Լրահոս
Օրվա լրահոսը

Հետագան անորոշ է

Մայիս 13,2009 00:00

\"\"Անցած ամիս ջրացատկի ֆեդերացիայի նախագահի ինքնասպանությունից հետո մարզաձեւի ղեկն ստանձնել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Գրիգորյանը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախագահի նոր ընտրություններ առաջիկայում չեն նախատեսվում: Չնայած այս անորոշ ապագային, հայ մարզիկները Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցի լողավազանում նախապատրաստվում են Եվրոպայի հունիսյան առաջնությանը: Մինչ այդ նրանց ի՞նչ է սպասվում. այս հարցի պատասխանն առայժմ ոչ ոք չունի: Ըստ լուրերի, Հայաստանի հավաքականը պետք է ուսումնամարզական հավաք անցկացներ: Սակայն վերջին իրադարձությունները խոչընդոտել են դրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել