Օրվա լրահոսը
Մեծ Բրիտանիայում փորձում են բուժել «ճաղատ» ոզնուն
Մեծ Բրիտանիայի Էյլսբերի քաղաքի կենդանիների հոսպիտալի բժիշկները օգնության խնդրանքով դիմել են ոչ ավանդական բժշկության մասնագետներին, երբ իրենց բոլոր ջանքերը՝ փրկել փշեր չունեցող ոզնուն, անցել են ապարդյուն, հայտնում է The Daily Telegraph-ը: Ոզնուն գտել եւ հոսպիտալ են բերել 2008թ. օգոստոսին: Այստեղ նրան տեսքի համար կնքել են «Կարտոֆիլ» մականունով: Բժիշկները նրան չեն կարող բաց թողնել, քանի որ
Կարմիր խաչը պարգեւատրել է թութակին
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը Animal Lifesaver պարգեւը հանձնել է Վիլլի թութակին: Այս պատվին թութակն արժանացել է երեխայի կյանք փրկելու համար: Թութակի տիրուհին՝ Մեգան Հովարդը դայակ էր եւ խնամում էր մոտ երկու տարեկան երեխայի: Մի անգամ, երբ դայակը գտնվում էր այլ սենյակում, իսկ երեխան նախաճաշում էր, թութակը, որը մի քանի բառ գիտեր, տեսնելով խեղդվող երեխային, սկսում
Մոդայիկ բիզնես՝ տնային պայմաններում
Զգուշացեք հավանական վտանգից Գեղեցիկ ձեռքերի առաջին գրավականը միշտ էլ համարվել են խնամված ու հարդարված եղունգները: Սակայն ոչ միշտ է, որ հնարավոր է լինում հասնել ցանկալի արդյունքի, քանի որ եղունգների խնամքը ոչ միայն բավական ժամանակատար է, այլեւ մեծ ուշադրություն պահանջող: Մարդու եղունգներն աճում են անդադար՝ 1 օրվա ընթացքում մոտավորապես 0,1 մմ, իսկ մանուկ եւ ծեր հասակում
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ
Հայ DJ-ներին պրոդյուսեր է պետք, իսկ ակումբ հաճախողներին՝ համապատասխան հագուստ «Հայաստանում ակումբային կուլտուրա չկա»,- ասում է շուրջ 12 տարի DJ-ությամբ զբաղվող, «Գալերեա» ակումբի DJ Արկադի Կլեկչյանը, նույն ինքը՝ DJ Արիկը: Ըստ նրա՝ ակումբների գոյությունը դա դեռ ակումբային կյանք չէ. «Հայաստանում ակումբային կյանքի կուլտուրան ընդհանրապես զարգացած չէ, դա նշանակում է՝ ակումբային կյանքի գոյության մասին խոսելն ավելորդ
ԼԱՎ ՉԷ, ԲԱՅՑ ԼԱՎ Է
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի, որն ընթացիկ մրցաշրջանում միայն պարտություններ է կրել, գործերն այնքան էլ լավ չեն: Համենայնդեպս, այդ մասին վկայում են զանգվածային լրատվամիջոցները, ըստ որոնց՝ ակումբի ղեկավարությունը նաեւ անհաջողությունից լուրջ հետեւություններ չի անում: Մասնավորապես, «Արարատ» ակումբի գործադիր տնօրեն Սիմոն Նաիրյանը «Ա1+»-ին հայտնել է, որ իրենց թիմը համալրելու ծրագրերն առայժմ մշուշոտ են: Մրցաշրջանի
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Հայկական թենիսը լուրջ կորուստ կրեց. 61 տարեկանում կաթվածի հետեւանքով կյանքից հեռացավ թենիսի լավագույն հայ մասնագետներից մեկը՝ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Ծատուրյանը: Բոլորիս հիշողության մեջ նա կմնա որպես Հայաստանում մարզաձեւի զարգացման ջատագովներից մեկը, ում հարգում ու գնահատում էին ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ արտասահմանում:
ՆԱՀԱՆՋ, ԲԱՅՑ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ
Ռումինիայի մայրաքաղաքի «Sala Polivalenta» մարզասրահում ընթացող ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 88-րդ եւ կանանց 22-րդ առաջնությունները հատեցին վերջնագիծը: Հին Աշխարհամասի լավագույններին որոշելու համար պայքարի մեջ ներգրավվել էին 35 երկրների շուրջ 250 մասնակիցներ: Հայաստանն ընդհանուր առմամբ Բուխարեստ գործուղել էր ինը մարզիկի՝ երեք աղջիկ եւ վեց տղամարդ: Ընդ որում, տղամարդկանցից երկուսը՝ Գեւորիկ Պողոսյանը եւ Արամ Անդրիկյանը, մինչեւ 85 կգ
Սիսիանն՝ ինչպես որ է
Այստեղ մշակութային անցուդարձից հեռու են Սիսիանի գրախանութը նաեւ տնտեսական խանութ է: «Ո՞վ է մարզերին ուշադրություն դարձնում, Սիսիանում մշակութային կյանք չկա: Մայրաքաղաքից շատ հեռու ենք, կապող օղակը միայն հեռուստատեսությունն է, որից էլ շատ քիչ եմ օգտվում: Սիսիանում հեռարձակվող 4 հայկական հեռուստաալիքներից ոչ մեկն էլ մշակութային հաղորդում չի ցուցադրում, եւ եթե բոլոր ալիքներն էլ մի օր փակվեն,
ԻՆՉՊԵՍ ՉՎԱՐԺՎԵԼ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ» ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «դեղատոմսը» Ռոբերտ Ամիրխանյանը գրագետ հանդիսատես է ուզում: «Մեր կրտսեր բարեկամներին մանուկ հասակից պետք է կերակրել հոգեւոր բարձրարժեք մշակույթով»,- ասում է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Օրերս Երեւանի կամերային երաժշտության տանը Դպրոցականի ֆիլհարմոնիան կազմակերպել էր երաժշտական եւ հանրակրթական դպրոցների աշակերտների հանդիպումը կոմպոզիտորի հետ: Պարոն Ամիրխանյանի խոսքով՝ նման հանդիպումներն անհրաժեշտ են ոչ միայն հեղինակին, այլեւ՝ փոքրիկներին,
ՖԻՋԻՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ֆիջիի Հանրապետությունը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ նույն անունը կրող արխիպելագի վրա, ապրիլի 10-ին մնաց առանց սահմանադրության: 89-ամյա նախագահ Ռատու Խոսեֆա Իլոյլոն ուժը կորցրած համարեց երկրի հիմնական օրենքը, ինչպես նաեւ պաշտոնանկ արեց գերագույն դատարանի բոլոր դատավորներին: Իր գործողությունները Իլոյլոն բացատրեց նրանով, որ ցանկանում է երկիրը պատրաստել ժողովրդավարության: Ըստ Lenta.ru-ի, այդ անցումը արդեն իսկ պետք է
ԾՈՎԱՀԵՆՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԵՎ ԱՄՆ-ԻՑ
Երեկ Սոմալիի ծովահենների ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք վրեժ են լուծելու վերջին օրերին տեղի ունեցած ռազմական օպերացիաների արդյունքում իրենց սպանված զինակիցների համար: Newsru.com-ը հիշեցնում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինները կիրակի օրը սպանել են 3 ծովահենի եւ մեկին գերի են վերցրել: Իսկ ապրիլի 10-ին Ֆրանսիայի զինվորականները, ազատելով իրենց քաղաքացիներին, սպանել են եւս 2 ծովահենի: «Ֆրանսիացիները
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Վրացական ընդդիմությունը որոշել է վերսկսել հականախագահական բողոքի ակցիաները՝ Թբիլիսիում: Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել էին, որ ընդհատելու են իրենց գործողությունները Ծաղկազարդի առթիվ, որը ուղղափառները նշում էին անցած կիրակի, սակայն շաբաթ լույս կիրակի գիշերը վրացական պառլամենտի շենքի մոտ տեղի է ունեցել բախում: Իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր ձեւով են գնահատում այդ իրադարձությունը: Ընդդիմության տվյալներով՝ Վրաստանի հատուկ ծառայությունների մոտ
ԹԱՅԼԱՆԴՈՒՄ ԿՐԱԿԵՑԻՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ
Երեկ առավոտյան Թայլանդի բանակը կրակ բացեց Բանգկոկի կենտրոնում անցկացվող ընդդիմության հանրահավաքի մասնակիցների վրա: Մարտական զենքի կիրառումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ գիշերը բողոքի ակցիայի մասնակիցները բախվեցին իրավապահների հետ: Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է ավելի քան 70 հոգի: Նրանց մի մասը վնասվածքներ է ստացել փամփուշտներից: Ըստ BBC-ի թղթակցի՝ ցուցարարներին ցրելու օպերացիայի ընթացքում կիրառվել է նաեւ արցունքաբեր
Հարավային Կովկասը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերի բախման դաշտ է
Հարցազրույց քաղաքագետ Թողրուլ Ջուվարլիի հետ – Որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի առաջարկած «Անվտանգության կովկասյան պլատֆորմի» իրագործումը: – Դատելով ըստ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարության ակտիվ շփումների եւ այդ գաղափարին ԱՄՆ-ի տված հավանութան՝ «Անվտանգության կովկասյան պլատֆորմը» կարող է դրսեւորել որոշակի կենսունակություն։ Ակնհայտ է, որ հիմնական դերակատարները հետամուտ են տարբեր նպատակների: Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիայի այդ քաղաքական քայլին
Հավատա՞լ աստղերին, թե՞ ոչ
Կենդանակերպի համաստեղություններն ընդամենը երկնքի մի հատվածի պատկերն են Աստղագետները լուրջ չեն վերաբերվում աստղագուշակությանը, սակայն չեն էլ պայքարում դրա դեմ: Ինչո՞ւ: Ըստ աստղագետ, Հայկական աստղագիտական միության համանախագահ Արեգ Միքայելյանի՝ դա ընդամենը զվարճալիք է, որն իրենից ոչ մի լուրջ բան չի ներկայացնում, եթե, իհարկե, մարդիկ չափազանց լուրջ չեն վերաբերվում դրան: «Աստղագուշակությունն առաջացել է հին ժամանակներում, երբ մարդիկ
ՍՏԱԽԱՆՈՎՅԱՆ ՏԵՄՊԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Երեւանի պետական մանկավարժական համալսարանում դիսերտացիա պաշտպանելը առօրյա է «Առավոտի» այս տարվա մարտի 18-ի համարում տպագրված «Ստախանովյան տեմպեր անկախ Հայաստանում» հրապարակմամբ անդրադարձել էինք Երեւանի պետական մանկավարժական համալսարանում թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների պաշտպանությանը: Ըստ հրապարակման՝ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում հինգ տարում 131 դիսերտացիա է պաշտպանվել: Էլ ավելի ցավալի մի իրողության մասին էլ էինք գրել: Մանկավարժականի ռեկտոր Արտուշ
ՀԵՏՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
Օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի համար ծագեցին անվտանգության նոր մարտահրավերներ: Որո՞նք են դրանք, ո՞ւմ հնարավորություններն են ավելի մեծ, կարո՞ղ են այդ մարտահրավերները մոտեցնել հայկական եւ ադրբեջանական դիրքորոշումները ղարաբաղյան հարցում: Ստորեւ բերվող հարցազրույցներն ավարտում են «Հետօգոստոսյան Հայաստան եւ Ադրբեջան» շարքի այս թեման: «Առավոտ» եւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի
ԱՆՏԵՐ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Հրազդանի կենտրոնում գտնվող կիսավեր շենքի եւ անմարդկային պայմաններում ապրող մարդկանց խնդիրները չեն լուծվում արդեն 17 տարի: Այս պայմաններում են ապրում 21-րդ դարի Հայաստանի մարզկենտրոններից մեկի ՀՀ քաղաքացիները: Հրազդանի քաղաքապետարանն ու Կոտայքի մարզպետարանը նույն շենքում են: Իրոք, լավ է մտածված, հարմար է այդպես: Շենքին հարող տարածքը մաքուր է, շենքի դիմաց հրապարակ կա, որին էլ հաջորդում է
Երբ անտեսվել է պետական շահը
Պատասխանողը պատշաճ չէր Երեւանի քաղաքապետի 1998թ. սեպտեմբերի 11-ի թիվ 639 որոշման հիման վրա՝ Երեւանի քաղաքապետը եւ քաղաքացի Մանվել Վարդանյանը կնքել են Երկաթուղայինների 4-րդ փ. 4 տուն հասցեում գտնվող 200 քմ հողամասի վարձակալության թիվ 55/277 պայմանագիրը՝ 20 տարի ժամկետով: Պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է նոտարական վավերացում, իսկ դրանից ծագող իրավունքները՝ պետական գրանցում: Երեւանի քաղաքապետի վերոնշյալ
«ՉԵՂԱԾ ՉԵՆՋԻ ԳՈՐԾԸ»
Դատապարտյալի կինն անհանգստացած է «Առավոտ» այցելած Գյումրիի բնակիչ Քնարիկ Հարությունյանը հայտնեց, որ ամուսինը՝ Աշոտ Հովհաննիսյանը, արդեն 3 տարի ձերբակալված է: Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Ինչպես «Առավոտին» պատմեց Ք. Հարությունյանը, ամուսնուն կալանավորելուց 20 օր հետո ներկայացվել է մեղադրանք, թե իբր նա ունեցել է տարադրամի փոխանակման կետ եւ մարդկանց վստահությունը չարաշահելով՝ յուրացրել է նրանց գումարները:
Ճարտարապետն ասել է, հետո՝ հերքել
Միեւնույն կառույցի վերաբերյալ գլխավոր ճարտարապետները տարբեր եզրակացություն են տվել Մեր երկրում սպասարկման օբյեկտ, բնակելի շենք կառուցելու համար քաղաքաշինական նորմեր պահպանելը բոլորովին էլ պարտադիր չէ, քանի որ փորձը ցույց է տվել, որ խախտումներով իրականացված կառույցները, ի վերջո, այդպես էլ չեն կասեցվում: Երեւանի Գուլակյան 78/1 հասցեում խոյացող բազմաբնակարան շենքն էլ կառուցվում է քաղաքաշինական նորմերի խախտումներով: Այդ մասին
ՆՈՐ ՇԻԼԱՇՓՈԹ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ «ՈԼՈՐՏՈՒՄ»
Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչների համոզմամբ՝ քաղաքաշինության նախարարությունը կադրերի ոչ ճիշտ ընտրություն է կատարում: Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչներն՝ ընդդեմ Հ. Մելքոնյանի: Օրերս մեր խմբագրություն էին դիմել Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչները, դժգոհելով այն փաստից, որ քաղաքաշինության նախարարությունը Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից Հասմիկ Մելքոնյանին նոր հնարավորություններ է ընձեռել՝ քաղաքում «նոր սկանդալներ» սարքելու համար: Բանն
«Հայաստանն ու Թուրքիան շահելու են երկուստեք»
Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման դեպքում տնտեսության վրա հնարավոր դրական կամ բացասական հետեւանքների մասին, ասել է, որ առայժմ նման խնդիր դրված չէ, քանի որ կարեւորը երկու պետությունների միջեւ հարաբերությունների հաստատումն է. «Հիմա առաջնային խնդիր է երկու հարեւան պետությունների՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարցերի կարգավորումը, իսկ
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ
Հայաստանի մաքսային ու հարկային վարչարարության հետեւանքով՝ ապրանքների գները համաշխարհային շուկայի գներին համարժեք չեն արձագանքում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով աշխարհի գրեթե բոլոր երկրների խոշորագույն ընկերություններն անցան խիստ խնայողությունների: Կրճատվեցին ոչ միայն արտադրական ծավալներն ու աշխատավարձերը, այլեւ գնողունակության կտրուկ անկման հետեւանքով նրանք իրենց արտադրանքը ստիպված եղան վաճառել որոշ դեպքերում նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով: Մինչ ամբողջ աշխարհում շարունակում
Առաջիկա ընտրությունները՝ հակասահմանադրակա՞ն
Մասնագիտությամբ ֆիզիկոս, այժմ թոշակառու ՀՀ քաղաքացի Անդրանիկ Բաբախանյանն այն կարծիքին է, որ Սահմանադրության 110 հոդվածը ոտնահարում է իր՝ ՀՀ քաղաքացու մի շարք իրավունքներ: «ՀՀ Սահմանադրության 110 հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվում են նոր ձեւավորված համայնքներում, այսինքն՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրությունները կարող են անցկացվել միայն ներկայիս համայնքների միավորումից հետո: Իսկ համաձայն «Երեւանում
Ո՞ՒՄ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ «ԹՇՆԱՄԱՆՔԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ» ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՉԸ
Իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին՝ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ էր արել «բացառել թշնամանքը»: Ո՞ւմ է ուղղված այդ կոչը՝ «Առավոտի» հարցին ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Իմ կարծիքով՝ այդ կոչը նախեւառաջ պետք է ուղղվի իշխանություններին եւ հատկապես՝ իրավապահ եւ դատական մարմիններին:
«ԳԱՂՏՆԻ ԴԱՏԱՎՃԻՌ»
«Հայտարարում եմ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իմ նկատմամբ կայացրել է ոչ թե դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշում, այլ ուղղակի դատավճիռ: Ռուսական ԿԳԲ-ն, վախենալով, որ իմ դատավարության ընթացքում հասարակությունը կհասկանա, թե ռուսական կայսրությունն ինչպիսի մահացու թշնամի է անկախ Հայաստանի համար, ինչպես նաեւ կըմբոստանա ներկա վարչակարգի դեմ՝ Հայաստանում իր գործակալներին հանձնարարեց իմ նկատմամբ կիրառել պատմության մեջ աննախադեպ դատավճիռ:
Կուսակցական համերաշխություն
Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների, խլուրդի եւ ՀՀ իշխանությունների կապի մասին «20 տարուց ավելի է, ինչ ԽՍՀՄ-ը լուծարվել է, բայց ե՛ւ նախկին սոցիալիստական հանրապետություններում, ե՛ւ աշխարհում շարունակվում է հակակոմունիստական հիստերիան, որովհետեւ Կոմկուսը միակ ուժն էր, որը լայն հետք թողեց ժողովուրդների պատմության մեջ, ու դա բերելու է նրան, որ մարդիկ այս փտած կապիտալիստական հասարակարգից դուրս են գալու սոցիալիզմով
«ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՉԻ ԴԱՌՆԱ»
Համոզված է ՍԴՀԿ կենտրոնական վարչության քաղաքական խորհրդատու, ՀԱԿ ցուցակով Երեւանի ավագանու թեկնածու Գուրգեն Եղիազարյանը: – Պարոն Եղիազարյան, խոսակցություններ կան, որ Կոնգրեսի շատ անդամներ ու համակիրներ դժգոհ են նախընտրական ցուցակից: Այդպե՞ս է արդյոք: – Ամենեւին, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ կարող է լինել ցուցակի վերջին տեղում… – Բայց հայտնվում է առաջին տեղում… – Այնուամենայնիվ, ասում
ՉԿԱ՞ ՄԵԿԸ, ՈՐ ԻՐԵՆ ՀԱՄԱՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ
Որոշ պաշտոնյաներ պարտավոր են քաշել իրենց անկարգ եւ զինված զավակների ականջները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսում հարց հնչեց տարբեր պաշտոններ զբաղեցնողների կամ նրանց զավակների մասնակցությամբ հաճախակի դարձած քրեական հաշվեհարդարների ու աղմկահարույց պատմությունների մասին եւ փորձ արվեց ավելի կոնկրետ իմանալ, թե երկրի նախագահը ինչպե՞ս է պատրաստվում պայքարել «մաֆիայի» դեմ: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ