Օրվա լրահոսը
Կարտոֆիլը վարակվե՞լ է
«Արդեն մոտ 2 ամիս է, ինչ Վրաստանը փակել է կարտոֆիլի արտահանման ճանապարհը՝ պատճառաբանելով, թե վարակված է վնասատու միջատներով»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միություն» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա, իրականում պատճառը դա չէ, այլ այն, որ «մեր նախարարներից մեկը հեռագիր է տվել Վրաստանի նախարարին՝ մենք 100 հազար տոննա կարտոֆիլ ունենք ձեզ ծախելու, ուզո՞ւմ
Ֆրանսիացիները կով են գնում
Ֆրանսիացիները, որոնք հայտնի են բանկերի հանդեպ անվստահությամբ, ճգնաժամի պայմաններում գումարները բարձի տակ պահելու փոխարեն սկսել են ներդրումներ կատարել անասնաբուծության ոլորտում: Ներդրողները հորթերի վաճառքից կարող են տարեկան 4-5%-ի շահույթ ստանալ: Այս մասին գրում է «tert.am»-ը: Ֆրանսիայի անասնաբուծության ոլորտի ներդրումների ասոցիացիան հայտարարել է, որ մինչեւ հիմա երկրում 37 հազար կովի համար ներդրումային պայմանագրեր են կնքվել: Ասոցիացիան նշում
Ուղեվարձը թանկացրել են
Չնայած տրանսպորտի եւ կապի նախարարությունը մայրաքաղաքից մարզեր գնացող երթուղային գծերը սպասարկող գծատերերից ոչ բոլորին է թույլատրել սակագները բարձրացնել, սակայն օրերս «Առավոտը» դժգոհություն էր ստացել այն մասին, որ Կոշ-Ուջան-Աշտարակ-Երեւան երթուղագիծը սպասարկող միկրոավտոբուսները ուղեվարձը բարձրացրել են 50 դրամով: Ըստ ուղեւորների, նախկինում Կոշ-Երեւան երթուղին սպասարկում էին 350 դրամով, իսկ այժմ այն դարձել է 400 դրամ, Ուջան-Երեւանը 300-ից դարձել
«ՀՀԿ-Ն ՍՈՒՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ»
Համոզված է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակում 3-րդ տեղը զբաղեցնող ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը: – Պարոն Պողոսյան, Դուք, չլինելով ՀՀԿ անդամ, այսօր ընդգրկված եք այդ կուսակցության համամասնական ցուցակում: Ինչո՞ւ որոշեցիք համագործակցել հենց ՀՀԿ-ի հետ: Արդյո՞ք այն պատճառով, որ գոհ եք վերջին տարիներին Երեւանը ղեկավարած ՀՀԿ-ականների աշխատանքի որակից: – ՀՀԿ-ն ընտրել եմ ոչ թե
«ՎիվաՍելն» աշխատակից չի կրճատել
«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Գերադասում են քիչ աշխատողներով յոլա գնալ» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ, նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի «ՎիվաՍել» ընկերությունը ավելի քան 370 աշխատակից է ազատել աշխատանքից: Այս առնչությամբ, «ՎիվաՍել»-ից հայտնեցին, որ ընկերության ոչ մի աշխատակից չի ազատվել: Իսկ հրապարակման մեջ հիշատակվող 370 մարդիկ ընկերության աշխատակիցները չեն. «Նրանք աշխատանքներ են իրականացրել ընկերության համար
Վարույթները կասեցվել են
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ կարագի շուկայի նոր գերիշխողը՝ 47,85% բաժնով, «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: Հանձնաժողովի երեկվա նիստում տեղեկացվեց, որ 2008-ի շուկայում գործել է 23 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 14-ը զբաղվել է ներկրմամբ, 7-ը՝ արտադրությամբ: Շուկայի իրացման ծավալը կազմել է 4143,87 տոննա: Հանձնաժողովի մոնիտորինգի համաձայն, 2009-ի մարտի 3-5-ը, դրամի փոխարժեքի տատանումների
Մի տնից չենք, բայց մի խրամատից ենք
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարի ժամանակ՝ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանն ու պետության կողմից իրականացվող քայլերի արդյունավետությանը: Ս. Սարգսյանը նշել է, որ «համառ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ առանց լուրջ խեղումների անցնել մի քանի դժվար ամիսները, որոնց ընթացքում տնտեսության հիմնական ճյուղերում անկում ենք ունեցել»: Նախագահի խոսքերով. «Սոցիալապես ամենախոցելի խավերը,
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ՝ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է»
Քաղաքական գործիչներից ոմանց կարծիքով, չի բացառվում, որ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանին զրկեն ֆինանսական աջակցությունից: Վերջերս Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վերջին 15 տարիների ընթացքում Ռուսաստանն ընդառաջել է նախկին ԽՍՀՄ հանրապետություններին՝ նրանց միջազգային գներից մի քանի անգամ էժան էներգահումք վաճառելով։ «Նշված ժամանակահատվածում մենք տասնյակ միլիարդավոր դոլարի չափով սուբսիդավորել ենք այդ երկրների տնտեսությունները: Սակայն
Հակասությունները ձեւակա՞ն են
Կարապետիչը չի բացառում, որ նման «բեմականացումներով» իշխանությունը փորձում է յուրացնել ընդդիմության ձայները: «Կոալիցիոն կուսակցություններն այսօր իրենց զոռբայությամբ ձգտում են ներազդել ամբողջ ընտրազանգվածի վրա»,- «Առավոտի» խնդրանքով ամփոփելով քարոզարշավի այս փուլը՝ երեկ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ եւ առաջիկա ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը: «Ես իմ կյանքում այսպիսի ընտրություն չեմ տեսել»,- խոստովանեց մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով
ՄԻ՛ ԿՐԱԿԵՔ ՃԱՅԵՐԻ ՎՐԱ
Որսորդների պակաս մեր հասարակության մեջ կարծես չկա, եւ եթե ինքդ որսորդ չես, ուրեմն՝ հաստատ որս ես Հայր եւ որդի Դալլաքյանները որոշել են փրկել կենդանական աշխարհը մինչեւ ատամները զինված որսորդներից: Ոչ քաղաքական այս թեմային հենց այնպես չենք անդրադառնում: Վերջին շրջանում բնապահպանական խնդիրների մասին շատերն են խոսում, սակայն կենդանիների շահերի պաշտպանությամբ գրեթե ոչ ոք չի զբաղվում, թեպետ
Դատվում են
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի, իսկ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դատավարությունը: «Ա1+»-ի մատուցմամբ, Մ. Մալխասյանի գործով դատակոչված 12 վկաներից երեկ դատարան էր ներկայացել միայն 4-ը: Նրանցից միայն երկուսն են երեկ հարցաքննվել, եւ երկուսն էլ դատարանում իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող
«Ոչ ոք ձեր ձեռքերը չէր կապում՝ Աբովյան փողոցը բարեկարգելու»
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ցուցակներում ընդգրկված թաղապետերին ու ճարտարապետներին ասում է ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը երեկ «Փաստարկ» ակումբում նշեց, թե ավագանու ընտրությունները դարձյալ ընթանում են «Հայաստանին բնորոշ խեղված տարբերակով, որտեղ ընթացքի մեջ են դրվել մեզ վաղուց հայտնի բոլոր մեխանիզմները՝ ընտրակաշառքներ, ցուցակների կազմում, վարչական եւ նյութական, քրեագողական բոլոր ռեսուրսների օգտագործում, շահերի բախում,
ՀԱԿ-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱՎԱՆՈՒՄ
Տհաճ միջադեպեր, բարեբախտաբար, չգրանցվեցին Երեկ Հայ ազգային կոնգրեսը Ավան համայնքում էր: Հիշեցնենք, որ հենց այս համայնքում էր, որ երկու օր անընդմեջ Կոնգրեսի համակիրները, որոնք երեկ տեղի ունեցած հանդիպման մասին իրազեկող թռուցիկներ էին բաժանել, հանդիպել էին կոշտ դիմադրության եւ ենթարկվել բռնարարքների: Արդյունքում ՀԱԿ անդամ երեք կանայք մարմնական վնասվածքներով հայտնվել էին հիվանդանոցում: Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ,
ՍՐԱՆՔ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ
Քարոզարշավի ընթացքում տարբեր համայնքներում արձանագրված միջադեպերն այսպես է գնահատում ՀՀԿ ցուցակը գլխավորող թեկնածուն: Մալաթիա-Սեբաստիա համայնքում հենց նոր, բայց կիսատ ասֆալտապատած մի մարզահրապարակում երեկ ՀՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանն ու Տարոն Մարգարյանը հանդիպեցին ընտրողների հետ: «Շատ կարճ ժամանակամիջոց հետո Երեւանում ոչ մի բակ չի լինի չասֆալտապատված եւ ոչ մի բակ չի լինի չլուսավորված»,- խոստացավ նրանց Գագիկ
ԿԱՐԱՏԵԻՍՏԸ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿՀԱՍՏԱՏԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վերջին մի քանի հանդիպումներին մասնակցում է նաեւ դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, որին հատկապես ցնծությամբ են դիմավորում երեխաները՝ հետաքրքրվելով, թե լինելո՞ւ է «Վրիժառուի» շարունակությունը, ձգտելով նկարվել նրա հետ եւ այլն: Երեկ «Առավոտի» հարցին, թե ինչու է ինքը մասնակցում ՀՀԿ-ի քարոզարշավին՝ Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Որովհետեւ ծանոթ եմ ծրագրերին եւ
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Մայիսի 11-ի երեկոյան տեղեկանալով Ավան համայնքում ՀԱԿ-ի ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում հանրահավաքի մասին իրազեկում կատարող անձանց նկատմամբ շարունակական բռնարարքները եւ դրանք կատարող անձանց մինչ օրս բացահայտված չլինելը, առավել եւս այն դեպքում,
«ՌՈՏԱՑՆԵ՞Լ» ՊՐԵՍԿՈՏԻՆ ՈՒ ԿՈԼՈՄԲԻԵԻՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անդրադարձել է երկու թեմայի՝ մայիսի 31-ին սպասվող ընտրություններ եւ ԵԽԽՎ: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը նախ մեկնաբանեց ընդդիմադիրների մտադրությունը՝ անվստահություն հայտնել Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, հաղորդում է «Ռադիոլուրը»: Հիշեցնենք, այդ հնարավորության մասին ասել է պատվիրակությունում Րաֆֆի Հովհաննիսյանին նոր փոխարինած Զարուհի
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ԿՈՒՆԵՆԱՆՔ
«ԱրմենՏել» ընկերությունը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային պլանները: Ընկերության հաճախորդները, ելնելով իրենց նախասիրություններից, հնարավորությունից ու նաեւ այն հանգամանքից, թե որ ուղղությամբ եւ ինչ քանակի զանգեր են կատարում, կարող են ընտրություն կատարել գործող եւ նոր սակագնային պլանների միջեւ: «ԱմենՏելի» տեղեկացմամբ, նոր սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից մեկում համապատասխան
Ծաղիկների երգիչը մրցանակ ու կոչում չունի
Ո՞վ է Հասմիկ Մանասերյանը, եւ որքանո՞վ է այս անունը ծանոթ հանրությանը: Հարցս պիտի ընդհատեմ մի պատմությամբ, որը կարծես ուղղակիորեն կապ չունի Հասմիկ Մանասերյան անվան հետ: Դեպքը տեղի է ունեցել անցյալ դարի կեսերին. մի անգամ ՍՍՀՄ Գրողների միություն է գալիս մի կին ու Ալեքսանդր Ֆադեեւին խնդրում լուծել իր թոշակի հարցը: Ֆադեեւը, որ ԳՄ գլխավոր քարտուղարն էր,
Մայիսի 13
ԽՈՅ (21.03-20.04)- Հետեւեք ձեր արտաքինին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այցելեք հարազատներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սիրո հարցում խնդիրներն անխուսափելի են: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եսասեր մի եղեք, դա ձեզ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրն անցկացրեք որեէ հետաքրքիր վայրում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մնացեք տանը, զբաղվեք հաճելի գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր նվեր կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Զվարճացեք ընկերների հետ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)-
ԱՐԴՅՈՔ ՁԵԶ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ
1. Դժվա՞ր է, արդյոք, դիմել որեւէ մեկին ձեզ օգնելու խնդրանքով (այո, միշտ -3, շատ հաճախ – 2, շատ հազվադեպ կամ երբեք- 0)։ 2. Դուք մտածո՞ւմ եք ձեր խնդիրների մասին նույնիսկ ազատ ժամանակ (շատ հաճախ – 5, հաճախ – 4, երբեմն- 2, շատ հազվադեպ կամ երբեք – 0)։ 3. Տեսնելով, որ դիմացինի մոտ ինչ-որ բան չի
Ծերանալու ճիշտ ու սխալ միջոցը
Ըստ հոգեբանի՝ եթե մարդն ապրում է որպես երջանիկ խոճկոր, ապա կյանքից շատ քիչ բան է հասկանում Յուրաքանչյուր մարդու համար էլ գալիս է մի պահ, երբ սկսում է մտածել ծերության մասին: Դա մի վիճակ է, որի մեջ հայտնվելով՝ շատերն ընկնում են դեպրեսիայի մեջ, կորցնում ինքնատիրապետումը: Չնայած ասում են մարդ նախ եւ առաջ պետք է հոգով երիտասարդ
ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԲՐԵՅՔ-ԴԱՆՍԻՆ ԼՈՒՐՋ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Մինչդեռ այս պարով զբաղվողները միջազգային մրցույթներում ներկայացնում են Հայաստանն ու մրցանակներ են բերում Սպորտային պարերի աշխարհի առաջնության մրցույթում Հայաստանը ներկայացնող 17-ամյա Էրիկ Գասպարյանը բրեյք-դանս պարային ոճի մեջ գրավել է 4-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Էրիկի խոսքերով, չնայած պարի այս տեսակը մեր երկրում զարգացած եւ տարածված չէ, այնուամենայնիվ, մրցելով աշխարհի առաջատար երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի մասնակիցների
Պարտվեցինք
Երեկ Աբովյանի քաղաքային ստադիոնում կայացավ կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարի մեկնարկային հանդիպումը, որում Հայաստանի ազգային հավաքականն ուժերը չափեց Էստոնիայի ընտրանու հետ եւ տանուլ տվեց 0:3 խոշոր հաշվով: Վաղը կմրցեն Էստոնիան եւ Ղազախստանը, իսկ մայիսի 16-ին մեր աղջիկները կհանդիպեն Ղազախստանի ներկայացուցիչների հետ:
Հետագան անորոշ է
Անցած ամիս ջրացատկի ֆեդերացիայի նախագահի ինքնասպանությունից հետո մարզաձեւի ղեկն ստանձնել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Գրիգորյանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախագահի նոր ընտրություններ առաջիկայում չեն նախատեսվում: Չնայած այս անորոշ ապագային, հայ մարզիկները Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցի լողավազանում նախապատրաստվում են Եվրոպայի հունիսյան առաջնությանը: Մինչ այդ նրանց ի՞նչ է սպասվում.
Կապերը խորանում են
Գագիկ Ծառուկյանի եւ Հայաստանի «Խաղաղություն» կոմիտեի նախագահ Գրիգոր Պետրոսյանի հրավերով Երեւան ժամանած շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, «Խաղաղություն» հիմնադրամի միջազգային ասոցիացիայի նախագահ, գրոսմայստեր Անատոլի Կարպովը, որը մեր հանրապետությանը մեծապես աջակցել է 1988 թվականի ահավոր ավերիչ երկրաշարժի օրերին, հյուրընկալվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Անատոլի Կարպովի այցի նպատակը ՀԱՕԿ-ի հետ կապերն ընդլայնելն է, ինչը
Ո՞վ կընդգրկվի հավաքական
Երեկ Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին, ինչպես տեղեկացնում է մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մասնակցում են Հայաստանի ութ ներկայացուցիչներ: Նրանք են. Հովհաննես Դանիելյանը (48 կգ քաշային կարգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57), Արա Պուլուզյանը (60), Հրաչիկ Ջավախյանը (64), Սամվել Մաթեւոսյանը (69), Անդրանիկ Հակոբյանը (75) եւ Ցոլակ Անանիկյանը
Կմրցեն լրագրողական թիմերը
Մայիսի 15-18-ը Ստեփանակերտի կենտրոնական ստադիոնում առաջին անգամ կանցկացվի ֆուտբոլի միջազգային մրցաշար՝ ԱՊՀ երկրների զանգվածային լրատվամիջոցների թիմերի մասնակցությամբ: Արցախի մայրաքաղաքում կմրցեն ինչպես տեղի, այնպես էլ՝ Երեւանի, Մոսկվայի, Վոլգոգրադի, Բրյանսկի, Վիլնյուսի, Սամցխե-Ջավախեթիի լրագրողական հավաքականները: Մրցաշարի ավարտին նախատեսված է ընկերական հանդիպում կազմակերպել ԶԼՄ-ների եւ ԼՂՀ կառավարության ու ֆուտբոլի ֆեդերացիաներից կազմված հավաքականների միջեւ:
ՈՒԵՖԱ-ն վստահում է
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի 1-ին խմբի Լատվիա-Անդորրա հանդիպումը կսպասարկի Հայաստանի մրցավարական խումբը՝ Արարատ Ճաղարյանի գլխավորությամբ: Այդ խաղում եզրային մրցավարների պարտականությունը կկատարեն Արշակ Կնյազյանը եւ Արթուր Մուրադյանը: Չորրորդ պաշտոնյա նշանակվել է Կարեն Նալբանդյանը:
Եվրոպան քիչ է
Աշնանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության պայմաններին եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Հայաստան ժամանած մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի սպորտի տնօրեն, էստոնացի Ինդրեկ Պերտելսոնը գոհ է մնացել կատարված աշխատանքներից: Նրան հատկապես հիացրել են ՄՀՀ-ն ու Երեւանի հյուրանոցային համակարգի պայմանները, որտեղ առաջնության օրերին բնակվելու են երիտասարդ ձյուդոիստները: Մեկնելուց առաջ պարոն Պերտելսոնը հայտարարել