Օրվա լրահոսը
Նալբանդյանը վերադարձավ հաղթանակով
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շուրջ մեկ ամիս տեւած դադարից հետո վերադարձը կորտ նշեց վստահ հաղթանակով: Նա Մոնպելյեում մեկնարկած «Open Sud de France» մրցաշարում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց իսպանացի Մարսել Գրանոլյերային: Դրա համար ATP-ի վարկանիշային աղյուսակում 31-րդ տեղն զբաղեցնող 28-ամյա Նալբանդյանից պահանջվեց ընդամենը 1 ժամ 28 րոպե:
Առաջատարների մեջ են
Սանկտ Պետերբուրգում ընթացող անցած դարասկզբի Ռուսաստանի լավագույն շախմատիստներից մեկի՝ Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում, որին մասնակցում են 155 շախմատիստներ, մեր հանրապետության երկու պատվիրակները արագ խաղի մրցաշարում տեղ են զբաղեցնում առաջատարների շարքում: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հինգ տուրից հետո 4,5 միավորով Տկաչովի, Լաֆուենտեի, Վոլկովի, Վորոբյովի, Խիսմատուլինի եւ Դեմչենկոյի հետ միասին 4,5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր մյուս ներկայացուցիչը՝
ՖԻՖԱ-ի թեկնածուները
Ո՞վ կճանաչվի լավագույն ֆուտբոլիստ եւ ո՞վ՝ լավագույն մարզիչ: Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2010 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող 23 ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը: Մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակվելու է եկող տարվա հունվարին Ցյուրիխում հրավիրվելիք հանդիսավոր արարողության ժամանակ: «Ոսկե գնդակին» այս տարի հավակնում են: Լիոնել Մեսսի (Արգենտինա), Դավիդ
Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է հաղթարշավը
Հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է հաղթարշավը Հունաստանի Պորտա Կարրաս քաղաքում ընթացող 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում: Շնորհաշատ պատանին մեկօրյա հանգստից հետո կայացած յոթերորդ տուրում նոր հաջողության հասավ: Այս անգամ նա սպիտակներով 42-րդ քայլում պարտության մատնեց Իսպանիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Անգել Արիբաս Լոպեզին եւ 6,5 միավորով ամրապնդեց դիրքերը մրցաշարային աղյուսակում: Երեկ՝ ութերորդ
Արոնյանը շրջանցեց նաեւ Անանդին
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Եվրոպայի ակումբային առաջնությունից հետո ընթացիկ վարկանիշով (2801,4) շրջանցեց նաեւ աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին եւ այժմ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում ընթանում է երկրորդ հորիզոնականում: Լեւոնն ընդամենը 10,1 կետով է զիջում ցուցակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենին:
ՄԵԿՆԱՐԿԸ ՉՍՏԱՑՎԵՑ
Երեկ մեկնարկեց բասկետբոլի կանանց Եվրագավաթի 2010/11թթ. խաղարկությունը: Ընտրական «F» խմբում Երեւանի «Հատիսը» Նովոսիբիրսկի «Սեվեր» մարզահամալիրում հյուրընկալվեց տեղի «Դինամո ԳՈՒՎԴ»-ին, որը ժամանակին եղել է Եվրոպայի ու ԽՍՀՄ-ի ամենահեղինակավոր ակումբներից մեկը: Հայ բասկետբոլիստուհիները, գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի ղեկավարությամբ, մրցավայր ժամանել են հանդիպումից մեկ օր առաջ եւ նույն օրը երեկոյան փակ մարզում անցկացրել: «Armsport.am»-ի թղթակիցը Նովոսիբիրսկից տեղեկացնում էր,
ԹՈՓՉՅԱՆԸ՝ ՌՈՒՄԻՆԵՐԵՆ
Ճանաչված գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը թարգմանվել է նաեւ ռումիներեն: Հեղինակը «Առավոտին» հայտնեց. «Գրքիս թարգմանիչը փորձառու Մադլեն Կարագաշյանն է, ով քանիցս եղել է Հայաստանում, հայ հեղինակներից բազմաթիվ գրքեր ունի թարգմանած, սա նրա վերջին գործն է: Նոյեմբերի 14-ին Ռումինիայում նշանակված է շնորհանդեսը: Գիրքս թարգմանվել է նաեւ ռուսերեն եւ հոլանդերեն, առաջիկայում դրանք եւս լույս
Հայերը թուրքերի խայծը կուլ չտվեցին
Հոկտեմբերի 23-ին՝ 30 տարի անց, Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում, որտեղ այժմ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, նորից աղոթք է հնչել: Նախաձեռնությունը Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշչյանինը եւ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրինն է: Ըստ թուրքական մամուլի, արարողությանը մեծ թվով՝ հիմնականում Սիրիայից եւ Եվրոպայից ժամանած դիարբեքիրցիներ են ներկա եղել: 1980-ական թվականներից բախտի քմահաճույքին թողնված Սուրբ Կիրակոս
Գալլիանոն, «Կադանսը», տանգոն
Տանգոյի շքահանդեսը սկսված է Երեւանում է աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիչարդ Գալլիանոն: Հոկտեմբերի 30-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում լեգենդար երաժիշտը «Կադանս» համույթի հետ հանդես կգա համերգային ծրագրով: Մեծանուն երաժիշտը Հայաստանում է առաջին անգամ՝ Երեւանում անցկացվող տանգոյի միջազգային փառատոնի շրջանակներում: Երեկ փառատոնի կազմակերպիչներն ու մաեստրո Ռ. Գալլիանոն ՀՀ մշակույթի նախարարությունում ներկայացրին փառատոնի եւ սպասվելիք համերգի մանրամասները:
ԱՃԵՄՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ «ՓՐԿԻՉԸ»
Դաշնակահարուհի Աննա Աճեմյանը հոր ժառանգությունն ամփոփում է գրքերում եւ CD-ներով Վերջերս տարբեր առիթներով «Առավոտի» հետ զրուցած անվանի արվեստագետներ՝ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը եւ այլք, հիացմունքով էին արտահայտվում հեռուստատեսության եւ ռադիոյի ջութակահարների անսամբլի հիմնադիր (1958թ.) եւ գեղարվեստական ղեկավար Գեւորգ Աճեմյանի՝ երեք հատորով հրատարակված
British Airways-Ը՝ ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի ՍԱՀՄԱՆԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ
Բրիտանական ավիաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները պաշտպանել են օդանավակայաններում ուղեւորների ստուգման համակարգը պարզեցնելու անհրաժեշտության առնչությամբ հնչող պահանջները: Նրանք համարում են, որ Միացյալ Թագավորությունը պետք է ինքնուրույն սահմանի մարդկանց ստուգման ենթարկելու անհրաժեշտ կանոնները: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, ոլորտի ներկայացուցիչների այսօրինակ հայտարարությունները հաջորդել են բրիտանական British Airways խոշորագույն ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մարտին Բրոուտոնի համանման կոչին: Վերջինիս կարծիքով, Մեծ Բրիտանիան չպետք
ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ՃԻՇՏ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ. ՆԱ ՇԱՆՏԱԺ ՉԻ ԱՐԵԼ
ՌԴ-ում Իրանի դեսպան Ռեզա Սաջիադին իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Ցավոք, Ռուսաստանը Իրանի միջուկային ծրագրի համատեքստում սխալ է գործել՝ ընկնելով արեւմտյան քարոզչության ազդեցության տակ: Այսօր Իրանը օգնում է կանխել կովկասյան տարածաշրջանում ահաբեկչության տարածումն ու թմրանյութերի մաքսանենգությունը՝ Ռուսաստանում»: Իրանցի դիվանագետը նշել է, թե Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ կապերի ընդլայնման Ռուսաստանի շահագրգռությունը բխում է այդ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
Անկարայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրերի հնարավոր տեղակայման շուրջ բանակցությունները շարունակվում են: Չորեքշաբթի օրն այդ մասին, ըստ ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուկ Ունալը: «Ներկայումս բանակցությունները չեն ավարտվել եւ շարունակվում են»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Թուրքիան հանդես է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի ՀՀՊ համակարգերի համակարգված տեղակայման օգտին, ինչը ուղղված
Ռուսաստանը Wikileaks-ից չի վախենում. նա դրա դեմն առնելու ձեվերը գիտի
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունում արձագանքել են Wikileaks սկանդալային կայքի հայտարարություններին, թե կայքը մտադիր է մոտ ապագայում հրապարակել Ռուսաստանին վերաբերող կոմպրոմատներ: «Նախնական վերլուծությունը ցույց տվեց, որ Ջուլիան Էսսենջի ռեսուրսը Ռուսաստանի համար որեւէ վտանգ չի ներկայացնում»,- newsru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԴԾ տեղեկատվական կենտրոնի փորձագետը՝ հավելելով, թե պետք է հասկանալ, որ «ցանկության եւ համապատասխան հրամանի դեպքում
Սորոսը 1 մլն դոլար կհատկացնի մարիխուանայի օրինականացման համար
Ամերիկացի հայտնի ֆինանսական մագնատ եւ ֆիլանտրոպ Ջորջ Սորոսը ամերիկյան կառավարությանը կոչ է արել «օրինականացնել մարիխուանան»: The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում Սորոսը պնդում է, որ եթե ամերիկյան իշխանությունները սկսեն մարիխուանայի վաճառքից գոյացած գումարները հարկել եւ վերահսկել դրա օգտագործումը՝ կկարողանան միլիարդավոր դոլարներ տնտեսել, մինչդեռ հիմա այդ գումարները վատնվում են այդ թմրանյութի օգտագործումն արգելելու համար, ինչը, Սորոսի
Որոշ ռուսներ ընդունում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը
Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պեր Էկլունդը, մեկնաբանելով ռուսական խոշորագույն հրատարակչություններից մեկի կողմից նոր՝ «Աշխարհի մեծ ունիվերսալ ատլասի» տպագրությունը, նկատել է. «Բոլորին են հայտնի Եվրամիության խիստ մոտեցումները Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում: Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Վրաստանի տարածքի մասն են կազմում: Լավ է, որ դա արտացոլված է նաեւ ռուսական քարտեզներում: Դա բավականին հաճելի տեղեկություն է»: Trend- ի
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Մինչեւ տարեվերջ ԿԳ նախարարությունը կհրապարակի լիցենզիաների գործունեությունը կասեցված բուհերի ուսանողների՝ այլ բուհեր տեղափոխվելու վերաբերյալ տվյալներ: Երեկ այս մասին ասաց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը: Նրա տեղեկացմամբ, այս պահին ուսանողների տեղափոխությունն իրականացվում է միայն հեռակա ուսուցման համակարգում, քանի որ օրենքով սահմանված կարգով տեղափոխությունները հնարավոր են միայն կիսամյակին նախորդող ու հաջորդող երկու շաբաթվա ընթացքում. «Հիմա դժվար է կոնկրետ
«Որդուս վարվելակերպն ինձ համար հարցական է»
Հրազդանի թիվ 10 դպրոցի աշակերտ Գուրգեն Հարությունյանի մայրը ժխտում է, որ իր որդին ինքնասպան է եղել անգլերենի պարապմունքից զզված: Դպրոցականների ինքնասպանության դեպքերը կարծես դարձել են սովորական երեւույթ: Հասարակության հիշողության մեջ դեռ թարմ է դիմորդ Գոհարիկի ինքնասպանության դեպքը, որը տեղի ունեցավ պետական միասնական քննությունների ընթացքում՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունից հետո, իսկ օրերս արդեն գրանցվեց
«ՄՈՒԾՎԵԼ» ԵՆ ՈՒ ՏՆՕՐԵՆԻ ՏԱՆԸ ԱՂԱԽՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԵԼ
Խոստովանում են թիվ 68 դպրոցի նախկին ուսուցիչները «Առավոտը» քանիցս անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 68 դպրոցի խնդրին, որտեղ մեր հրապարակումից հետո կրթության տեսչությունն արդեն ստուգումներ է սկսել: Ըստ խմբագրություն եկած դպրոցի նախկին աշխատակիցների, ամեն տարի ուսուցիչները «մուծվել» են՝ $500, ուսմասվարները $1000-ական: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին թիվ 68-ի արդեն նախկին մանկավարժներ՝ դասվար Ռոզա Աբրահամյանը, կենսաբանության
ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մտածելու հրավեր Ընդդե՞մ, թե՞ հանուն Երբ պայքարում ես ինչ-որ բանի դեմ, առնվազն պետք է հասկանաս, թե ինչն ես պաշտպանում: Եթե ջատագովում ես հանուն սրբության, գոնե այդ սրբության հետ կապ ունեցող կամ դա փնտրող մարդ պետք է լինես: Այլապես քո ջատագովությունից ոչ սրբությունը կշահի, ոչ էլ՝ դու: Աղանդավորության հիմքը ամբողջական պատկերի տեսողության բացակայությունն է: Իսկ աղանդավորությունը
«Արեգակը» փակում է եկեղեցու լուսավորությունը
1997թ. բոստոնահայ Գեւորգ եւ Պերճուհի Ներսիսյանների բարեգործությամբ Իջեւանում կառուցվեց Ներսես Շնորհալի եկեղեցին: Այն Տավուշի մարզկենտրոնում գործող միակ եկեղեցին է: Ներկայումս եկեղեցու հետնամասում ընթանում է շենքի վերնամասի շինարարությունը: Այստեղ գործում է «Արեգակ» վարկային կազմակերպությունը: Լուսանկարում երեւում է, որ շենքի արդեն երրորդ հարկն է կառուցվում, իսկ տուֆակերտ եկեղեցին հազիվ մեկուկես հարկի բարձրություն ունի:
Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԸ
Բագրատաշենի մաքսակետով Վրաստան ելումուտ անողները դժգոհում են այն նեղվածքից, որ առկա է այդ տարածքում: Մաքսակետի մոտ կառուցված զանազան օբյեկտների պատճառով դժվար է մեքենաների շարժը, մաքսային սպասարկումը: Ճանապարհի նեղ լինելու հետեւանքով հարեւան հանրապետություն մտնող եւ այնտեղից ժամանող մեքենաները մեկական շարասյուն են կազմում, ժամերով հերթեր են լինում: Խնդիրն առավել սրվում է ամռան ամիսներին, երբ Հայաստանի հազարավոր բնակիչներ
ԱՐԿ՝ ԱՐՇԱԼՈՒՅՍՈՒՄ
Երկու օր առաջ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մշակադաշտերից մեկը վարելիս՝ տրակտորի խոփի տակ է հայտնվել մարտական վիճակում գտնվող ավիացիոն արկ: Ահազանգով դեպքի վայր են հասել սակրավորները եւ, անվտանգության նկատառումներից ելնելով, արկը ոչ թե տեղափոխել, այլ տեղում պայթեցրել են: Հիշեցնենք, որ Արշալույսի այս դաշտերում արդեն երկրորդ արկն է հայտնաբերվում, երկուսն էլ՝ վար անող տրակտորիստի կողմից, երկուսն
Դեռ հստակություն չկա
Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական մասնաշենքի ճակատագրին բազմիցս ենք անդրադարձել՝ Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունը պատրաստ է հիմնանորոգել անմխիթար վիճակում գտնվող շենքը, եթե այն հանձնվի համայնքին: ՀՀ իշխանությունները չեն խոստանում շենքը համայնքին հանձնել: Վերջերս ՀՀ առողջապահության նախարարությունից Կապանի քաղաքապետի նամակին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ 2011թ.-ին Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի երկրորդ փուլի հավելյալ ֆինանսավորման
ՋԻԼԻԶԱՆ ԱՄԱՅԱՆՈՒՄ Է
Չհստակեցված սահմանի, հարեւանների քմահաճույքների եւ ոտնձգությունների արդյունքում գյուղացին հող մշակելու համար պետական սահման է հատում, գյուղապետն էլ ուրախ է, որ մենք խելոք ժողովուրդ ենք: Լոռու մարզի՝ հայ-վրացական սահմանին մերձ Ջիլիզա (Ջիլիզ՝ հեռու կամ ամենահեռու) գյուղի հողատարածքները անմշակ չթողնելու համար անհրաժեշտ է օրը 2 անգամ սահման հատել: Բնակիչները ոչ մի կուլտուրա էլ չեն ցանում, դաշտերը խոտհարք
«Ռազբորկա»՝ բանկիրների մասնակցությամբ
Վերջերս հանրապետությունում տեղի էր ունեցել մի դանակահարություն, որի արդյունքում երկու երիտասարդ տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանց այցելած ոստիկաններին դանակահարվածներն ու նրանց հարազատները պատմել էին, թե դրդապատճառը եղել է այն, որ իրենք չեն կարողացել կամ չեն ցանկացել գումար տալ գաղութում գտնվող «ախպերությանը»: Իրավապահները պարզել են, որ իրականում տեղի է ունեցել «ռազբորկա», որին մասնակցել են բանկային համակարգի աշխատակիցներ:
Կարուսելի գործով
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել «Ուրախ ժամանց» ՍՊԸ տնօրեն Թորոս Ումրիկյանի նկատմամբ` մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում կարուսելի վթարին առնչվող քրեական գործով: Հիշեցնենք, որ «Թայֆուն» կարուսելի վթարի հետեւանքով չորս մարդ էր տուժել: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի հետաքննության արդյունքում պարզվել էր, որ «Թայֆուն» եւ մի շարք այլ ատրակցիոններ տեղադրվել էին
«Ինքնաբերաբար» դառնում են համատիրության անդամ
«Արեգ» համատիրությունը քաղաքացուց անհիմն գումար կորզելու նպատակով հայց է ներկայացրել դատարան: Արաբկիր վարչական շրջանի «Արեգ» համատիրությունը դատական հայց է ներկայացրել Մամիկոնյանց 54/1 շենքի 31 բնակարանի բնակիչ Արտավազդ Մուրադյանի հանդեպ: Հայցը վարույթ է ընդունել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Պատասխանող Ա. Մուրադյանն առարկում է համատիրության հայցադիմումը եւ փաստում, որ ապօրինի է իրենից 28 368
ԱՅԼ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ՝ ԱՅԼ ԴԻԱԿ
«Առավոտը» շարունակում է հետաքննությունը «Առավոտը» քանիցս անդրադարձել է («Ո՞ւր է իմ հանգուցյալ հոր աճյունը», 03.08.2010, «Ես կորցրել եմ ոչ թե հեռախոս, այլ՝ հորս աճյունը», 17.08.2010, «Բերմուդյան եռանկյունի կամ գորբաչովյան պատասխան», 14.10.2010թ.) Նուբարաշենի գերեզմանատանը 19 տարի առաջ ամփոփված Հայրենական պատերազմի վետերան Հովհաննես Չիթիրյանի գերեզմանը՝ այլ սգակիր ընտանիքի տրամադրելու պատմությանը: Հրապարակումներից հետո բազմաթիվ հեռախոսային զանգեր ենք ստացել,
«ՓԵԹԱԿՈՒՄ»՝ ԻՆՉՊԵՍ ՓԵԹԱԿՈՒՄ
Շիրակի մարզի Գյումրիում էլ «Փեթակ» շուկա կա, որը, ի տարբերություն մայրաքաղաքի համանուն տոնավաճառի, մթերքի շուկա է: Նրանք, ովքեր եղել են «Փեթակ» տոնավաճառում եւ գիտեն, թե ինչ հակահիգիենիկ պայմաններում են այնտեղ սննդամթերքը, հագուստը, մաքրության միջոցներն ու պարսկական ապրանքներն իրար կողք-կողքի վաճառում, կպատկերացնեն, թե ինչ վիճակ է Գյումրիի «Փեթակում»: Դեռ օրը չբացված՝ Գյումրիի Մանուշյան փողոցի այդ հատվածում


















































