Օրվա լրահոսը

Մոսկովյան այցն արդյունավետ էր

2011 թվականին ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում: Ազգային անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերի 11-ին կայացած հերթական նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 2011-2015 թվականների զարգացման պետական ծրագիրը»: Դեկտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ծրագիրը գործողության մեջ կդրվի հանրապետության նախագահի հրամանագրով. «Այս ծրագրի հաստատմամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են «ԵԽ պաշտոնական կայքէջում տեղադրված ազգային փոքրամասնությունների մասին ադրբեջանական պետական-պաշտոնական զեկույցն իր բոլոր կետերով ուղղակի ակտիվ թշնամանք է այդ երկրում բնակվող ոչ ադրբեջանցի եւ ոչ թրքախոս էթնիկ կազմավորումների նկատմամբ: Բացի այդ, խեղաթյուրված է ներկայացված տարածաշրջանի ողջ պատմությունը: Մասնավորապես նշված է, որ հայերը 19-րդ դարում եկել եւ կոտորել են ներկայիս Ադրբեջանի

ԼՌԵՆՔ ՄԻԱՍԻՆ

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ բնապահպանության նախարարությունն ու բնապահպանական տեսչության Սյունիքի մարզային կառույցը Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ քամփնի» հանքարդյունաբերական ձեռնարկությունում տարեկան, հերթական ստուգումներ են իրականացրել եւ խախտումներ են հայտնաբերել: Բնապահպանական տեսչության Սյունիքի մարզային կառույցը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել, «Դինո Գոլդ Մայնինգ քամփնիից» ասացին, որ ստուգումների արդյունքները նոր են ստացել, առարկություններ ունեն, որոնք կհրապարակեն ստուգումների արդյունքները լուրջ ուսումնասիրելուց

ՀՀՇ-Ն ԿՊԱՏԺԻ

Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀՇ-ի նոր նախաձեռնության մասին: Հետայսու ՀՀՇ-ն քայլեր է կատարելու, որ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում սպանություն կատարած, կեղծ ցուցմունքներ տված ոստիկաններին, մարտի 1-ի գործով անմեղ մարդկանց դատապարտած դատավորներին, քննիչներին, այլ տարբեր պաշտոնյաների Եվրամիության երկրներ եւ ԱՄՆ այցելության վիզաներ չտրամադրվեն: Արամ Մանուկյանը նշել է, որ

Կոալիցիոն նախկին դաշնակցի շնորհավորանքը

ՀՅԴ-ին երեկ շնորհավորելու գնացած ՀՀ նախագահն ու իշխանության ներկայացուցիչները բավական անբարեհունչ գնահատականներ լսեցին իրենց գործունեության մասին: Երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացավ ՀՅԴ 120-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ այդ «Golden Palace» հյուրանոցում նույն առիթով կազմակերպած ընդունելությանը շնորհավորանքի խոսքով էին հանդես եկել ՀՀԿ եւ ՕԵԿ

ՀՌԱՀ-ԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 16-ի մրցույթը լակմուսի թուղթ է լինելու իշխանության համար Դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ընտրելու են թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու 18 մրցույթների մասնակիցներից արտոնագրատերերին: Հայտնի է, որ այդ 18 մրցույթներից միայն երկուսի դեպքում կա իրական մրցակցություն՝ «Ա1+»-ի եւ «Արմնյուզի», նաեւ «Երեւանի» եւ ԱԼՄ-ի միջեւ: Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին երեկ խնդրեցինք

ՀԱԿ-Ն ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ

Կոնգրեսը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի «բարեգործությունները» դիտարկել է հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացման համատեքստում: Հայ ազգային կոնգրեսի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնախումբը երեկ անդրադարձել է շաբաթներ շարունակ հայկական հեռուստաեթերը ողողած կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի սոցիալական ուղղվածության, վերջիններիս բնորոշմամբ՝ «միջոցառումների» լուսաբանմանը: Ընդ որում, Կոնգրեսն այդ միջոցառումները դիտարկել է երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների համատեքստում՝ արձանագրելով՝ «կարծես

ԳՈՂԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ

  «Առավոտի» տեղեկություններով, դեկտեմբերի 11-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչը միջնորդել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի 2 ամսվա կալանքի որոշում կայացվի  Երեւանի Գուրգեն Մահարի 89 տան բնակիչ, 41-ամյա Արմեն Արկադիի Ղարիբյանին եւ Երեւան Տիգրան Մեծի 59 շենքի 19 բնակարանի բնակիչ 37-ամյա Իսահակ Կարոյի Ազատյանի նկատմամբ (լուսանկարներում):

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներեքերորդ ԲԱԶԵՅԱՆ ԵՎ ԲԱԶԵՆԵՐ Եվ նմանապես Վերնատան մյուս մասնակից անդամներին Սադոյան Արշակի պես գոռգոռալիս ու ճվճվալիս չեմ պատկերացնում, եւ հատկապես ու առանձնապես Թումանյանին էդ վիճակում չեմ պատկերացնում, որովհետեւ, ամեն ինչից բացի, Թումանյանն էդ տան ու էդ Վերնատան տերն էր, եւ եթե նույնիսկ Վերնատան որոշ անդամներ համը հանեին էլ, Թումանյանը դժվար թե որեւէ

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 20 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 20 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԿՈՉՈՎ

Օրերս Tweetter միկրոբլոգերի կայքում 5,5 մլն երկրպագու ունեցող հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը իր երկրպագուներին կոչ է արել դիմել ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիին՝ օրակարգ մտցնելու թիվ 252 բանաձեւը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սա հետեւել է երգիչ Սերժ Թանկյանի Facebook, Twitter սոցիալական ցանցերում եւ իր կայքում արած այն գրառմանը, որով նա իր երկրպագուներին կոչ

ՇՈԿՈԼԱԴԻ ՄԱՍԻՆ

Շոկոլադը բարձր սննդարարություն ունեցող սննդամթերք է: Նրանում  հիմնական կալորիայի աղբյուր են հանդիսանում կաթը եւ  գլյուկոզան: Շոկոլադը էներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է օրգանիզմի համար: Այն շատ օգտակար է երեխաներին եւ սպորտսմեններին: Ուշ երեկոյան խորհուրդ չի տրվում ուտել շոկոլադ, որպեսզի արագ քնեք: Նրա մեջ եղած կոֆեինը գրգռում է նյարդային եւ սրտանոթային համակարգը: Իսկ կակաոն, ավելի ճիշտ՝ կակաոյի

Ձմեռ պապը չի զլանում զվարճացնել մեծահասակներին

Պատվիրատուները Ձյունանուշին իրենց սեղանին միանալ, խմել են առաջարկում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Յուրի Իգիթխանյանին ու Անաիդա Գաբրիելյանին այս տարի եւս թատրոնում վստահել են Ձմեռ պապի եւ Ձյունանուշի կերպարները:   «Առավոտի» հեզ զրույցում դերասանուհի Անաիդա Գաբրիելյանը նշեց, որ Ձյունանուշի դերը իր համար առանձնահատուկ է. «Երբ առաջին անգամ ինձ վստահեցին այդ կերպարը, անկեղծ ասած, հուզվում

«ՌՈՄԱՆՏԻԿ ՖԻԼՄԵՐ ՆԱՅԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ԿԱ»

Ըստ ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի՝ հայերը հոգնել են  բացասականից, ագրեսիվից Անհաջողություն, ձախողումներ, մի քիչ տխրություն, կեղծիք, հումոր, ծիծաղ, միլիոն վարդեր ու սեր… Այս ամենի մասին պատմում է ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Պահանջվում է միլիոնատեր» նոր ռոմանտիկ կատակերգությունը՝ մասնակցությամբ Հովհաննես Ազոյանի՝ Հովոյի, Միշոյի, Անի Երանյանի, Նաիրա Մովսիսյանի, Անի Պետրոսյանի, Սիրանուշ Լազյանի (սցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան, Դավիթ

Ինչպե՞ս են զվարճանում աշխարհի հարուստները

Ռոման Աբրամովիչի «Eclips» նավը: Իրինա Աբրամովիչի «Luna» նավը: Ալիշեր Ուսմանովի «Dilbar Alisher Usmanov» նավը: Սուլեյման Քերիմովի «Ice Suleyman Kerimov» նավը: Բիզնես եւ սպորտ: Սպորտ եւ բիզնես: Մեր օրերում այս երկու հասկացությունները գրեթե միաձուլվել են՝ սպորտը դարձել է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը, իսկ հաջողված բիզնեսմեններն ամբողջ աշխարհում հովանավորում են իրենց սիրած այս կամ այն մարզաձեւը: Այս առումով

Չեմպիոնը՝ Բանսկոյում

Այսօր Բանսկո (Բուլղարիա) քաղաքում մեկնարկում է շախմատի միջազգային խոշոր փառատոն, որին մասնակցողների մեջ լինելու է նաեւ Հայաստանի չեմպիոն եւ ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Նա մրցելու է ավելի քան հինգ տասնյակ ճանաչված շախմատիստների հետ:

Մարզիչը չէր տիրապետում իրավիճակին

«Հատիս» կանանց բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի պաշտոնանկության մասին լուրն առաջինը «Առավոտն» էր հրապարակել: Դրան հաջորդեցին այլ լրատվամիջոցներում մասնագետի ազատման պատճառների մասին մեկնաբանությունները, որոնցում գլխավորը, թերեւս, այն է, որ Ղազանչյանը Հայաստանից հեռացել է նեղացած: Ինչո՞ւ, իրականում ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ ակումբը հրաժարվել է նրա ծառայություններից: Երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, «Հատիս» ակումբի վարչության

Ո՞րն է ավելի կարեւոր

Օլիգարխնե՞րը, թե՞ 30 հազար բնակչությունը Այս տարվա հունիսի 25-ից սկսած, եւ սեփական, եւ «Էկոլուր» հասարակական կազմակերպության տեղեկություններով, 10 անգամ գրել ենք Սեւանա լճի մատույցներում, Սելիմի լեռնանցքի շրջանում գտնվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման մասին: ՀԷԿ-ի համար փոխվում է գետի հունը, որի հետեւանքով Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, զրկվելու

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏՈՒՄ ՆԴԳՐԿՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հելսինկյան Եզրափակիչ ակտում ընդգրկված՝ ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության մասին սկզբունքները բացարձակ արժեքային իմաստով եւ ի սկզբանե հավասարազոր են: Աստանայում վերջերս ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության պատճառահետեւանքային տրամաբանությանը, նշեց. «Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառահետեւանքային կապը»: Կոսովոյի նախադեպը առիթ է դիտարկելու՝ արդյոք տարբեր հակամարտությունների

ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կուզենար որպես նախագահի թեկնածու առաջադրվել երկրորդ ժամկետի համար: Այդ մասին BBC-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը:  «Դատելով նրանից, թե ես ինչ եմ լսել նախագահ Մեդվեդեւից, նա չի բացառում 2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը եւ նա որոշակիորեն դա ուզում է»,- ասել է Դվորկովիչը՝ հավելելով, թե՝ նախագահը դժվար թե

ՉՈՐՍ ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՉՈՐՍՆ ԷԼ՝ ՍՏԱՄԲՈՒԼԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Ստամբուլում  միաժամանակ  4 ինքնաշեն պայթուցիկ հարմարանքներ են պայթել: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Մայակ» ռադիոկայանը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել քաղաքի եվրոպական հատվածում: Պայթյունի հետեւանքով տուժածներ չեն եղել. կոտրվել են միայն մի քանի շենքերի ապակիները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պայթյունի համար պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել:

Թեհրանը հերքում է. Աշտիանին ազատ չի արձակվել

Գերմանական իրավապաշտպան կազմակերպություններից մեկը դեկտեմբերի 9- ին հայտարարություն է տարածել առ այն, թե տեղեկություն ունի, որ Իրանի իշխանություններն ազատ են արձակել ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանության մեջ մեղադրվող Սաքինե Մոհամադի Աշտիանիին, ով մահապատժի էր դատապարտվել՝ քարկոծման միջոցով: Այդ մասին հաղորդում է  «Ազատություն» ռ/կ-ն: «Ընդդեմ քարկոծման» կոչվող գերմանական կազմակերպության ղեկավարն ասել էր, թե Իրանի իշխանություններն առաջիկայում

Խորվաթիայի նախկին վարչապետը հետախուզման մեջ է

Խորվաթիայի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել  այդ երկրի նախկին վարչապետ Իվո Սանադերայի նկատմամբ: Վերջինս անցած շաբաթ Խորվաթիայի խորհրդարանի որոշմամբ զրկվել էր իրավաբանական անձեռնմխելիությունից: BBC-ի փոխանցմամբ, նրա նկատմամբ  հետաքննություն է սկսվել կոռուպցիայի մեղադրանքով: Նախկին վարչապետը հասցրել է լքել երկիրը, բայց եւ հայտարարել է, թե դա արդարադատությունից փախուստ չէ: Սլովենիայի սահմանը Սանադերը հատել է հինգշաբթի օրը, երբ

ԱՄՆ քիմիական գործարաններից մեկում պայթյուն է եղել. կան զոհեր

Միացյալ Նահանգների Արեւելյան Վիրջինիա նահանգում գործող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում  երեք մարդ է զոհվել եւ մեկը վիրավորվել է: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, տեղի ժամանակով 13.30-ին: Պայթյունի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Գործարանի ներկայացուցիչ Թերեզա Դավրորի ասելով, «տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մթնոլորտ քիմիական նյութերի արտանետումներ չեն եղել եւ գործարանի անձնակազմը

ԽԱՉՄԵՐՈ՞ՒԿ, ԹԵ՞ ՈՐՈԳԱՅԹ

Իջեւան քաղաքի Անկախության փողոցի այս խաչմերուկը Տավուշի մարզկենտրոնի ամենաբանուկ հատվածներից է, այստեղ միշտ աշխույժ երթեւեկ է: Սակայն վարորդներին առնվազն 3 վտանգ է սպասում: Այդ վտանգները բաց եւ կիսաբաց դիտահորերն են՝ լյուկերը: Առավել վտանգավոր է երրորդ՝ կլոր լյուկը, որն ավելի քան 1 մ խորություն ունի:  Բացի վարորդների համար սպառնալիք լինելուց, գիշերային ժամերին դրանք թակարդ են նաեւ

Երեւանի պատճառով

Մայրաքաղաքին կպած Գետափնյա գյուղը զրկվել է ոռոգման ջրից՝ Երեւանում հողազավթումների եւ կառուցապատումների արդյունքում, պետությունը՝ բան չի անում: Արարատի մարզի Գետափնյա գյուղը Երեւանին կպած է նաեւ ուղղակի իմաստով: Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասից դեպի  Չարբախ  գնացողները Գետափնյա գյուղի միջով են անցնում: Սակայն Գետափնյայի բնակիչները ոչ միշտ են ուրախ մայրաքաղաքին մոտ լինելու համար: Հենց մայրաքաղաքի պատճառով գյուղում սրվել է

ԻՍԿ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՏԵՂԵՐՈՒՄ

«ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի»՝ թղթի վրա մնացած եւ դարակներում փոշոտվող հերթական փաստաթուղթը դառնալու բոլոր նախադրյալները կան: Դեկտեմբերի 6-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիան հավանության է արժանացրել «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի» նախագիծը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, մինչեւ դեկտեմբերի 13-ը նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը: Չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ կառավարությունն էլ իր հերթին հաստատի «ՀՀ տարածքային զարգացման

ԷԴԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈ՞ԻՆ

Երեկ ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Քոչարյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Քալանթար» խանութում: Դեպքի վայր էր ժամանել մայրաքաղաքի հատուկ փրկարարական ջոկատի 3 մարտական հաշվարկ: Ժամը 06.24-ին հայտարարվեց հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան, որից հետո օգնության է մեկնել եւս 1 մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել

ԿԱՄԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴԻՐ

Մտահոգություն ունեմ, թե Հայաստանում իրականացվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը կավելացնի կոռուպցիան: Ես 50 տարի մեքենա եմ վարել, 24 տարի աշխատել եմ «Ավտովազ», հետագայում՝ «Արարատ Լադա» տեխսպասարկման կայանում, որպես տեղամասի վարպետ: Ես լավ գիտեմ ապահովագրման գինը: ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները պատմում են, թե ինչպես են ստեղծվում ավտովթարներ, թե ինչպես են կեղծ վթարների միջոցով ապահովագրական ընկերություններից կորզվում հսկայական

Ես ողորմություն չեմ խնդրում

Բաց  նամակ Արթուր Բաղդասարյանին Պարոն Բաղդասարյան, ստիպված եմ երրորդ դիմումը Ձեզ ուղարկել՝ ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եւ պահանջում եմ, որ Դուք հստակ եւ լիարժեք պատասխանեք: Ազգային անվտանգությունը պետության այն կառույցն է, որտեղ խոսքը պետք է լինի խոսք, իսկ գործը՝ գործ: Բայց, ինչպես երեւում է, պետության այդ ամենապատասխանատու կառույցը վերածվել է գովազդային գործակալության եւ Ձեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031