Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նահանգապետը կմասնակցի մյուզիքլին

Հունիս 11,2009 00:00

\"\"

ԱՄՆ Իլինոյս նահանգի նախկին նահանգապետը կմասնակցի թատերական ներկայացման, որը հենց նրան է ծաղրում: Կոմիկական մյուզիքլը, որն արդեն մի քանի ամիս բեմի վրա է, կոչվում է «Ռոդ Բլագոեւիչը՝ սուպերաստղ»: Նախկին նահանգապետի ներկայացուցիչը չի անդրադարձել Բլագոեւիչի հոնորարին, բայց հայտնել է, որ փողերը փոխանցվելու են քաղցկեղով հիվանդներին օգնելու համար: Հունվարին Իլինոյսի օրենսդիրները պաշտոնանկ են արել Բլագոեւիչին, քանի որ հիմնավոր են համարել նրա հասցեին կոռուպցիայի մեղադրանքները: Քաղաքական գործչի շուրջ սկանդալը մեծ արձագանք է գտել, եւ հիմա նախկին նահանգապետը, որը պետք է կանգնի դատարանի առջեւ, հասարակության առաջ երեւալու առիթը բաց չի թողնում: Օրինակ, մարտին նա մասնակցել է Չիկագոյի ռադիոկայաններից մեկի մի հաղորդման, որտեղ հրավիրված էին նաեւ մյուզիքլի դերասաններ: Ենթադրվում էր, որ ներկայացումներն ավարտվելու են հունիսին, սակայն մյուզիքլի մեծ ժողովրդականության պատճառով որոշվեց դրանք երկարաձգել: Բլագոեւիչը հանդես կգա Չիկագոյի Շեքսպիրյան թատրոնում, որտեղ բեմադրվել է մյուզիքլը, շաբաթ օրը՝ հունիսի 13-ին: Նախկին նահանգապետը կհայտարարի հանդիսատեսին, որ շոուն շարունակվելու է մինչեւ օգոստոս, ինչպես նաեւ կմասնակցի բեմական իմպրովիզացիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել