Օրվա լրահոսը
ՁԵՎԱԿԱ՞Ն ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ
Ըստ որոշ մանկավարժների՝ իրենց բժշկական զննումը զուտ «գալոչկա» է Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին կազմակերպվում է ՀՀ հանրակրթական դպրոցի ուսուցիչների բժշկական ստուգում: Սակայն այն սահմանափակվում է միայն թոքերի ստուգմամբ՝ ֆլյուրոգրաֆիայով: Այնինչ, ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի որոշմամբ սահմանված է մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ, բացի թոքային հիվանդություններից, տեղ են գտել էպիլեպսիան, հոգեկան խանգարումները,
ԵՐԲ Է ՀԱԼՎԵԼՈՒ ՁՅՈՒՆԸ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՈՒՄ
…Որքա՞ն քաղաքներ կան գրքերում, որ այլեւս չկան աշխարհում: Եվ ինչպե՞ս է լինում, որ քաղաքներն անհետանում են ու պահպանվում են, իսկ նրանց բնակիչները ապրում են ընթերցողի հետ: Թուրք գրող Օրհան Փամուկի 2001թ. հրապարակված եւ 2006-ին Նոբելյան մրցանակի արժանացած «Ձյունը» վեպը, ի տարբերություն ամբողջ աշխարհի ընթերցողների, որեւէ հայ երբեւէ չի կարդա իբրեւ … ընթերցող: Չի կարդա իբրեւ
Ուղղում
«Առավոտի» հոկտեմբերի 14-ի «Վարչապետը «մաքրեց հայրենիքը» հրապարակման մեջ սպրդել է անճշտություն: Գրել էինք, թե Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի ութ գյուղերում՝ Լուսաղբյուր, Շիրակամուտ, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Գեղասար, Գոգարան, Սարահարթ, Արեւաշող բնակարանների շինարարությունը շարունակվում է, իսկ վեց՝ Ջրաշեն, Լեռնավան, Լեռնանցք, Ծաղկաբեր, Սարամեջ, Կաթնաջուր համայնքներում ավարտվել է, եւ բնակիչները վարչապետից ստացել են վկայականները: Իրականում հակառակն է. առաջին խմբի
Նաեւ էներգետիկայի նախարարությանը
Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը դատական հայցեր է ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության դեմ՝ Կապանի խմելու ջուրը աղտոտելու համար, այժմ պատրաստվում է դիմել դատարան եւ բողոքարկել 2009 թվականի օգոստոսի 4-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ անցկացրած հասարակական
Զոհվել է հատուկ նշանակության զորամասի սպա
Շաբաթ օրը, հոկտեմբերի 23-ին, Արզնիում գտնվող վարժական կենտրոնում՝ բարձրությունից ցատկելու վարժության ժամանակ, զոհվել է Նուբարաշենում տեղակայված հատուկ նշանակության զորամասի մի սպա: Այդ վարժությունը կատարում են պարաշյուտից ցատկելու հմտություն ձեռք բերելու համար: Հավանաբար, սպայի զոհվելու պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ սպան դրանից առաջ այդ վարժության ժամանակ վնասվածք էր ստացել, կաղում էր
ԷՋՄԻԱԾԻ՞Ն, ԹԵ՞ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ
Թե ինչ եղավ հետո, երբ առանց քաղաքի բնակիչների ու ղեկավարների կարծիքը լսելու՝ քաղաքի անունը փոխելու քայլեր արվեցին: Արդեն ոչ մեկին չի զարմացնում այն փաստը, որ որեւէ գործարք կատարող էջմիածնաբնակ քաղաքացին փաստաթղթային տվյալներով մի դեպքում էջմիածինցի է, մեկ այլ դեպքում՝ վաղարշապատցի: Օրինակ, եթե քաղաքապետարանն իր բնակչին պետք է կառույցի շինարարության թույլտվություն տա, ապա դա անում
ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ՉՎԵՐԹՈՎ՝ ԾԱՆՐ ԹՄՐԱՄԻՋՈՑ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից հոկտեմբերի 23-ին կասեցվել է Երեւան-Մոսկվա չվերթով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձը: Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության, «Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրյա քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է 1 կգ 984 գրամ քաշով մետամֆետամին ծանր թմրամիջոցը, որը չորս կողմից փակված պլաստմասսայե երկու շերտաթիթեղների մեջ թաքցված էր համակարգչի պայուսակի աստառում: Դեպքի արթիվ հարուցվել
ԵՍ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴ ԵՄ
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Առավոտում» (22.10.2010) տպագրված «Չեմ կարող լռել» հրապարակման վերաբերյալ: Հրապարակման մեջ նշվել էր, որ ես ՀԺԿ-ի ֆինանսավորման սյուներից մեկն եմ: Այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզաբանել, որ նախ, 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններին ամենաակտիվն եմ եղել: Վազգեն Սարգսյանի չկշռադատված գործունեության արդյունքում, երբ ՀՀ նախագահ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը, երբ ընտրված մարդը չանցավ եւ տեղի
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Պետրոսյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկացրել ենք հոկտեմբերի 20-ին: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այդ կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն: Մեր տեղեկություններով, շաբաթ օրը Ա. Պետրոսյանին տեղափոխել են պատժախուց եւ նա հացադուլ է հայտարարել:
ՀԱՑԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
«Սեւան» ՔԿՀ դատապարտյալ Վանիկ Մաղաքյանը 25-րդ օրն է, ինչ շարունակում է իր հացադուլը: Վաղաժամկետ ազատման հետ կապված նրան մերժել են, եւ դատապարտյալը ստիպված դիմել է ծայրահեղ քայլի:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Շաբաթ օրը, ժ.09. 39-ի սահմաններում, Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասերից մեկի վերակարգի հանգստի սենյակում հայտնաբերվել են պայմանագրային զինծառայողներ, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, 1983թ. ծնված Արմեն Զախարյանի եւ 1971թ. ծնված Արթուր Ենոքյանի դիակները, բազմաթիվ վնասվածքներով: Վնասվածքները հրազենային չեն, այլ՝ դանակի: Ըստ շրջանառու լուրերի, անհայտ անձինք հանգստի սենյակ են մուտք գործել պատուհանից: Հանցագործությունից հետո «ստուգել» են նաեւ բակում
Լրտեսության համար՝ 12 տարի
Երեւանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ «Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանին դատապարտեց 12, իսկ ազգությամբ ազերի, Իրանի քաղաքացի Բ. Բաղերիին՝ 10 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրանքի, Գ. Հայրապետյանը 2009թ. ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից եւ նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ
Դո՞ւրս ենք կրթական շուկայից
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանական ամբիոնի գիտական քարտուղար Լիլիթ Հայրապետյանը «Առավոտին» ուղարկած նամակում գրել է, որ Իսլամական բանկը հրաժարվում է Իրաքի քաղաքացիներին տրամադրել դրամաշնորհ՝ Հայաստանի համալսարաններում կրթություն ստանալու համար: «Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանական ամբիոն էր դիմել Իրաքի Մոսուլ համալսարանի դոցենտ Էնտիսար Ալ Հակեմը, Իսլամական զարգացման բանկից շահած կրթաթոշակային դրամաշնորհով (4000 ԱՄՆ դոլար) իր հետդոկտորական վերապատրաստումը Հայաստանում անցնելու խնդրանքով: Սակայն
Տոնավաճառի աշխատակիցը՝ քննիչի մոտ
«Առավոտը» հոկտեմբերի 13-ին անդրադարձել է «Տաշիր» ոսկու շուկայի աշխատակցուհի Մելինե Մարգարյանի գործին, նրա կալանավորմանը: Հրապարակման մեջ շոշափվում էին մի քանի աշխատակիցների անուններ, որոնք ցուցմունք էին տվել, թե Մելինե Մարգարյանը խոշոր չափերի գումար է պարտք իրենց: Սակայն Մ. Մարգարյանը ուղարկել էր պարտավորագրեր, որով հիմնավորվում էր, որ իրեն գումարներ են պարտք: 2008թ.-ից «Տաշիր» տոնավաճառի ոսկու շուկայում աշխատող
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀ՝ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ
Մեղադրող կողմը 8 տարվա ազատազրկում է պահանջել Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց ոստիկանության Չարենցավանի բաժնում այս տարվա ապրիլի 13-ին կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Երեկվա դատական նիստում ճառով հանդես եկավ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը: Նա իր երկարաշունչ ճառում նախ հերքեց մեղադրյալ, ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության այն ժամանակվա պետ
Ճարպակալում են սխալ սնվելուց
Հայ երեխաների մոտ բարձր տարածվածություն ունի ավելցուկային քաշն ու ճարպակալումը: Դրա հիմնական պատճառն այն է, որ երեխաները առողջ սննդակարգով չեն սնվում, անգամ այդ մասին բավարար տեղեկացվածություն չունեն: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայկական բժշկական ասոցիացիան»: Ըստ ասոցիացիայի նախագահ Պարունակ Զեյվեյանի, այս տարվա հոկտեմբերին դպրոցական տարիքի 1000 երեխաների շրջանում իրենք կատարել են
Աճեր կան
2010 թ. հունվարից մինչեւ սեպտեմբեր ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 91,4, ծախսերը՝ 26,2 միլիարդ դրամով, այսինքն՝ պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 77,7%-ով, ծախսերի գծով՝ 69,4%-ով: Ընդ որում, 18%-ով (80,2 միլիարդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 97,1%-ով կամ 2,9 միլիարդ դրամով՝ պաշտոնական դրամաշնորհները, 30,5%-ով կամ
1 կգ տավարի միս՝ թոշակառուներին
Լուրը, որ նոյեմբերից կենսաթոշակները բարձրանալու են, հասարակության տարբեր խմբերում տարբեր կերպ է ընդունվել: Ո՛ր պետական պաշտոնյային խոսեցնում ես, ասում է՝ ի՛մ ջանքերով էր, որ կարողացանք համոզել կառավարությանը՝ կենսաթոշակը 2500 դրամով բարձրացնել: Այդ 2500 դրամը կառավարական օղակներում դիտարկվում է որպես գազի սակագների բարձրացման փոխհատուցում, որպես ընդհանուր գնաճային պայմաններում մեծահասակներին օգնություն, որպես պարզապես նախընտրական ծրագրի իրականացում եւ
ԳՈՐԻՍՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ Է
Հիվանդանոցի բուժաշխատողները վստահեցնում են, որ իրենց տնօրենը գրպանում է պետբյուջեի փողերը Հիմա, երբ գործատուն ստիպված է իր աշխատողի համար սոցիալական ապահովության հիմնադրամին վճարումներ կատարել, մասնավոր եւ պետական հիմնարկներում անօրինականությունների հետաքրքիր ավանդույթներ են ձեւավորվել: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած սոցվճարումներ կատարողների ցանկից ելնելով՝ հիմնականում քննադատվում են մասնավոր ընկերությունների խախտումները, որոնք թաքցնում են իրենց աշխատողներին, քիչ աշխատողների են գրանցում,
ԹԱԹԱՅԻ ՄԵՔԵՆԱՆ ՎԹԱՐՎԵԼ Է
Երեկ ժամը 15:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 5 ավտոմեքենաներ, որոնցից մեկը երգիչ Թաթա Սիմոնյանի «Մերսեդեսն» է եղել: Ինչպես դեպքի վայրից տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղեկին եղել է Թաթան, վթարի վայրում՝ ռաբիս մեկ այլ երգիչ Հայկ Ղեւոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն եւ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Ըստ Շամշյանի, վիրավորներ չկան: Բոլոր մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ,
Ուղեւոր-վկան պարզաբանում է
«Առավոտում» տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 12-ի գիշերը Բարեկամության կամրջի մոտ բախվել են «Պրադո» մակնիշի 90 ՏՏ 555 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 01 ՕԼ 811 համարանիշներով ավտոմեքենաները: «Պրադոյի» վարորդը ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանի 20-ամյա որդին էր՝ Արամը: Հոկտեմբերի 22-ի «Պաշտոնյան փորձում է ազդել քննության վրա» մեր հրապարակումից հետո երեկ խմբագրություն է
ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԹՈՂԱԾ ԿԻՍԱՎԵՐ ԲԱՂՆԻՔԸ՝ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՍՏԱՐԱՆ
Կամ՝ ինչպես են ապրում հայերը ազատագրված տարածքներում 80-ամյա ծերունին կիսավեր բաղնիքում է բնակվում: Գյուղի բնակիչներն իրենց առօրյան միասին են անցկացնում: 2-ամյա Թագուհին հենց «թագուհու» պես էլ ապրում է: ԼՂՀ կառավարությունը շարունակում է խրախուսել ազատագրված տարածքների բնակիչներին՝ այնտեղ բնակվելու համար նախատեսելով մի շարք արտոնություններ. դրանք, սակայն, ոչ բոլորի համար են նախատեսված, արտոնություններից օգտվում են ամենակարիքավորները: ԼՂՀ
«Բանակը հասարակության հայելին է»
Գյումրիում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Գյումրիում պատասխանել էլ լրագրողների հարցերին, մասնավորապես հայոց բանակին վերաբերող հարցերին ի պատասխան՝ նախագահն ասել է. «Այդ երեւույթին շատ վատ եմ վերաբերում` ոչ թե այն երեւույթին, որ բանակի մասին շատ է գրվում, շատ է խոսվում, այլ ա՛յն երեւույթին, որ կոչվում է բանակի պախարակում`
ՉԻՆԱԿԱՆ ՊԱՏԻ ՀԵՏ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունների հետ երկխոսության փորձերը դրա հետ է համեմատում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: – Դուք հոկտեմբերի 23-ին ներկա էիք կոնսերվատորիայի դիմացի այգում Թեղուտի պաշտպանության խմբի կազմակերպած համերգ-հանրահավաքին, որն անցկացնելու համար Երեւանի քաղաքապետարանն առաջարկել էր այլ վայր: Միջոցառման ընթացքում կոնսերվատորիայի դիմաց գտնվող սրճարանից, չնայած նախնական պայմանավորվածությանը, հրաժարվեցին հոսանք տրամադրել՝ պատճառաբանելով ստացված հեռախոսազանգը: Ո՞րն է նման խոչընդոտների պատճառը.
ԱՐՋԻՑ ՏՈՒԺԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՊԱՔԻՆՎԵԼ Է
Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքից երեկ արդեն տուն է տեղափոխվել հոկտեմբերի 15-ին ազատագրված տարածքներում արջի հարձակումից վնասվածքներ ստացած 35-ամյա զինվորական Տիգրան Ղամբարյանը: Պայմանագրային զինծառայողը Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել պատառոտված ու խոր վերքերով: Հիշեցնենք, որ Տիգրանի հետ դեպքը տեղի էր ունեցել աշխատանքի գնալուց առաջ, երբ եգիպտացորենի արտ սիլոս հավաքելու էր գնացել: Երիտասարդի վրա հանկարծակի հարձակվել էր
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՎԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՆԻԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Կալիֆոռնիայում գտնվող «Համաշխարհային ժառանգության հիմնադրամ»-ը ներկայացրել է վտանգի տակ գտնվող մշակութային արժեքները, որոնց մեջ է հայտնվել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական Անի քաղաքը: Ինչպես հայտնում է news.am-ը՝ հղում անելով թուրքական Radikal-ին, «Համաշխարհային ժառանգության հիմնադրամ»-ը իր «Պահպանել մեր կորցրած ժառանգությունը» անունով զեկույցի մեջ ընդգրկած 12 հուշարձանա-մշակութային կենտրոնների մեջ ներառած եւ Թուրքիայի տարածքում գտնվող 10-11-րդ դարերում Հայաստանի
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՇՈՈՒ՝ ԲԱՔՎՈՒՄ
News.am-ի հաղորդմամբ, շաբաթ օրը Բաքվում համասեռամոլների շոու է կազմակերպել «Ալադորա Բերանժե» տրանսվիստիտների խումբը: Շոուն անցկացվել է Բաքվի Hezz ռեստորան-ակումբում: Տրանսվիստիտներին Բաքու բերելու համար լայն գովազդային արշավ է ձեռնարկվել: Գովազդային հոլովակում տրանսվիստիտները կոչ են անում բաքվեցիներին այցելել իրենց շոուին ու խոստանում են անմոռանալի ժամանակ պարգեւել նրանց: Համասեռամոլների շոուի տոմսերի գները 50-100 դոլարի սահմաններում են:
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՆ
Շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովին, «Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ, եզրափակիչ բանաձեւում ընդգրկվել է ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ դրույթ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի
ԱՂՔԱՏԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Անդրադառնալով Հայաստանի 2011թ. պետբյուջեի նախագծին՝ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը news.am-ին ասել է, թե նախագծում չկա որեւէ նորություն կամ ծրագիր, որը թույլ կտա ասել, որ Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից եւ գնում է դեպի զարգացում: «Իրականում մենք գտնվում ենք նույն վիճակում, որում գտնվում էինք 2009-2010թթ.-երին: Ոչ մի տարբերություն չկա»,- ասել է
«Մենք իշխանության մեջ ենք ռեֆորմների համար»
ՕԵԿ-ի հանդիպումները Աշտարակում «Օրինաց երկիր» կուսակցության արդեն ավանդույթ դարձած ժողովրդի հետ հանդիպումները շարունակվեցին հոկտեմբերի 23-ին Աշտարակ քաղաքում: Աշտարակցիները Արթուր Բաղդասարյանին դիմավորեցին լեփ-լեցուն դահլիճում, հոտնկայս ծափողջույններով: Հանդիպման ողջ ընթացքում դահլիճում տիրում էր ջերմ ու անկեղծ մթնոլորտ, ինչն արտահայտվում էր թե’ հարցերի եւ թե’ ելույթների ժամանակ: Երիտասարդ օեկական Ալինա Քեշիշյանն իր եւ իր ընկերների անունից խորին երախտագիտություն


















































