Օրվա լրահոսը
ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՆՈՐ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԿԱՌՈՒՑԵՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքի տակ նախատեսված է ստորգետնյա կայանատեղի կառուցել: Կառավարությունը երեկ թույլատրել է նախարարությանը «Երեւանշին ԳԱՄ» ընկերության հետ կնքել շինարարական համագործակցության պայմանագիր՝ նախատեսելով, որ շինաշխատանքներն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին՝ առնվազն 120 միլիոն դրամի չափով: Կատարվելիք շինաշխատանքի դիմաց ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով, մինչեւ 25 տարի ժամկետով, տրամադրվելու է ոչ ավելի, քան 10 ավտոկայանատեղի: ՀՀ
ՈՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ ԷԼ ՉԼԻՆԵՆ
Որպեսզի մի շարք պետական կառույցներում աշխատավարձերի սահմանման ընթացքում էական շեղումներ չարձանագրվեն, կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել լրավճարների ու պարգեւատրումների կարգին վերաբերող ավելի վաղ ընդունած որոշման մեջ: Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ հաճախ խնայողությունների հաշվին կատարվում են լրավճարներ ու պարգեւատրումներ, որոնք բավականին լուրջ շեղումներ են առաջացնում. «Այս խնդիրը կանոնակարգելու համար
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԿՆԵՐ ԿԱՐՏԱՀԱՆԻ ԵՄ
ՀՀ կառավարության որոշմամբ, գյուղնախարարությունը Եվրամիության երկրներ կարտահանի ձուկ, ջրային կենդանիներ, դրանցից ստացված մթերք: Քանի որ կենդանիների, այդ թվում՝ ձկների ու ջրային այլ կենդանիների առողջության համար պատասխանատու պետական լիազոր մարմին է համարվում գյուղատնտեսության նախարարությունը, ապա արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգության հավաստումը պետք է կատարի նույն գերատեսչությունը: Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որի համաձայն՝ պետբյուջեով նախատեսված
«Հեղափոխություն՝ պարարտանյութերի շուկայում»
Հեշտացվեց գյուղարտադրանքի արտահանման գործընթացը: Երեկ կառավարությունը հաստատել է կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի անվտանգության սերտիֆիկատների հանձնման ընթացակարգերը: ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով, այս փոփոխություններով կպարզեցվեն ներմուծման ու արտահանման գործընթացներում տնտեսվարողների ու պետական վերահսկող մարմինների փոխհարաբերությունները՝ նվազագույնի հասցնելով հնարավոր չարաշահումները, օրենսդրական բացթողումները. «Ամենակարեւորը՝ կբացառվի
ԿԸՆՏՐԵՆ «ԱՐՄՆՅՈ՞ՒԶԸ», ԹԵ՞ «Ա1+»-Ը
Թվային հեռարձակման համար հայտարարված մրցույթներում «Երեւան» հեռուստաընկերությունն ու «Ա1+»-ը պայքարելու են «ԱԼՄ»-ի ու «ԱրմՆյուզի» հետ: Երեկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հրավիրած նիստում հրապարակեց այն ցանկը, թե որ ընկերություններն են հայտ ներկայացրել Հայաստանի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակման արտոնագիր ստանալու համար: Նիստն ընդհանուր առմամբ տեւեց 5-10 րոպե, բայց այդ 10 րոպեների ընթացքում հանձնաժողովի
ՊԱՇՏՈՆՅԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԶԴԵԼ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
«Առավոտն» արդեն գրել էր, որ հոկտեմբերի 12-ին Բարեկամության կամրջի վրա բախվել էին «Պրադո» մակնիշի 90 ՏՏ 555 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 01 ՕԼ 811 համարանիշներով ավտոմեքենաները, եւ որ «Պրադոյի» վարորդը եղել է ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանի 20-ամյա որդին՝ Արամը: Հիշեցնենք, որ վթարի արդյունքում 5 քաղաքացի (վարորդներն ու ուղեւորները) մարմնական վնասվածքներով
Հանդիպեցին Յագլանդն ու Տեր-Պետրոսյանը
Ասում են՝ հանդիպումը ընդդիմության համար խոստումնալից է եղել Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թոբյորն Յագլանդի հանդիպումը: Մինչեւ հանդիպումը՝ Լ. Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, թե մոտ ապագայում ազատ են արձակվելու անազատության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր գործիչները: Այդպիսի համոզվածությունը,
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎՐԱ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐՑՆԵԼ»
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը վստահ է, որ պետությունը իր վրա չի կարող վերցնել բոլոր ընտանիքների ամուսինների պարտավորությունները: 2011-ի պետական բյուջեի քննարկումները Ազգային ժողովի հանձնաժողովներում հետզհետե ավելի ու ավելի սակավամարդ դահլիճում են շարունակվում, ազգի ընտրյալները չեն էլ բարեհաճում ներկա գտնվել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներին: Սա իր եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներն ունի: Նախ՝
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ԼՈՒՌ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Հայտնի է, որ հայկական մի շարք հ/կ-ներ, որոնք քննադատաբար են վերաբերվում իշխանությանը՝ դժվարությամբ կարողացան «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցության իրավունք ստանալ, իսկ ոմանց հայտերն ընդհանրապես մերժվեցին՝ տեղերի սահմանափակ լինելու պատճառով: Մինչդեռ ֆորումի ընթացքում բաժանված մասնակիցների ցանկից պարզ դարձավ՝ հրավեր ունեին Հայաստանի 25 համայնքապետեր: Եվրոպական ֆորումն իր ներկայությամբ պիտի զարդարեր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մասնակիցների ցանկում
ՈՐՈՇՅԱԼ ԱՌՈՒՄ
Այս տարվա անձրեւները դարձյալ եկան ու գնացին, եւ ես, արդեն որերորդ անգամ, զարմանքով նկատեցի, որ ծառերը սկսել են դեղնել: Նույն ցեղի ծառերն իրար հետ էին կորցնում իրենց ամառային կանաչը: Դա նույնն էր գրեթե, ինչպես ամեն թռչուն աշնանն իր երամի հետ է չվում: Եվ հեռացող ամռան վերջին իմաստուն անձրեւը, որ արդեն տեղյակ էր գալիք ձմեռվա մասին,
Կարմիր կովը կաշին չի փոխել
Ազատության հրապարակում զբոսնում են պարտադիր-կամավորության սկզբունքով Այն, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ մի պատճառ է գտնում Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների անցկացումն արգելելու համար՝ հանրահայտ է: Պատճառներն էլ, ի դեպ, սովորաբար տարբեր են լինում. մեկ՝ հրապարակի տակ ավտոկանգառ է կառուցվում, մեկ՝ ամառային «սեզոն» է, եւ դպրոցահասակ երեխաների համար հրապարակում զվարճալի ու ժամանցային միջոցառումներ են կազմակերպվում,
ՉԿԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարեց, թե իր ելույթի այդ հայտարարությունը պատահական չէր, որ արվեց Հայաստանում. «Այս երկրում արտահայտման ազատության խնդիրներ կան»: Երեկ ամփոփելով «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի ընթացքում քննարկված գաղափարները՝ ֆորումի գլխավոր զեկուցող Դավիթ Հարությունյանն առաջին հերթին ասաց. «Ժողովրդավարությունը չի կարող ներմուծվել ուժով: Ինտերվենցիոնիզմը՝ նույնիսկ շղարշված լավագույն ժողովրդավարական մտադրություններով, մեր ժողովրդավարական մոդելին շատ
Պրեսկոտին հորդորել է «թոշակի» անցնել
Երեկ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ն նամակ է ուղարկել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին՝ հորդորելով նրան հրաժարվել համազեկուցողի իր պաշտոնից: Հ/կ-ի այդ առաջարկի պատճառ են դարձել մամուլի հրապարակումները, ըստ որոնց, Պրեսկոտը՝ լինելով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, հրաժարվել է լրագրողների հետ խոսել Հայաստանի եւ հայաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալների մասին այն պատճառաբանությամբ, թե՝ «ես համազեկուցող եմ,
ՊԻՋԱԿՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԾԱԿ ՈՒՆԵՆ
Տեղեկացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը – Այս կրծքանշանը ձեր կրծքին մի՞շտ է եղել, թե՞ պարոն Ծառուկյանի հայտարարությունից հետո եք կրում: – Ես 2006 թվականի դեկտեմբեր ամսից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ եւ 2006 թվականից մինչեւ այսօր մշտապես կրել եմ, երբ որ պետք է եղել: – Այսինքն՝ ձեր բոլոր պիջակները ծա՞կ
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆՁԱԸՆԿՈ՞ՒՅԶ
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ծայրին, դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհի եզրին, մի ոսկեդեղին, աշնանային գեղեցկությամբ հիացնող ծառ կա: Դրա տերեւները յուրահատուկ են: Ծառից կախված են դեղնականաչավուն կլոր պտուղներ: Առաջին հայացքից թվում է, թե խնձոր կամ տանձ է: Սակայն այն ծանր հոտ ունի: Մեծ կեղեւ քանդելուց հետո պարզվում է, որ դա ընկույզ է՝ պատված մուգ զանգվածով:
Հոկտեմբերի 21
ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,
ՕԺՏՎԱԾ Է ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Շնչելով շոկոլադի բույրը, որը բաղկացած է ավելի քան 40 ցնդող միացություններից՝ կարելի է ամրապնդել դիմադրողականությունը: Գիտնականները հայտնաբերել են, որ շոկոլադի բույրը կարող է բարձրացնել իմունիտետը: Սա հատկապես ակտուալ է եղանակի փոփոխման ժամանակ, երբ օրգանիզմը թույլ է, եւ հիվանդությունների առաջացման հավանականությունն աճում է: Շոկոլադային արոմատաթերապիան արագացնում է իմունոգլոբուլին A-ի արտադրությունը, որն անհրաժեշտ է հակավիրուսային եւ հակասնկային
ԱՄԵՆ ԹՂԹԻ ԿՏՈՐ ԿՏՐՎԱԾ ԾԱՌԻ ՄԻ ՄԱՍ Է
Մարդիկ հավանաբար չգիտեն, որ 60 կիլոգրամ թուղթը արժե մեկ ծառ: Թղթի վերամշակման ուղղությամբ այսօր քիչ մարդիկ են աշխատում: «Վերամշակված թուղթը հիմա ընդամենը որպես նմուշ բերվում է արտերկրից եւ ավելի թանկ է, քան սովորական թուղթը»,- մեզ հետ զրույցում նշեց Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը: Հայաստանում այսօր թղթի վերամշակմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ, այն էլ՝
Մրցակցությունից մինչեւ էլիտար կրթություն
Օրերս «Եվրասիա» միջազգային համալսարանում կայացավ պետական եւ ոչ պետական համալսարանների միջեւ մրցակցությանը վերաբերող «կլոր-սեղան»- քննարկում՝ «Մրցակցություն եւ համագործակցություն բարձրագույն կրթության բնագավառում» թեմայով: Քննարկամը մասնակցում էին բուհերի ռեկտորներ, բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բարձրագույն կրթության ոլորտի այլ շահակիցներ: Ըստ «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանի, քննարկումը նպատակ ունի վեր հանել պետական եւ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՛Ր, ՄԻ ՔԻՉ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՂԵՔ
Հորդորում է հոգեբանը «Մանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար անձը ոչ միայն պետք է ունենա համապատասխան գիտելիքներ, այլ առաջին հերթին պետք է հոգեբան լինի: Ուսուցիչ ասելով՝ շատերը հասկանում են դաս տվող ու գնահատական նշանակող անձ, բայց դա այդպես չէ: Սակայն պետք է նշեմ, որ հիմա մեր հանրակրթական դպրոցներից մեծամասնությունում ուսուցիչների 90%-ը հենց այդպիսին է»,- «Առավոտի» հետ զրույցում
ՄԻՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Վաղը Վանաձորում մեկնարկում է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ավանդական մրցաշարը, որին, բացի Հայաստանից, մասնակցելու հայտ ներկայացրել եւ հաստատվել են նաեւ Վրաստանը, Ուկրաինան, Իրանը, Ղազախստանը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը: Սպասվում է, որ մրցագորգ կմտնեն շուրջ հարյուր ազատ ոճային ըմբիշներ, որոնց մեջ կլինեն նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ
ՊԱՐՏՎԵՑԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական (19 տարեկաններ) առաջնության 11-րդ ընտրական խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը Լիտվայում Իսրայելի ընտրանու հետ մեկնարկային խաղը տանուլ տվեց 0:3 խոշոր հաշվով: Ավագ մարզիչ Սեւադա Արզումանյանի թիմի հաջորդ մրցակիցն այսօր Իսպանիան է լինելու: Նույն օրը պարզապես խայտառակ պարտություն կրեցին տանտերերը՝ Իսպանիայի իրենց հասակակիցներից սեփական դարպասն ընդունելով վեց անպատասխան գնդակ: Միայն դրա շնորհիվ Հայաստանը
Կազնատին՝ հուշարձանների մասին
Հայաստանում շատ հուշարձաններ կան, որոնք այլեւս հնարավոր չէ վերականգնել: «Առավոտի» հետ զրույցում ասաց իտալացի վերականգնող Գայանե Կազնատին, ով տարիներ շարունակ օտարերկրացի վերականգնողների խմբում աշխատել է հայկական վանքերում: «Սխալ վերականգնման արդյունքում շատ հուշարձաններ այլեւս վերանորոգել հնարավոր չէ»,- նշեց նա: Փորձագետը նաեւ նկատեց, որ տարիներ տեւող հուշարձանների վերականգնման աշխատանքները զարմանալիորեն չեն ավարտվում, որովհետեւ, ըստ նրա. «Միշտ նվազում
110 մլն դոլար՝ ամուսնալուծության համար
Գոլֆիստ Թայգեր Վուդսի նախկին կինը՝ Էլին Նորդենգրենը, ամուսնալուծության արդյունքում ստացել է 110 մլն դոլար: Հիշեցնենք, որ Վուդսը եւ Նորդենգրենը պաշտոնապես ամուսնալուծվել են այս տարվա օգոստոսի վերջին՝ Պանամա Սիթիի շրջանային դատարանում: Ինչպես հայտնում է armsport.am-ը, նախորդ տարի Վուդսը ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 27-ին ճանապարհատրանսպորտային փոքրիկ պատահար տեղի ունեցավ Օռլանդոյից քիչ հեռու: Վարկածներից
Ռեկորդային թռիչք
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության (ՖԻՖԱ) հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հոկտեմբեր ամսվա ցուցակում աննախադեպ վերընթաց է գրանցել՝ վեր բարձրանալով միանգամից 45 աստիճան: Այժմ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմը ոչ միայն վերադարձել է լավագույն հարյուրյակ, այլեւ արդեն աշխարհում 60-րդ ազգային հավաքականն է: Սա անկախացումից հետո մեր ազգային հավաքականի գոյության ընթացքում լավագույն ցուցանիշն
«ՄԻԿԱՅԻ» ՏՂԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Պլովդիվում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները: Երրորդ տուրում, ցավոք, «Mika Yerevan»-ի աղջիկները համառ պայքարում 1,5:2,5 հաշվով տանուլ տվեցին Վրաստանի «Samaia Tbilisi» թիմին: Առաջին խաղատախտակի առջեւ Էլինա Դանիելյանը զիջեց Մայա Չիբուրդանիձեին, Լիլիթ Մկրտչյանը (3-րդ խաղատախտակ)՝ Նինո Խուրցիձեին: Մեր թիմի հնդիկ անդամ Հարիկա Դրոնավալին ոչ-ոքի արեց Սալոմե Մելիայի հետ, իսկ միակ հաղթանակը Բելա
Ինչպես հակադրվել «դեբիլիզացիային»
Բանավիճում են կինոաշխարհի մարդիկ «Կինոաշուն» նախագծի շրջանակում երեկ Կինոգործիչների միությունում կայացավ «Մեր ժամանակի հերոսը՝ ժամանակի խնդիր» խորագրով «կլոր-սեղան»- քննարկում, որը վարում էր կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը: Վերջինս նման քննարկումներից արդյունք չի սպասում, բայց գտնում է, որ դրանք անհրաժեշտ են: Նրա կարծիքով, այսօր մեր կյանքում եւ արվեստում բացակայում է երկխոսությունը: «Բոլորս էլ գիտենք, որ այսօր փողն
«Իմ ներկայացումներում էլ կա սեքս եւ բռնություն…»
Ասում է անվանի թատերական ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան Վրացի թատերական ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան օրերս Երեւանում էր: «Առավոտի» հետ զրույցում ռեժիսորը խոստովանեց, որ շատ է սիրում Երեւանը եւ առիթը բաց չի թողնում գալ այստեղ. «Ինձ հատկապես դուր են գալիս ձեր նոր շենքերը, կառույցները: Երեւանը օրը օրի գեղեցկանում է»: «Առավոտի» հետաքրքրությանը, թե մի քանի տարի առաջ, երբ Երեւանում
«ԵՍ ԳԻՏԵՄ՝ ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ»
Ֆրանսաբնակ դաշնակահար, դիրիժոր Վահան Մարտիրոսյանը Կամերային նվագախմբի ղեկավարի թեկնածուներից մեկն է: Այսօր գնալով մեծ թափ են ստանում արվեստագետների կուլիսային խոսակցությունները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի հնարավոր թեկնածուների մասին: Ինչպես «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր, դրանք երկուսն են՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանն ու ֆրանսաբնակ դաշնակահար, դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Գուցե այս թեմային չանդրադառնայինք, եթե մեզանում այս կամ այն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺՈՎ Է ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ
Ֆրանսիայի կառավարությունը չորեքշաբթի օրը ոստիկանական ուժեր է գործի դրել երկրում կենսաթոշակային բարեփոխումներից դժգոհ ցուցարարների շրջափակումից վառելիքի պահեստները ազատելու համար: Reuters-ի փոխանցմամբ, բարեփոխումների այս ծրագիրը Ֆրանսիայի Սենատը պետք է վերջնական քվեարկության ներկայացնի արդեն այս շաբաթվա ընթացքում: Բարեփոխումներից դժգոհ քաղաքացիներն արդեն մեկ շաբաթ է, ինչ երկրով մեկ գործադուլներ եւ բողոքի ցույցեր են անցկացնում: Այդ միջոցառումները սահուն կերպով


















































