Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԳՈՐԾ Է ԳՏԵԼ

Մայիս 29,2009 00:00

\"\"Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հղում կատարելով «Սիստեմա» ֆինանսական-բաժնետիրական միավորման պաշտոնական կայքէջին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ՖԲՄ-ի տնօրենների խորհրդում անկախ տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն է: «Սիստեմայի» տնօրենների խորհրդի ընդամենը 13 տեղի համար առաջ է քաշվել 13 թեկնածություն: Եթե 11-ը ներկայումս գործող տնօրեններն են, ապա երկու թեկնածուները նոր են՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռաջիվ Մեխրոտրան՝ Հնդկաստանի հեռահաղորդակցության բնագավառի հիմնադիրներից մեկը, Shyam Group of India ընկերության հիմնադիրն ու ղեկավարը: Հունիսի 27-ին նախատեսված է «Սիստեմայի» բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ժամանակ, հավանաբար, կհաստատվեն առաջ քաշված թեկնածությունները: «Սիստեմա» ՖԲՄ-ն ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում խոշորագույն հանրային դիվերսիֆիկացված կորպորացիան է, որը սպասարկում է ավելի քան 100 մլն սպառողի եւ ծառայություններ է մատուցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, բարձր տեխնոլոգիաները, բանկային բիզնեսը, ռադիո եւ տիեզերական բիզնեսը, անշարժ գույքը, տուրիզմը եւ շատ այլ բնագավառներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031