Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատին» վերջնականապես զրկեցին

Մայիս 29,2009 00:00

Նրան 2009/2010 թթ. Եվրոպայի լիգայի խաղարկությունում կփոխարինի մրցաշրջան 2008-ի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման բողոքարկման կոմիտեի (բողոքարկման մարմնի)՝ մայիսի 26-ին կայացած նիստը միաձայն ուժի մեջ է թողել արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) մայիսի 11-ին կայացրած «Արարատ» ֆուտբոլային ակումբի արտոնագրումը մերժելու որոշումը: Այս որոշումը ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հիմնավորում է այսպես. «Մանրակրկիտ ուսումնասիրելով ՀՖՖ արտոնագրման բաժնի փորձագետների, «Արարատ» ՖԱ-ի, «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերության ներկայացուցչի կողմից տրամադրված փաստարկներն ու հակափաստարկները, ինչպես նաեւ արտոնագրման կոմիտեի որոշման հիմնավորվածությունը՝ ՀՖՖ ԱԲԿ-ն միաձայն որոշեց ուժի մեջ թողնել ՀՖՖ արտոնագրման կոմիտեի կողմից ս/թ մայիսի 11-ին կայացրած որոշումը «Արարատ» ՖԱ-ի արտոնագրի մերժման վերաբերյալ:

Որպես դրա հիմք հանդիսացան հետեւյալ հանգամանքները.

Ակումբը չի կատարել իր աուդիտորների եւ ՀՖՖ արտոնագրման բաժնի փորձագետների կողմից մատնանշված անհրաժեշտ բարեփոխումները մինչեւ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման նիստը (11 մայիս 2009թ.):

Ս/թ մայիսի 11-ին «Արարատ» ՖԱ-ի կողմից ՀՖՖ արտոնագրման բաժին ներկայացրած փաստաթղթերը կրել են բացառապես հետագա բարեփոխումներ իրականացնելու՝ ակումբի մտադրության մասին դեկլարացիայի բնույթ, որն ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի ակումբների արտոնագրման համակարգի ուղեցույցի պահանջներով չի կարող որակվել որպես կատարված փաստ:

Ս/թ մայիսի 13-ին ներկայացված բողոքարկման մեջ «Արարատ» ՖԱ-ի ղեկավարությունն իր լիովին համաձայնությունն է հայտնել արտոնագրման կոմիտեի ս/թ մայիսի 11-ի որոշման հետ՝ ճանաչելով դրա հիմնավորվածությունը, որն ըստ ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի ակումբների արտոնագրման համակարգի ուղեցույցի չափանիշների՝ չի կարող որակվել որպես ՀՖՖ արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի որոշման դեմ ուղղված բողոք:

Համաձայն ՀՖՖ արտոնագրման բաժնի ֆինանսական փորձագետների անկախ աուդիտորական ընկերության ներկայացուցչի եզրակացությունների, ինչպես նաեւ ակումբի կողմից մայիսի 26-ի նիստի ընթացքում ներկայացրած փաստաթղթերի՝ ակումբի ֆինանսական առողջացման եւ ֆինանսական տեսանկյունից կայունության հարցը դեռեւս ընթացքում է եւ ավարտված չէ»:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը նաեւ հիշեցնում է, որ ՀՖՖ ԱԲԿ-ի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Սա նշանակում է, որ ՈՒԵՖԱ-ի 2009/2010 թթ. մրցաշրջանի ակումբային մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն «Փյունիկը» (Չեմպիոնների լիգա), «Գանձասարը», «Բանանցը» եւ «Միկան» (Եվրոպայի լիգա): Ընդ որում, Կապանի թիմն իր ելույթները կսկսի երկրորդ շրջանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031