Օրվա լրահոսը
Գործադիրը՝ հանուն գյուղացու բարեկեցության
Գյուղացիները կազատվեն բյուրոկրատական քաշքշուկից Հողատարածքների օգտագործման համար հայտարարված մրցույթում հաղթած գյուղացին առաջիկայում կազատվի բյուրոկրատական քաշքշուկներից: Նրանից կպահանջվի միայն բնօգտագործման պայմանագիր կնքել ու այլեւս հարկ չի լինի դիմել Անշարժ գույքի կադաստրի պետական ծառայություն, նոտարական գրասենյակ: Երեկ գործադիրը հաստատեց «Արոտավայրերի ու խոտհարքի օգտագործման մասին» որոշման նախագիծը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ արմատական փոփոխությունների շնորհիվ գյուղացիների համար
ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂՈՒ» ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Ընկերությունը պնդում է, որ մատուցած ջրի եւ ծառայության դիմաց իր գումարներն է պահանջում, գյուղացիները հայտարարում են, որ պարտքերը սխալ են հաշվարկվել: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղի տրամադրած տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզում 17 գյուղերի բնակիչ-բաժանորդներն ունեն բավականին մեծ չվճարված պարտքեր, ընդհանուր գումարը՝ 271,887 միլիոն դրամ: Միայն Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքների (յոթ գյուղ) բնակիչների պարտքը կազմում է
ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Դավիթ Անդրանիկի Կարապետյանը: Դավիթ Կարապետյանն աշխատել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ: Դ. Կարապետյանը կրթությամբ արեւելագետ-միջազգայնագետ է:
ՊԱՏԱՍԽԱՆՈՂԸ «ԱՐԱՐԱՏ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆ Է
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է դիմել Սերգեյ Բալայանցը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի դեմ: Ս. Բալայանցն 2004թ.-ից աշխատել է ակումբի համանուն կայքի ձեւավորող: 2008թ. դեկտեմբերի 12-ի հրամանով ֆուտբոլային ակումբն ազատել է նրան աշխատանքից եւ ակումբի ձեւավորողը հայտնվել է հարկադիր պարապուրդում: Ս. Բալայանցի շահերը դատարանում ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Օլգա
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Գեորգի Խաչատուրովի (Յուրի Խաչատուրովի որդին) դիմումը «հարգվել» է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կողմից: Նա ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:
ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին: Հիշեցնենք, որ նա դիմում էր գրել իր ազատման մասին, եւ արդարադատության խորհուրդը հոկտեմբերի 15-ին բավարարել էր այն: ՀՀ նախագահի հոկտեմբերի 21-ի հրամանագրով դադարեցվել է լիազորությունը, հիմք ընդունելով ԱԽ եզրակացությունը: Ըստ դատավորների պաշտոնական կայքէջի, այս տարվա 10 ամիսների ընթացքում դադարեցվել են 5 դատավորի լիազորությունները: Նրանցից
Լուրջ մաթեմատիկա
Ինչպես գիտենք, մատաղ սերունդն ավելի ինքնուրույն է, կարեւորում է փողը եւ հատուկ սեր ունի դրա նկատմամբ: Ապացույցը՝ 3-ամյա Պողոսիկի արարքն է: Նա իր սիրած խաղալիքը գնելու համար մայրիկի դրամապանակից վերցրել է 10000 դրամանոց եւ, քանի որ խաղալիքն արժեր 5000 դրամ՝ 10000-ի կեսը, երկու հավասար մասի է բաժանել այն: Երեխայի մորը Կենտրոնական բանկում հայտնել են, որ
Դատավորը նաեւ «ուռող» է
«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում ստեղծված նյութերն առաջիկա օրերին կփոխանցվեն հատուկ քննչական ծառայություն: Ստեղծված նյութերը կապված են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի քրեական գործերով դատավոր Կարեն Պողոսյանի եւ նրա աներորդու՝ Հակոբ Կարապետյանի հետ: Ըստ մեր աղբյուրի, հոկտեմբերի 1-ին, գիշերվա ժ.03.30-04-ի սահմաններում, Չարենցի փողոցում գտնվող Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մոտ իրենց ծառայությունը
ԱԼԻԿԸ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԷՐ ԱՆԻ
«Առավոտի» նախորդ համարում «Բնակչին ստիպում են կրկնակի վճարել» հրապարակման մեջ Սայաթ-Նովա 20 հասցեի թոշակառու բնակիչ Ռազմիկ Պետրոսյանը դժգոհել էր, որ տարիներ առաջ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները գազիֆիկացրել են իր բնակարանը, որի համար նա մոտ 40 հազար դրամ վճարել էր ընկերության՝ Ալիկ անունով ներկայացուցչին: Սակայն հիմա ընկերությունը հերթական ստուգումների ժամանակ պարզել է, որ խողովակները սխալ են անցկացվել ու
«Թաղապետի եղբոր կրպակը փակեք»
Կոմիտասի բնակիչներն այդ կրպակի ու դրա հաճախորդների ձեռքը կրակն են ընկել Այս կրպակի տարածքը գիշերային ժամերին դառնում է հարբած հաճախորդների հավաքատեղի: Կոմիտասի փողոցի 3-րդ շենքի բակը իսկական շուկայի է վերածվել: Կանգառին կից առանց այդ էլ նեղ մայթը ամբողջությամբ լցված է հյութերի ու գարեջրի սառնարաններով, զանազան հոտավետ ուտելիքներով: Բնակիչների պատմելով, մայթը զավթել են Արաբկիր համայնքի թաղապետն
ՀԱՅԵՐԸ ՃԻՇՏ ՍՆՎԵԼ ՉԳԻՏԵՆ
Ուտում են՝ ինչ պատահի, ոնց պատահի, ինչն էլ, ըստ մասնագետների, ճարպակալման է հանգեցնում Հայերը միշտ աչքի են ընկել իրենց թմբլիկ ու կերած-խմած «չաղլիկ» արտաքինով: Բայց դա ամենեւին էլ կապված չէ սոցիալական լավ պայմանների հետ: Պարզապես հայերը սխալ են սնվում եւ սխալ սնունդ են օգտագործում: Մասնագետները փաստում են, որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵ՞ՐԸ ՊԻՏԻ ՆՈՐՈԳԵՆ
Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ այդ երկրի Oil and Gas Contraction Trust ընկերությունը հաղթող է ճանաչվել «Հյուսիս-հարավ» գազատարի վրացական հատվածում սարքավորումներ ու խողովակներ տրամադրելու ու վերանորոգման աշխատանքներ իրականացնելու միջազգային մրցույթում, որը հայտարարվել էր վրացական Millennium Challenge Georgia հիմնադրամի կողմից: Բանն այն է, որ այդ գազատարով գազը Ռուսաստանից հասնում է Հայաստան: Ադրբեջանական ընկերությունը, համաձայն մրցույթի պայմանների,
ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ
Գործադիրի երեկվա որոշմամբ, 8 միլիարդ դրամով ավելացվեց 2010 թ. ՀՀ պետբյուջեի ծախսերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նիստի ժամանակ ասաց, որ դրանով վերադարձվելու են տնտեսվարողների գերավճարները. «Այս տարի ունենք արտահանման 43% աճ, ինչն էլ առաջացրել է գերավճարների վերադարձման խնդիր»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրեց, որ գերավճարների վերադարձման համար բյուջեով ծրագրված էր 18 միլիարդ դրամ.
Համայնքապետերը իրենց կտուգանե՞ն
Կառավարության ծրագրերից օգտվելու համար հարկավոր է հարկային պարտավորությունները ժամանակին կատարել: 2010 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Լոռու մարզի 113 համայնքներում սեփական եկամուտների նախանշված 1,22 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է 944 մլն դրամ կամ նախատեսվածի 77,4%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 61,7%-ի փոխարեն: 100% եւ ավելի աճ են գրանցել մարզի 17 համայնքներ, իսկ սեփական եկամուտները 50%-ից քիչ են հավաքել
«ԱՐՄԱՎԻԱՆ» ՀԱՅՏՆՎԵՑ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
9 ամսվա ընթացքում մուծելով ընդամենը 758,656 մլն դրամ Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2010թ. երեք եռամսյակների՝ հունվարից սեպտեմբեր ամիսների առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը: Այս տարի առաջին անգամ այդ ցուցակում երեւաց ազգային փոխադրող «Արմավիան»՝ այն հանգրվանել է 67-րդ տեղում՝ վճարելով 758,656 մլն դրամ, որից 726, 402-ը ուղղակի հարկերն են, այսինքն՝ այս ընկերության եկամտահարկերն ու
Աստանայից առաջ հայոց խորհրդարանը որոշեց զգուշացնե՞լ
«Մշո Սուլթան Սուրբ Կարապետ թող մեզ լինի օգնական»,- Ղարաբաղի ճանաչման մասին իրենց իսկ ներկայացրած օրինագծի քվեարկությունը մինչեւ դեկտեմբերի 9-ը հետաձգելու մասին հայտարարելով՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովում երեկ ի վերջո քվեարկության դրվեց դեռ նախորդ քառօրյայի ընթացքում քննարկված եւ քվեարկությունը հետաձգված «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին: Երեկ ուշ երեկոյան էր
«ՏԵՐՆ Է ԽԱՉԻՆ ԶՈՐԱՑՆՈՂԸ»
Վստահ է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը – Խորհրդարանական հայտարարությունների ժամին դուք գյուղին վերաբերող հերթական խնդրի մասին խոսեցիք, սակայն արդյոք բարձրացված հարցերը ինչ-որ լուծում ստանո՞ւմ են, թե՞ դրանք մնում են պարզապես հարցեր: – Կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի թիվ 971 N որոշման համաձայն, կառավարությունը խոստացել էր գյուղացիներին անվճար սերմ բաժանել՝ մեկը երկուսի հարաբերակցությամբ վերադարձնելու
ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Մեկնաբանելով «YouTube»-ում Ջո Բայդենի եւ ամերիկահայ երիտասարդի զրույցի տեսանյութը, որտեղ ԱՄՆ փոխնախագահն ասում է, թե հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձեւի ընդունումը, ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն, ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության, ասել է. «Դեռեւս հստակ չէ, թե ինչ է ասվել այդ զանգերի ժամանակ, բայց մի բան
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆ
Անցած եւ արդեն անդարձ հեռացած անուշ տարիներին, երբ գարուններն անակնկալ էին, իսկ աշունները՝ երկար, եւ երբ մենք ջահել էինք ու բոյով, եւ մեզ թվում էր, թե երբ շատ մեծանանք, մի օր այնքան կարեւոր գործ ենք անելու, որ արեւը ծագելու է արեւմուտքից եւ մայր է մտնելու արեւելքում… Ինչպիսի միամիտ խաբկանք: Եվ այդ տարիներին էր, որ իմ
«ԹՈՒՐ ԿԵԾԱԿԻՆ»՝ Ի ՊԵՏՍ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը երեկ, ինչպես եւ 2003 թվականին, թվախեղդ ու խոստումնախեղդ արեց իր մրցութային առաջարկով: Թեեւ դեռ կատարված չէ նախկինում նրա տված խոստումների մեծ մասը: 8-ից 7-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ լսեց եւս 8 մրցույթների մասնակիցների հայտերի համառոտ շարադրանքը: 8-ից 3-ը վերահեռարձակողներ են, ընդ որում՝ «Կայմ» ընկերությունը վերահեռարձակելու է «Ռուսական առաջին» հեռուստաընկերության ծրագրերը, «Պարադիզ»
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԴՐԱԿԱՆ Է, ԲԱՅՑ…
ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման շուրջ «Վերջին շրջանում շփման գծում դիպուկահարների ակտիվության եւ հնչող փոխադարձ հրապարակային մեղադրանքների ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստը եւ մարդասիրական բնույթի համաձայնությունների ձեռք բերումը հնարավորություն կընձեռեն հակամարտության գոտում լարվածության որոշակի թուլացման համար: Այս իսկ պատճառով երեք նախագահների աստրախանյան հանդիպման արդյունքը կարելի է դրական գնահատել»,- երեկ «Առավոտին» ասաց ԼՂՀ
ՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ինչպես երեկ տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է «S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, որին Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի մի ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին ահազանգելու համար 2009-ին մեղադրանք առաջադրվեց զրպարտության, իսկ հետո՝ շահադիտական դրդումներով կատարված սուտ մատնության համար, երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարինե
Դարձիր ժողովրդական հեռուստաալիքի պատվիրատուն
Ձեր մասնակցությունը կարող է որոշիչ լինել հայկական հեռուստաեթերի համար «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի մամլո դիվանի հայտարարությունը. Հոկտեմբերի 28-ին՝ ընդամենը յոթ օրից, կբացվեն թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթները: Հենց այս մրցույթին է մասնակցում «Ա1+» հեռուստաընկերությունը, որն իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել նաեւ հանրության քվեները: «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով,
«ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻ» ԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կոմպոզիտոր Յուրի Գալստյանի հերթական նախաձեռնությունը Յու. Գալստյանը (աջից), Մ. Հայրապետյանը եւ Հ. Կարապետյանը: «Առավոտը» տեղեկացրել էր կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Գալստյանի՝ իր կոլեգաների երկերի քարոզչական գործունեության մասին՝ Մոսկվայում: 2009 թ. դեկտեմբերից կոմպոզիտորի այս մտահղացման եւ իրականացման արդյունքում, շուրջ 20 տարվա լռությունից հետո, Ռուսաստանում անցկացվող «Սոբիրայեմ դրուզեյ», «Վսելեննայա զվուկա» միջազգային երաժշտական փառատոներին
Ատամները կարող են քաղցկեղ առաջացնել
Անհավասար ատամնաշարը կամ ատամների պրոթեզները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ: Բերանում գտնվող սուր ծայրերը եւ կոշտ հարթությունների դուրս ցցված մասերը կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը, իսկ նմանօրինակ մշտական մեխանիկական ազդեցությունը կհանգեցնի նրան, որ խոցերը վերափոխվեն ուռուցքի: Այս մասին նախազգուշացնում է Բժշկական գիտությունների հնդկական ինստիտուտի պրոֆեսոր Լալիտ Կումարը: Մասնագետի կարծիքով, քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում
Ընկճախտի մասին պատկերացումները գլխիվայր փոխվել են
Կալիֆոռնիայի համալսարանի եւ Սան Դիեգոյի բժշկական դպրոցի հետազոտողները հայտարարում են, որ խրոնիկ ընկճախտի ակունքները գտնվում են այն մեխանիզմներում, որոնք մեր օրգանիզմն օգտագործում է ֆիզիկական վնասվածքների, ցավի դեմ պայքարելու եւ հյուսվածքները վերականգնելու համար: Հոգեբանության պրոֆեսոր Անտինա Մարկոն եւ հետազոտող Կարեն Վեյգեր-Սմիթը հավաքել են տարբեր կլինիկական, կենսաբանական եւ վարքագծային հետազոտությունների արդյունքում ստացված վկայություններ, որպեսզի ստեղծեն նոր թեորեմ,
ՄԵՂՐԻ ՄԱՍԻՆ
Մեղրը պարենամթերք է, որի մեջ կա ջուր, ածխաջրեր, վիտամիններ՝ B1, B2, B6, E, K, C: Մեղրի օգտակարությունն այն է, որ նրա կազմի մեջ մտնող վիտամինները չեն անհետանում՝ շատ երկար ժամանակ: Դեռ շատ վաղուց մեղրը օգտագործվել է մի շարք հիվանդությունների բուժման, նույնիսկ երկարակեցության համար: Գոյություն ունեն մեղրի անարատությունը որոշելու մի շարք տարբերակներ: Մեղրը ամանից դատարկելիս չպետք
ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Եվ նրանցից որոշները այլասերված սեքս են սիրում Կենդանական աշխարհում զուգավորումը, այսպես ասած՝ սեքսը, շատ հաճախ այնպիսի տարօրինակ «խաղերով» է ընթանում, որ մեզանից շատերը գուցե դա համարեն անոմալիա: Բայց դե՜, բնության գործերն անքննելի են: Ուսումնասիրելով որոշ կենդանիների, միջատների զուգավորման գործընթացը, հասկացանք, որ թեեւ շատ փոքր, բայցեւայնպես, որոշ նմանություններ կան նաեւ մարդկանց սեքսուալ նախասիրությունների հետ: Սեքսուալ առումով
Նալբանդյանը վերադարձավ հաղթանակով
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շուրջ մեկ ամիս տեւած դադարից հետո վերադարձը կորտ նշեց վստահ հաղթանակով: Նա Մոնպելյեում մեկնարկած «Open Sud de France» մրցաշարում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց իսպանացի Մարսել Գրանոլյերային: Դրա համար ATP-ի վարկանիշային աղյուսակում 31-րդ տեղն զբաղեցնող 28-ամյա Նալբանդյանից պահանջվեց ընդամենը 1 ժամ 28 րոպե:
Առաջատարների մեջ են
Սանկտ Պետերբուրգում ընթացող անցած դարասկզբի Ռուսաստանի լավագույն շախմատիստներից մեկի՝ Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում, որին մասնակցում են 155 շախմատիստներ, մեր հանրապետության երկու պատվիրակները արագ խաղի մրցաշարում տեղ են զբաղեցնում առաջատարների շարքում: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հինգ տուրից հետո 4,5 միավորով Տկաչովի, Լաֆուենտեի, Վոլկովի, Վորոբյովի, Խիսմատուլինի եւ Դեմչենկոյի հետ միասին 4,5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր մյուս ներկայացուցիչը՝


















































