Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը տապալեց «Նաբուկոն»

Հուլիս 01,2009 00:00

Ռուսաստանը գնելու է ադրբեջանական գազը 350 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց ռեկորդային գնով: Ավելի վաղ «Գազպրոմը» նման գներ էր առաջարկում Ուզբեկստանին ու Թուրքմենստանին: 2010-ից ՌԴ-ն Ադրբեջանից գնելու է տարեկան 500 միլիոն խմ, իսկ հետագայում աստիճանաբար մեծացնելու է ծավալները: «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսանդր Միլլերը հայտարարել է, որ գործարքը «առեւտրային տեսակետից» ձեռնտու է Ադրբեջանին: Այդ երկրում գազի հետախուզված ծավալները կազմում են մոտ 1,5 տրիլիոն խմ: Սակայն 2007-ից Ադրբեջանը ստանում էր ընդամենը տարեկան 28 միլիոն խմ: Համեմատության համար նշվում է, որ այսօր «Գազպրոմն» արտադրում է օրական 900 միլիոն խմ: Ավելի վաղ ենթադրվում էր, որ ադրբեջանական գազը տեղափոխվելու է «Նաբուկո» գազատարով, որը շրջանցելու է Ռուսաստանը: Սակայն արդեն հունիսին Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ «Նաբուկո» նախագիծը «շատ խակ է», որովհետեւ պարզ չեն տեղափոխվող գազի աղբյուրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել