Օրվա լրահոսը
ՍԿՍԵԼ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի երիտասարդական՝ մինչեւ 21 տարեկանների, հավաքականը մայիսի 18-ից գտնվում է ուսումնամարզական հավաքում: Ավագ մարզիչ Ֆլեմինգ Ստերիցլեւի սաները նախապատրաստվում են 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի՝ հունիսի 5-ին եւ 9-ին Շվեյցարիայի եւ Թուրքիայի ընտրանիների հետ կայանալիք հանդիպումներին: Ստերիցլեւը հավաքին հրավիրել է 21 ֆուտբոլիստի: Նրանք են. Դարպասապահներ. Գեւորգ Պրազյան, Էդվարդ
ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ
Հայաստանի պատանի ձյուդոիստները երեկ Բելգիայից վերադարձան Երեւան: Նրանք հանդես էին գալիս Հերենտալ քաղաքում անցկացված այդ տարիքային խմբի միջազգային մրցաշարում: Մեր երկիրը ներկայացնող 11 մարզիկներից 8-ը կանգնեցին պատվո պատվանդանին. Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ քաշային կարգ, Գարիկ Հարությունյանը՝ 50 կգ, Դավիթ Նիկողոսյանը՝ 55 կգ, Դավիթ Ղազարյանը՝ 60 կգ, Մհեր Թավաքակյանը՝ 73 կգ, Արթուր Կռոյանը՝ 81 կգ, ճանաչվեցին
Արցախի արշավախմբի ճամփորդությունը
Արցախի հնագիտական արշավախմբի «Մշակութային հետազոտություններն Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ» ցուցահանդեսը՝ նվիրված Շուշիի ազատագրման 16-ամյակին, հայաստանյան ներկայացումից հետո օրերս «հյուրընկալվեց» Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում: Բացմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, տեղի մշակույթի նախարար Լեռնիկ Հակոբյանը, ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, արշավախմբի ճարտարապետ
Ղազանչյանը մի օր կհրապարակի
Թե ուր են գնում ՀԹԳՄ նախաձեռնությամբ անցկացված միջոցառումների փողերը Վերջին շրջանում թատերական գործիչներից ոմանք հրապարակավ խոսում են այն մասին, որ Հայաստանի թատերական գործիչների միությունում (ՀԹԳՄ) փողեր են լվացվում, որ միության կողմից անցկացվող փառատոները դարձել են միջոց՝ մի քանի հոգու անձնական բարօրությունն ապահովելու համար: Ասում են՝ ծուխն առանց կրակ չի լինում: Ու հենց դա է պատճառը,
ԵՐՐՈՐԴ ՊԱՀԱԿԱԺԱՄ
Այս փոքրիկ գործը գրել եմ 2003 թվականին՝ Այդին Մորիկյանի 45-ամյակի առթիվ: Այն տպագրվել է «Առավոտի» 2003 թվականի ապրիլի 18-ի համարում, ապա՝ իմ «Եռանկյան չորրորդ անկյունը» գրքում: Այսօր, երբ ավարտվել է Այդինի երկրային կյանքը, եւ ես դեռ այնքան եմ լցված բաժանումի դառնությամբ, որ չեմ կարող նոր խոսք գրել, նորից սա եմ առաջարկում ընթերցողին, քանզի սա նվիրված
ՊԱՐԱՇՈՒՏԻՍՏԸ ՓՐԿՎԵՑ
Պարաշուտիստը, ով ընկել է լեռնալանջի վրա 1800 մ բարձրությունից, հրաշքով փրկվել է։ Ըստ tert.am-ի, միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանում, որտեղ 31-ամյա Ջեյմս Բուլը նկարահանում էր մեկ այլ պարաշուտիստի թռիչքը՝ վավերագրական կինոնկարի համար։ Այդ մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով The Sun-ին։ Բուլը պետք է քաշեր օղակը գործընկերոջ ազդանշանից հետո։ Սակայն գործընկերը չի հասցրել ժամանակին նախազգուշացնել
ՄԱՀԱՓՈՐՁ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄ
Երեկ կեսօրին Կիսլովոդսկում մահափորձ է կատարվել քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար, քաղաքապետի թեկնածու Նատալյա Լուցենկոյի վրա, հաղորդում է panօrama.am-ը: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, աղբամանում տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում կինը բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Բացի այդ, ռումբի պայթյունի հետեւանքով երեք մարդ հոսպիտալացվել է: «Ինտերֆաքս-Յուգ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ պայթյունը գրանցվել է
ՍՓՅՈՒՌՔԸ ՕՏԱՐՎՈՒՄ Է
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը սպառնում է հայ ժողովրդի միասնականությանը: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը: Ըստ նրա, միջազգային կառույցներում Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են միասնաբար հանդես գալ ընդդեմ Հայաստանի, հաղորդում է «Նոյյան Տապանը»: Վ. Խաչատրյանը հիշեցրեց նաեւ Թուրքիայի վարչապետի վերջերս արված այն հայտարարությունները, որոնցում Հայաստանի
Հակահրթիռային համակարգն անիմաստ է
Ամերիկյան հակահրթիռային համակարգը, որը նախատեսվում է տեղադրել Արեւելյան Եվրոպայում, չի կարողանա պաշտպանել այն հրթիռներից, որոնք մոտ ապագայում կունենա Իրանը: Ըստ newsru.com-ի՝ այդպիսի եզրակացության են եկել ռուսաստանցի եւ ամերիկացի գիտնականները: Զեկույցը, որը պատրաստվել է EastWest Institute անկախ վերլուծական կենտրոնի կողմից, էլ ավելի կսառեցնի Օբամայի ցանկությունը՝ հակահրթիռային համակարգեր տեղադրել Լեհաստանում եւ Չեխիայում: Զեկույցի հեղինակները՝ 6 գիտնական ՌԴ-ից
Հայ վարպետը՝ թուրք մզկիթին
Ստամբուլի Սկյուտար թաղամասում տեղի է ունեցել Սեմիհա Շաքիր Վաքըֆի կողմից կառուցված մզկիթի հանդիսավոր բացումը, որին ներկա են գտնվել Ստամբուլի քաղաքապետը, կրոնական գործերի տեսուչը, վարչապետ Էրդողանի կինը եւ Թուրքիայի քաղաքական ու կրոնական գործիչներ: Ըստ «Նոյյան Տապանի», մզկիթի ճարտարապետը Զեյնաբ Ֆաթըլըօղլուն է, ով մզկիթի հատակագծի հեղինակ առաջին կին ճարտարապետն է: Մզկիթի շինարարության ու ձեւավորման մեջ իր մեծ
Կողմերը չեն մերձեցրել դիրքորոշումները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պրահյան հանդիպումը սենսացիա չառաջացրեց՝ չնայած Ղարաբաղի շուրջ ստեղծված դիվանագիտական խմբի ներկայացուցիչների բազմանշանակ կիսաակնարկներին: Հազիվ թե ինչ-որ բան տա նաեւ հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում տնտեսական գագաթաժողովի շրջանակներում նախատեսված երկու նախագահների հանդիպումը: «ԱրմԻնֆո» գործակալությանը նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: «Արդեն
Ջերմ դատախաղ
Օրերս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կազմակերպվեց հերթական դատախաղը՝ քրեական դատավարությունից: Այն առանձնանում էր նրանով, որ դատավարության կողմերը ներկայացնում էին ոչ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, այլ նաեւ՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողները: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ուսանողներին ծանոթանալու որոշակի հարցերի առնչությամբ միմյանց տեսակետներին, կոնկրետ իրավիճակներում լուծումներ գտնելու տարբերակներին, եւ, որ ամենակարեւորն է, բացառիկ հնարավորություն են հանդիսանում
«Թանգարանային գիշերը»՝ բացօթյա
Մայիսի 16-ին Հայաստանի թանգարանները միացել են «Թանգարանային գիշեր» միջոցառմանը, որի շրջանակներում թանգարանները անգամ գիշերով բաց են լինում այցելուների համար: Ակցիային միացել է նաեւ Կապանի միակ՝ Երկրագիտական թանգարանը, որն այսօր օգտագործման համար պիտանի տարածք չունի եւ ցուցանմուշները ներկայացրել է բաց երկնքի տակ: Արդեն մեկ տարի է՝ ինչ Կապանի երկրագիտական թանգարանը տեղափոխվել է նոր տարածք եւ, ինչպես
Հանդիպում՝ ցեղասպանագետի հետ
Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում՝ հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Դադրյանի հետ: Նա մանրամասն ուսումնասիրել է ոչ միայն օսմանյան, այլեւ գերմանական եւ ավստրիական արխիվները, հատուկ գրքով տպագրված վավերագրերի ու փաստաթղթերի միջոցով նոր լույս է սփռել 1915 թվականին օսմանյան իշխանության կողմից իրականացված հրեշավոր սպանդի ուսումնասիրության վրա: Հանդիպման ընթացքում ցուցադրվեց նաեւ 1918 թվականին հոլիվուդյան ռեժիսոր
Կոնֆերանս՝ նվիրված թուրքմեն բանաստեղծին
Երեկ Երեւանի պետական համալսարանում Թուրքմենստանի դեսպանության եւ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կոնֆերանս՝ նվիրված թուրքմեն մեծ պոետ Մախտումգյուլին: Ինչպես նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի դոցենտ Աշոտ Սողոմոնյանը, թուրքմեն պոետը լավ առիթ է երկու ժողովուրդների հարաբերությունների հետագա բարելավման համար. «Այս գիտական-մշակութային կոնֆերանսը երկու ժողովուրդների հարաբերությունների լավացման ակցիա-միջոցառում է»: Կոնֆերանսը նախնական եւ առաջին քայլերից մեկն է՝ հայ-թուրքմենական
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԵՆ
Մի խումբ ակտիվիստներ մայիսի 18-ին նամակ են հղել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ուշադրություն հրավիրելով «Եվրատեսիլի» մրցույթում Ադրբեջանի ներկայացրած տեսահոլովակի վրա. իբրեւ ադրբեջանական ճարտարապետական գործ՝ այնտեղ ներկայացված է ԻԻՀ Թավրիզ քաղաքի «Պոետների դամբարանը»: Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մեզ մեղադրեցին ուրիշի «հողն ու ունեցվածքը սեփականաշնորհելու» մեջ՝ վկայակոչելով մեր հոլովակում ներկայացված Սարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողը:
Հայրենիք-Սփիւռք մերձեցման հիմնական բաղադրիչը
Ալպեր Քամիւ. «Ես մի հայրենիք ունեմ՝ ֆրանսերէնը» Սկիզբը՝ նախորդ համարներում Իսկ սփիւռքահայի համար (եւ ոչ միայն նրա) այս ասոյթը կարելի է կիրառել Կարէն Ա. Սիմոնեանի վերաձեւակերպումով՝ «Իմ միակ հայրենիքը Հայերէնն է»: Սա նշանակում է, որ սփիւռքահայի համար հայրենիքը պահպանւում է լեզուի մէջ, լեզուի շնորհիւ: Իսկ դա էլ իր հերթին փաստում է, որ քանի դեռ Սփիւռքը
«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՇՆՈՐՀԱԿԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ»
Հայաստանի ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնի պատասխանը «Առավոտ» օրաթերթի 2009 թ. մայիսի 12-ի խմբագրականին «Առավոտ» օրաթերթի խմբագիրը, 2009 թ. մայիսի 12-ի համարի «Չգործող մեխանիզմներ» խմբագրականում, անդրադառնալով Հայաստանի ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնի գործունեությանը եւ, մասնավորաբար, այս մարմին՝ «Առավոտ» եւ «168 ժամ» օրաթերթերի ներկայացրած բողոքին, դժգոհություն էր հայտնում այն մասին, թե Հայաստանի ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմինը իր բողոքի
ՍԵՎ ՍՐՏԻ ՄԽԻԹԱՐԱՆՔ
Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը հայտարարել է, որ մարզի՝ կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններն այս տարի բերքի իրացման խնդիր ունեն: Աշնանն ու ձմռանը նրանք չեն կարողացել իրացնել արտադրանքի մեծ մասը, եւ այժմ, երբ շուկայում արդեն այս տարվա վաղահաս կարտոֆիլն է հայտնվել, ամբարներում դեռ նախորդ տարվա բերքի մեծ քանակություն կա: 2008 թ.
ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
«Առավոտը» տեղեկացրել է («Առավոտ», 19.03.2009), որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, այս տարվա ապրիլից քննում է Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանի պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Քաղաքի ավագանու որոշմամբ, քաղաքապետ Սուրեն Թամազյանի համար գնվել էր 1999 թվականի արտադրության «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենա եւ, ըստ դատախազության, «պետությանը եւ Ախթալա
Ո՞վ է պարոն Գաբրիել Ջամբարջին
ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության ատյանի վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել եւ հավանության է արժանացել Մերձավոր Արեւելքի երկրների կրթամշակութային խնդիրների օգնության ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորելու է «Փյունիկ» հիմնադրամը: Ըստ նախարարության, հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը «վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով, պարոն Գաբրիել Ջամբարջիի օգնությամբ, կիրականացնեն բոլոր ձեռնարկները»: Լեւոն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի
ՄԱՐԴԸ՝ ԿՅԱՆՔԻ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ
Պետական կառույցների անտարբերության արդյունքում խաշթառակցի Արտակ Ոսկանյանի անձը հաստատող միակ փաստաթուղթը գոյություն չունեցող պետության անձնագիրն է: «Իտալացիների անհավատալի արկածները Ռուսաստանում» ֆիլմում ինչ զրկանքներ ասես, որ չի կրում Ռուսաստան մեկնող բժիշկը, ում անձնագիրը գողացել էին օդանավում: Առանց «անձը հաստատող հիմնական փաստաթղթի»՝ կյանքը դժոխք էր դարձել ու սահմանափակվել նույն ինքնաթիռի սրահով: Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 34-ամյա բնակիչ
ՇՊԱԿ-ները կարեւոր են
Գլխավոր դատախազը կարծում է, որ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն բացահայտել բոլոր հանցագործությունները 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության տարբեր մարզերում սկսեցին ձեւավորվել Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոններ (ՇՊԱԿ), որոնք, ըստ էության, հակակոռուպցիոն կազմակերպություններ են: Լոռու մարզում նույնպես գործում է հակակոռուպցիոն կենտրոն՝ «Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ուժերով: «Երբ այլեւս տարբերակ չկա խնդիրը լուծելու, դիմում են մեզ:
Թաղում են ջրագծերի վրա
Վերջին շրջանում Գյումրիում մեծ աղմուկ է բարձրացրել այն հարցը, որ 1-ին՝ հին գերեզմանոցի շրջակայքում մահացածներին հուղարկավորում են ջրագծերի վրա՝ վտանգելով 3 խոշոր թաղամասերին՝ «Կազաչի պոստին», Մսի կոմբինատին եւ Բանավանին մատակարարվող ջրի որակը: Ըստ «Շիրակջրմուղկոյուղու» գլխավոր տնօրենի օգնական Ստյոպա Պետրոսյանի, այս պատմությունը սկսվել է երկրաշարժից հետո՝ «անիշխանության տարիներին», երբ մարդիկ երկաթգծի գերեզմանոցից դուրս ինքնակամ գերեզման են
ՀՐԱԺԱՐՎԵՑ ՆԵՐՈՒՄ ԱՂԵՐՍԵԼ
Մայիսի 8-ին փաստաբան Ստեփան Ոսկանյանը Թբիլիսիի թիվ 8 բանտում հանդիպել է ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանին, որից հետո հայտարարել, որ Չախալյանը գտնվել է ֆիզիկապես լավ, իսկ հոգեպես՝ գերազանց վիճակում: Նրա նկատմամբ բռնության կամ այլ ազդեցության փաստ չի եղել: «Սակայն մայիսի 6-ի վաղ առավոտյան նրան մեկուսարանի աշխատակիցները ներման խնդրագիր են տվել ստորագրելու, որից Վահագն Չախալյանը կտրականապես
Թբիլիսիում ցույցերը շարունակվում են
Այս օրերին Թբիլիսիում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերը դեռ շարունակվում են: Թեեւ ներկա պահին այդ ցույցերը առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկնում, սակայն մարդկանց մեջ լուրեր են շրջանառվում, որ ընդդիմությունը նոր լիցք է հաղորդելու ցույցերին: Դեպի պառլամենտի շենք տանող բոլոր ճանապարհներին տեղադրված էին վրաններ, այդ հատվածներում երթեւեկությունը չէր աշխատում: Այդ վրանները պատրաստված էին ճաղավանդակների տեսքով, որոնց վրա
«ԱՐՄԵՆԻԿՈՒՄՆ» ՈՒ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
Բնակիչները մտածում են փոխել ջրի հունը Երբ անձրեւները վարարում են ու սկսվում է ոռոգման շրջանը, Հարավ-արեւմտյան թաղամասին եւ ՍՊԻԴ-ի բուժման՝ «Արմենիկում» հայտնի կենտրոնին հարող հատվածի բնակիչները սկսում են անհանգստանալ. պատճառը հարեւանությամբ անցնող եւ Արմավիրի մարզի հողատարածքները ոռոգող ջրատարն է, որի վթարված, ճաքճքած հիմնապատերից ջուրը լցվում է մարդկանց կացարանները, նկուղները: Հատկապես վարար անձրեւների ժամանակ իրավիճակը դառնում
Խոզի գրիպ են 8 հազար 480 մարդ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության լրատվական վարչության տվյալներով, մայիսի 17-ի դրությամբ, 39 երկրում պաշտոնապես H1N1 վիրուսով հարուցված գրիպի 8 հազար 480 դեպք կա: ԱՄՆ-ի կառավարության հաղորդմամբ, մարդկանց շրջանում 4 հազար 714 լաբորատոր հաստատված դեպք կա, որից 4-ն արդեն մահացել է: Համաճարակային գործընթացում ընդգրկվել է 47 ԱՄՆ նահանգ, առավել շատ դեպքերն արձանագրվել են. Իլինոյսում՝ 638, Վիսկոնսինում՝ 613, Տեխասում՝
Ծաղկազարդ կամուրջներ՝ Երեւանում
Այս գարնանը Երեւանում ծաղկապատվել են ոչ միայն սիզամարգերը, այլեւ կամուրջները: Մայրաքաղաքի կամուրջների ծաղկային ձեւավորման նախաձեռնությունը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանինն է: Ծրագրի արդյունքում ծաղկապատվել են Հաղթանակի եւ Կիեւյան, Մյասնիկյան եւ Իսակովի պողոտաների 2-ական կամուրջները, Խանջյան-Չարենց-Կորյուն խաչմերուկում գտնվող երկու վերգետնյա անցումները: Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի տեղեկացմամբ, քաղաքապետի այս նախաձեռնությանը արձագանքել են 5
ՇԱՔԱՐԱԽՏԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Է
Նման համոզմունք են հայտնում բժիշկները՝ խորհուրդ տալով խուսափել ուշ ժամերին սնվելուց ու հատկապես ճարպոտ սնունդ օգտագործելուց: «Հիվանդներից շատերը չգիտեն իրենց հիվանդության մասին եւ միայն բժշկական օգնության ժամանակ է շատերի հիվանդությունը բացահայտվում: Շաքարային դիաբետի առկայության ժամանակ մարդկանց բերանը հաճախակի չորանում է, նկատվում է քաշի պակասում, սկսում են շատ ջուր խմել, հաճախակի միզել: Սրանք հիվանդության նախանշաններն են: