Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզբեկստանը սահմաններ է կառուցում

Հունիս 11,2009 00:00

Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում, Ղրղըզստանի սահմանի երկայնքով, կառուցվելու է 7 մետր բարձրությամբ բետոնե պատ: Ըստ տեղացի բնակիչների՝ այդ կառույցի շինարարությունը սկսվել է ավելի քան մեկ ամիս առաջ: Պատի շինարարությունն իրականացվում է դատապարտյալների ուժերով: Ավելի վաղ նույն երկրի Անդիջանի մարզում, որը նույնպես սահմանակից է Ղրղըզստանի հետ, սկսել են խրամատներ փորել: Ըստ որոշ տեղեկությունների՝ 3 մետր խորությամբ եւ լայնքով այդ խրամատները փորվելու են Անդիջանի մարզի եւ Ղրղըզստանի սահմանի ողջ երկայնքով: Ղրղըզստանի սահմանապահները դժգոհ են հարեւանների նման գործողություններից, նշելով, որ երկու երկրների միջեւ համաձայնագրերը թույլ չեն տալիս նման շինարարություն կատարել՝ առանց հարեւանների հետ համաձայնեցնելու: Մայիսի վերջին Անդիջանի մարզի սահմանամերձ շրջաններում ուժայինների եւ անհայտ ծայրահեղականների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Ոչ պաշտոնական տեղեկություններով, ահաբեկչության զոհ է դարձել ոչ պակաս, քան 16 մարդ: Այդ գործողությունների համար պատասխանատվություն է վերցրել «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը: Ուզբեկստանը 2000 թվականին ականապատել է Տաջիկստանի հետ իր սահմանը՝ այդպիսով պաշտպանվելով հարեւան երկրից իսլամական ծայրահեղականների ներխուժումից: Անցած տարիներին ականների վրա պայթել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել