Օրվա լրահոսը
Համաներմա՞մբ սկսել նոր էջը
Համաներման հարցը կքննարկվի արտահերթ նիստում Համաներման թեման դարձել է օրվա հարցը, եւ բոլորը վերլուծություններ են անում, թե երբ կլինի, ում կվերաբերվի, ինչպիսի տեքստով կհնչի: Սակայն բոլորը մի բանում վստահ են՝ համաներումը արվելու է մարտի 1-ի դեպքերի անմիջական ազդեցությամբ: ԲՀԿ անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ի
«ՈՒԺԵՂԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔԵՐԸ»
Այսպես է մտածում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը – Ձեր կարծիքով՝ համաներումը պետք է վերաբերվի միայն մարտի 1-ի դեպքերի մասնակիցների՞ն: – Համաներումը ժողովրդավարական, մարդասիրական քայլ է, եւ ես կարծում եմ, որ ճիշտը ընդհանուր համաներումն է: Վերհիշենք, թե սովորաբար երբ է լինում համաներում, այն ժամանակ, երբ պետությունը, ժողովուրդը որոշակի պրոցեսներով են անցնում, եւ դրա սկզբնական գաղափարի մեջ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՆ
Նախընտրելի է համարում Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը՝ չբացառելով համաներման տարբերակը: – Ինչպե՞ս եք գնահատում համաներման այս անգամ ընտրված ձեւը՝ ՀՀ նախագահին «ազգովի խնդրելը»: – Համաներում հայտարարելը նախագահի մենաշնորհն է: Նա է որոշում ե՛րբ եւ ի՛նչ կարգի համաներման առաջարկ բերի ԱԺ: Եթե Հայաստանի նախագահը իրեն վերապահված լիազորություններն առանց կողմնակի խորհուրդների, առաջարկների կամ խնդրանքների
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ
ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը երեկ ասուլիսում հայտնեց, որ մարտի 5-ին, երբ դեռ լուծարված չէր փաստահավաք խումբը՝ ինքը եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ավարտուն տեսքի են բերել 15 էջից կազմված մի փաստաթուղթ, որում ամփոփել են 2008-ի մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ խմբի ուսումնասիրության արդյունքները. «Եվ այս փաստաթուղթն այսօր եւեթ ուղարկելու եմ Սամվել Նիկոյանի հանձնաժողովին»: Անդրանիկ
ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ ԵՆ
Վերջին 1 ամսվա ընթացքում հանրապետությունում 1 լիտր բենզինը թանկացել է 40-ից 50 դրամով: Մասնավորապես, «պրեմիում» տեսակի բենզինը, նախկին 300-310 դրամի փոխարեն, վաճառվում է 350 դրամով, «ռեգուլյար» տեսակի բենզինը 290-ի փոխարեն՝ 330 դրամով, իսկ «սուպերը»՝ 330-340 դրամի փոխարեն, բենզալցակայաններում վաճառվում է 380 դրամով: Նշենք, որ բենզինը 20-30 դրամով սկսեց թանկանալ դեռեւս նախորդ ամսվա կեսերից՝ կապված դոլարի
ՕԳՏՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի 25 շենքի բնակչուհի Վերա Շչուկինան երեկ հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան: Վ. Շչուկինան տեղեկացնում է, որ 2004թ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում անցել է ազոտով բուժման կուրս (կրիոթերապիա): Սակայն ինչպես «Առավոտին» տիկին Վերան պատմեց, իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ բժիշկներն ասել էին, թե վիճակն անհույս է, թեեւ վիրահատության էին պատրաստում
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԿԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԻ՞
Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական՝ Երեւանյան փողոցի առեւտրի կրպակների տերերը բողոքել էին Նոյեմբերյանի քաղաքապետարան, որ շրջիկ մեքենաներով բանջարեղեն վաճառողները, կայանելով խանութների առաջ, խանգարում են իրենց առեւտրին: Վերջիններս հարկեր չեն մուծում, բանջարեղենն ավելի էժան են վաճառում: Այլ խոսքով՝ ակնհայտ առավելություններ ունեն: Ինչպես հայտնեց Նոյեմբերյանի քաղաքապետարանի առեւտրի եւ տրանսպորտի բաժնի պետ Արմեն Մելիքյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ընդունելով բողոքավորներին,
ԵՐԵՔ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Սեպտեմբերից Սյունիքի մարզում կգործի երեք ավագ դպրոց: 2009-2010 ուսումնական տարում ավագ դպրոցի կարգավիճակ կունենան Կապանի թիվ 9 կրթօջախը, Գորիսի եւ Կապանի վարժարանները: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանից տեղեկացանք, որ նշված ուստարում Սիսիանի եւ Մեղրու տարածաշրջաններում ավագ դպրոցներ չեն լինի, իսկ այս երեք ավագ դպրոցներից յուրաքանչյուրում կսովորի մոտ 170 աշակերտ: Կառավարության
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ
Հայաստանի ազգային կինոկենտրոնը առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է մայիսի 12-22-ը Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած կինոշուկային: Երեկ «Երեւան» հյուրանոցում կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը լրագրողներին պատմեցին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Գ. Գեւորգյանը նշեց. «Եթե աշխարհում ֆիլմարտադրողներն իրենց արտադրանքը վաճառում են հեռուստաընկերություններին, ապա Հայաստանում հեռուստատեսությունների ներկայացուցիչները ասում են՝ մի
Հունիսի 11
ԽՈՅ (21.03-20.04)- Անձնական հարցեր կարգավորելու համար օրը բարենպաստ չէ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ֆինանսական անհաջողություններ կունենաք, աշխատեք՝ չհուսահատվել: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր արտաքինին: Զբաղվեք սպորտով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրը հարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հարազատները կաջակցեն ձեզ՝ նոր գործեր սկսելու հարցում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Զուգընկերոջը գոհացնելու համար ընդունեք նրա հրավերը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Աշխատեք զերծ մնալ
ՈՉ ԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ, ԱՅԼ … ՏՌՃԿՈՑ
Հունիսի 7-ին Հայկական հեռուստատեսությամբ ես դիտում էի ոչ թե մեր հայկական ազգային պարը, այլ մի խումբ տղա-աղջիկների տռճկոցները՝ թող որ ոչ ցածր, նույնիսկ բավական բարձր մակարդակով։ Խոսքը, այո, այն մասին է, որ մեր ժողովուրդը դարեր շարունակ պարել է ոչ թե մոգոնովի տռճկոցներ, այլ դանդաղ, հանգիստ ու հանդիսավոր՝ ոչ թե զարմանք, այլ հիացմունք արթնացնելով դիտողների ասեմ,
Հանցագործը կբացի «Ոսկե ծիրանը»
Ֆրասիացի դերասան Ժան Ռենոն՝ հայ հանցագործի դերում. այս սցենարով նկարահանված՝ ռեժիսոր Լոռեն Տյուելի, ֆրանսահայ պրոդյուսեր Ալան Թերզյանի «Առաջին շրջան» ֆիլմով «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 12-ին կբացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը Երեւանում կանցկացվի մինչեւ հուլիսի 19-ը: Փառատոնին մասնակցելու համար գրանցվել էր 65 երկրից 430 հայտ, որից, «դաժան» ընտրության արդյունքում, մնացել է 110 ֆիլմ 40 երկրից: Արդեն
ՆՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԻԹՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ
Նվեր ընտրելը հայերի համար խնդիր է Երեւի չգտնվի այնպիսի մեկը, ով չսիրի նվեր ստանալ կամ նվիրել: Օրինակ՝ տարիներ առաջ ամեն «իրեն հարգող» հայ տղա ընկերուհուն պարտադիր նվիրում էր մեծ, փափուկ խաղալիք: Հետո փափուկ խաղալիքը փոխարինվեց հայտնի ծաղկի սրահից գնված շքեղ ծաղկեփնջերով, վերջին տարիներին էլ այդ ամենին փոխարինելու եկան զարդերը՝ վզնոց, թեւնոց, մատանի, արձանիկներ, մոմեր, հուշանվերներ…
Թեժ օրերը սկսվում են
Հունահռոմեական եւ ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների համար սկսվում են մարզումների եւ մրցումների մասնակցելու հագեցած ժամանակները: Մասնավորապես, մեր երկու ազգային հավաքականների երկրորդ համարները օրերս են վերադարձել Թբիլիսիից: Նրանք մասնակցում էին օլիմպիական չեմպիոններ Գեորգի Բալավիձեի եւ Վախթանգ Կարտոզիայի անվան միջազգային մրցաշարին, որտեղ հանդես են եկել նաեւ Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները
ԼԱՎ ՉՀԱՍԿԱՑԱ
Հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես է բռնցքամարտիկը ռինգում ստացած հարվածներից գիտակցությունը կորցրած՝ տապալվում հատակին: Նման դաժան տեսարաններից հետո նույնիսկ հաղթող մարզիկին երկրպագող մարզասերներն անտարբեր չեն կարողանում նայել պարտվողին՝ կարեկցում են: Դեմքին ու գլխին այդքան հարվածներ ընդունելը մի՞թե անհետեւանք է մնում: «Արդյոք բռնցքամարտը մարդու առողջությանը վնաս չէ՞»: Այս հարցը միշտ եղել ու մնում է օրակարգում:
ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ «ԲԱՐՈՒ ԱՉՔԵՐՈՎ»
Երեկ հայ ընթերցողի դատին է ներկայացվել արձակագիր, լրագրող, թարգմանիչ Սուրեն Հայրապետյանի պատմվածքների եւ նովելների նոր ժողովածուն: «Բարու աչքերով» գրքում տեղ է գտել նրա վերջին տասը տարվա շուրջ 160 ստեղծագործություն: Հեղինակի խոսքով, այս ժողովածուն նրա՝ բնության մասին պատմող երրորդ գիրքն է եւ հարուստ է բնության զարմանալի տեսարաններ ներկայացնող իր իսկ կատարած լուսանկարներով, իսկ ստեղծագործությունները ներշնչված են
ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՆՈՐԻՑ ՀԱՂԹԵԼՈՒ
Երբ որդին՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը, ՀԱՕԿ-ի նախագահից «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բանալին էր ստանում, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը հուզված էր: Այդուհանդերձ, հետո նա պատասխանեց «Առավոտի» հարցերին: Առաքել Միրզոյանը՝ չեմպիոնի պատվանդանին: – Քո մարզական կարիերայի ընթացքում ինքդ բազմաթիվ պարգեւներ ես ստացել, բայց այսօր, կարծես, ավելի շատ էիր հուզված: – Դժվար է խոսքերով արտահայտել այն զգացումները,
«Քարերի երկիր Հայաստանս»
Բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը նպատակ ունի հայաստանյան բեմանկարչությունը ներկայացնել դրսում Հայ բեմանկարչությունը հարուստ ավանդույթներ ունի: Դրա վկայությունն են Մարտիրոս Սարյանի, Մինասի, Գեորգի Յակուլովի, Արա Սարգսյանի, Սարգիս Արուտչյանի, Սիմոն Ալաջալովի եւ մյուս անվանիների ժամանակին արված ներկայացումների նկարչական ձեւավորումները: Ցավոք, մեր բեմանկարչական դպրոցը մինչ օրս ներփակվել է ազգային շրջանակներում, երբեւէ չներկայացվելով միջազգային ցուցադրություններում: Նույնիսկ վաղամեռիկ Եվգենի Սոֆրոնովի նման
«ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՔԱՅԼՈՂ ԹԻՐԱԽ»
Այս կարծիքին է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը ներկայումս աշխատում է երկու ներկայացման վրա. մեկը Հ. Պարոնյանի անվան թատրոնում՝ ըստ Բ. Բրեխտի, մյուսը ռուս արտիստների հետ՝ Չեխովի միջազգային փառատոնի պատվերով: Հ. Ղազանչյանն ասում է, որ 2010թ. Մոսկվայում տեղի է ունենալու Չեխովի անվան միջազգային թատերական արտահերթ փառատոն՝ նվիրված գրողի
ՊԱՐՏԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ
Ոստիկանությունը եւ բժիշկները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կարգադրությամբ հիվանդանոց են վերադարձրել չորսամյա աղջնակ Իննա Ցարելաշվիլուն, որի ծնողները «Եհովայի վկաներ» ընկերության անդամներ են եւ կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում են, որ երեխային բժշկական օգնություն ցույց տրվի, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Երկուշաբթի երեխայի ծնողները երեխային վերցրել էին վերակենդանացման բաժնից, ուր նա փոխադրվել էր եռացող ջրի հասցրած ուժեղ այրվածքներով:
ՀՆԳԱԿՈՂՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈ՞ՒՄ
Մոսկվայում հուլիսի սկզբին Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը, Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հաղորդում է ilhassondakika.com թուրքական կայքէջը: Ըստ լրատվամիջոցի, հուլիսի 6-ին երկօրյա այցով պատրաստվում է Մոսկվա ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որի հետ ՌԴ մայրաքաղաք կայցելի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Բացի այդ, ըստ կայքէջի, այդ ժամանակ
ՇԵՐԵՓՈՒԿՆԵՐԻ «ԱՆՁՐԵՎ»՝ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Ճապոնիայի Իսակավա շրջանի բնակիչները վերջերս ականատես դարձան մի հետաքրքիր երեւույթի՝ շերեփուկների «անձրեւի»: Բնակիչների վկայությամբ, այս «անձրեւը» նկատվել էր մի քանի շրջաններում եւ ուղեկցվում էր տարօրինակ ձայներով: Գիտնականներն առայժմ չեն կարող նշել այդ տարօրինակ երեւույթի պատճառը: Ենթադրություններ կան, որ շերեփուկներին բերել է քամին: Սակայն օդերեւութաբանները հերքում են այդ վարկածը. նրանք պնդում են, որ «շերեփուկային անձրեւների» ժամանակ
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏՆ ԱՆՑԱ՞Ծ Է
Այն նահանգապետերը, որոնք չեն կարողանա ինքնուրույն պայքարել գործազրկության եւ աշխատավարձերի ուշացման դեմ, ազատվելու են աշխատանքից: Այդ մասին երեկվա խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Մեդվեդեւը: «Անընդունելի է, երբ խնդիրների լուծումը պահանջում են Մոսկվայից եկած ղեկավարներից»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը: Բացի այդ, Մեդվեդեւը հանձնարարել է Հարավային շրջանի լիազոր-ներկայացուցչին՝ ստուգել տեղեկատվությունն այն մասին, որ օլիմպիական օբյեկտների շինարարության
Թայսոնը նորից ամուսնանում է
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնն ամուսնացել է երրորդ անգամ՝ իր 4-ամյա աղջկա մահվանից ընդամենը 2 շաբաթ անց: Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասի «Հիլթոն» հյուրանոցում՝ շաբաթ օրը: Միջոցառումը, որին ներկա էին ընդամենը մի քանի հոգի, տեւել է շատ կարճ: Ըստ վկաների՝ Թայսոնը երջանիկ էր երեւում: 42-ամյա սպորտային աստղի կինը դարձավ 32-ամյա Լակիխա Սփայսերը:
Ուզբեկստանը սահմաններ է կառուցում
Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում, Ղրղըզստանի սահմանի երկայնքով, կառուցվելու է 7 մետր բարձրությամբ բետոնե պատ: Ըստ տեղացի բնակիչների՝ այդ կառույցի շինարարությունը սկսվել է ավելի քան մեկ ամիս առաջ: Պատի շինարարությունն իրականացվում է դատապարտյալների ուժերով: Ավելի վաղ նույն երկրի Անդիջանի մարզում, որը նույնպես սահմանակից է Ղրղըզստանի հետ, սկսել են խրամատներ փորել: Ըստ որոշ տեղեկությունների՝ 3 մետր խորությամբ եւ
Նախկին նահանգապետը կմասնակցի մյուզիքլին
ԱՄՆ Իլինոյս նահանգի նախկին նահանգապետը կմասնակցի թատերական ներկայացման, որը հենց նրան է ծաղրում: Կոմիկական մյուզիքլը, որն արդեն մի քանի ամիս բեմի վրա է, կոչվում է «Ռոդ Բլագոեւիչը՝ սուպերաստղ»: Նախկին նահանգապետի ներկայացուցիչը չի անդրադարձել Բլագոեւիչի հոնորարին, բայց հայտնել է, որ փողերը փոխանցվելու են քաղցկեղով հիվանդներին օգնելու համար: Հունվարին Իլինոյսի օրենսդիրները պաշտոնանկ են արել Բլագոեւիչին, քանի որ
«ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ»
Այսօր ԵՊՀ-ում կմեկնարկի «Սոցիոլոգիան՝ խաչմերուկներում» խորագրով Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսը: Երեկ ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը եւ Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումի եւ սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախագահ Բյորն Վիտրոկը ներկայացրին, թե կոնգրեսի աշխատանքները ինչ հիմնական ուղղություններով են ընթանալու: Մասնավորապես, կքննարկվեն մարդկության առաջ ծառացած երկընտրանքների, գլոբալ ճգնաժամի եւ դրա հետեւանքների հաղթահարման, հասարակությանը, անձին եւ պետությանը ուղղված
Օրորոցից՝ կրկնուսույցի մոտ
Թեստերի բարդությունից դժգոհ ծնողները այլ ելք չեն տեսնում, քան իրենց երեխաներին ծնվելու պահից դասախոսի մոտ պարապելու տալը, որպեսզի նրանք հասցնեն յուրացնել նման խառնիճաղանջ ու բարդ առաջադրանքները: Ինչ սկսվել են ընդունելության քննությունները կամ, ինչպես հիմա ենք կոչում՝ միասնական պետական քննությունները, «Առավոտի» կրթական բաժնում չեն դադարում քննական պրոցեսից դժգոհ ծնողների, կրկնուսույցների եւ շրջանավարտների հեռախոսազանգերն ու այցելությունները: Մարդկանց
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պատրաստվում են ամառային կրթության Ամառային մարզահագուստ, «թիթիզ» սանրվածքների ցուցադրություն, կրտսեր դպրոց-պարտեզների սաների լողափային ցուցադրություն. այս ամենը հուշում է այն մասին, որ օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայտարարվել էր մարզական օր: Այդ օրը կրթահամալիրում տեղի ունեցավ նաեւ ԱՄՆ-ի՝ «Հայաստանի զարգացման ծառայություններ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ հիմնանորոգված մեծ եւ փոքր մարզադահլիճների ցուցադրությունը: Կրթահամալիրի բոլոր դպրոցների եւ
ԵՍ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՍ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Սկիզբը՝ նախորդ համարում Չորրորդ միֆն ավելի մեծ աղմուկով ջարդվեց արդեն մայիսի 31-ին, երբ Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ Սերժ Սարգսյանը կոպտորեն մերժել է երկխոսության իր առաջարկներն ու կոչերը: Սա, անշուշտ, խիստ ցավալի էր Տեր-Պետրոսյանի համար, քանի որ այդ երկխոսության հետ էր նա կապում քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորությունը: Հաջորդ՝ հինգերորդ միֆը, որ ստեղծել էր Տեր-Պետրոսյանը, Հայ