Օրվա լրահոսը
ԿՐԿԻՆ ԱՆԹԱՓԱՆՑ «ԼՈՒՅՍԻ» ՄԱՍԻՆ
Այսօր, ապրիլի 18-ին, լրանում է «Լույս» հիմնադրամի գրանցման 1 տարին: 2008թ. ապրիլի 11-ին ՀՀ նորընտիր նախագահը եւ նորանշանակ վարչապետը համատեղ ներկայացրին այդ հիմնադրամի գրանցման հայտը: Ապրիլի 18-ին հիմնադրամը գրանցվեց: Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամը պիտի ծառայեր արտասահմանյան հեղինակավոր բուհերի հայ ուսանողներին օժանդակելու կարեւոր ռազմավարական նպատակին: Անցել է ուղիղ մեկ տարի: Այս մեկ տարվա ընթացքում, կարելի է
ՄՐՑԱՆԱԿ՝ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը՝ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաեւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 16-ի հրամանագրով հիմնվել է ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի
ԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Այն, ինչի մասին լռում է առաջին սերունդը, երկրորդ սերունդը կրում է իր մարմնի մեջ Երբ հինգ տարի առաջ Նվարդ Մելքոնյանի ընտանիքը պիտի մեկներ Անթալիա՝ հանգստանալու, նրա հինգ տարեկան տղան ասաց. «Ես չեմ գա, ընդեղ հայերին սպանում են»: «Դա խոսակցություն էր, որ իմ ընտանիքում երբեք չէր վարվել, ես իրեն այդ ոգով չէի սոցիալականացրել: Հավանաբար, դա կողքից
8 ամիս՝ «մեկ պատուհանում»
Քաղաքացիները ամիսներ շարունակ սպասում են Երեւանի քաղաքապետարան ուղարկված դիմումների պատասխանին: Նախորդ շաբաթ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հավաքել էր իր ենթականերին եւ հրահանգել, որ հնարավորինս կարճ ժամկետներում ընթացք տան քաղաքապետարանին ուղղված բոլոր դիմումներին: Մեր տեղեկություններով, դեռ նախկին քաղաքապետի ժամանակվանից այդ կառույցում բազմաթիվ անպատասխան դիմումներ են կուտակվել: Մինչ այսօր քաղաքացիներից ոմանք դեռեւս համբերատար սպասում են ամիսներ
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆՆ Է
Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրողների 50 տոկոսը պարապուրդի մեջ է. նրանք հույս ունեն, որ գոնե մրգի արտահանման սեզոնում կաշխատեն նախկին տեմպերով: Միջազգային շուկաներում առաջացած իրացման խնդիրների հետեւանքով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կտրուկ նվազել են արտահանման ծավալները: Վճարունակության անկման եւ պահանջարկի պակասի պատճառով էլ կրճատվել են ներմուծման ծավալները: Տնտեսագետների գնահատականներով, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը առաջին
Մենք եւս ընդդիմություն ենք
Հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը «Ես ինքս հետեւելու եմ թե՛ ծրագրերին, թե՛ ելույթներին: Ինչպես միշտ, մայիսի 31-ին իմ քվեն կատարելու եմ քաղաքացիական խղճի մտոք եւ «Ժառանգություն» կուսակցության հորդորի շրջանակներում»,- երեկ «Հայացք» ակումբում նման հայտարարություն է արել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ lragir.am-ի, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունն» ընտրական հանձնաժողովների իր տեղերը չի վստահում Հայ ազգային կոնգրեսին, որպեսզի էլ
Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԵՏ
200 հարցվածների 92%-ը դեմ է արտահայտվել թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին: Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1,5%-ը: 2009 թվականի մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացրել է հարցազրույցների շարք՝ Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել են պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, վերլուծաբաններ, ուսանողներ՝ շուրջ 200 հոգի: Արծարծված թեմաներից մեկն էլ վերաբերում
2008-ԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2009-ԻՆ՝ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ
Էներգետիկ քաղաքականության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Միլովն անդրադառնալով Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգություններին՝ նշել է. «Ինձ թվում է, մենք ականատես ենք դառնում քաղաքական նոր տեխնոլոգիայի հաջող փորձարկմանը, որը կիրառում են հետխորհրդային տարածքի ավտորիտար եւ կիսաավտորիտար վարչակարգերը՝ իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու, հանրության առջեւ հավելյալ լեգիտիմացման եւ ընդդիմության վարկաբեկման համար»: Ըստ ՌԻԱ գործակալության հաղորդման՝ Վլադիմիր
«Թուրքերի առաջ պետք է ժամկետներ դնել»
Վստահ է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Սիվիլիթասի» հիմնադիր, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ անկեղծորեն խոստովանեց, որ շատ է կարոտել լրագրողներին, եւ իր «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը պարզապես պատրվակ է լրագրողների հետ շփվելու: Գրքում տեղ են գտել 1998-2008 թթ. Վարդան Օսկանյանի ելույթները: Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին պատասխանելով՝ Վարդան Օսկանյանը նկատեց. «Ինձ համար վերջերս
«ՎԵՐԱԴԱՍՆ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ՕՐԵՆՔԸ ՊԻՏԻ ՎԵՐՑՆԵՆՔ»
Այդպիսի ցուցմունք է տվել մեղադրող կողմի վկաներից մեկը Երեկ «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատաքննության հերթական նիստում ցուցմունքներ տվեցին դատակոչված 5 վկաներ: Նրանցից առնվազն երկուսի դատաքննական ցուցմունքները խիստ ուշագրավ էին, մեկը՝ այն առումով, որ դահլիճում ներկաների ծիծաղն էր առաջացնում, մյուսը՝ այն պատճառով, որ հանցագործության մասին հայտարարություն էր պարունակում: Երեկ առաջինը ցուցմունք
ՍՏՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՉԵՍ ՀԱՍՆԻ
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը վստահ է, որ հանրային խորհուրդը քաղաքական կառույց է – Պարոն Մելիքյան, ի՞նչ եք սպասում Հանրային խորհրդից, որը վերջերս իր ձեւավորման ուղղությամբ որոշակի քայլեր է արել: – Մեկ տարի առաջ, երբ սկսվեց շրջանառվել այդ գաղափարը, ասվում էր, որ այն կոչված է ապահովելու հասարակության եւ գործող իշխանության միջեւ կապը: Ասվում էր նաեւ,
ԽՈՍՏԱՑԱՎ ԼԻՆԵԼ ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ
«Դժբախտաբար, այսօր շատ «ըսի-ըսավ»-ներով ենք առաջնորդվում. ես, որ հիմա իշխանության մեջ չեմ, դրսից եմ նայում, շատ բան զգում եմ, իսկապես, առաջ, երբ այդ խնդիրը իմ առաջ դրվում էր՝ ավելի բաց, թափանցիկ լինել, հիմա, խոստովանեմ, առավել գիտակցում եմ դրա անհրաժեշտությունը: Ես այնքանով, որ թափանցիկ եւ բաց չեմ եղել ձեզ հետ 10 տարիների ընթացքում, կփորձեմ դա կոմպենսացնել,
ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՑԿԵՂԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
«Հայաստանում կան քաղցկեղը բուժելու բոլոր հնարավորությունները: Եթե հիվանդը մեզ է դիմում քաղցկեղի ոչ վերջին փուլում, ապա մենք վիրահատության, քիմիաթերապիայի միջոցով կարողանում ենք բուժել այն»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց ուռուցքաբան Լուսինե Սադոյանը: Նրա խոսքերով, ոչ ոք ապահովագրված չէ քաղցկեղից, այն բնորոշ ախտանշաններ չունի, ուստի ահազանգի դեպքում պետք է անպայման լուրջ քայլերի դիմել: Բժշկի ներկայացմամբ, մեր երկրում
ԲՈՒՀԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեկ ԵՊՀ-ում մեկնարկեց «Ուսուցումը Հայաստանում-2009» միջազգային 8-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ տարբեր բուհեր: Այդ բուհերի ներկայացուցիչները ցուցադրեցին այն ամենը, ինչ առնչվում է իրենց բուհին՝ սկսած ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցերից, մինչեւ պատվոգրեր ու մրցանակներ: «Առավոտը» զրուցեց նրանցից ոմանց հետ, պարզելու, ինչ խնդիրներ ունեն: Կրթության միջազգային ակադեմիայի հասարակական աշխատանքների գծով պրոռեկտորի օգնական Գայանե Աբրահամյանը մեզ
Ապրիլի 17
ԽՈՅ (21.03-20.04)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Չափից շատ համեստությունը ձեզ միայն կխանգարի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր կլինեք, իսկ
Մել Գիբսոնը բաժանվում է
Հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնի կինն ապահարզան է ներկայացրել 28 տարի համատեղ կյանքից հետո, պատճառաբանելով, որ անընդհատ տարաձայնություններ են ունենում: Ռոբին Գիբսոնը հավակնում է ստանալ ամուսնու կարողության ու փողերի մի մասը, որը Մելը աշխատել է իր ողջ կարիերայի ընթացքում: Ենթադրվում է, որ զույգը ամուսնական պայմանագիր չի կնքել, ինչը նշանակում է, որ Ռոբինը կարող է Կալիֆոռնիայի նահանգի
Ձերբակալել են թմրաբարոնին
Կոլումբիայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են տարիներ շարունակ հետախուզման մեջ գտնվող երկրի ամենաազդեցիկ թմրաբարոնին։ Ինչպես հայտնել են կառավարության աղբյուրները, Դանիել Ռենդոն Էռերային, ով հայտնի է «Դոն Մարիո» մականունով, ձերբակալել են Կոլումբիայի հյուսիսարեւմտյան Նեկոկլի շրջանում։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Երկար ժամանակ էր, ինչ կառավարությունը 2 մլն դոլար պարգեւ էր խոստացել նրան, ով կկարողանար թմրաբարոնի մասին
Ողնաշարի ծռումներ՝ բարձրակրունկ կոշիկներից
Դեռահասին արգելված է բարձրակրունկը «Օրեր առաջ դպրոցից եկա, կոշիկներս հանեցի եւ նկատեցի, որ ամբողջ մաշկս կարմրել էր, ոտքերս լվացի, մի քանի ժամ հետո սկսվեց անտանելի քոր ու այդպես չկարողացա քնել…»,- պատմում է 15-ամյա Աստղիկը, որը կոշիկների հետ կապված՝ միշտ վիճում է մայրիկի հետ, որովհետեւ վերջինս դեմ է, երբ դուստրն այդ տարիքում բարձրակրունկ կոշիկ է հագնում:
ՏՂԱՄԱՐԴԻԿ ՆՈՒՅՆԻՍԿ ՄՏՈՎԻ ԵՆ ՀԱԿՎԱԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ
Դավաճանելու համար կոնկրետ պատճառներ պետք չեն Տխուր վիճակագրություն. սոցիոլոգները պնդում են, որ կանանց 97%-ը բախվել է ամուսնու դավաճանության հետ կամ ունի բոլոր հիմքերը դրանից զգուշանալու համար: Տղամարդկանց շրջապատում բարձր հեղինակություն է վայելում նա, ով չի վազում շրջազգեստների հետեւից, բայց ստեղծված հնարավորության դեպքում պահը բաց չի թողնում: Այն տղամարդիկ, որոնք հավատարիմ են իրենց կանանց, հաճախ արժանանում
Արոնյանը դարձավ միանձնյա առաջատար
Նալչիկում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Grand Prix» շարքի չորրորդ մրցաշարը Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում արագ պարտության մատնելով ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին՝ ապացուցեց, որ ինքն այստեղ, իրոք, հաղթողի գլխավոր հավակնորդն է ոչ միայն իր ամենաբարձր վարկանիշով, այլեւ՝ խաղով: Դրան հակառակ, Պետեր Լեկո-Գատա Կամսկի զուգը յուրատեսակ ռեկորդ սահմանեց: Նրանք կատարեցին 121 քայլ եւ ի վերջո համաձայնեցին
ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԷԻՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՇԱՏ ՄՈՏ
Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանը կանանց եւ տղամարդկանց պայքարում ընդհանուր թիմային հաշվարկով ճանաչվեց հինգերորդը: Երեկ «Առավոտը» զրուցեց ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ՝ խնդրելով գնահատել մեր մարզիկների մրցելույթները: – Նախորդ առաջնությունների հետ համեմատած, այս անգամ որոշակի նահանջ է գրանցվել: Այդ մասին ի՞նչ կասեք: – Թող տարօրինակ չթվա, բայց ընդհանուր մասնակցությունը համարում եմ բավարար: Այստեղ
Մի անգամ Գնդասարում
Ռաֆիկ Կարապետյանը ծնվել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Նա «Անանուն լեռնանցք» օդերեւութաբանական կայանի տնօրենն է, աշխատանքին զուգահեռ էլ զբաղվում է գրականությամբ: Այժմ պատրաստվում է առանձին գրքով հրատարակել հայրենի գյուղի պատմությունը՝ համագյուղացի նշանավոր մարդկանց, այդ թվում՝ Պարույր Սեւակի հետ կապված հուշապատումներով: Ներկայացնում ենք հատվածներ ապագա գրքից: 1968 թ. օգոստոսի գեղեցիկ օրերից մեկն էր: Աշխատանքից վերադառնալիս քայլեցի
«ՏԻԿՆԻԿՆԵՐԻՆ ԿԴԱՐՁՆԵԻ ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄ»
Ասում է տիկնիկավար, ՀՀ վաստակավոր դերասանուհի Լուսինե Սարգսյանը Հայաստանում խամաճիկային թատերարվեստն ունի շուրջ 20-ամյա պատմություն եւ միայն վերջերս Երեւանի խամաճիկների թատրոնի տիկնիկավար դերասանուհի Լուսինե Սարգսյանն առաջինը արժանացավ վաստակավորի կոչման: Տիկնիկավարն ուսանել է Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայի մարիոնետային բաժնում, ճանաչված տիկնիկավար, բեմադրիչ եւ մանկավարժ Նիկոլայ Նաումովի արվեստանոցում: Վերջինիս հայ հանդիսատեսը ծանոթ է Երեւանում նրա իրականացրած «Արքայադուստրը
ԹՈՒՐՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԴԺԳՈՀ Է
Թուրքական ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Մեջլիսի պատգամավոր Թորգուլ Թուրքեշը Day.az-ին տված հարցազրույցում հայտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին բանակցությունները սկսվել են դեռեւս անցած տարի՝ Շվեյցարիայում: Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ Թուրքիա այցելեց Բարաք Օբաման: Ըստ պատգամավորի, թուրքական կառավարության՝ այդ ուղղությամբ արվող քայլերի մանրամասները չեն հրապարակվում եւ այժմ մարդկանց կանգնեցրել են կատարված փաստի
«ԱԼ-ՂԱԻԴԱՆ» ՀԱՍԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի հատուկ ծառայությունները բացահայտել են «Ալ-Ղաիդայի» մտադրությունը՝ մի շարք ահաբեկչություններ կազմակերպել Ռուսաստանում ուղղափառների Զատիկի օրերին: Ըստ Newsru.com-ի, ահաբեկիչները պատրաստվում էին սպանել դաշնային անվտանգության ծառայության բարձրաստիճան մի սպայի, պայթեցնել Մոսկվայում այդ ծառայության շենքերից մեկը, ինչպես նաեւ՝ Կազանում ավիաձեռնարկությունը եւ կաշվի գործարանը: Հատուկ ծառայությունների սպային մտադիր էին սպանել Ռոստով-Մոսկվա խճուղում՝ պայթուցիկ նյութերով բեռնված ավտոբուսի միջոցով: Մոսկվայում ահաբեկչության
ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՏԵԽԱՍՈՒՄ
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տե ղի է ունեցել բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ: Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ՝ Տեխասի նահանգապետ Ռիկ Փերին ակնարկեց, որ չի բացառում Տեխասի դուրս գալն ԱՄՆ կազմից, հաղորդում է «AP» գործակալությունը: «Մենք շատ սցենարներ ունենք,- հայտարարել է նահանգապետը:- Մենք մեծ երկիր ենք եւ որեւէ պատճառ չունենք խզելու մեր դաշինքը, սակայն եթե
Ստրասբուրգում քննվելու է Վրաստանի հայցը
Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ սկսել է քննել Վրաստանի հայցը՝ ընդդեմ Ռուսաստանի: Հիմնական մեղադրանքն է վրացի միգրանտների իրավունքների խախտումը՝ վերջիններիս Ռուսաստանից արտաքսելու ժամանակ: Ձեւական առումով հայցը կապված չէ 2008-ի օգոստոսին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, սակայն, իրավաբանների կարծիքով, եվրոպացիների որոշակի բացասական վերաբերմունքն այդ պատերազմի նկատմամբ կարող է ազդել Եվրոդատարանի որոշման վրա: Newsru.com-ը
ՌԴ օմբուդսմենը թերություններ է նկատել
ՌԴ-ում մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը չորեքշաբթի օրը ներկայացրեց իր ոլորտի վերաբերյալ տարեկան զեկույցը, հաղորդում է «Գազետա» թերթը: Այդ փաստաթղթում, մասնավորապես, քննադատվում են ընտրական գործընթացը Ռուսաստանում եւ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել համապատասխան օրենքներում: Մասնավորապես, օմբուդսմենը սխալ է համարում ընտրագրավի վերացումը, քվեաթերթիկներում «բոլորին դեմ» կետի բացակայությունը, ինչպես նաեւ հասարակական միավորումներից ընտրվելու արգելանքը: Լուկինը
Վորոնինը համաներում է հայտարարում
Այսօր Մոլդովայի ԿԸՀ-ն ավարտեց ապրիլի 5-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը մոտակա օրերին ուղարկվելու է Սահմանադրական դատարան: Ինչպես հայտնի է՝ ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները, որտեղ կոմունիստները ստացել են ձայների 50%-ից ավելին, բայց մյուս կողմից չի մասնակցում ձայների վերահաշվարկին: Չորեքշաբթի օրը Մոլդովայի նախագահը եւ կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը
Մաթեւոսյանական պուրակ
Ապրիլի 15-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հրավերով ճանաչված ռուս գրող Անդրեյ Բիտովը այցելեց Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր: Նրան ուղեկցում էր Հ. Մաթեւոսյանի ընտանիքը: Մեծ գրողի ծննդավայրում ծառատունկ անցկացվեց, եւ ստեղծվեց Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական պուրակ: Ե՛վ հայ մտավորականները (Ռուբեն Հովսեփյան, Հրաչյա Սարուխան, Լեւոն Խեչոյան, Ֆելիքս Մելոյան եւ այլոք), ե՛ւ Ա. Բիտովը իրենց ծառերը տնկեցին՝ Մաթեւոսյանի հիշատակին: