Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկը» կրկին առաջինն է

Հունիս 30,2009 00:00

\"\"Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները: Կիրակի օրը՝ տուրի կենտրոնական խաղում, որը «Միկայի» ղեկավարության հրավերով սպասարկում էր Լիտվայի մրցավարական բրիգադը, Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», երեք անպատասխան գնդակ անցկացնելով աշտարակցիների դարպասը, մրցաշարային աղյուսակում շրջանցեց նրան՝ վերադարձնելով միանձնյա առաջատարի դիրքը: Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Կիլիկիա»-«Բանանց»՝ 0:2, «Գանձասար»-«Շիրակ»՝ 2:1, «Ուլիս»-«Արարատ»՝ 3:0: 14-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:

1.Փյունիկ 13 10 3 0 30-6 33

2.Միկա 14 10 2 2 26-14 32

3.Բանանց 14 9 0 5 25-16 27

4.Ուլիս 14 8 2 4 22-11 26

5.Գանձասար 14 5 2 7 10-20 17

6.Շիրակ 14 3 4 7 13-26 13

7.Կիլիկիա 14 3 1 10 12-23 10

8.Արարատ 13 0 0 13 3-25 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել