Օրվա լրահոսը

Անգրագետ գործընթաց

«Օրերս հայտարարված գիտության ոլորտի դրամաշնորհների տրամադրման գործընթացը ծայրահեղ անգրագետ  է կազմված: Շատ կետեր ոչ միայն թերի են, այլեւ բացարձակ անթույլատրելի եւ ոչ իրական՝ գիտական տեսանկյունից: Շնորհների տրամադրման գործընթացի նման կազմակերպումը միայն կհամալրի ոչ արհեստավարժ, չմտածված քայլերի ցուցակը, որոնք առկա են մեր գիտության ոլորտում: Բերենք միայն երկու օրինակ, որոնք վստահաբար կապացուցեն, թե որքան ոչ արհեստավարժ է

Հայկական ֆուտբոլ. ճնշող զրոների առաջնություն

Անցած հանգստյան օրերին կայացած «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը ոչ միայն 26-րդ տուրի, այլեւ՝ ողջ առաջնության կտրվածքով կենտրոնական հանդիպումը կարելի էր համարել: Հայկական սուպերկլասիկոն 2010 մրցաշրջանում տարիների դադարից հետո կրկին վերադարձել էր չեմպիոնության համար պայքարին՝ նոր, թարմ շունչ հաղորդելով առաջնությանն ու լիցք՝ վիճակագրության սիրահարներին: Իսկ վիճակագրությունը հիշեցնում էր, որ այս առաջնությունում կայացած նախորդ երեք հանդիպումներում «Փյունիկին» այդպես էլ

Յոթ մասնակից

Նոյեմբերի 4-ին Տաշքենդում մեկնարկում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով այսօր Ուզբեկստան է ուղեւորվում Հայաստանի հավաքականը: Մարզաձեւի ֆեդերացիայի տարածած տեղեկատվության համաձայն, մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են. 48 կգ՝ Ռուզաննա Սարգսյան, 52՝ Տիգրան Կիրակոսյան, 57՝ Վահան Վարդանյան, 62՝ Վահրամ Գրիգորյան, 68՝ Վաչիկ Վարդանյան, 74՝ Աշոտ Դանիելյան՝ 90՝ Արտակ Ծատինյան:  

Արոնյանը՝ Տալի հուշամրցաշարում

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը նոյեմբերի 4-14-ը Մոսկվայում մասնակցելու է աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարին, որը մասնակիցների անչափ ուժեղ կազմ է հավաքել: Հայ գրոսմայստերի ապագա մրցակիցներն են ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը (Իսրայել),  Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Վան Հաոն (Չինաստան) եւ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):

Սամվել Տեր-Սահակյանն աշխարհի փոխչեմպիոն է

Աշխարհի փոխչեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը՝ կենտրոնում: Հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Պորտա Կարրաս քաղաքում անցկացված 8-18 տարեկանների աշխարհի առաջնության ավագ տարիքի մրցաշարում դարձավ աշխարհի փոխչեմպիոն, ինչի համար շնորհավորում ենք: Սամվելն ամբողջ մրցաշարն անցկացրեց կայուն ու վստահ եւ սկսած վեցերորդ տուրից՝ միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Անկեղծ ասած, հայ շախմատիստն արժանի էր ոսկե մեդալի եւ դրան շատ

Բոյկոտ՝ Շահան Արծրունուն

Հայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Շահան Արծրունու Նյու Յորքի Քարնեգի Հոլլի բեմում տված համերգը, որտեղ նա ներկայացրել է հայ եւ թուրք կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, միանշանակ չի ընդունվել: Ըստ news.am-ի, համերգից օրեր առաջ սփյուռքյան մի քանի հայկական կազմակերպություններ դիմել էին անվանի երաժիշտին՝ հրաժարվելու մասնակցել մի միջոցառման, որը կազմակերպվել էր Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության եւ հետեւաբար՝ Թուրքիայի

Բլիսը, Բոյաջյանն ու Գեղամյանը

Հերթական համերգը «Երաժշտական կամուրջի» շրջանակներում Էդ. Սադոյանը (ձախից), Մ. Բլիսը, Գ. Գեղամյանը եւ Հ. Բոյաջյանը: Կոմպոզիտոր Էդուարդ  Սադոյանի նախաձեռնությամբ 1992 թվականից  Երեւանում անցկացվում են «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգներ:  Կոմպոզիտորի փոխանցմամբ, դրանք ունեն ճանաչողական  նշանակություն, հնարավորություն են տալիս հայ ունկնդրին ծանոթացնել ժամանակակից ամերիկացի, ամերիկահայ եւ ամերիկաբնակ կոմպոզիտորների արվեստին՝ հայաստանցի երաժիշտների մեկնաբանությամբ: Անցած տարիներին ներկայացվել են Էլիզաբեթ

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ

Կամ՝ ինչու է հայոց միջին տանտիկնոջ հույզերը շարժում Բարաք Օբաման եւ Մերիլին Մոնրո «մանրվում» Վերջերս «Գրական թերթում» լույս են տեսել Դավիթ Հովհաննեսի «Տագնապներ XIII» շարքից ութտողանիներ, որոնցում վրդովմունք ու ցավ կա: Բանաստեղծն «Առավոտին» ասում է, որ իր տագնապներից ծնված «Տագնապները» մեր կյանքին բնորոշ հոգեզգացողություններից են, դեռեւս 70-ականներից է գրել «Տագնապներ» շարք, եւ հիմա արդեն 14-րդ

ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին վախեցրել է լուրը, թե վրացական իշխանությունները հանել են վիզային ռեժիմը Հյուսիսային Կովկասում բնակվող քաղաքացիների համար: «Դա կարող է Վրաստանն ահաբեկիչների ասպարեզ դարձնել»,- ըստ news.am-ի, «Ասավալի-դասավալի» թերթին ասել է Շեւարդնաձեն՝ հավելելով, որ «այժմ Վրաստանի սահմանը բաց է, եւ անվտանգության ապահովման պայմաններ չկան»: «Ինձ անհանգստացրել, ավելի ճիշտ՝ վախեցրել է այդ որոշումը, քանի

ՃԱՊՈՆԻԱՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

Ճապոնիայի ԱԳ նախարար Սեյդեզի Մաեհարան արտգործնախարարություն է կանչել Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բելովին եւ բողոք է հայտնել նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հարավային Կուրիլներ կատարած այցի կապակցությամբ: Նա ասել է, թե նման այցը «վիրավորում է ճապոնացիների զգացմունքները»: BBC-ի մատուցմամբ, Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն իր հերթին հայտարարել է, թե Մեդվեդեւի գործողություններն «ափսոսանք են հարուցում»՝ հավելելով,

ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԸՆՏՐԵԼ

Հարավային Ամերիկայի ամենախոշոր երկրի՝ Բրազիլիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնում կին է ընտրվել: Բրազիլիայի ընտրական գերագույն տրիբունալի պաշտոնական տվյալներով, կիրակի օրը՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է երկրի կառավարության թեկնածու Դիլմա Ռոուսեֆը: Քվեների 92%-ի հաշվարկի արդյունքում Ռոուսեֆը ստացել է ընտրողների ավելի քան 55%-ի աջակցությունը: Բրազիլիայում ընտրություններն անցկացվում են էլեկտրոնային քվետուփերի

Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ռազմական դաշինք են ձեւավորում

Նոյեմբերի 2-ին Լոնդոնում կայանալիք գագաթաժողովում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կհայտարարեն ռազմական ոլորտում համագործակցության շուրջ նոր համաձայնության հասնելու մասին: The Daily Telegraph-ի մատուցմամբ՝ գործարքի պայմաննների համաձայն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնում միայն իրենց բանակների միավորման քայլն անելուց: Իսկ ընդհանրապես համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն է տալու կրճատել իրենց ռազմական

Բաղդադում ազատ են արձակվել եկեղեցում պահվող պատանդները

Բաղդադում կաթոլիկ եկեղեցուց պատանդների ազատ արձակման նպատակով իրականացված գրոհը անհաջող է եղել: Արդյունքում 52 մարդ է սպանվել: Reuters-ի փոխանցմամբ, եւս 67 մարդ վիրավորվել է: Աղբյուրը շեշտում է, որ զոհվածների վերը նշված թիվը ներառում է միայն պատանդներին եւ ոստիկաններին, բայց ոչ գրոհայիններին: Նախօրեին «Ալ-Քաիդայի» կողմից գրավված եկեղեցում գտնվել է ավելի քան 100 հավատացյալ: Կարադայի շրջանում տեղակայված

Քարզայը դատապարտել է ռուս-ամերիկյան համատեղ գործողությունը

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը զայրույթով է արձագանքել Աֆղանստանի տարածքում առաջին անգամ համատեղ իրականացված ռուս-ամերիկյան գործողությանը, որի արդյունքում ոչնչացվել էին թմրանյութերի արտադրությամբ զբաղվող մի քանի խոշոր լաբորատորիաներ: BBC-ի մատուցմամբ, Քարզայն ասել է, թե գործողությունն իրականացվել է առանց աֆղանական իշխանությունների հավանության կամ իմացության, ինչը երկրի ինքնիշխանության ոտնահարում է: «Ոչ մի կազմակերպություն իրավունք չունի ռազմական գործողություն իրականացնել մեր

Իսկ եթե սխալվու՛մ ես

«Առավոտի» հոկտեմբերի 30-ի համարում Է. Սիմոնյանի հոդվածը մի շարք ճշգրտումների կարիք ունի: Նախ հոդվածի հեղինակը փորձում է վերակենդանացնել երկլեզու կրթության ուրվականը, «…ինչո՞ւ մեր «շարքային» երեխան պետք է զրկված լինի օտար լեզուներ բավարար ազատ տիրապետելու հնարավորությունից…»: Քանի անգամ կարելի է ոմանց բացատրել, որ օտար լեզուների իմացությանը որեւէ մեկը դեմ չի եղել եւ չէ, եւ որ օտար

Պատգամավորի նամակը վարչապետին

Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը գիտական կոչում ունեցող անձանց համար օրենքով նախատեսված հավելավճարները 2000 թվականից չվճարելու մասին նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին: «2000 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ գիտական կոչում ունեցող անձանց, կենսաթոշակից բացի, նախատեսվում էր հավելավճար, որի չափն ու տրամադրման կարգը

ՄԵԿ ՇՆՉԻՆ ԸՆԿՆՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐԻՇ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կամ՝ աշունը հաշվետվությունների ժամանակ է Մեկ ամիս էլ չկա, ինչ վերադարձել եմ արտասահմանյան գործուղումից: Իհարկե, հրավիրող կողմի հաշվին էր: Բայց մեր իրականությունն արդեն հասցրել է ձանձրացնել: Ոչինչ չի փոխվել՝ չէր էլ կարող: ԷՈՒՇ-աբանության մասին հոդվածից հետո (տես՝ «Գիտական խեղկատակություն», «Առավոտ», 08.24.2010) որոշել էի ոչ մի բանի չխառնվել: Բայց անհնար է: Տարօրինակ մտավոր ընդունակություն ու գիտելիք

ՄՆԱՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍՈՂ

Վերջին շրջանում իմ համեստ անձը եւ իմ ընտանիքը, առանց որեւէ լուրջ պատճառի, հետաքրքրություն է առաջացրել լրատվամիջոցներում, ուստի պարտավորված եմ զգում մի քանի բառ գրել: Որքան հասկանում եմ, մամուլը շատ է հետաքրքրվում իմ ընտանիքով, մասնավորապես իմ եղբորով՝ Դավիթով: Ուրախ եմ հայտնել, որ մենք չորս եղբայներ ենք եւ չորս քույր, ինչպես նաեւ մոտ երեք հարյուր հորեղբոր տղաներ

Միայն ինքնահաստատո՞ւմն է

Մի հարցազրույցի առիթով Մասնագիտությամբ թատերագետ եմ, տարիներ շարունակ ուսումնասիրում եմ հայ թատրոնի արդի վիճակը, գրում վերջին տասնամյակների թատրոնի տարեգրությունը, ուսումնասիրում եմ Եգիպտոսի եւ Իրանի հայ համայնքների թատերական կյանքը, ուստի ծանոթ եմ այդ ասպարեզի զարգացումներին՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ սփյուռքում: Ուշադրությամբ հետեւում եմ նաեւ թատրոնին վերաբերող ռադիո եւ հեռուստահաղորդումներին, քանի որ դրանք եւս կարեւոր աղբյուր են

ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ընդդեմ «Առավոտ» օրաթերթի «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի դիմումի վերաբերյալ Քննարկելով ընդդեմ «Առավոտ» օրաթերթի «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի դիմումը՝ թերթի 2010 թվականի հուլիսի 7-ի «Աղջիկս երդվել է իմ արյունով լվացվել» հոդվածում կրոնական թշնամանք եւ ատելություն քարոզելու վերաբերյալ, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը եզրակացնում է. 1. Յուրաքանչյուր անհատ լրագրող կամ մասնավոր լրատվամիջոց հասարակական ցանկացած խնդրի վերաբերյալ կարող է

ԱՆՀՈՒՍՈՐԵՆ ՈՒՇԱՑԱԾ ՋՐԱԳԻԾ

2006 թ. IFAD-ի՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի 2,9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ սկսվեց Տավուշի մարզի Կարմիր գյուղ-Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան-Կոթի 27կմ ինքնահոս ջրագծի կառուցումը: Նոյեմբերյանի սարերից, Ոսկեպար գետի վերին հոսանքից սկիզբ առնող ջրագիծը պետք է սահմանամերձ Կոթի, Ոսկեպար, Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերում ոռոգելի դարձներ ընդհանուր առմամբ 1100 հեկտար տարածք: Ի սկզբանե ջրատարը նախատեսված էր գործարկել 2008 թվականի հուլիսին: Հետո

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ՝ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դիմաց, միջպետական ճանապարհի եզրին, «ցուցադրված» են ջարդված, կիսաքանդ ավտոմեքենաներ: Կողքին ավտոպահեստամասերի վաճառքի մասին տեղեկացնող ռուսերեն ցուցանակ կա: Գեղեցիկ քաղաք է Իջեւանը, քաղաքի զարգացման գերակա ուղղություններից մեկն էլ զբոսաշրջությունն է: Ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքը չի խանգարի զբոսաշրջության զարգացմանը, եթե քաղաքակիրթ կազմակերպվի: Այս գերեզմանոցը որքանո՞վ է հարիր քաղաքի կերպարին

«Փրկեցին» դեբեդցի դպրոցականներին

Հոկտեմբերի 29-ին Վրաստանին սահմանակից Տավուշի մարզի Պտղավան գյուղում ուղիղ կեսօրին երկրաշարժ տեղի ունեցավ, աշակերտներին դպրոցից էվակուացրին, կրթօջախում մնացին միայն «վիրավոր» երեխաները, որոնց՝ ճոպանների ու դրանց ամրացված պատգարակների միջոցով փրկարարները կրթօջախից հանեցին: Սա բարեբախտաբար իրական կյանք չէր՝ ուսումնական վարժանքի սցենար էր: Դպրոցից հետո փրկարարական վարժանքը շարունակվեց Դեբեդի ափին: Գետի մեջ հայտնված ավտոմեքենայից փրկարարները հանեցին երեխայի: Պտղավանցի

ՀԱՇՄԱՆԴԱՄՆ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ՞

Ադրբեջանում հորը կորցրած հային Հայաստանում ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում Լոռու մարզկենտրոն Վանաձորի բնակիչ՝ 55-ամյա Նորա Քանարյանը տնից դուրս գալ չի կարող, դժվարությամբ է քայլում, երկրորդ կարգի հաշմանդամ է: Իսկ 22-ամյա որդին՝ Համլետ Ռեւազյանն էլ տնից չի կարողանում դուրս գալ եւ աշխատանք փնտրել, որովհետեւ վախենում է, թե պարտքատերերը կիմանան աշխատանք ունենալու մասին, եւ բոլորը

Հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, զրպարտության դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, ինչպես նաեւ դատավորին, դատախազին, քննիչին եւ հետաքննություն կատարող անձին առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքներով զուգորդված զրպարտության դեպքի առթիվ: Գործի վարույթն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: «Հետք» շաբաթաթերթի՝ սեպտեմբերի 13-ի թիվ 31-ում հղում կատարելով նախկին դատապարտյալ, Ռումինիայի

«ԳԱԶ-3110»-Ը՝ ՁՆԱԲՔՈՒՄ

Տեղացող ձյան հետեւանքով Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրը դարձել էր անանցանելի: «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ձնաբքից դուրս է բերվել մեկ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա, իսկ Գորիս քաղաքի «Ճանշինի» աշխատակիցների կողմից մաքրվել է ավտոճանապարհի տվյալ հատվածը:

ՏՈՒԺԱԾԻ ՎԻՃԱԿԸ՝ ԾԱՆՐ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ նախորդ օրը տեղեկատվություն է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում տեղակայված ՃՈ պահակակետի մոտ տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Օպել-Վեկտրա» մակնիշի 05 ՏՍ 146 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի հարակից շինության պատին, ինչի հետեւանքով վարորդ՝ 1968թ. ծնված Հովհաննես Մաթեւոսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով քննությունը, սակայն դատավարությունը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 8-ը: Գործով ամբաստանյալներ Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանների պաշտպան Անահիտ Ավետիսյանը մոր՝ կաթված ստանալու պատճառով չէր ներկայացել դատարան: Երբ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստի հետաձգումը

Էլեկտրոնային գրանցում

Երեկ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նախատեսում է կազմակերպել քննարկում՝ նվիրված քրեակատարողական հիմնարկների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների ծառայությանը: Նա խորհուրդ տվեց հարցեր տալ միայն երեկ քննարկվելիք վարչարարության ոլորտում սպասվելիք փոփոխությունների եւ վերաքննիչ վարչական դատարան ստեղծելու հարցերի շուրջ: Նախարարը տեղեկացրեց, որ ձեւավորվելու է միասնական էլեկտրոնային համակարգ՝ պետական գրանցում իրականացնելու համար:

ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ՝ «ԴԱՐԻԿՆՈՑՈՒՄ»

Երեկ առավոտյան, ժամը 06:30-ի սահմաններում Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլգա» ՍՊԸ են մտել երկու դիմակավորված անձ: Նրանք նախ կոտրել են դուռը, ապա ներս մտել, կապկպել այդ պահին սենյակում քնած՝ տանտիրոջ 21-ամյա դստեր ձեռքերն ու ոտքերը, կպչուն ժապավենով փակել բերանը եւ գողացել ոսկյա զարդեր ու գումար՝ անգամ աղջկա ոսկե

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031