Օրվա լրահոսը

ՄԱՐՄԻՆ ԵՎ ՍՏՎԵՐ

Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ, անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի լռության մեջ ապրող բառերը: Չգիտեմ, ե՞ս եմ կորցրել ստվերս, թե՞ ստվերս՝ ինձ: Տագնապով նշմարում եմ միայն, որ հիմա կարծես միասին չենք: Ես գիտեմ, որ շարժումը զարթնեցնում է քնած ժամանակը, քանի

Երեխաներին բնությունը պահպանել են սովորեցնում

Նրանք աղբից քանդակներ են պատրաստում, ծառեր տնկում ու ֆիլմեր նկարում Եթե դուք հանդիպեք դպրոցահասակ երեխաների, որոնք բակերում ծառեր են տնկում կամ աղբ են հավաքում, մի զարմացեք, նրանք «Արեւորդիներ» են՝ հանրապետության բոլոր մարզերից, այդ թվում՝ նաեւ Արցախից: Նրանք նաեւ հեքիաթներ են գրում, նկարում, աղբից քանդակներ պատրաստում եւ ֆլիմեր նկարահանում՝ բնապահպանական թեմաներով: «Արեւորդիները»՝ «Վայրի բնության եւ մշակութային

ՀՂԻ ԿՆՈՋԸ ԺԱՄԵՐՈՎ ՍՊԱՍԵՑՐԵԼ ԵՆ

Գրեթե ուշագնացության աստիճանի հասնելուց հետո, նոր միայն բժիշկները բարեհաճել են ընդունել հղի կնոջը, որը մոտ 2 ժամ սպասել է իր հերթին:Երբ 1 տ արի առաջ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտարարեց, որ այսուհետեւ մեր հանրապետությունում ծննդկանների սպասարկումն ու ծննդաբերությունն անվճար է լինելու, եւ մեր ապագա մայրերը կարող են անվճար սպասարկվել իրենց նախընտրած բուժհիմնարկում, հայ կանայք, վստահելով

Վիճվարչությունը դարձյալ գնաճ է արձանագրում

Այս տարվա մարտ-մայիս ամիսներին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 6,3% ընդհանուր գնաճ, ընդ որում, մայիսին՝ ապրիլի համեմատությամբ, գնաճը կազմել է 1,6%: Պարենային ապրանքների շուկայում, ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը, գներն աճել են 2,1%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 2,6%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով: 2009-ի հունվար-մայիս ամիսներին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1,1%:

Կանխատեսումները հուսադրող չեն

ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրադրությունը եւ 2009 թվականի հեռանկարները» զեկույցի հեղինակները չեն բացառում երկարատեւ գլոբալ ռեցեսիայի առկայությունը: Նրանք, միաժամանակ, մտահոգություն են հայտնում՝ կապված ԱՊՀ որոշ երկրներում, նաեւ Հայաստանում տիրող սոցիալական լարվածության եւ քաղաքական անկայունության աճի կապակցությամբ: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ նման միտումներն ավելի են խորացնում տարածաշրջանում տիրող տնտեսական անորոշությունը: Ըստ զեկույցի, կանխատեսվում է գործազրկության կտրուկ

Մեղավորը ճգնաժամն ու վրացական պատերազմն են

Երեկ Ազգային ժողովում, 2008-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, տարին «համեմատաբար բարդ մակրոմիջավայրում ընթացող տարի էր»: Չնայած դրան, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2008-ին, ֆինանսական ճգնաժամի պայմաններում, արձանագրվել է 6,8% տնտեսական աճ, գնաճը կազմել է 5,2%, ինչը ծրագրային մակարդակի սահմաններում է։ Պարոն Ջանջուղազյանի ներկայացմամբ, նախորդ տարի

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀՈՒՅՍԻՆ

Կառավարությունը հույս ունի, թե բարձրաստիճան պաշտոնյաներին կարող է արգելել բիզնեսով զբաղվել Կառավարության մայիսի 14-ի նիստի ժամանակ հավանություն տրվեց «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը սա շատ լուրջ եւ կարեւոր քայլ համարեց; Նրա խոսքերով. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ Է

Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից մայիսի 29-ի հանրահավաքում Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում սպասվող գլխավոր զարգացումը հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումն է, որը, դատելով դիվանագիտական շրջանակներից արտահոսող տեղեկություններից, կարող է շրջադարձային լինել ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Այս առումով ուշագրավ պետք է համարել մանավանդ Վլադիմիր Կազիմիրովի մայիսի 13-ի հայտարարությունը, ըստ որի՝ քանի որ ղարաբաղյան

ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ՁՈՂ ԲԵՐԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեցին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի գործով դատավարությունները: Գրիգոր Ոսկերչյանի դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 1-ը, քանի որ նիստին չէր ներկայացել դատավոր Գագիկ Պողոսյանը: Մյասնիկ Մալխասյանի գործով դատավարությունում մեղադրող Հարություն Հարությունյանն ընթերցում էր մարտի 1-ին նկարահանած տեսասկավառակների արձանագրությունները: Այս ընթացքում դահլիճից ռեպլիկներ էին հնչում. «Ինքը կարդալ

«Անդրանիկ Քոչարյանը բոլորին վիրավորում էր»

Փաստահավաք խմբի անդամ Ռոբերտ Ավագյանը երեկ մեր թերթին բացատրեց, որ դուրս է գալիս փաստահավաք խմբից՝ընդդիմության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի պատճառով: Պարոն Ավագյանը «Առավոտին» ասաց հետեւյալը. «Ես դուրս եմ եկել խմբից, եւ իմ որոշումը ինքնուրույն է: Ճիշտ է, ինձ կոալիցիան է ուղարկել, բայց ես միշտ էլ ինքնուրույն մարդ եմ եղել եւ որոշել եմ դուրս գալ այդ խմբից:

«ՓԱՍՏԱՀԱՎԱՔՈՒՄ» ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՆՏԱՆԵԼԻ ԷՐ

Երեկ դա փաստեց ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարեց, թե պատրաստակամ է «Մարտի 1-2»-ի դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբում աշխատելու համար նոր թեկնածու առաջադրել: Հիշեցնենք, որ ավելի վաղ խմբում ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը հայտարարել էր իր գործունեությունը դադարեցնելու մասին՝ պատճառաբանելով խմբում ստեղծված մթնոլորտով: Թե ինչի՞ մասին է խոսքը,

ԺՈՂՈՎՐԴԱՀԱՃՈ ՔԱ՞ՅԼ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը որոշեց մեկուկես տարի չստուգել փոքր եւ միջին բիզնեսը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ բավականին սենսացիոն հայտարարություն արեց. «ՀՀ նախագահի հանձնարարականով մենք այսօր ընդունելու ենք (օրվա երկրորդ կեսին այդ որոշումն արդեն պաշտոնապես հրապարակվեց) աննախադեպ որոշում՝ նպատակ ունենալով աջակցել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ նրանց համար ստեղծել բարենպաստ հարկային միջավայր,

ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

«Միակ բանը, որը որպես ձեռքբերում մատնանշում են Հայաստանի իշխանությունները, միջազգային լրահոսի ծավալն է՝ որպես արձագանք Գյուլի այցին եւ եռակողմ հայտարարությանը: Հետեւաբար առաջին միջանկյալ փուլի արդյունքներով հենց Հայաստանի իշխանությունների համար է գործընթացը եղել նպատակ, այլ ոչ թե միջոց: Դա են վկայում թե «պինգ-պոնգյան դիվանագիտության», թե դը Գոլի եւ Ադենաուերի հետ պարզունակ, մակերեսային համեմատությունները, թե հայ-թուրքական գործընթացում

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՈՀԱՑՐԵԼ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

«Հետաքննող լրագրողներ» ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման համար մեղադրվող միակ մեղադրյալ Կարեն Հարությունյանի վերաբերյալ դրվագն առանձնացվել է եւ ուղարկվել դատարան: Երեւան քաղաքի դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացության համաձայն, Կ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով: Իսկ մյուս երկու հանցակիցներին հայտնաբերելու համար նախաքննությունը ոստիկանության վարույթում շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի

ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԸ ՉԻ ՄՈՒԾԵԼ

Արաբկիր համայնքի Տիգրանյան փողոցի 6-րդ շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, տեսողության պատճառով հաշմանդամ դարձած Ռաֆիկ Կոգանյանի գազն անջատել են: Նա պնդում է, որ այդ անջատումն անօրինական է, քանի որ հաշվիչը տեղադրելիս նա վճարել է 40 հազար դրամ կանխավճար ու վստահ է, որ այդ գումարից դեռ 20 հազար դրամը չի սպառվել, եւ որ դեռ մի բան էլ

ՔԱՆԻ՞ՍԸ ԿՄՏՆԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Այսօր, ժամը 14.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կսկսվեն բռնցքամարտի AIBA-ի աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: Մասնակից 42 երկրներից միայն 16-ի 52 մարզիկների է հաջողվել իրենց համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Նրանք այսօր պայքարելու են ավելի ազնիվ ձուլվածքի մեդալների արժանանալու իրավունքի համար: Ուրախալի է, որ այդ պայքարը շարունակողներից յոթը թիմային ոչ պաշտոնական հաշվարկով երկրորդ հորիզոնականում

Մայիսի 29

ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հոգու տխուր վիճակը կփոխարինվի ուրախությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս

ԽՈՍՈՂ ԾԱՂԻԿՆԵՐ

Երեկ Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի 49-ամյա բնակչուհի Սոֆյա Մաթեւոսյանի՝ բնական բույսերից, ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիաների առաջին անհատական ցուցահանդեսը: «Ես ծաղիկներ, բույսեր եւ ընդհանրապես բնությունը շատ եմ սիրում: Ինձ համարում եմ բնության մի մասնիկը: Ծաղկարվեստը իմ կյանքն է, իմ աշխարհը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Մաթեւոսյանը: Ցուցահանդեսում ներկայացված է 52 աշխատանք՝ 6 տարվա

Ազերիները հիասթափված են

Պատմական փաստերի հերթական կեղծումը ձախողվել է Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA. at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ «Հակամարտություններն ու պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գիրքը վերահրատարակվել է. գրքի նոր տարբերակում Հայաստանի պատմական փաստերի կեղծումներ այլեւս չկան: PanARMENIAN.Net-ը տեղեկացնում է, որ հիշյալ գիրքը, որի հեղինակները ուկրաինացի գրականագետներ եւ պատմաբաններ են, նախնական տարբերակում զետեղել էր մի հոդված, որտեղ

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Եղունգների ձեւից շատ բան է կախված Ամեն մի կնոջ գեղեցկության ու հաջողության գրավականը՝ կատարյալ սանրվածքի ու աչքի զարնող կոշիկի հետ մեկտեղ, համարվում է նաեւ ձեռքերի խնամքը: Ոմանք անգամ համոզված են, որ աշխատանքի կարելի է ներկայանալ առանց շպարվելու, սակայն՝ ոչ առանց մանիկյուրի: Ստացվում է, որ գեղեցիկ, խնամված ձեռքերը մշտապես ուշադրության կենտրոնում են, նույնիսկ ավելի, քան մարմնի

«Արարատին» վերջնականապես զրկեցին

Նրան 2009/2010 թթ. Եվրոպայի լիգայի խաղարկությունում կփոխարինի մրցաշրջան 2008-ի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման բողոքարկման կոմիտեի (բողոքարկման մարմնի)՝ մայիսի 26-ին կայացած նիստը միաձայն ուժի մեջ է թողել արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) մայիսի 11-ին կայացրած «Արարատ» ֆուտբոլային ակումբի արտոնագրումը մերժելու որոշումը:

ԵՐԵՔԸ ԿԱՄ ՉՈՐՍԸ ԿՄՏՆԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Հուսով է բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, որի մասին Վրաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Ախալկացին մեր գործընկերներից մեկին ասել է. «Ես Ֆեդյային ճանաչում եմ 10 տարուց ավելի: Նա բռնցքամարտի պրոֆեսոր է»: Դեռ երբեք Հայաստանի բռնցքամարտիկները միեւնույն մրցաշարում, անկախ տարիքային խմբից, յոթ մեդալ (թեկուզ՝ բրոնզե) չեն նվաճել: Այսօր մեր պատանիներն աշխարհի առաջնությունում պայքարելու են

ՈՂՋՈ՛ՒՅՆ ՔԵԶ, ՍԵՐԳԵՅ

Հիշողություններ փարաջանովյան տարվա առիթով Երբ ժողովրդական դեպուտատ Վ. Պետրոսյանը հուլիսի 21-ին խորհրդարանի դահլիճում սգավոր տեսքով եւ կերկերուն, ողբերգական ձայնով հայտնեց, թե՝ «այս գիշեր Երեւանում մահացել է ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը» եւ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել նրա հիշատակը, ապա անդառնալի կորստյան ցավի հետ միասին սիրտս պատեց նաեւ անզոր մի դառնություն… Ցավ, որ իր երկրային

ԲԵԼԱՌՈՒՍԸ ՌԴ-ԻՑ $9 ՄԼՐԴ Է ՈՒԶԵԼ՝ ԱԷԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Բելառուսը Ռուսաստանից 9 մլրդ դոլարի վարկ է խնդրել՝ ատոմային էլեկտրակայան կառուցելու նպատակով: Համապատասխան հայտն արդեն ներկայացված է ՌԴ կառավարություն, սակայն այդ մասին դեռեւս որեւէ որոշում կայացված չէ, հայտնում է lenta.ru-ն:

ԱՅԾԵՐԸ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ԳԱԶՈՆԱՔԱՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ

ԱՄՆ Մերիլենդ նահանգի իշխանությունները, CNN-ի փոխանցմամբ, սկսել են այծերին ներգրավել նահանգի բուսականության «վերահսկողության» գործում: Նրանք կարծում են, որ խոտհարքային մեքենաները այծերով փոխարինելու դեպքում՝ կխուսափեն հազվագյուտ տեսակի կենդանիների ոչնչացումից: Նման մեթոդով արդեն իսկ աշխատում են ԱՄՆ Կոլորադո եւ Նյու Յորք նահանգների որոշ բնակելի տարածքներում:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԳՈՐԾ Է ԳՏԵԼ

Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հղում կատարելով «Սիստեմա» ֆինանսական-բաժնետիրական միավորման պաշտոնական կայքէջին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ՖԲՄ-ի տնօրենների խորհրդում անկախ տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն է: «Սիստեմայի» տնօրենների խորհրդի ընդամենը 13 տեղի համար առաջ է քաշվել 13 թեկնածություն: Եթե 11-ը ներկայումս գործող տնօրեններն են, ապա երկու թեկնածուները նոր են՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռաջիվ Մեխրոտրան՝ Հնդկաստանի

«ՄԱՈՒԳԼԻ-ԱՂՋԿԱ» ԾՆՈՂՆԵՐԻՆ ԿԶՐԿԵՆ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

ՌԴ-ի Չիտա քաղաքում հայտնաբերված «մաուգլի-աղջկա» հորը առայժմ միայն տուգանել են, սակայն չի բացառվում, որ նրա դեմ քրեական գործ հարուցելուց հետո նա նաեւ ազատազրկվի: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Չիտայում հայտնաբերվել էր 5 տարեկան աղջիկ երեխա, որը թեեւ բնակվում էր հոր, տատի, պապի, այլ բարեկամների, 3 շների եւ տասնյակ կատուների հետ 3 սենյականոց մի բնակարանում, սակայն

Դժբախտ պատահար եւ 16 զոհ

Երեկ Բուլղարիայի Յամբոլ քաղաքում, որը մայրաքաղաք Սոֆիայից 260 կմ հեռավորության վրա է գտնվում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային աղետ, որի արդյունքում զոհվել է 16 մարդ, վիրավորվել է 13-ը: Ուղեւորատար ավտոբուսը մեծ արագությամբ մխրճվել է կենտրոնական հրապարակում, որը երեկ վերափոխվել էր մեծ տոնավաճառի, խռնված ամբոխի մեջ: Ավտոբուսը մոտակա «սրբազան» համարվող լեռը ուխտագնացության էր տանում տարեց թոշակառուների: Նախնական

Բերեզովսկին Տիմոշենկոյին խոստացել է Կրեմլի օժանդակությունը

Ըստ lenta.ru-ի՝ Բորիս Բերեզովսկին հայտարարել է, որ Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայում սպասվող առաջիկա նախագահական ընտրություններում ունի հաղթելու ամենամեծ շանսերը: Բերեզովսկու կարծիքով, որը նա հայտնել է ուկրաինական «Նովայա» թերթին, այս ընտրություններում Տիմոշենկոյի վրա խաղադրույք է դնում նաեւ Ռուսաստանը: Տիմոշենկոյի մեծ շանսերը Բերեզովսկին կապում է նրա անսկզբունքայնության հետ: Բիզնեսմենի կարծիքով՝ «Տիմոշենկոն ուժեղ, կամային քաղաքական գործիչ է, որը գիտե,

Մոլդովայում նշանակել են ընտրությունների նոր օր

Մոլդովայի պառլամենտը տեղափոխել է նախագահական ընտրությունների օրը, որը նախատեսված էր մայիսի 28-ին: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը: Որոշվել է քվեարկությունը կատարել հունիսի 3-ին: Նախագահ ընտրելու նախորդ փորձը ձախողվել էր. իշխող կոմունիստական կուսակցությանը ձայները չէին բավականացրել՝ սեփական թեկնածուին հաստատելու համար: Կրկնական ընտրությունները, որ նշանակված էին մայիսի 28-ին, տեղափոխվեցին կոմունիստների նախաձեռնությամբ: Մոլդովայի Կոմկուսի պատգամավորական խմբի առաջնորդ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031