Օրվա լրահոսը
«ԱՐԳԵԼՎԱԾ ԳՐՔԵՐԻ ԳՈՐԾԸ»՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Մուսուլմանական հանրությունը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Օրենբուրգի շրջանի Բուգուռուսլանի դատարանի որոշման դեմ: Ըստ այդ որոշման, իսլամական 16 գիրք ճանաչվել է ահաբեկչական: «Գազետա.ռու»-ի տեղեկացմամբ, Ռուսաստանի մուսուլմանների հոգեւոր խորհուրդը հայտնել է, որ առաջիկայում դիմելու է ՌԴ նախագահին: «Սեւ ցուցակում» ներառված են հրապարակումներ, գրքեր կամ ֆիլմեր, որոնք դատարանի կողմից համարվել են որպես ահաբեկչական նյութեր: Արգելված
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԱՐՎԵՍՏԱՆՈՑ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Բեսո Կապչելաշվիլիի եւ Լուսինե Պառավյանի «Սուտ» ֆիլմը 2009-ի փետրվարին Թբիլիսիի «Ռուսթավելի» կինոթատրոնում տեղի ունեցած «Խաչմերուկում» տարածաշրջանային աշխատանքային փառատոնում հաղթող է ճանաչվել «լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում: «Մեր նպատակն էր, անկախ տարածաշրջանային կոնֆլիկտից, ցույց տալ, որ կարելի է համագործակցել եւ ֆիլմ ստեղծել: Մարդկային հարաբերությունների, կոնֆլիկտի թեմային աշխատում էինք չանդրադառնալ՝ վեճի չբռնվելու համար»,- ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
«Негодяй»-ը դու ես
ՀՖՖ-ի հայտարարությունը Ապրիլի 1-ին Էստոնիայի որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակը Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիային մեղադրում է ոչ պարկեշտ պահվածքի մեջ: Այդ առիթով ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը երեկ ֆեդերացիայի պաշտոնական կայքէջին տվել է հետեւյալ պարզաբանումը: «Դժվար է պատկերացնել, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է իրեն այդպիսի հայտարարություններ
Ապրիլի 3
ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ
Դուք կոնֆլիկտային անձնավորությո՞ւն եք Արդյոք կոնֆլիկտը սարսափելի՞ է, ինչպես թվում է առաջին հայացքից։ Իսկ եթե փորձենք դրանից օգուտներ քաղե՞լ։ Որպեսզի բացահայտեք՝ դուք կոնֆլիկտային անձնավորությո՞ւն եք, թե՞ ոչ, ներկայացվող թեստի հարցերին պատասխանեք «այո»- 4 միավոր, «ոչ»- 2 միավոր, կամ՝ «դժվարանում եմ պատասխանել»- 0 միավոր։ 1. Անծանոթ մարդկանց գրավելու-զարմացնելու արվեստը հոգեհարազա՞տ է ձեզ։ 2. Կարո՞ղ եք «խելառ»
Մարմնավաճառությունը մեղք է
Ներվել է նույնիսկ ամենաանառակը Մարմնավաճառություն երեւույթի մասին խոսվում է հաճախ ու քննադատվում տարբեր ասպեկտներից: Բոլորի կողմից քարկոծվում են նման ուղին ընտրած աղջիկներն ու կանայք, հաշվի չառնելով, որ հնարավոր է վերջիններս ճիշտ ճանապարհից շեղվել են ոչ թե իրենց կամքով, ցանկությամբ, այլ՝ սոցիալական պայմաններից դրդված: Հետազոտությունները ցույց են տվել, որ դեռ անչափահաս տարիքից փողոց ընկած աղջիկների մեծամասնությունը
ՄԵՐ ԹԱՏՐՈՆՆԵՐՆ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՉԵՆ «ԹԱՆԿԱՆԱ»
Նրանք չեն հետեւի ռուսաստանյան գործընկերների քայլին Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունից անմասն չեն մնացել նաեւ մշակութային հաստատությունները: Չնայած մշակութային գործիչները հաճախ են հայտարարում, թե իրենք հեռու են բիզնեսից, ֆինանսներից, բայց՝ արի ու տես, որ ֆինանսական ճգնաժամը նրանց չի «անտեսել»: «Առավոտը» նախորդ համարներից մեկում անդրադարձել էր այն հարցին, որ ռուսաստանյան թանգարանները, համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված, թանկացրել են
Լեհերի նպատակը թիմային հաղթող դառնալն էր
Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Վարշավայում անցկացված սիրողական բռնցքամարտի Ֆելիքս Շտամի միջազգային մրցաշարում լեհ բժիշկը 91 կգ քաշային կարգում հանդես եկող հայաստանցի Ցոլակ Անանիկյանին հանիրավի արգելել էր հանդես գալ եզրափակիչ մենամարտում, որտեղ նրա մրցակիցը լինելու էր ռինգի տեր երկրի ներկայացուցիչը: Դա ոչ Լոնդոն-2012-ի վարկանիշային մրցաշար էր, ոչ Եվրոպայի, ոչ աշխարհի առաջնություն: Ինչո՞ւ էին կազմակերպիչները արել
ՆԱԵՎ ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐ Է
Մայիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Որ համալիրում առանց ամաչելու կարելի է անցկացնել եվրոպական մակարդակի ցանկացած մարզական միջոցառում, կասկած չկա: Սակայն այդ կարեւոր միջոցառման մեկնարկին մնում է մոտավորապես մեկուկես ամիս ժամանակ: Այսօրվա դրությամբ բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիան եւ ՄՀՀ-ի տնօրինությունը ի՞նչ են անում աշխարհի առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
Նախագիծ՝ մի շարք անհայտներով
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դժգոհություններ է հարուցում: Երեկ «Հայացք» ակումբում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ լրագրողների հետ հանդիպեցին ԱԺ պատգամավոր, օրենքի նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը, «Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Վ. Դալլաքյանը հանդիպման սկզբում
ԿԱՎԵ ԻՐԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ
Նրանք մեծ տեղ են զբաղեցնում մեր կենցաղում «Կյանքի անհաջողություններից մեկն էլ գալիս է նրանից, որ մարդ սխալ է ընտրում իր մասնագիտությունը»,- տարիների փորձառությունից ելնելով՝ այսպիսի համոզման է եկել կավագործ Ռաֆիկ Վարդանյանը: Նա արդեն 30 տարուց ավելի իր փոքրիկ արվեստանոցում պատրաստում է կավե իրեր՝ ծաղկամաններ, պնակներ, կուլաներ, կավե թոնիրներ եւ այլն: «Հայաստանում կավը շատ է, թեպետ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԱՊՐԻԼԻ 16-Ի՞Ն
«Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան «Wall Street Journal» թերթը, հայտնում է, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են արդեն իսկ մոտ ժամանակներս հայտարարել սահմանների բացման եւ հարաբերությունների վերականգնման մասին: Համաձայնագրի ժամկետները, ըստ թերթի, համաձայնեցվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարելիք այցի գրաֆիկի հետ: «Թուրքական եւ հայկական կառավարությունները համաձայնեցրել են բանակցությունների պայմանները 3 ուղղություններով՝ սահմանների բացում եւ
ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
Դուբայի ոստիկանությունն ազատել է մինչ այդ ձերբակալված Ռուսաստանի զբոսաշրջիկներին, որոնց կասկածում էր չեչեն հրամանատար Սուլիմ Յամադաեւի սպանության մեջ: Նրանք հիմնականում ունեւոր մարդիկ էին, գործարարներ, ովքեր իրենց հանգիստն էին անցկացնում Դուբայի շքեղ հյուրանոցներում: Միաժամանակ, gazeta.ru-ն հայտնում է, որ Սուլիմի եղբայրը՝ Իսա Յամադաեւը, հերքում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի տեղեկատվությունն այն մասին, որ Սուլիմը հուղարկավորվել է Դուբայի
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընդդիմադիր պատգամավորները սպառնացել են գրավել «Ռադա» պառլամենտական հեռուստաալիքը, այն դեպքում, եթե վերջինս չվերսկսի խորհրդարանի նիստի ուղիղ հեռարձակումը: Այդ մասին, ըստ lenta.ru-ի, հայտարարել է «Ռեգինոնների» կուսակցության պատգամավոր Աննա Գերմանը: Նրա խոսքերով, իր կուսակցությունն արդեն ամեն ինչ արել է հեռուստաալիքի ղեկավարությանը աշխատանքից հեռացնելու համար: Հեռուստաալիքը, նրա կարծիքով, որեւէ մեկի, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակի մասնավոր
Չավեսը շարունակում է քննադատել ԱՄՆ-ին
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կարծիքով, Միացյալ Նահանգները շարունակում է կայսրություն մնալ: Newsru.com-ի փոխանցմամբ, այդ մասին նա հայտարարեց չորեքշաբթի օրը Իրան կատարած իր 2-օրյա այցի ժամանակ: Չավեսի խոսքերով, շատ քիչ հույս կա, որ նոր վարչակազմի ժամանակ Վաշինգտոնի հետ հարաբերությունները կբարելավվեն: Ավելի վաղ Կատարում կայացած արաբական եւ լատինամերիկյան երկրների համաժողովի ժամանակ Վենեսուելայի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը
ԱՄՆ-ում ծխախոտը թանկացել է
ԱՄՆ-ում գրեթե 3 անգամ բարձրացել է ծխախոտի դաշնային հարկը: Այժմ վերջինիս բաժինը մեկ տուփի մեջ գերազանցելու է $1-ը: Հարկի նման բարձրացումը ամենամեծն է երկրի ողջ պատմության մեջ: Մեծանալու է ոչ միայն ծխախոտի, այլեւ սիգարների, ծխամորճների եւ ծամելու թութունի հարկը: Ինչպես հաղորդում է BBC-ին, ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը գոյացած միջոցները պատրաստվում է օգտագործել չունեւոր խավերի բժշկական
Հիմնական թիրախը բանկերն են
Երեկ Լոնդոնում բացվեց տնտեսական ճգնաժամին նվիրված 20 երկրների համաժողովը: Սպասվում է, որ հանդիպման մասնակիցները համատեղ որոշում կընդունեն բանկային հատվածն ավելի կոշտ մեթոդներով վերահսկելու ուղղությամբ: Մշակվելու են նաեւ համաշխարհային տնտեսությունը խթանելու այլ միջոցառումներ, սակայն ճգնաժամը կարգավորելուն ուղղված պետական ծախսերի չափերի հստակ սահմանափակումը, որի մասին հայտարարվել էր ավելի վաղ, դժվար թե որոշվի այս համաժողովի ժամանակ: Ըստ BBC-ի,
ԴՊՐՈՑՆԵՐԻ «ԾՈՒՌ» ՀԱՅԵԼԻՆԵՐԸ
Ինչպես խոստացել էինք «Առավոտի» հունվարի 21-ի համարում տպագրված «Դպրոցների հայելիները» հոդվածում, կրկին անդրադառնում ենք հայաստանյան դպրոցների կայքէջերին: Իսկ սա Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի կայքէջն է: Այս կայքէջը «համր» է: Բոլոր խորագրերի ներքո՝ «Պատմություն», «Աշխատակազմ», «Ավանդույթներ», «Երգչախումբ» եւ այլն, միայն լուսանկարներ են՝ առանց որեւէ մակագրության: Ու անհայտ է նաեւ այս դպրոցի տնօրենի անունը: Ոչինչ
Պատժիչ հոգեբուժություն Հայաստանում չի եղել
Նման մեղադրանքը վիրավորական է մասնագետ հոգեբույժների համար Ձեր թերթի մարտի 27-ի համարում տպագրել եք «Պատժիչ հոգեբուժության» վերադարձը» նյութը, որում ասված է. «Յոթի» գործով ամբաստանվող Շանթ Հարությունյանին, իբր, նրա հոգեվիճակի հետ կապված՝ դատաբժշկական փորձաքննության ուղարկելը մշակութաբան Վարդան Ջալոյանը անհեթեթություն է համարում, նկատելով, որ Շանթը «Հայաստանի հոգեպես ամենաառողջ մարդկանցից մեկն է»։ Նա նաեւ հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ում,
«ՃԱԿԱՏՍ ԲԱՑ՝ ՀԱՅԵՐԵՆ ԷԼ ԵՄ ԽՈՍՈՒՄ, ԹՈՒՐՔԵՐԵՆ ԷԼ»
Ասում է Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարընը Վազգեն Պարընը (աջից) զրուցում է դերձակ Մկրտիչի հետ: Վազգեն Պարընը (թուրքերեն՝ Vasken Barin) ներկայիս Թուրքիայում ամենաբարձր պաշտոն զբաղեցնող հայն է. արդեն տասը տարուց ավելի նա Շիշլիի փոխքաղաքապետն է: Դրանից ավելի բարձր պաշտոն հայերը զբաղեցրել են մեկ էլ 1950-ականներին, երբ Շելեխշյանն ընտրվել էր Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր: Շիշլին Ստամբուլի թաղամասերից մեկն
Ադանայի կոտորածի
100-րդ տարելիցը Ճիշտ հարյուր տարի առաջ՝ 1909 թվականի ապրիլին, Կիլիկիայի Ադանա քաղաքում եւ այլ բնակավայրերում հայերի զանգվածային կոտորածներ եղան: «Ադանայի կոտորած» կամ «Կիլիկիայի աղետ» անվամբ պատմության մեջ մնացած ողբերգության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Մի մոռացիր, հայ ժողովուրդ՝ Ադանայի ջարդը» վերնագրով պատգամ է հղել Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Արամ Ա-ն նկատել է, որ մեր պատմության
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարար դոկտ. Հրանոյշ Յակոբեանին Ազնուափայլ տիկին Յակոբեան Հայրենիքին եւ համազգային խնդիրներին վերաբերող՝ սփիւռքահայերիս մտահոգութիւնները, ինչպէս նաեւ ստորեւ արծարծուած հարցերը, մենք ձգտում ենք հայրենի իշխանութիւններին ներկայացնել Ձեր միջոցով, յուսալով, որ դրանք Ձեր միջոցով աւելի շուտ ընթացք կը ստանան։ Մենք ողջունում ենք երկրի նախագահի՝ միասնական ազգ կերտելու, Սփիւռքի ներուժը ի նպաստ հայրենիքին օգտագործելու, Սփիւռքին
«Գաղտնի դատավարության դատավորի» վճիռը
Դատական քաշքշուկը դեռ շարունակվում է 67-ամյա Ռոբերտ եւ էստոնուհի Իռմա Ամիրյանները «տուն խլող մաֆիայից» տուժածներ են եւ արդեն 6 տարի անօգուտ պայքարում են իրենց իրավունքները վերականգնելու համար: Հիշեցնենք, որ Երեւանի ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում տուժած քաղաքացիների բողոքի հիմքով հարուցվել էր քրգործ, որով մեղադրվում էին Ռուզաննա Ադամյանը, նրա ամուսին Արամ Միրզաբեկյանը, Ավետիք Ամիրյանը եւ նրա կինը՝
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԵՏԸ ՓՈԽՎԵԼ Է ՀՀ փաստաբանական պալատի պաշտոնական կայքէջում՝ www. pastaban.am-ում երեկ հայտնաբերեցինք, որ Հանրային պաշտպանի գրասենյակի տեղեկությունները չեն թարմացվել: Ըստ այդմ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը Միշա Փիլիպոսյանն է, եւ «Բարի գալուստ հանրային պաշտպանի գրասենյակի էջ»-ը ողջունվում է դեռ նրա կողմից: Մինչդեռ, մարտի 14-ին Հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանատու է ընտրվել փաստաբան Մասիս Ղազանչյանը:
ՓԱԽՈՒՍՏԻ ԳՈՐԾՈՎ
«ԿԳԲ-ի մեկուսարանի» առասպելը հօդս ցնդեց Երեկ Հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի աշխատողների դեմ, ծառայողական պարտականություններն անփութորեն կատարելու համար: Հիմնարկի կալանավոր՝ սպանության փորձ կատարելու համար Հյուսիսային քրեական դատարանի 29.12.08թ. դատավճռով 12 տարվա ազատազրկման դատապարտված Արշակ Աղաբաբյանը (հայտնի է «Թուրք Արշակ» մականունով) նախորդ օրը փախել էր «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Խախտել են
Վերջերս սննդի ձեռնարկություններում կատարված ստուգումների արդյունքում, մասնավորպես՝ հացամթերքի, ձվի, պաղպաղակի եւ կաթնամթերքի վաճառքի բաժիններում, արձանագրվել են մի շարք խախտումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտնել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նշյալ սննդամթերքները չեն ունեցել պատշաճ մակնշում՝ քաշի եւ օգտագործման ժամկետի վերաբերյալ ու փաթեթավորված չեն եղել: Ա. Պողոսյանը նշել է նաեւ, որ այսօր
Խաղատները կործանում են
Երեկ «Առավոտի» խմբագրություն էին այցելել խաղատներում խոշոր գումարներ տարված քաղաքացիների հարազատներ: Նրանք ՀՀ իշխանություններից, մասնավորապես՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից պահանջում էին կատարել նախընտրական խոստումներն ու որպես ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյա՝ միջոցներ ձեռնարկել: «Ձեր նախընտրական քարոզարշավում դուք ասում էիք, որ շեշտը պետք է դնել ազգաբնակչությանը հուզող հարցերի վրա, այդ թվում՝ խաղատները վերացնելու եւ
Նահանջ
2009 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալները Հայաստանում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել են 9.7%-ով՝ հասնելով 93.8 մլրդ դրամի ($226 մլն), նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններում: «Արմինֆոյի» տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում իրացվել են 81.9 մլրդ դրամի արդյունաբերական ապրանքներ: Այդ թվում, ԱՊՀ երկրներում իրացվել է մոտ 4.9 մլրդ դրամի ապրանք, մնացածը իրացվել է
Ձերբակալվել է հարկադիր կատարողը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ ձերբակալել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների բաժանմունքի նախկին ավագ հարկադիր կատարող Տ. Գրիգորյանին: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ Տ. Գրիգորյանը, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, իր վարույթում գտնվող կատարողական վարույթներով պարտապանից պահանջատիրոջ օգտին բռնագանձելու պատրվակով 2007թ. մայիսի 29-ին իր աշխատասենյակում ստացել է
ՄԵՔԵՆԱՆԵՐ ՉԵՆ ԳՆԻ, ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՔԻՉ ԿԳՆԱՆ
Այս տարի մի շարք գերատեսչություններ ստիպված կլինեն իրենց շռայլություններ թույլ չտալ ու պետական փողերը ճոխ-ճոխ չծախսել: Համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար ՀՀ վարչապետը պետական հիմնարկներին հրահանգել է խնայողություններ անել եւ բոլոր ոչ հրատապ ծրագրերն ու ծախսերը ժամանակավոր կասեցնել: Թե ինչպես են նախարարությունները ենթարկվում վարչապետի՝ «զուսպ ծախսելու» կոչին, «Առավոտը» փորձեց պարզել որոշ նախարարություններից: Օրինակ՝ առողջապահության նախարարությունը խնայողություններն