Օրվա լրահոսը

GMP-Ն ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ՏԵՂ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ

Սակայն այդ ամենին հասնելու համար դեղագործներից մեծ ծախսեր են պահանջվում Կառավարությունը նոյեմբերի 25-ին արդեն վերջնական որոշում է կայացրել, որ մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը մեր երկրում բոլոր դեղագործները պետք է անցնեն եվրոպական չափանիշներով դեղարտադրությանը՝ «Պատշաճ արտադրական պահանջներին» (GMP): Բանն այն է, որ աշխարհի բոլոր երկրներում դեղերն արտադրվում են հենց այս չափանիշներով, սակայն մեր երկրում 2

ԴՈՒԲԱՅ՝ ԿԵՂՏՈՏ ՆՍՏԱՐԱՆՆԵՐՈՎ

Որ հանրապետության ցանկացած երթուղում կարող ես հանդիպել պատռված, լավագույն դեպքում՝ կարկատած, կեղտոտ նստելատեղերով, անբարեկարգ սրահով փոխադրամիջոցի՝ ոչ մեկի համար նորություն չէ: Ցավոք, դա մեր առօրյան է դարձել, ու ստիպված հանդուրժում ենք աղքատի այդ կարգավիճակը՝ մեզ մխիթարելով, որ կա այլընտրանքային տարբերակ. չես ուզում՝ մի նստիր, սպասիր հաջորդ բարեկարգին կամ օգտվիր տաքսիից: Այս առումով շատ ավելի աննախանձելի

Խոզի ու հավի ժանտախտը գրոհել է Գեղարքունիքի մարզը

Իսկ ինչո՞ւ են նախարարության ու մարզպետարանի ներկայացրած տվյալներն իրար հակասում Վերջին մեկ ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզում խոզեր ու հավեր են՝ որ սատկում են՝ ժանտախտն այս մարզ էլ է հասել: Հիվանդությունը մեծ ու փոքր, գեր ու նիհար չի ճանաչում. իրար հետեւից վարակվում են: Վարակի ակտիվությունը մեծ է հատկապես մարզի Մարտունի քաղաքում եւ Վաղաշեն համայնքում: «Այս պահի

ՀԻՄԱ ԷԼ ԵՆ «ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԵՐՆԵՐ» ԱԺ-ՈՒՄ

Դավիթ Հարությունյանին առարկում է «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Կարծում եմ, եթե իշխանությունները մի փոքր զիջողականություն դրսեւորեն՝ սա անհաղթահարելի տարաձայնություն չի լինի»,- «Առավոտի» հետ զրույցի ընթացքում այսպես արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ընտրական օրենսդրության համաժողովում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի արտահայտած այն տեսակետին, թե «իշխանական կուսակցությունները եւ ընդդիմությունն ունեն արմատական տարբեր դիրքորոշումներ,

ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻՆ»

Հարցազրույց ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի հետ: – Պարոն Փաշայան, ասում են՝ քաղաքականության եւ սպորտի նմանությունը նրանում է, որ երկուսի դեպքում էլ ելքը դժվար է կանխատեսել: Ի՞նչը Ձեզ դրդեց, որ սպորտից անցում կատարեք քաղաքականության: – Համաձայն եմ Ձեզ հետ: Իսկապես, սպորտն ու քաղաքականությունը այդ իմաստով նման են իրար: Անկանխատեսելիությունը աշխատելու եւ

ԳԵՆԵՐԱԼԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՑԱ՞Վ

«Առավոտի» տեղեկություններով՝ երեկ առավոտյան 8.30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է Էջմիածնի բնակիչ, 1955թ. ծնված Գեւորգ Այվազյանը՝ «Ճուտ Գեւորգ» մականունով: Հիշեցնենք, որ վերջինս Էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 18-ին, ժամը 17:30-ի մատույցներում, գլխի հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնել): Գեւորգ Այվազյանն աշխատում էր գեներալ Մանվելի կնոջը՝ Նազիկ

ՈՍՏԻԿԱՆԻՆ ԳԱՅԹԱԿՂԵԼ ԵՆ «ԳՈԼԴ ՀԱՄԱՐՆԵՐԸ»

Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենքի 123-պրիմ հոդվածի 5-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով՝ օրինախախտը տուգանվում է 100 հազար դրամ: Այդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ վարորդը իր ավտոմեքենայի վրա տեղադրել է այլ ավտոմեքենայի համարանիշ: Այդ օրինախախտման համար եւ տեղադրողը, եւ տվողը պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100 հազարական դրամով: «Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության

ՓԱՌԱՏՈ՞Ն ԷՐ, ԹԵ՞ ԴԻՏՈՒՄ

Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ «Հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ թուրքական գործոնի ազդեցությունը այդ խնդրին» թեմայով: Քննարկման մասնակիցներն էին լրագրողներ, փորձագետներ եւ քաղաքագետներ: Առավել բուռն քննարկում ընթացավ, երբ խոսք գնաց վերջերս ադրբեջանական ֆիլմերի, այսպես կոչված, փառատոնի տապալման մասին: Գրեթե բոլորն էին համակարծիք, որ նախ՝ այդ կարգի միջոցառման համար չափազանց մեծ էր

«Սովորել, սովորել, սովորել»

ՀՀ առաջին նախագահի լենինյան պատգամը Երեկ ՀՀՇ երիտթեւի նորընտիր խորհրդի ղեկավար է ընտրվել Բաբկեն Ուռուտյանը: Վերջինս ՀՀՇ Մարալիկի կառույցի ղեկավարն է, քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին: Հիշեցնենք, որ այս աթոռը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ՀՀՇ երիտթեւի ղեկավար Կարեն Կարապետյանը հրաժարական ներկայացրեց՝ չմեկնաբանելով պատճառները. ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դա բացատրեց տարիքային ցենզով: Երեկ

ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՉԽՆԱՅԵՑ ՈՉ ՄԵԿԻՆ

Դաշնակցական հիստերիան եւ քոչարյանական թալանը՝ ըստ կոմունիստների Երեկ՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 90-ամյակի օրը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը գումարեց իր 38-րդ համագումարը: Հայաստանի խորհրդայնացման առիթով ՀԿԿ անդամները նախ ծաղկեպսակ դրեցին Մյասնիկյանի արձանին, ապա շտապեցին կուսակցության համագումարին: Այն մեկնարկեց Խորհրդային Հայաստանի օրհներգի կատարմամբ, որի ներքո դահլիճ բերվեց կուսակցության դրոշը: ՀՀ պետական հիմնը կոմունիստների համագումարում չհնչեց: Համագումարին ներկա

WIKILEAKS-Ը ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Պարզվում է՝ Հայաստանը դարձել է Իրանին եւ Իրաքին զենք մատակարարող տրանզիտ երկիր Wikileaks սկանդալային կայքը, որը մասնագիտացել է ամերիկյան վարչակազմի գերգաղտնի նյութերը գաղտնազերծելու՝ դրանք հրապարակելու ուղղությամբ, կիրակի երեկոյան հրապարակել է տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250 հազար փաստաթուղթ, որոնք գլխավորապես վերաբերում են Վաշինգտոնի հետ ամերիկյան դիվանագիտական առաքելությունների նամակագրություններին: Հիշյալ փաստաթղթերն արդեն սկսել են հրապարակել նաեւ

ԱՐՏԱՀՈՍՔ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Հայտնի է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը՝ EPP-ին: «Առավոտի» աղբյուրների վկայությամբ, ահա թե ինչ է պատասխանել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը (լուսանկարում), երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է պարզել, թե երբ է հնարավոր այդ անդամակցությունը. «EPP-ի անդամ դառնալու համար պետք

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնմեկերորդ ԹԵՐԹՈՆԱՅԻՆ ՀԱՏՈՐՆԵՐ Ջավախյանի էդ ասածը հիշելով ու կարեւորելով՝ չեմ կարող իր էդ ասածն իմ ու Սարինյանի էս դեպքի վրա եւս տարածել, որովհետեւ երեկվանից չեմ կարողանում «Գրական թերթի» էդ անցած շաբաթվա համարը ճարել, եւ արդեն հույս էլ չունեմ, որովհետեւ կրպակները «Գրական թերթի» նոր համարն ստանալով՝ հինն անմիջապես վազվռատ են արել, եւ Ջավախյանին

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

Ֆոտոսեսիան՝ սկանդալի պատճառ

«Ռեալի» կիսապաշտպան Քրիշտանու Ռոնալդուի ընկերուհին՝ ռուսաստանցի մոդել Իրինա Շեյկը, իր բարեմասնություններն է ցուցադրել «GQ» ամսագրի իսպանական տարբերակի համար, հայտնում է armsport.am-ը: Ամսագրի շապիկը զարդարում է աղջկա բաց լուսանկարը։ Սակայն Իրինան հայտարարել է, որ ամսագիրը իրեն մերկացրել է Photoshop ծրագրի միջոցով, ինքն իրականում երբեք մերկ չի նկարվել եւ դատական հայց է ներկայացնելու ամսագրի դեմ: Իր հերթին

«ՀՐԵՇՏԱԿԸ՝ ՄԻՋՆՈՐԴ ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՄԻՋԵՎ»

Օրերս Բավարիայի Ֆրայզինգ քաղաքի Տաճարի լեռան վրա գտնվող քրիստոնեական արվեստի թեմական թանգարանում բացվել է Եվրոպայում խոշորագույն ցուցահանդես՝ «Հրեշտակը՝ միջնորդ երկնքի եւ երկրի միջեւ» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված է հրեշտակներ պատկերող 550 ցուցանմուշ: Ցուցահանդեսի կազմակերպիչները հոգացել են, որ այցելուները տեսնեն Հունաստանի եւ Ռուսաստանի հինավուրց սրբապատկերներում, ինչպես նաեւ Ռոտերդամի եւ Երուսաղեմի գեղանկարչական կտավներում, Դյուրերի եւ Ռեմբրանդտի գրաֆիկական աշխատանքներում

ԿԱՐԵԼԻ՞ Է ՁԵԶ ՀԵՏ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵԼ

2,3,4,5,8,10 հարցերին «այո» եւ 1,6,7,9 հարցերին «ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր 1. Շո՞ւտ եք վիրավորվում: 2. Սիրո՞ւմ եք առանձնանալ բոլորից: 3. Դուք շուն սիրո՞ւմ եք: 4. Ձեր խոսքի տե՞րն եք: 5. Կարողանո՞ւմ եք հասկանալ գրվածի եւ ասվածի ենթատեքստը: 6. Ընդհանրապես սիրո՞ւմ եք գլուխ գովել: 7. Պատահո՞ւմ է, որ մարդիկ ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար:

Գեղարքունիքում ծնունդները նվազել են

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալների համաձայն, մարզում այս տարվա հոկտեմբերին գրանցվել է 320 ծնունդ, ինչը նախորդ տարվա հոկտեմբերից պակաս է 37-ով: 149 երեխա ծնվել է Մարտունու, 79՝ Գավառի, 42՝ Սեւանի, 36՝ Վարդենիսի եւ 14՝ Ճամբարակի տարածքների համայնքներում: 2009 թվականի հոկտեմբերի համեմատ, այս տարի ծնունդները նվազել են մարզի բոլոր տարածքներում, բացի Ճամբարակից,

Զոհերն ավելացել են, վնասը՝ նվազել

Ըստ Շիրակի մարզպետարանի տարածած տեղեկատվության, 2009 թվականի առաջին 9 ամիսների համեմատ, այս տարվա առաջին 9 ամիսներին աճել են արտակարգ իրավիճակների դեպքերը՝ 205-ից հասնելով 332-ի: Տեխնածին բնույթի աղետների՝ հրդեհներ ու ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ տարերային աղետների՝ ձնաբուք, կարկտահարություն, ուժեղ քամի, քանակը նվազել է, իսկ ահա սոցիալ-կենցաղային բնույթի արտակարգ իրավիճակների քանակը աճել է 100 տոկոսով՝ անցած տարվա 28-ի

Հուշաքար եւ մեդալներ

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը 15 տարեկան է: Երեկ համալսարանն այդ առիթով կազմակերպել էր միջոցառում: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը 1995 թ.-ի սեպտեմբերի 1-ին հիմնադրել է  ՀՀ ԳԱԱ եւ ԵՊՀ պատվավոր դոկտոր, փիլիսոփայության եւ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը: Նախքան հանդիսավոր արարողությունը, Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսական կազմը այցելեցին արքեպիսկոպոս Աճեմյանի շիրմին: Հետո ֆակուլտետի դիմաց, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի

Չիլինգարյաններ բոլոր երկրների, միացե՛ք

Նոյեմբերի 14-ին կայացել է «Չիլինգարյան (Մամիկոնյան) պատմա-ազգագրական տոհմ» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որին մասնակցել է Չիլինգարյան տոհմի մոտ 200 ներկայացուցիչ: Ժողովի նախաձեռնող խումբը ղեկավարել է պաշտպանության նախարարության սպառազինության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Տոհմը սկիզբ է առնում Մուշից: Ժամանակի հետ տարածվել է Արցախի Վանք գյուղում, այդտեղից էլ՝ Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր բնակավայրերում: Ամբողջ աշխարհում այժմ տոհմի

Նվերներ սահմանամերձ գյուղերին

Գյուղական համայնքների զարգացման «Թրփանճեան» ծրագրի շահառու, նոյեմբերյանցի անհատ ձեռներեց Անուշ Ծատուրյանը եւ «Թրփանճեան» հիմնադրամի ֆինանսավորող Հայաստանի ամերիկյան համալսարանի մի խումբ ուսանողներ նոյեմբերի 25-ին նվերներով այցի էին գնացել Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի նախակրթարան: 690 բնակիչ ունեցող գյուղի նախակրթարանն ունի 25 սան: Հյուրերը նվեր էին բերել գրենական պիտույքներ, նկարչական պարագաներ, փափուկ խաղալիքներ: Անուշ Ծատուրյանը սահմանամերձ գյուղի

ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԸ ԱՐՄԱՎԻՐ Է ՀԱՍԵԼ

Մարզպետը մի բան է ասում,  գյուղնախարարությունը՝ մեկ այլ բան Արմավիրի խոզերն էլ ժանտախտից զերծ չմնացին: Մարզում աֆրիկյան ժանտախտով հիվանդ 58 գլուխ խոզ կա: «Առավոտի» հետ զրույցում սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության եւ վերլուծությունների բաժնի պետ Հովիկ Մկրտչյանն ասաց, որ վարակը շատ տարածված է հատկապես Արմավիրի 4 համայնքներում՝ Լեռնագոգ, Լեռնամերձ, Բագարան եւ

ԴԱՏԱԽԱԶԻՆ՝ «ՎԻՇԱՊԻ ԿՈԹՈՂՆԵՐԻ» ՀԱՐՑՈՎ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ կապված մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում գտնվող «Վիշապի կոթողներ» այգում կատարվող ապօրինի շինարարության, ծառահատումների եւ ուրարտական դարաշրջանի 4000-ամյա քարե կոթողների ոչնչացման հետ: Տարածքից 1800 քմ մակերեսի նկատմամբ ինչ-որ անձի տրվել է սեփականության իրավունք: ՀՀ բնապահպանության նախարարի եւ մի խումբ պատգամավորների միջամտությամբ գործընթացը դադարեցվել

ՀՈՒՅՍ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Բասկետբոլի Եվրագավաթի խաղարկության «F» խմբում ընդգրկված «Հատիս» կանանց թիմը Իսրայելում 61:79 հաշվով զիջեց Ռամլայի «Էլիտզուրին»: Սա մեր աղջիկների երրորդ անընդմեջ պարտությունն էր այս մրցաշրջանում: Այդուհանդերձ, գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի ղեկավարած կոլեկտիվը դեռ փլեյ-օֆֆ անցնելու հեռանկարներ ունի՝ կախված մյուս խմբերում կայացած հանդիպումների արդյունքներից: Հուսանք:

ՀԻՆԳԵՐՈՐԴԸ՝ ՈՍԿԻՆԵՐՈՎ

Կիպրոսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնության հինգերորդ օրվա ավարտից հետո նվաճած ոսկե մեդալների թիմային ընդհանուր հաշվարկով Հայաստանը պահպանեց հինգերորդ հորիզոնականի իր դիրքերը: Երկու տարիքային խմբերի տղաների եւ աղջիկների հավաքականները միասին վաստակել են 6 ոսկե, 11 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի մեդալների հավաքածուում հավաքվել է 21 մեդալ: Նշված հաշվարկով

«Ինքնության ճանապարհ»

Էդուարդ Օրդյանը ճանաչված տնտեսագետ-գիտնական է, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ավելի քան 230 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 20 գրքերի հեղինակ: «Ինքնության ճանապարհ» գիրքը, որի շնորհանդեսը օրերս տեղի ունեցավ Գրողների միությունում, հեղինակի բազմամյա մտորումների արդյունքն է: Ժանրային առումով այն առաջին հերթին կենսապատում է, կենսամատենագրություն, հուշագրություն, որտեղ ներկայացվում է հեղինակի կյանքի ուղին, տրվում նրա ուսման, աշխատանքային ու հասարակական գործունեության

ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Հայ մարզուհին առավել քան վստահ հաղթանակ տարավ՝ ասես, խաղալով մրցակիցների հետ, եւ մեր երկրի հաշվարկում ավելացրեց եւս երեք ոսկե մեդալ: Հռիփսիմեի հաղթանակին Հայաստանում ոչ ոք չէր կասկածում: Պարզապես  սրտատրոփ սպասում էինք այն պահին, թե երբ նա պաշտոնապես կարձանագրի իր նոր տիտղոսը: Ու Հռիփսիմեն դա արեց վստահ ու գեղեցիկ՝ առանց լուրջ դիմադրության հանդիպելու: Նրա նախնական պատվերը

216-ԱՄՅԱ «ԱԶԴԱՐԱՐ»

 «Ազդարար» ամսագիրը 216 տարեկան է: Հոբելյանը երեկ մի խումբ մտավորականների ու պետական պաշտոնյաների Ազգային գրադարան էր բերել: «Այսօրվա «Ազդարարն» ունի այն նույն խնդիրները, որոնք կային 216 տարի առաջ, եւ որոնք Շմավոնյանին մղեցին հրատարակել ամսագիրը: Խնդիրները մնացել են նույնը, պարզապես գուցե անուններն են փոխվել: Հայկական հարցի լուծման եւ ազգային խնդիրների բացահայտման ուղով է գնում նոր «Ազդարարը»:

«ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Օրերս «Ակադեմիա» ցուցասրահում «Վիրտուալ իրականություն» խորագրով ցուցահանդես էր բացվել՝ նվիրված Թորոս Ռոսլինին: Ներկայացված բոլոր աշխատանքները «Ռոսլին» արվեստի ինստիտուտի ուսանողներինն էին: Ստեղծագործող երիտասարդները անմասն չեն այսօրվա մտահոգիչ խնդիրների պատկերումից, սեփական ուժերով, երեւակայությամբ, կոմպոզիցիոն համադրություններով եւ հակադրություններով հանրությանը ներկայացնելու, ինքնադրսեւորվելու արվեստի մղումներից: Կոնցեպտուալ հնարքներով իրենց ասելիքը, ապրումն ու խոհը այցելուներին փոխանցելու համար օգտագործված նյութը՝ գործածությունից դուրս, ոչ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031