Օրվա լրահոսը
13-ՐԴ ԱՌԱՔՅԱԼԸ
Օրերս Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ գիտության ամենաարդիական մեթոդները ծառայել են Քրիստոսի փառքին: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի խոսքերով, այժմ ոչ մի կասկած չկա, որ հինավուրց քարադագաղում, որը հայտնաբերվել է իտալացի հնէաբանների կողմից, գտնվում են Պողոս առաքյալի մասունքները: Քարադագաղը հանելու որոշումը կայացվել է 2000 թվականին, երբ նշվում էր կաթոլիկ եկեղեցու հոբելյանը: Այդ ընթացքում ուխտավորները բողոքում
ՀԵՐԹԱԿԱՆ ՎԹԱՐԸ
Եմենյան A-310 ինքնաթիռը, որը երեկ առավոտյան վթարի էր ենթարկվել Կոմորյան կղզիների մոտ, տեխզննում է անցել վթարից մեկ ամիս առաջ: Ըստ Եմենի տրանսպորտի նախարարի, զննումն անց է կացել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Աէրոբուսը Եմենի մայրաքաղաք Սանայից ուղեւորվում էր Մարոնի, ընդ որում, ուղեւորներից շատերը մեկնում էին Մարոնի՝ Փարիզից եւ Մարսելից: Ուղեւորների ընդհանուր քանակը 153 էր, նրանց թվում՝
Ալիեւը տապալեց «Նաբուկոն»
Ռուսաստանը գնելու է ադրբեջանական գազը 350 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց ռեկորդային գնով: Ավելի վաղ «Գազպրոմը» նման գներ էր առաջարկում Ուզբեկստանին ու Թուրքմենստանին: 2010-ից ՌԴ-ն Ադրբեջանից գնելու է տարեկան 500 միլիոն խմ, իսկ հետագայում աստիճանաբար մեծացնելու է ծավալները: «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսանդր Միլլերը հայտարարել է, որ գործարքը «առեւտրային տեսակետից» ձեռնտու է Ադրբեջանին: Այդ երկրում գազի
Շքանշանը՝ ակնկալիքների դիմաց
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Հայաստան կատարած այցի վերաբերյալ Ռուսաստանում պաշտոնական հայտարարություններ չեն արվել, իսկ ռուսական քաղաքական շրջանակների արձագանքները կոշտ չէին, հաղորդում է «Նոյյան տապանը»: Հայտնելով այս մասին հունիսի 30-ի ասուլիսում, «Արեւմտահայոց հարցերի ուսումնական կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը ենթադրեց, որ առաջիկայում էլ այդ այցի վերաբերյալ ՌԴ-ն պաշտոնական հայտարարություն չի անի: Ըստ նրա, Մ. Սահակաշվիլուն
Ադրբեջանը շարունակում է խորամանկել
Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ փորձում է խորամանկել, ընդ որում՝ խորամանկությունը թաքնված է մի շարք երկրների կողմից Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի ճանաչման քաղաքական ակտը որպես իրավաբանական ակտ ներկայացնելու Բաքվի քաղաքական գործիչների ցանկության մեջ: «Արմինֆոյի» թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երեւանի պետհամալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: «Ուշագրավ է, որ անգամ նախորդ տարվա
ԼԱՎ ԷԼԻ, ԹՈՂԵՔ ԹԵՍՏԸ ՄԵՆՔ ԿԱԶՄԵՆՔ
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Հայոց լեզվի եւ հայ գրականության այս տարվա միասնական քննության թեստը դարձավ 2009 թվականի համահայաստանյան ամենից հրատապ եւ վիճահարույց երեւույթը: Հարցերի հարցն այն է, թե ինչու հատկապես հայերենի քննությունը (ավելի ճիշտ՝ թեստը) դարձավ հախուռն, մերժողական, անխնա քննադատության թիրախ։ Ակնհայտ է, որ պատճառը թեստի
Լավ է քիչ, բայց՝ լավ
Կուսակցությունները խոչընդոտում են քաղաքական համակարգի կայացմանը 2007թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական եւ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններից հետո կարեւոր է համակողմանի ուսումնասիրել այդ ժամանակահատվածում տեղի ունեցած հասարակական-քաղաքական գործընթացները, ըստ այդմ ամփոփել եւ արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները: 2008 թ. ՏԻՄ ընտրություններին չենք անդրադառնում միայն մեկ պատճառով. ընդդիմադիր կուսակցությունները գրեթե չմասնակցեցին այս ընտրություններին: Սա թերեւս մեկ անգամ
Ի ՍԿԶԲԱՆԵ ԳՈՐԾՆ ԷՐ
Երբ Մարդը հավատաց, որ ստեղծվել է Աստծո նմանությամբ, սկսեց հարգանք տածել իր, շրջապատի, բնության ու տիեզերքի հանդեպ, եւ Երջանկություն զգաց, երբ իր արածը սիրեց ու գնահատեց «լավ»։ 1989-91թթ. ամենահաճախ տրվող հարցն այսպիսին էր. «Բա սովետից որ դուրս գանք, ո՞ւմ միանանք… Ամերիկայի՞ն, Ֆրանսիայի՞ն, Պարսկաստանի՞ն…»։ Այս ապշեցուցիչ տգիտության դեմ ռացիոնալ կամ էմոցիոնալ ասելիք չկար։ Մեզ թվում էր,
Գաղափարը՝ մեզնից, մնացածը՝ ձեզնից
ՀՀ Սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է «Ավագների տուն» ծրագիրը, որով նախատեսվում է «Երեւանում, Նորքի բարձունքում՝ Արարատի փառահեղ հայացքի ներքո հայ տարեցների համար վերակառուցել մի շինություն, իր այգիներով եւ օժանդակ կառույցներով եւ այն կոչել «Ավագների տուն»: Այս համալիրը կոչված է լինելու ապահովել Հայրենիք վերադարձող մեր տարեցների հոգեւոր պահանջները, առողջության հետ կապված խնդիրները, մշակութային եւ սոցիալական հարցերը»: Ըստ
«ՓԱՐՈՍԻ» ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ
Նոյեմբերյանի կարիքավորներին օգնելու կոչված պետական կառույցն ինքը աջակցության կարիք ունի Սամվել Բեգլարյանն արդեն 9 տարի ղեկավարում է Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունը: Ու չնայած հիմնարկության անունը ստեպ-ստեպ փոխվում է (հիմա այն կոչվում է Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալություն), գործի բնույթը չի փոխվում: Նոյեմբերյանի տարածաշրջանի 12 500 ընտանիքից ընտանեկան նպաստ է ստանում 920 ընտանիք, եւս 85 ընտանիքի ամեն ամիս
H1N1 ՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր կողմից հրապարակված վերջին՝ հունիսի 26-ի տեղեկատվության մեջ նշել էր, որ աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի դեպքեր են գրանցվել աշխարհի 106 երկրում: Մարդկանց շրջանում գրանցվել էր գրիպով վարակվածների 55 հազար 867 դեպք՝ 238 մահվան ելքով: Մի քանի օրվա մեջ իրավիճակը բավականին սրվել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, գրիպի
Մեկուսի վայրում՝ ինտիմ միջավայրում
Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հաճախ տուժողն է ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 2-ին կազմակերպելու է քննարկում՝ նվիրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հետաքննության եւ նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողությանը, դատարաններում մեղադրանքի պաշտպանության վիճակին: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության՝ օրեր առաջ կատարած ուսումնասիրությունների, սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՏԵՐՅԱՆ 107-ՈՒՄ
Երեկ ահազանգ ստանալուն պես հայտնվել ենք մայրաքաղաքի Տերյան 107 հասցեում Ուսանողական նախկին մասնաշենքում 20 տարուց ավելի պատսպարվել են Բաքվից մազապուրծ մեր հայրենակիցները: Տասնյակ ընտանիքներ դեռ այնտեղ են, քանի որ պետությունը չի կարողացել նրանց բնակության հարցը լուծել: Ապրիլի 14-ին Երեւանի քաղաքապետարանը քառահարկ այս շենքի քանդման որոշում է կայացրել: «Ռեգիոն-Ինվեստ» ՍՊԸ-ն ճանաչվել է տարածքի ձեռքբերող, թեեւ բնակիչներն
Ոչինչ չի կարող թանկ լինել սեփական կյանքից
Սրտաբան Սմբատ Ջամալյանը խորհուրդ է տալիս առողջության համար միջոցներ չխնայել «Ըստ վիճակագրական տվյալների՝ 1000 բնակչից 7-ը դիմում է որեւէ առիթմոլոգիական հիվանդությամբ, սակայն նրանցից միայն մեկի դեպքում է պարտադիր վիրահատական միջամտության կարիք լինում»,- հավաստիացնում է ՀՀ առիթմոլոգիական սրտաբանական խմբի տնօրեն Սմբատ Ջամալյանը: Նրա ղեկավարած կենտրոնը գործում է 2002-ից, եւ այս 6-7 տարիների ընթացքում կենտրոնի հաճախորդների թիվը
ԿՈՐԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ԳՏՆՎԵՑԻՆ
Վերահսկիչ պալատը հերթական բացահայտումներն է արել Այս անգամ Վերահսկիչ պալատի (ՎՊ) ստուգումների հաշվետվությունը վերաբերում էր մշակույթի նախարարությանը, Արմավիրի մարզպետարանին եւ համայնքներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Սահմանադրական դատարանին եւ ՀՀ դատախազությանը: Ի տարբերություն բոլոր ուսումնասիրված կառույցների, ՎՊ-ն Սահմանադրական դատարանի փաստաթղթերը որքան էլ փորփրել է՝ ոչ մի խախտում չի արձանագրել: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անգամ զարմացած եւ
ՇԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿԵՆՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ՀԴՄ կտրոններով անցկացված հունիսի 5-ի՝ հինգերորդ վիճակահանության արդյունքում 329 շահողի տրամադրվել է ընդհանուր առմամբ 2 մլն 300 հազար դրամ պարգեւավճար: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ, 5-հազարական դրամ են շահել 294, 20-հազարական դրամ՝ 29, 50-հազարական դրամ՝ 6 քաղաքացիներ: Տարեսկզբից մինչ հիմա ավելի խոշոր շահում չի գրանցվել:
ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանում շարունակվում է թանկարժեք մետաղների գների անկումը: «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետպահոց» գործակալության տվյալներով, ընթացիկ շաբաթվա ընթացքում ոսկու՝ պաշտոնապես հաստատված մեկ գրամի գինը անցյալ շաբաթվա նկատմամբ իջել է 2,1%-ով, հասնելով մոտ 10 հազար 779 դրամի, արծաթի գինը՝ 3,6%-ով, հասնելով 161,45 դրամի, պլատինի գինը՝ 4,3%-ով, հասնելով 13 հազար 705 դրամի: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»:
ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ՝ 10 ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՎ $2 ՄԻԼԻՈՆԻ ՇՆՈՐՀԻՎ
«Հայաստանին պետք են 10 գիտնական եւ 2 միլիոն դոլար, որպեսզի 5 տարի հետո այն դառնա բարգավաճող երկիր»: Հայաստանի համար հակաճգնաժամային նման դեղատոմս է առաջարկել ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը՝ Հայաստանի ԳԱԱ-ում՝ «Հակաճգնաժամային քաղաքականության ռազմավարությունը ԱՊՀ-ում՝ նոր տեխնոլոգիական տնտեսաձեւի անցման շրջանի պայմաններում» թեմայով զեկուցման ժամանակ: Որպես հեռանկարային ուղղություն, ակադեմիկոսը նշել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիման
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԱՆԿՈՒՄ
2009-ի հունիսին, մայիսի համեմատությամբ,ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,3% գնանկում: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակած տվյալների, պարենային ապրանքների գները նվազել են 1,4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2%-ով: 0,4%-ով աճել են նաեւ ծառայությունների սակագները: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1,5% գնանկում, ինչը, ըստ վիճծառայության, հիմնականում պարենային որոշ ապրանքատեսակների գների
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ՎԵՐՋՆԱԳԾԻՆ»
Տնտեսագետ, «Կոնվերս» բանկի նախկին նախագահ Սմբատ Նասիբյանի կարծիքով, առաջիկա ամիսներին Հայաստանի ՀՆԱ անկումը կհասնի 30%-ի: – Պարոն Նասիբյան, թեեւ տարեսկզբին մեր ԿԲ-ն կանխատեսել էր տնտեսության 5,4% անկում, օրերս պարզվեց, որ այդ թիվը շատ ավելի մեծ է՝ 15,7%: Ու չնայած իշխանությունները հայտարարեցին, որ դա իրենց անակնկալի չի բերել, եւ իրավիճակը միանգամայն վերահսկելի է, որոշ տնտեսագետներ կարծիք
«Մենք պրոբլեմներ կունենանք»
Այս կանխատեսումը երեկ արեց ԵԽԽՎ-ում աշխատանքի 10 տարվա փորձ ունեցող Արմեն Ռուստամյանը: Երեկ «Դե ֆակտո» ակումբում ասուլիսի ընթացքում ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կանխատեսեց, թե քանի որ համաներումը մասնակի է կիրառվել՝ առիթ է դառնալու, որ ԵԽԽՎ-ում այս կապակցությամբ քննարկումները շարունակվեն. «Համաներման մեխը հենց մարտի 1-ն էր: Եվ սա դիտվեց բանաձեւում որպես շատ լուրջ
ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
Ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը մինչեւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելը՝ ԵԽԽՎ-ում 1996-1998-ին ուներ հատուկ հրավիրյալի կարգավիճակ: – Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ԵԽԽՎ 1677 բանաձեւի պահանջների վերաբերյալ քննարկումների փոխարեն՝ մեր գործիչների մեծ մասը նախընտրում է գնահատել Զարուհի Փոստանջյանի քայլը: Մի՞թե Հայաստանի վերաբերյալ այս նոր բանաձեւի մասին չկա ասելիք: – Ինձ թվում
ՍԱ Ո՛Չ ՀԱՂԹԱՆԱԿ Է, Ո՛Չ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ, մամուլի ասուլիսում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հայտարարությանը՝ այն մասին, որ 2008 թ. հունիսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում ինքը եւ Ավետ Ադոնցը ստորագրել են մի փաստաթղթի տակ, որտեղ նշված էր «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ տարածաշրջան» հասկացությունը, ասաց, որ իրենք չեն ստորագրել նման փաստաթղթի տակ: Իրականում ինքը եւ Ադոնցը
ՀԱԿ-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հերթական անգամ անդրադարձել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանն ու արձանագրել, որ մեր երկրում վատագույն սպասելիքները դեռ առջեւում են: «Վարչախմբի վարած հանցավոր քաղաքականության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել: Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2009թ. հունվար-մայիս ամիսներին երկրի համախառն ներքին արդյունքը նվազել է 15,7%-ով, շինարարությունը՝ 50, արդյունաբերությունը 10, արտահանումը
«Ժառանգության» պատգամավորին ցուցակից «ջնջել» են
Թե ինչպես՝ պարզաբանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը Հուլիսի 3-ից 8-ը Փարիզում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը: Վեհաժողովում հայկական պատվիրակության կազմում, ի թիվս ՀՀ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի՝ ՀՅԴ, Արա Բաբլոյանի՝ ՀՀԿ, Հովհաննես Մարգարյանի՝ ՕԵԿ եւ Արմեն Մելիքյանի՝ ԲՀԿ, ընդգրկված է նաեւ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Բայց երեկ Ստ. Սաֆարյանը
«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»
Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է շարունակել 2008-ի մարտի 2-ի կիսատ թողած գործը Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման եւ գործունեության ողջ ընթացքում Կոնգրեսի մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մշտապես էլ հայտարարել է, որ ՀԱԿ-ի մարտավարությունն իրենց չի գոհացնում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա ներկայացրեց սեփական մարտավարական մոտեցումների մի
«ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՈՎ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ իշխանությունները առաջնորդվում են պետական շահով: – ԵԽԽՎ հերթական նստաշրջանը հերթական բանաձեւով Հայաստանի իշխանություններին հասկացրեց, որ դեռ անելիքներ ունեն, եւ մոնիտորինգը շարունակվում է, չե՞ք կարծում, որ ի վերջո հարկավոր է այնպիսի քայլեր իրականացնել, որ այլեւս մոնիտորինգի կարիք չզգացվի: – 1677-ը ես համարում եմ հավասարակշռված բանաձեւ, որովհետեւ նրանում հստակ
ՏԱՐԵԼ ԵՆ ԿՈՆՅԱԿ ԵՎ ՆԿԱՐ
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարեց. «Ընդհանրապես նվերների հետ կապված ուզում եմ ձեզ ասել, որ դա ընդունված դիվանագիտական պրակտիկա է, տեղեկացնեմ ձեզ՝ Եվրախորհուրդ տարվել է 6 կոնյակի շիշ՝ իրենց տուփերով, եւ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին փոխադարձ նվերներ հանձնելը ընդունված է որպես դիվանագիտական պրոտոկոլի մաս: Եղել է, կարծեմ, 11 հանդիպում, որոնցից 6-ի պարագայում նվիրվել է
«Փյունիկը» կրկին առաջինն է
Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները: Կիրակի օրը՝ տուրի կենտրոնական խաղում, որը «Միկայի» ղեկավարության հրավերով սպասարկում էր Լիտվայի մրցավարական բրիգադը, Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», երեք անպատասխան գնդակ անցկացնելով աշտարակցիների դարպասը, մրցաշարային աղյուսակում շրջանցեց նրան՝ վերադարձնելով միանձնյա առաջատարի դիրքը: Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Կիլիկիա»-«Բանանց»՝ 0:2, «Գանձասար»-«Շիրակ»՝ 2:1, «Ուլիս»-«Արարատ»՝ 3:0:
ԴԻԱԿԸ՝ ԼՃՈՒՄ Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը լճից դուրս է բերել Հոկտեմբեր գյուղի 15-ամյա բնակիչ Կարեն Սարգսյանի դին: «ԲԵԼԱՋԻՈՅԻ» ՔԱՐԵՐԸ՝ ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ Երեւանի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանին հարակից տարածքում, տեղի է ունեցել քարաթափում: Մյասնիկյան պողոտայի երթեւեկելի մասում ընկել էր մեկ, իսկ հետիոտնային հատվածում՝ մի քանի քարաբեկոր: ՕՁԸ ԽԱՅԹԵԼ