում: Այժմ հերձումը, կարելի է ասել,

ՆԱԽԱՐԱՐԸ ԽԻՍՏ ԼԱՎԱՏԵՍ Է

«Հայաստանում այս տարի արձանագրվել են տնտեսության կայունացման միտումներ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, աճել է հարկերի հավաքագրման մակարդակը, եթե մայիսին այն կազմել է 38 մլրդ դրամ, ապա հունիսին գերազանցել է 43 մլրդ դրամը: Այս ամսվա 10 օրերի տվյալներով էլ արձանագրվել է աճ՝ նախորդ ամսվա ծավալից: Նախարարի խոսքով, ամսական

ՉՈՐՍ ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի մեջ լրագրողների համար սահմանված է 17 իրավունք, իսկ այն պաշտոնատար անձը, որը իր պաշտոնեական դիրքը չարաշահելով կփորձի սահմանափակել լրատվության միջոցի տարածումը, կպատժվի ոչ միայն նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, այլեւ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, նաեւ՝ կզրկվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու

ՍԴ ՆՈՐ ԱՆԴԱՄԸ ԵՐԴՎԵՑ

ԱՄԿ անդամ, երկար տարիներ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ ճանապարհ անցած, մինչեւ վերջերս ՀՀ նախագահի խորհրդական Մանուկ Թոփուզյանը երեկ խորհրդարանի առաջ երդվեց, որ որպես ՍԴ դատավոր՝ կաշխատի հանուն Հայաստանի Հանրապետության: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է իրեն պատկերացնում այս նոր պաշտոնում, ասաց. «Նախ առաջին հերթին հպարտության զգացում եմ ապրում, որ ես շարունակելու եմ իմ երկրին ծառայել

ԱՄՀ-ն նոր կանխատեսումներ է անում

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված վերջին կանխատեսման համաձայն, համաշխարհային տնտեսությունը կամաց-կամաց դուրս է գալիս ռեցեսիայից եւ արդեն 2010-ին կգրանցվի 2,5% տնտեսական աճ: Ըստ ԱՄՀ մասնագետների, համաշխարհային տնտեսության անկումն այս տարի կլինի 1,4%:

Հաշտեցրել են երկուսին

Վերջին երեք ամիսներին Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 80 բողոք, որոնցից գրասենյակը քննել է միայն 31-ը, քանի որ մյուս բողոքները կամ ընդհանուր բնույթ են կրել, կա՛մ արդեն իսկ առկա է եղել դատարանի որոշում: Քննված բողոքներից 2-ի պահանջները բավարարվել են. գրասենյակին հաջողվել է հաճախորդին եւ կազմակերպությանը հաշտեցնել: Չորս պահանջ էլ դեռեւս գտնվում է

Ջուրը 8.2 դրամով թանկ է

Հուլիսի 8-ից արդեն մեր բնակիչները մատակարարվող խմելու ջրի դիմաց պետք է վճարեն թանկ սակագնով՝ 172.8 դրամի փոխարեն՝ 181 դրամ: Այս մասին դեռեւս հունիսի 8-ին որոշում էր կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Panorama.am»-ի տեղեկացմամբ, երեկ հրավիրած ասուլիսում «Երեւան ջուր» ընկերության առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը ներկայացրել է ջրի թանկացման հետ կապված իր հաշվարկները, ըստ որոնց՝ յուրաքանչյուր ընտանիքի

Կիսախարխուլ «գազելներից» պրծում չկա

Նկարում պատկերված կիսաքանդ նստելատեղը թիվ 75 երթուղային մեքենաներից մեկինն է: Բացի այն, որ նստելատեղը ամբողջովին պատռված էր, ընթացքի ժամանակ էլ այնպես էր ճոճվում, որ ուղեւորները գերադասում էին կանգնած երթեւեկել: Սակայն ոտքի վրա երթեւեկելն էլ փրկություն չէր. երթուղայինի հատակն այնքան մաշված էր, որ ասֆալտը երեւում էր: Այդ երթուղայինի 14 նստելատեղերից գրեթե 10-ը կիսախարխուլ վիճակում էր: «Առավոտը»

ՆԱԽԱՐԱՐԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ

Ըստ գյուղնախարարի՝ կարկտահարության հետեւանքով 1,5 մլրդ դրամ վնաս կրած գյուղերին փոխհատուցում չի նախատեսվում: Երեկ Շիրակի մարզում կայացավ ամենաերկարատեւ ու, թերեւս, ամենահոգնեցուցիչ մարզխորհրդի նիստը. որոշ գյուղապետեր նիստի կեսից արդեն ննջում էին: Այն տեւեց մոտ 4 ժամ, որի ընթացքում մշտական, «շաբլոն» դարձած խնդիրներից զատ, քննարկվեցին նաեւ անտառտնտեսությանը, սննդի անվտանգությանը, սահմանամերձ տարածքներից անասնագողությանը վերաբերող հարցեր: Այս անգամ մարզխորհրդի

«Ոչ լավ, ոչ վատ, բավարար՝ եթե կարճ ասեմ»

Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանն այսպես գնահատեց մարդու իրավունքների վիճակը մեր երկրում: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային կապերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանից «Առավոտը» ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում է, թե ըստ նրա՝ ի՞նչ վիճակում են մարդու իրավունքները մեր հանրապետությունում, արդյոք ՀՀ իշխանությունները հարգո՞ւմ են այդ իրավունքները, եւ եթե չեն հարգում, մարդու իրավունքների խորհրդարանական

ՀՅԴ «ՊԼԱՏՖՈՐՄԻ» ՇՈՒՐՋ

Հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հայաստանյան մի շարք կուսակցություններ պատրաստ են համագործակցել: Երեկ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հավաքել էր հայաստանյան մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների, քաղաքական եւ մշակութային գործիչների, ինչպես նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի, որպեսզի համահայկական համաժողովի ընթացքում քննարկեն հայ-թուրքական հարաբերությունները եւ արցախյան հիմնախնդիրը՝ թե ինչ պայմաններով եւ մոտեցումներով պետք է

ՊԵՏՔ ԵՆ ՆՈՐ ՈՐԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ

«Հայաստանի հիմնական թերությունն ու անհաջողությունների գլխավոր պատճառն այն է, որ բազմակուսակցական համակարգը ոչ միայն քայքայվում է, այլեւ դեգրադացվում: Բայց քանի որ երկրում զարգացումները առաջին հերթին կախված են քաղաքական ուժերից, այստեղ է, որ մենք պետք է մեր խնդիրների պատասխանը որոնենք»,- «Թերթ» էլեկտրոնայինի տեղեկացմամբ, երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան

ՓՈԽԵՑ, ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՈՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում ավարտվել է «Յոթի» գործից անջատված մասով ընթացող ՀՀՇ վարչության անդամ եւ Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը երեկ հրապարակել է ՀՀ ՔՕ 225-ի 1-ին մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ ամբաստանվողի դատավճիռն ու որոշել նրան մեղավոր ճանաչել ոչ թե այդ, այլ ՀՀ ՔՕ 301-րդ

ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ, հուլիսի 5-ին ձերբակալված Տիգրան Առաքելյանը դադարեցրել է 5 օր շարունակվող իր հացադուլը: Այդ առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե «նկատի ունենալով, որ դատարանի ապօրինի որոշմամբ ինձ կալանավորել են 2 ամիս ժամկետով, անհանգստանալով իմ ընկերների առողջության համար (խոսքը ի պաշտպանություն Տ. Առաքելյանի հացադուլ հայտարարած 4

Հիմնարար սկզբունքները հայտնի են

Ակվիլայում գագաթաժողով գումարած Մեծ ութնյակի ղեկավարներից երեքը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորել են կարգավորել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը: Հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, ասված է. «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանյան

Եթե պահանջ չէ, ուրեմն՝ բանաձեւի խախտում չկա

Ինքնակամ ներկայացած հետախուզվողներին չկալանավորելու ԵԽԽՎ կոչի առնչությամբ ասում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԵԽԽՎ 1677 բանաձեւի 5.3 կետում Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում՝ «նկատի ունենալով դատարանների կողմից նրանց գործերի քննության ավարտից հետո համաներումը կիրառելու հնարավորությունը», թույլատրել հետախուզման մեջ գտնված անձանց, որ նրանք «նախքան 2009 թ. հուլիսի 31-ն իշխանություններին ներկայանալու դեպքում ազատ մնան մինչեւ

ՈՉ ԲԱՐԻ ԿԱՄՔ, ՈՉ ԼԻՑՔԱԹԱՓՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի 5.3 կետում առկա հորդորներին՝ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս ՀՔԾ-ի, հակված են կալանավորելու Խաչատուր Սուքիասյանին: Ներկայանա՞լ, թե՞ ոչ. կորոշի ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը: Հինգշաբթի օրը ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խումբը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող ու արդեն 15 ամիս հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի շահերի պաշտպանների

«ՆԱՑԻԻ ՆՈՒԺՆ ՎՈԺԴ»

Մարքսիստն առաջարկում է նաեւ ընդդիմության ձեւաչափի, մոտեցումների եւ լիդերի փոփոխություն «Ազգի առաջ եղել եւ մնում են ծառացած նախեւառաջ քաղաքական միասնության եւ գաղափարական միաբանության գերխնդիրները: Նախագահի ուշացած համաներումը չլուծեց այդ խնդիրները: Դրա համար Հայաստանին հարկավոր է այնպիսի առաջնորդ, ինչպիսին էր Ֆրանկլին Ռուզվելտը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա գտնում

ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է

2008 թվականի նոյեմբերի 8-ին Երեւանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի օրը, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի նախաձեռնությամբ, Երեւանի՝ այն ժամանակ դեռ քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ինքը՝ համայնքի ղեկավարը, ծառատունկի շրջանակներում անվանական մի-մի եղեւնի էին տնկել թաղապետարանին հարող փոքրիկ զբոսայգում: Համայնքի բնակիչները երկու օր առաջ հայտնաբերել են, որ նախկին թաղապետի տնկած եղեւնին

Աշտարակից 7 կմ հեռու, Արագած լեռան ստորոտում է տեղակայված «Բազմաղբյուր ձոր» ռեստորանային համալիրը: Այն ունի գողտրիկ տաղավարներ, լողավազան, մանկական հրապարակ: Առաջարկում ենք համեղ ուտեստներ՝ մատչելի գներով: Սիրով սպասում ենք Ձեզ՝ վայելելու այս հաճույքները: Հեռ.՝ 094-01-26-62, Խաչատրյան:

Հուլիսի 10

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր դուք անցյալը վերադարձնելու ցանկություն կունենաք: Շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության

Ուկրաինայում եփել են «ամենամեծ» բորշչը

Ուկրաինական Զապորոժիե քաղաքում ռեկորդ են սահմանել՝ պատրաստելով Ուկրաինայում «ամենամեծ» բորշչը: Ինչպես հայտնում է «Ֆորումը», բորշչը կշռել է 600 լիտր: Այս իրադարձությունը գրանցել են Ուկրաինայի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Բորշչի պատրաստման համար օգտագործվել է 120 կգ կարտոֆիլ, 45 կգ գազար, 96 կգ կարմիր ճակնդեղ, 20 լիտր լոլիկի մածուկ: Այս մասին պատմել է նախաձեռնության մասնակիցներից Եկատերինա Չերնովան: Բորշչը

Ճամբար՝ աթեիստների համար

Հուլիսի վերջին Մեծ Բրիտանիայում աթեիստ երեխաների համար կբացվի ամառային ճամբար, որի առանձնահատկությունը աշխարհիկ տարբեր գիտությունների շուրջ դասախոսությունների ունկնդրումն է: Ճամբարը հիմնել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, կենսաբան Ռիչարդ Դաուկինսը, ով հայտնի է աթեիզմի պրոպագանդայի համար: Ըստ qahana.am-ի՝ ճամբարում երեխաները կսովորեն սկեպտիկորեն ընկալել շրջապատող իրականությունը, երգել Ջոն Լենոնի երգերը, լողալ, թիավարել: Ճամբարը Սոմերսեթ քաղաքի մոտ է ու

Ընդդեմ ՁԻԱՀ-ի

Հայկական Կարմիր խաչը Սիրահարների այգում վաղը կազմակերպում է բացօթյա համերգ-ակցիա՝ «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով: Ըստ aysor.am-ի՝ Հայկական Կարմիր խաչի լրատվության եւ լուսաբանման բաժնի վարիչ Հայարփի Կարապետյանի փոխանցմամբ, «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» համերգի ժամանակ ելույթ կունենան «THE BOPS», «ANOTHER STORY», «ARSA», «FAIR WIND» եւ «EVA» խմբերը: Բացի այդ, ՀՀ բոլոր մարզերից ժամանած Հայկական Կարմիր խաչի մարզային մասնաճյուղերի

ՄԵՐՈՆՔ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԵՆ «ՖԻՐՄԱՅԻՆ» ԱՍՏՂԵՐԻՆ

Կամ «Kamoblog Hollywood Night»-ը` տարվա ամենաոճային փարթի Madonna, Elvis Presley, Jay Lo, Jamiroqua, Kylie Minogue, Fergie, Shakira, Maroon 5, Lady Ga Ga, Beyonce, Jay Z, Gloria Gaynor, Dita von Teese, Amy Winehouse, Katy Perry, Eminem…. Մի շտապեք ենթադրություններ անել, սա «Օսկար» մրցանակաբաշխության երեկոյի հյուրերի ցանկը չէ… Պատկերացնո՞ւմ եք բոլոր այս համաշխարհային ճանաչում ունեցող աստղերին մեկ

«Ունիվերսիադան» վարակվել է խոզի գրիպով

Բայց դա Հայաստանի ներկայացուցիչներին չի վերաբերում: Սերբիայի մայրաքաղաքում ընթացող ուսանողական համաշխարհային խաղերը մոտենում են եզրագծին: Ցավոք, մեր ուսանող մարզիկների մասնակցության մասին, ինչպես միշտ, լուր չունենք: Միակ տեղեկատվությունը, որ մինչեւ երեկ կար, թեքվանդոյում նվաճած բրոնզե մեդալն է՝ միակը: Իսկ քանի որ դառը փորձը ցույց է տալիս, որ հաջողության դեպքում ավետիսը վայրկյանների ընթացքում է հասնում Հայաստան, պիտի

Ավարտեց երրորդ տեղում

ԱՄՆ-ի դրոշի ներքո երկար տարիներ հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Ֆիլադելֆիայի նահանգում անցկացված շախմատի համաշխարհային օփենը՝ բաց մրցաշարը, ավարտեց 6,5 միավորով՝ բաժանելով 3-7-րդ տեղերը: Նրանից, ինչպես տեղեկացնում է armchess,am-ը, կես քայլ առաջ են եղել գրոսմայստերներ Եվգենի Նայերը (Ռուսաստան) եւ ծագումով ճապոնացի Հիկարու Նակամուրան, որը նույնպես պաշտպանում է Ամերիկայի մարզական դրոշի պատիվը:

«Միկան» երկրորդ փուլ չանցավ

Աշտարակի «Միկա» թիմը երեկ սեփական հարկի տակ Շվեդիայի «Հելսինբորգի» հետ պատասխան խաղում մեկական գնդակ փոխանակեց եւ երկու հանդիպումների (առաջին հանդիպումում հայաստանցիները պարտվել էին 1:3 հաշվով) արդյունքով ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարեց:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031