Օրվա լրահոսը
ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԷԻՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՇԱՏ ՄՈՏ
Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանը կանանց եւ տղամարդկանց պայքարում ընդհանուր թիմային հաշվարկով ճանաչվեց հինգերորդը: Երեկ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ՝ խնդրելով գնահատել մեր մարզիկների մրցելույթները: – Նախորդ առաջնությունների հետ համեմատած, այս անգամ որոշակի նահանջ է գրանցվել: Այդ մասին ի՞նչ կասեք: – Թող տարօրինակ չթվա, բայց ընդհանուր մասնակցությունը համարում եմ բավարար: Այստեղ
Մի անգամ Գնդասարում
Ռաֆիկ Կարապետյանը ծնվել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Նա «Անանուն լեռնանցք» օդերեւութաբանական կայանի տնօրենն է, աշխատանքին զուգահեռ էլ զբաղվում է գրականությամբ: Այժմ պատրաստվում է առանձին գրքով հրատարակել հայրենի գյուղի պատմությունը՝ համագյուղացի նշանավոր մարդկանց, այդ թվում՝ Պարույր Սեւակի հետ կապված հուշապատումներով: Ներկայացնում ենք հատվածներ ապագա գրքից: 1968 թ. օգոստոսի գեղեցիկ օրերից մեկն էր: Աշխատանքից վերադառնալիս քայլեցի
«ՏԻԿՆԻԿՆԵՐԻՆ ԿԴԱՐՁՆԵԻ ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄ»
Ասում է տիկնիկավար, ՀՀ վաստակավոր դերասանուհի Լուսինե Սարգսյանը Հայաստանում խամաճիկային թատերարվեստն ունի շուրջ 20-ամյա պատմություն եւ միայն վերջերս Երեւանի խամաճիկների թատրոնի տիկնիկավար դերասանուհի Լուսինե Սարգսյանն առաջինը արժանացավ վաստակավորի կոչման: Տիկնիկավարն ուսանել է Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայի մարիոնետային բաժնում, ճանաչված տիկնիկավար, բեմադրիչ եւ մանկավարժ Նիկոլայ Նաումովի արվեստանոցում: Վերջինիս հայ հանդիսատեսը ծանոթ է Երեւանում նրա իրականացրած «Արքայադուստրը
ԹՈՒՐՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԴԺԳՈՀ Է
Թուրքական ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Մեջլիսի պատգամավոր Թորգուլ Թուրքեշը Day.az-ին տված հարցազրույցում հայտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին բանակցությունները սկսվել են դեռեւս անցած տարի՝ Շվեյցարիայում: Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ Թուրքիա այցելեց Բարաք Օբաման: Ըստ պատգամավորի, թուրքական կառավարության՝ այդ ուղղությամբ արվող քայլերի մանրամասները չեն հրապարակվում եւ այժմ մարդկանց կանգնեցրել են կատարված փաստի
«ԱԼ-ՂԱԻԴԱՆ» ՀԱՍԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի հատուկ ծառայությունները բացահայտել են «Ալ-Ղաիդայի» մտադրությունը՝ մի շարք ահաբեկչություններ կազմակերպել Ռուսաստանում ուղղափառների Զատիկի օրերին: Ըստ Newsru.com-ի, ահաբեկիչները պատրաստվում էին սպանել դաշնային անվտանգության ծառայության բարձրաստիճան մի սպայի, պայթեցնել Մոսկվայում այդ ծառայության շենքերից մեկը, ինչպես նաեւ՝ Կազանում ավիաձեռնարկությունը եւ կաշվի գործարանը: Հատուկ ծառայությունների սպային մտադիր էին սպանել Ռոստով-Մոսկվա խճուղում՝ պայթուցիկ նյութերով բեռնված ավտոբուսի միջոցով: Մոսկվայում ահաբեկչության
ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՏԵԽԱՍՈՒՄ
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տե ղի է ունեցել բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ: Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ՝ Տեխասի նահանգապետ Ռիկ Փերին ակնարկեց, որ չի բացառում Տեխասի դուրս գալն ԱՄՆ կազմից, հաղորդում է «AP» գործակալությունը: «Մենք շատ սցենարներ ունենք,- հայտարարել է նահանգապետը:- Մենք մեծ երկիր ենք եւ որեւէ պատճառ չունենք խզելու մեր դաշինքը, սակայն եթե
Ստրասբուրգում քննվելու է Վրաստանի հայցը
Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ սկսել է քննել Վրաստանի հայցը՝ ընդդեմ Ռուսաստանի: Հիմնական մեղադրանքն է վրացի միգրանտների իրավունքների խախտումը՝ վերջիններիս Ռուսաստանից արտաքսելու ժամանակ: Ձեւական առումով հայցը կապված չէ 2008-ի օգոստոսին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, սակայն, իրավաբանների կարծիքով, եվրոպացիների որոշակի բացասական վերաբերմունքն այդ պատերազմի նկատմամբ կարող է ազդել Եվրոդատարանի որոշման վրա: Newsru.com-ը
ՌԴ օմբուդսմենը թերություններ է նկատել
ՌԴ-ում մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը չորեքշաբթի օրը ներկայացրեց իր ոլորտի վերաբերյալ տարեկան զեկույցը, հաղորդում է «Գազետա» թերթը: Այդ փաստաթղթում, մասնավորապես, քննադատվում են ընտրական գործընթացը Ռուսաստանում եւ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել համապատասխան օրենքներում: Մասնավորապես, օմբուդսմենը սխալ է համարում ընտրագրավի վերացումը, քվեաթերթիկներում «բոլորին դեմ» կետի բացակայությունը, ինչպես նաեւ հասարակական միավորումներից ընտրվելու արգելանքը: Լուկինը
Վորոնինը համաներում է հայտարարում
Այսօր Մոլդովայի ԿԸՀ-ն ավարտեց ապրիլի 5-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը մոտակա օրերին ուղարկվելու է Սահմանադրական դատարան: Ինչպես հայտնի է՝ ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները, որտեղ կոմունիստները ստացել են ձայների 50%-ից ավելին, բայց մյուս կողմից չի մասնակցում ձայների վերահաշվարկին: Չորեքշաբթի օրը Մոլդովայի նախագահը եւ կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը
Մաթեւոսյանական պուրակ
Ապրիլի 15-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հրավերով ճանաչված ռուս գրող Անդրեյ Բիտովը այցելեց Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր: Նրան ուղեկցում էր Հ. Մաթեւոսյանի ընտանիքը: Մեծ գրողի ծննդավայրում ծառատունկ անցկացվեց, եւ ստեղծվեց Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական պուրակ: Ե՛վ հայ մտավորականները (Ռուբեն Հովսեփյան, Հրաչյա Սարուխան, Լեւոն Խեչոյան, Ֆելիքս Մելոյան եւ այլոք), ե՛ւ Ա. Բիտովը իրենց ծառերը տնկեցին՝ Մաթեւոսյանի հիշատակին:
Հիշատակի երեկո
«Նոյյան տապանը» հաղորդում է, որ հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեի նախաձեռնությամբ ապրիլի 19-ին Ամստերդամի Սբ. Մովսես եւ Ահարոն եկեղեցում տեղի կունենա Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ելույթներով հանդես կգան Ամստերդամի համալսարանի դասախոս, Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի հետազոտող դոկտ. Թոն Զվանը, Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր Հարի Վան Բոմելը, Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի եւ Ցեղասպանության
Տագնապալի, բայց՝ ոչ աղետալի
Հանրակրթական հաստատություններում մարտի կեսերին անցկացված ընթացիկ ստուգումներն ամփոփելու նպատակով երեկ «Նովոստի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպեց ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը: Ըստ պարոն Մկրտչյանի՝ ԳԹԿ-ն միայն ավարտական եւ միասնական քննությունները կազմակերպելու համար չէ, իրենց նպատակն ու գործառույթները շատ ավելի լուրջ են. «Կամաց-կամաց գնում ենք մեր հիմնական նպատակին՝ հանրակրթության որակի բարձրացմանը», ինչին կնպաստի նաեւ ընթացիկ գնահատումը: Այս
Միլիոնատեր չէ
Երեկ «Առավոտին» զանգահարեց Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ իր վրդովմունքն արտահայտեց մեր թերթի երեկվա համարում տպագրված «Բացեք ճշմարտության աչքերը»” հոդվածի մեջ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մի ուսանողի (ուսանողի տվյալները խմբագրությունում են) նամակից արված մեջբերման կապակցությամբ, որում ուսանողը պնդում էր, որ քաղաքապետը միլիոնատեր է եւ Ֆրանսիայում ունի ապարանքներ: Պարոն Ներսիսյանը կտրականապես հերքում էր իր «միլիոնների մասին» ուսանողի
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ
Սեպտեմբերից հանրակրթական համակարգ մուտք գործելիք տարբերակված դասագրքերը մասնագետների մեջ «կռիվ են գցել»: Դեռ հունվարին մի առիթով ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ից ավագ դպրոց մուտք կգործեն տարբերակված դասագրքեր՝ յուրաքանչյուր առարկայից երկու տիպի. հոսքային ուսուցման համար՝ խորացված եւ խառը հոսքերի համար՝ ավելի պարզեցված: Արդեն կայացել են որոշ դասագրքերի մրցույթներ, ինչպիսին են «Հանրահաշիվը», «Երկրաչափությունը», «Համաշխարհային
Արձագանքում է Մայր աթոռը
«Առավոտի» մարտի 11-ի համարում «Խրախճանք՝ ժանտախտի պահին» հրապարակման մեջ անդրադարձել էինք Էջմիածին քաղաքի Ներսիսյան անտառներում տիրող վիճակին: Անտառի տակ իրենց վերջին հանգրվանն են գտել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված, սակայն սովից, տիֆից, խոլերայից մահացած մեր հայրենակիցները: Անտառը հիմնվել է ամեն տեսակ վարակների տարածումը կանխելու համար, իսկ մեր օրերում անտառում խրախճանքի օբյեկտներ են կառուցվել՝ ահազանգել էինք մենք:
ONE WAY TICKET
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Սկիզբը՝ նախորդ համարում 3. Don՛t worry, be happy Թեպետ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն Օսմանյան Թուրքիա ժամանեց (1913 թ.) իր երկիրն առավել պատշած մակարդակով ներկայացնելու նպատակով (1913-1916 թթ.), սակայն նա իր դիվանագիտական ներուժն ի սպաս դրեց երիտթուրքերի ցեղասպան ծրագրերը չեզոքացնելու համար: Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթին Մորգենթաուն զգուշացնում էր. «Ամերիկացիները զայրացած են հայերի
Մեկի փոխարեն՝ 3 շուկա
Բագրատաշենի շուկայի փակումից երկու տարի հետո փորձ է արվում կրկին հայ-վրացական սահմանում վերականգնել առեւտուրը: Նման մի շուկա բացել էր Բագրատաշենի բնակիչներից մեկը: Սակայն այստեղ առեւտրի պայմանները հարմար չէին, նեղվածք էր: Երբ Բագրատաշենի նախկին գյուղապետ Հովսեփ Օգումցյանը, Պտղավանում վարձակալությամբ տարածք վերցնելով, շուկա գործարկեց, այս շուկայի առեւտրականները, այդ թվում՝ Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանցիները, թողեցին այդ տարածքը եւ
ՀՈՍՈՂ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ
Ջրին սպասելով՝ աչքները ջուր է կտրել Ջողազի ջրամբարի ջրերով Նոյեմբերյանի տարածաշրջանում նախկինում ոռոգվող հազարավոր հեկտար հողերը հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո դարձան անջրդի, քանզի ոռոգման խողովակաշարը ձգվում էր ադրբեջանական տարածքով: Արդեն 18 տարի Ոսկեւանի ենթաշրջանի հողերը չեն ոռոգվում: 2006-ին ԻՖԱԴ կազմակերպության 2.9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ սկսվեց Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեւան-Կոթի 37 կմ (ճյուղավորումներով հանդերձ) ինքնահոս ջրագծի կառուցումը: Նոյեմբերյանի սարերից,
Եվրոդատարանի երեկվա օրը
282 հազար եվրո` Չեչնիայի բողոքի համար Ռուսաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տանուլ է տվել 2001-2003 թթ. Չեչնիայի 4 բնակիչների անհետացման գործը, որի համար պետք է վճարի 282 հազար եվրո: Ըստ «Կոմերսանտի», տուժողները հավատացրել են, որ իրենց հարազատներն անհետացել են ռուսական զինվորականների կողմից ձերբակալվելուց հետո: Հայցվորները մի քանի անգամ դիմել են Ռուսաստանի դատական ատյաններին, սակայն դատարանները
ՊԱՏՌԵԼ ԷՐ ՏԱԲԱՏԸ, ՊՈԿԵԼ ԳՈՏԻՆ
«Սուտ մատնության» դիմեց ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններից մեկում օրեր առաջ լսվեց աղմկահարույց մի գործ, որի նիստերը երբեմն ընթացան դռնփակ դահլիճում: Քրեական գործը, որը հարուցվել էր մարմնավաճառությամբ զբաղվող հայտնի անձնավորության նկատմամբ, ներկայացնում եմ ամբողջությամբ, նախապես փոխելով միայն հերոսների անուն-ազգանունները: Ակնկալում եմ, որ «Առավոտի» որեւէ ընթերցող չի մեղադրի տողերիս հեղինակին՝ խիստ անձնական կյանքի մանրամասները ներկայացնելու նպատակով հերոսների
Համայնքապետերը չարաշահել են
Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահատումներին, ասել է, որ մի շարք երեւույթներ արդեն իսկ օրինաչափություն են դարձել Հայաստանում. «Բացի նրանից, որ մենք պետք է բավականին խիստ գնահատականներ տանք այն պաշտոնատար անձանց, ովքեր թույլ են տալիս խախտումներ, նաեւ ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա համակարգային օրենսդրական որոշ փոփոխություններ իրականացնել, որոնք, կարծում ենք,
Կաճի՞, թե՞ կնվազի
Տնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավոր է, որ ներգնա տուրիզմն անկում ապրի: Երեկ «Հայելի» ակումբում նման կարծիք է հայտնել Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա կանխատեսումներով, զբոսաշրջության հոսքը կնվազի մոտ 5-7%-ով: Ըստ ասոցիացիայի նախագահի, դրամի արժեւորումը դրական կանդրադառնա ներքին զբոսաշրջության վրա, քանի որ, Հ. Հակոբյանի կարծիքով՝ «Տեղական հյուրանոցները կարող ենք դիտարկել որպես ներքին արտադրողներ»: Ի տարբերություն
Շնչում ենք 2 անգամից էլ պակաս թթվածին
Երեւանում օդի ավազանը անընդհատ աղտոտվում, կանաչ տարածքներն էլ նվազում են: Տարբեր թվային տեղեկություններով, մայրաքաղաքում յուրաքանչյուր հոգու հասնում է 4,7 քմ-ից մինչեւ 7-8 քմ կանաչ տարածք: Իրականում, մեկ շնչին պետք է մոտ 16 քմ կանաչ տարածք հասնի: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ բնապահպանական ու գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը: Նրա խոսքերով,
«ԱՐԱԲԿԻՐՈՒՄ» ԱՅԼԵՎՍ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՀԻՎԱՆԴ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Բժիշկները դա պատճառաբանում են պետպատվերի կրճատումով «Արաբկիր» բժշկական կենտրոնում անցել են խիստ տնտեսումների: Այս բուժկենտրոնում նախկինի պես այլեւս անսահմանափակ թվով հիվանդներ չեն ընդունում: Եթե մոտ մեկ ամիս առաջ բժիշկները կարող էին նույնիսկ ոչ շտապ ու ստացիոնար բուժում պահանջող հիվանդներին ընդունել, այժմ ընդունում են միայն նույն համայնքի՝ ծայրահեղ վիճակում գտնվող ու նեղ պրոֆիլի հիվանդներին: Օրերս «Առավոտին»
ՆԺՈՒՅԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՄԲԸ Ինչ լավ է, որ այս գարնանը ծիրանենին, կարծես թե, խուսափեց ցրտից. տարօրինակ մի ծառ, որն անընդհատ խաբվում է՝ ինչպես մեր ժողովուրդը պատմության եւ բանասիրության մեջ, ու գրեթե անկենդան թվացող ճյուղերի վրա փրփուրի նման բացվում են ամենաքնքուշ ծաղիկները թվացյալ աշխարհի: Եվ դո՛ւ, հայ տղամարդ, ծիրանի ծաղիկների ծփանքը աչքերիդ մեջ՝ որպես հարեւանի նորահարսի գեղեցկություն,
Շինարարությունն ավարտել են, աղբի մասին՝ մոռացել
Մայրաքաղաքի Պարոնյան փողոցում գտնվող թիվ 24 դպրոցի խաղահրապարակում մեծ քանակությամբ շինարարական աղբ է կուտակվել: Ամեն օր աղբի հարեւանությամբ խաղում են դպրոցի աշակերտներն ու հարակից բնակելի շենքերի երեխաները: Բացի այն, որ երեխաները անընդհատ խաղում են փոշու եւ կեղտի մեջ, այնտեղ առկա տարբեր շինանյութերն ու երկաթի կտորները կարող են վնաս պատճառել երեխաներին: Թե ինչու թիվ 24 դպրոցի
«Պատասխան տվեք՝ իրացման գոտու «գենոցիդի» համար»
Երեկ մայրաքաղաքի իրացման գոտու բնակիչները դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ: Նրանք հույս ունեն, որ, ի վերջո, իրենց խնդիրները կլուծվեն եւ վարձով բնակվելու կամ փողոցում մնալու փոխարեն՝ պետության հատուկ կարիքների համար վերցված իրենց սեփական տների համար փոխհատուցում կստանան: «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ, իրենց տեղեկություններով, գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը
ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻՆ
Դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ մարդիկ գերադասում են իրենց ավանդները պահել դոլարով, ինչի հետեւանքով էլ երկրում առաջացել է դոլարիզացիա, այլ կերպ ասած՝ երբ մարդիկ դրամի փոխարեն գործարք են կատարում դոլարով: Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում կտրուկ բարձրացավ դոլարի պահանջարկը, ինչը պայմանավորված է հիմնականում դոլարի արժեւորմամբ եւ ազգային արժույթի նկատմամբ անվստահությամբ: Մի քանի ամսվա ընթացքում առեւտրային բանկերն իրենց պահուստների
«ՁԵԶ ՇՐՋԱՊԱՏԵՔ ՔԱՂԱՔՆ ԻՄԱՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ»
Երեւանի ապագա քաղաքապետին խորհուրդ է տալիս 1975-1985թթ. Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Մուրադ Մուրադյանը: – Մեկուկես ամսից «Երեւանի մասին» նոր օրենքով տեղի են ունենալու ավագանու ընտրություններ: Արդյոք ընտրության այս ձեւը լիարժեք հնարավորություն կտա՞ ընտրված ավագանուն եւ քաղաքապետին աշխատել ի շահ Երեւանի: – Կարծում եմ, լիարժեք հնարավորություն տալու է, եթե ընտրվի այնպիսի քաղաքապետ, որը իրոք սրտացավ
ՀՅԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԽԶԵԼ ԿԱՊԵՐԸ
ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեկ «7 օր» կայքէջին տված հարցազրույցում չի բացառել, որ Երեւանի ավագանիում տեղեր ունենալու դեպքում ՀՅԴ-ն կհամագործակցի նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետ. «Ավագանու ընտրություններում ՀՅԴ հաղթանակի դեպքում ընդդիմությանը վերապահվելու է վերահսկիչ գործառույթի ոլորտում էական դերակատարություն»։ Ըստ նրա՝ կարող են լինել համագործակցության նաեւ այլ ձեւաչափեր. «Մասնավորապես, նույն կառավարման ոլորտում կլինեն առաջարկներ՝