Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Հուլիս 11,2009 00:00 Share

Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ, հուլիսի 5-ին ձերբակալված Տիգրան Առաքելյանը դադարեցրել է 5 օր շարունակվող իր հացադուլը: Այդ առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե «նկատի ունենալով, որ դատարանի ապօրինի որոշմամբ ինձ կալանավորել են 2 ամիս ժամկետով, անհանգստանալով իմ ընկերների առողջության համար (խոսքը ի պաշտպանություն Տ. Առաքելյանի հացադուլ հայտարարած 4 երիտասարդների մասին է- խմբ.), ինչը անհրաժեշտ է խուժանապետության դեմ մեր պայքարին, անսալով հացադուլը դադարեցնելու եւ պայքարի այլ ձեւ ընտրելու ՀՀՇ վարչության կոչին, ես՝ Տիգրան Առաքելյանս, դադարեցնում եմ հացադուլը եւ կոչ անում հացադուլ հայտարարած իմ ընկերներին վարվել նույն կերպ: Մեր պայքարն անկասելի է, հաղթանակը՝ անխուսափելի: Հաղթանակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031