Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Հունիս 11,2009 00:00

Սեպտեմբերից Սյունիքի մարզում կգործի երեք ավագ դպրոց: 2009-2010 ուսումնական տարում ավագ դպրոցի կարգավիճակ կունենան Կապանի թիվ 9 կրթօջախը, Գորիսի եւ Կապանի վարժարանները: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանից տեղեկացանք, որ նշված ուստարում Սիսիանի եւ Մեղրու տարածաշրջաններում ավագ դպրոցներ չեն լինի, իսկ այս երեք ավագ դպրոցներից յուրաքանչյուրում կսովորի մոտ 170 աշակերտ:

Կառավարության որոշմամբ, ավագ դպրոց պետք է դառնար Կապանի թիվ 3 դպրոցը, սակայն այսօր այն հիմնանորոգվում է դպրոցի շրջանավարտ, բարերար Սերգեյ Համբարձումյանի հովանավորությամբ եւ կա նպատակ դպրոցը դարձնել ռուսական ուղղվածության եւ եվրոպական չափանիշներին համապատասխան կրթօջախ, ուստի մարզպետարանի առաջարկով թիվ 9 դպրոցն է ընտրվել:

Ըստ Լյուդվիգ Հարությունյանի, ավագ դպրոցների ստեղծման հետ կապված շատ խնդիրներ կան: Նախքան ուսումնական տարվա սկիզբը, ընտրված երեք դպրոցներում պետք է ստեղծվեն ավագ դպրոցներին անհրաժեշտ բոլոր միջոցները, կահավորվեն ըստ այդ չափանիշների, հավաքագրեն դպրոցականների, կազմակերպեն ավագ դպրոցներում դասավանդող կադրերի վերապատրաստում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել